дома » Рефераты » ՎԱՃԱՌՔ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՎԱՃԱՌՔ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

12.4. ՎԱՃԱՌՔ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Վարձակալական գործառնությունների հաշվառման ժամանակ հնարավոր է
վաճառք հետադարձ վարձակալությամբ գործարքը, որի դեպքում վաճառողը
վարձակալում է իր կողմից ակտով վաճառված ակտիվը: ՜Վարձավճարի չափը
կախված է վաճառքի գնից: Վաճառքի և հետադարձ վարձակալության
հաշվապահական հաշվառումը կախված է վարձակալության տեսակից:
Եթե վաճառք’ հետադարձ վարձակալությամբ գործարքը հանգեցնում է
ֆինանսական վարձակալության, ապա վաճառքից հասույթը հաշվեկշռային
արժեքի չափով պետք է անմիջապես ճանաչվի եկամուտ’ վաճառող վարձակալի
ֆինանսական հաշվետվությունում:

188 ՎԱՃԱՌՔ’ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Հաշվեկշռային արժեքը գերազանցող գումարը պետք է հետաձգվի և
ամորտիզացվի վարձակալության ժամկետի ընթացքում: Դա բացատրվում է
նրանով, որ գործարքը վարձատուի կողմից վարձակալին ֆինանսական ռեսուրսնէր
հատկացնելու միջոց է, որտեղ ակտիվը հանդես է գալիս որպես երաշխիք:
Եթե հետադարձ վարձակալությունը գործառնական վարձակալություն է, իսկ
վարձավճարները և վաճառքի գինը հիմնված են իրական արժեքի վրա, ուստի տեղի
է ունեցել նորմալ վաճառքի գործարք, և դրա հետ կապված ցանկացած շահույթ
կամ վնաս անմիջապես ճանաչվում է:
Գործառնական վարձակալության դեպքում, եթե վաճառք հետադարձ
վարձակալությամբ գործարքը կատարելու պահին իրական արժեքը ցածր է
ակտիվի հաշվեկշռային արժեքից, ապա դրանց տարբերությունը պետք է
անմիջապես ճանաչվի որպես վնաս: Ֆինանսական վարձակալության դեպքում
այդպիսի ճշգըրտման կարիք չկա, եթե տեղի չի ունեցել ակտիվի արժեզրկում, որի
դեպքում հաշվեկշռային արժեքը նվազեցվում է մինչև փոխհատուցվող գումարը:
Վաճառք հետադարձ ֆինանսական վարձակալությամբ գործարքի
հաշվառման կարգը ցույց տանք օրինակով:
Օրինակ: 2007թ. «Ալմաստ» ՍՊԸ-ն վաճառում է «Բուրմունք» ՍՊԸփն
1.400,000 դրամ սկզբնական արժեք ունեցող, 850,000 դրամ կուտակված
մաշվածությամբ և 50.000 դրամ արժեզրկումից կուտակված կորուստների
գումարով սարքավորում: Վաճառքի գինը սահմանված է 600.000 դրամ:
Միաժամանակ, «Ալմաստ» ՍՊԸ-ն նույն սարքավորումը ֆինանսական վարձակալության
պայմանագրով վերցնում է 3 տարի ժամկետով, 700.000 դրամ վճարով:
Երաշխավորված մնացորդային արժեքը կազմում է 50.000 դրամ:
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա «Ալմաստ» ԱՊԸ-ում կազմվում են
հետևյալ հաշվապահական ձևակերպումները.
ա) կուտակված մաշվածության գումարների դուրսգրման համար
Դտ 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն» 850,000
Կտ 1114 «Մեքենաներ և սարքավորումներ» 850.000
բ) արժեզրկումից կուտակված կորուստների գումարով’
Դտ 1241 «Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում» 50.000
Կտ 1114 «Մեքենաներ և սարքավորումներ» 50.000
գ) վաճառված սարքավորման հաշվեկշռային արժեքով (1.400.000- 850.000-
50.000)
Դտ 7211 «Հիմնական միջոցների վաճառքների (օտարումների) 500.000
ծախսեր»
Կտ 1114 «Մեքենաներ և սարքավորումներ» 500.000
Վաճառքից հասույթի գերազանցումը հաշվեկշռային արժեքից (600.000-
50&Q00) նպատակահարմար չէ անմիջապես դիտել եկամուտ: Այդ գումարի չափով

189 ՎԱՃԱՌՔ’ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

նվազեցվում է հետադարձ վարձակալությամբ պայմանավորված ծախսերը:
Վաճառքից ստացված հասույթի գումարով ձևակերպվում է.
Դտ 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների 500.000
վաճառքների գծով»
Կտ 6211 «Հիմնական միջոցների վաճառքներից (օտարումներից) 500.000
եկամուտներ»
Հաշվեկշռային արժեքը գերազանցող վաճառքից ստացված հասույթի
գումարով ձևակերպվում է.
Դտ 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների 100.000
վաճառքների գծով»
Կտ 4143 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական 100.000
վարձակալության գծով»
Այնուհետև ձևակերպվում է վաճառված սարքավորման ֆինանսական
վարձակալության ընդունումը: Ֆինանսական վարձակալությամբ ստացված
սարքավորման հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական 500.000
միջոցներ»
Կտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք 500.000
համախառն գումարներ»
Չկրած տոկոսային ծախսերի գումարով’ 700.000+50.000- 500.000,
ձևակերպվում է.
Դտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր1 ամորտիզացված արժեքով 250.000
հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պւսրտավո-
րությունների գծով»
Կտ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք 250.000
համախառն գումարներ»
Չկրած տոկոսային ծախսի մնացորդը կազմում է 150.000 դրամ (250.000-
100.000): Երբ մարվում է սարքավորման վաճառքից դեբիտորական պարտքը,
ձևակերպվում է.
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 600.000
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 600.000
Եթե վաճառք հետադարձ վարձակալությամբ գործարքը հանգեցնում է
գործառնական վարձակալության, ապա արդյունքում կարող է առաջանալ շահույթ
կամ վնաս, որը կախված է վարձակալված ակտիվի հաշվեկշռային արժեքից,
իրական արժեքից և վաճառքի գնից:
Օրինակ: «Արգիշտի» ՍՊԸ-ն «Մենուա» ՓԲԸ-ին վաճառում է շենք և
հետադարձ գործառնական վարձակալությամբ ընդունում այն: Վարձակալության

190 ՎԱՃԱՌՔ’ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ժամկետը երեք տարի է, տարեկան վարձավճարը’ 300.000 դրամ: Շենյծի
սկզբնական արժեքը 16.000.000 դրամ է, կուտակված մւսշվածությունը’ 6.000.000
դրամ, իրական արժեքը, որը վաճառքի գինն է’ 12.000.000 դրամ:
Քանի որ գործարքը իրականացված է իրական արժեքով, ապա ցանկացած
շահույթ կամ վնաս պետք է անմիջապես ճանաչվի:
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա տրվում են հետևյալ
հաշվապահական ձևակերպումները:
Շենքի վաճառքից ստացված հասույթի գումարով ձևակերպվում է.
Դտ 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների 12.000.000
վաճառքների գծով»
Կտ 6211 «Հիմնական միջոցների վաճառքներից (օտարումներից) 12.000.000
եկամուտներ»
Վաճառվսծ շենքի կուտակված մաշվածության գումարով ձևակերպվում է.
Դտ 1121 «Շենքերի մաշվածություն» 6.000.000
Կտ 1111 «Շենքեր» 6.000.000
Վաճառված շենքի հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 7211 «Հիմնական միջոցների վաճառքների (օտարումների) 10.000.000
ծախսեր»
Կտ 1111 «Շենքեր» 10.000.000
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վաճառքից գոյացած եկամուտները և
ծախսերը դուրս են գրվում ֆինանսական արդյունքին.
Դտ 6211 «Հիմնական միջոցների վաճառքներից (օտարումներից) 12.000.000
եկամուտներ»
Կտ 3312 «Ոչ գործառնական գործունեությունից ֆինանսական 12.000.000
արդյունք»
Դտ 3312 «Ոչ գործառնական գործունեությունից ֆինանսական 10.000.000
արդյունք»
Կտ 7211 «Հիմնական միջոցների վաճառքների (օտարումների) 10.000.000
ծախսեր»
Շենքի վաճառքից գոյացած դեբիտորական պարտքեր մարելիս
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 12.000.000
Կտ 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների 12.000.000
վաճառքների գծով»
Վարձակալված վարչական շենքի իրական արժեքով ձևակերպվում է.

191 ՎԱՃԱՌՔ’ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 911 «Գործառնական վարձակալությամբ ընդունված 12.000.000
հիմնական միջոցներ»
Յուրաքանչյուր տարվա վերջին հաշվարկված վարձավճարի գումարով.
Դտ 7139 «Վարչական այլ ծախսեր» 300.000
Կտ 5311 «Կրեդիտորական պարտքեր գործառնական 300.000
վարձակալության գծով»
Եթե վաճառքի գինը իրական արժեքից ցածր է, ապա շահույթը կամ վնասը
պետք է անմիջապես ճանաչվի, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասները
Փոխհատուցվում են շուկայական գնից ցածր ապագա վարձավճարներով: Այս
դեպքում վնասը պետք է հետաձգվի և ամորտիզացվի այն ժամանակահատվածի
վարձավճարներին համամասնորեն, որի ընթացքում ակնկալվում է ակտիվի
օգտագործումը:
Օրինակ: Ենթադրենք հողամասի վաճառքի գինը 9.500.000 դրամ է, իսկ
իրական արժեքը 11.000.000 դրամ, այսինքն’ ցածր է իրական արժեքից 1.500.000
դրամով: Հետևաբար, վնասը’ 1.500.000 դրամը, պետք է անմիջապես ճանաչվի:
Երբ այդ վնասը փոխհատուցվում է շուկայական գներից ցածր, ապագա
վարձավճարներով, ապա այս դեպքում վնասը պետք է հետաձգվի և ամորտիզացվի
այն ժամանակաշրջանի վարձավճարներին համամասնորեն, որի ընթացքում
ակնկալվում է ակտիվի օգտագործումը:
Եթե կազմակերպությունը միաժամանակ գործառնական վարձակալության է
ընդունում հողամասը’ երեք տարի ժամկետով, տարեկան 400.000 դրամ
վարձավճարով, ապա տրվում են հետևյալ ձևակերպումները
ա) հողամասի վաճառքից հասույթի գումարով.
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» 9.500.000
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից 9.500.000
(օտարումներից) եկամուտներ»
բ) վաճառված հողամասի հաշվեկշռային արժեքով.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) 9.500.000
ծախսեր»
Դտ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» 1.500.000
Կտ 115 «Հողամասեր» 11.000.000
Քանի որ գործառնական վարձակալությունը տևում է երեք տարի, ապա
յուրաքանչյուր տարում 400.000 դրամի ծախս ամորտիզացվում է: Ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 400.000
Կտ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների
ամորտիզացիա» 400.000

192 ՎԱՃԱՌՔ’ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Գործառնական վարձակալության ժամկետի վերջում կուտակված
ամորտիզացիայի գումարը դուրս է գրվում:
Դտ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների 1.200.000
ամորտիզացիա»
Կտ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» 1.200.000
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորստի
գումարով ձևակերպվում է.
Դտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և
ոչ նյութական 300.000 ակտիվների վերաչափումից ծախսեր»
Կտ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» 300.000
Երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը բարձր է իրական արժեքից և ճանաչվում
է արժեզրկումից կորուստ, ապա վաճառքն իրական արժեքով իրականացնելու
դեպքում վաճառքից շահույթ կամ վնաս չի առաջանում:

193 ՎԱՃԱՌՔ’ ՀԵՏԱԴԱՐՁ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика