дома » Рефераты » ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

10.2. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Դրամական միջոցներով կամ այլ ձևով ձեռքբերված ոչ նյութական
ակտիվների մուտքագրման հաշվապահական հաշվառումը իրականցվում է
հետևյալ կերպ: Ոչ նյութական ակտիվների հաշվառման համար հաշվային պլանով
նախատեսված է 131 «Ոչ նյութական ակտիվներ» ակտիվային հաշիվը: Ոչ
նյութական ակտիվների մուտքագրումը ձևակերպվում է ձեռք բերման
պայմանագրերի և մուտքագրման ակտերի հիման վրա:
Գնված ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքով ձևակերպվում է.
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
Կտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»:
Եթե ոչ նյութական ակտիվը տրամադրված է հիմնադիրների կողմից որպես
ներդրում կանոնադրական կապիտալում, ապա ակտիվի սկզբնական արժեքը ձեռք
բերված ոչ նյութական ակտիվի դիմաց տրված թողարկված սեփական կապիտալի
գործիքի իրական արժեքն է (թողարկված բաժնետոմսերի), որը հավասար է
ակտիվի իրական արժեքին: Նման դեպքում ձևակերպվում է.
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
Կտ 311 «Կանոնադրական կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»:
Որոշ դեպքերում ոչ նյութական ակտիվներ կարող են ձեռք բերվել անվճար
կամ անվանական արժեքի փոխհատուցմամբ պետական շնորհի միջոցով: Սա
կարող է տեղի ունենալ, երբ պետությունը կազմակերպությանը փոխանցում կամ
հատկացնում է ոչ նյութական ակտիվներ, օրինակ օդանավակայանում վայրէջքի
իրավունքներ, ռադիո կամ հեռուստահաղորդումների լիցենզիաներ, ներմուծման
լիցենզիաներ և այլն: Այդպիսի ոչ նյութական ակտիվները սկզբնապես ճանաչվում
են իրական արժեքով: Անհատույց ստացված և ճանաչված ոչ նյութական
ակտիվների սկզբնական արժեքով ձևակերպվում է.
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
Կտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»:
Ոչ նյութական ակտիվ կարելի է ձեռք բերել նաև, երբ տվյալ ոչ նյութական
ակտիվը փոխանակվում է ոչ նմանատիպ մեկ այլ ոչ նյութական կամ այլ ակտիվով:
Այսպիսի միավորի սկզբնական արժեքը չափվում է ստացված ակտիվի իրական
արժեքով, այսինքն տրված ակտիվի հաշվեկշռային արժեքին գումարած փաստացի
վճարված դրամական միջոցները: Նման փոխանակման դեպքում ձևակերպվում է.

155 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ» (փոխանակումով ձեռք բերվածը)
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ» (փոխանակվածի արժեքը):
Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված ոչ նյութական
ակտիվի գումարով ձևակերպվում է
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
Կտ 611 «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից
հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից եկամուտներ»:
Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումները դրանց
գնումից կամ ավարտելուց հետո պետք է ճանաչվեն որպես ժամանակաշրջանի
ծախս, բացառությամբ այն դեպքերի, Երբ հավանական է, որ այդ ծախսումների
հետևանքով կստացվեն սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշներից
ավելի ապագա տնտեսական օգուտներ, և այդ ծախսումները հնարավոր կլինի
արժանահավատորեն չափել և վերագրել ակտիվին:
Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումների
գումարով ձևակերպվում է.
Դտ 825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա
ծախսումներ»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
կարճաժամկետ այլ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների
մաշվածություն»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» և այլն:
Ակտիվ ճանաչված հետագա ծախսումը ոչ նյութական ակտիվին վերագրելիս
ձևակերպվում է.
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
Կտ 825 «Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա
ծախսումներ»:

156 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Ոչ նյութական ակտիվների ձեռք բերման և ճանաչման հարցերը
պարզաբանենք հետևյալ օրինակով. հաշվետու ‘ժամանակաշրջանում
կազմակերպությունը ձեռք է բերել և հաշվեկշռում արտացոլել հետևյալ ոչ
նյութական ակտիվները.
ա) ֆիրմային անուններ’ փոխանցելով հաշվարկային հաշվից 549.000 դրամ,
բ) լիցենզիաներ նոր արտադրանքի արտադրման համար որպես վճար
տրամադրելով 2.156.000 դրամի պատրաստի արտադրանք,
գ) համակարգչային ծրագրեր որպես վճար տրամադրելով 50 սովորական
բաժնետոմս յուրաքանչյուրը 25.000 դրամ սկզբնական արժեքով:
Ձեռք բերված ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքով ձևակերպվում
է.
Դտ 1311 «Ֆիրմային անուններ»…………………549.000
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»…………………549.000
Դտ 1314 «Լիցենզիաներ և արտոնագրեր»…………………2.156.000
Կտ 6111 «Արտադրանքի վաճառքներից հասույթ»…………….2.156.000
Դտ 1313 «Համակարգչային ծրագրեր»………………………1.250.000
Կտ 3111 «Հասարակ բաժնետոմսեր»………………………1.250.000

157 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика