дома » Рефераты » ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

17.10. ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.


Կազմակերպություններում հաշվառվում են նաև այնպիսի ծախսեր,որոնք
հետևանք են նախորդ ժամանակաշրջաններում կատարված գործառնությունների
Գծով թույլ տրված էական սխալների կամ հաշվային քաղաքականության
փոփոխության:

317 ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ:

Այս տիպի ծախսերը հւսշվառվում և արտացոլվում են 741 «Նախորդ
տարիների ծախսեր» ակտիվային աոաջին կարգի հաշվում: 741 «Նախորդ
տարիների ծախսեր» հաշիվը դեբետագրվում է էական սխալների ուղղման և
հաշվային քաղաքականության փոփոխության արդյունքում առաջացած նախորդ
տարիների ծախսերի գումարը արտացոլելիս և կրեդիտագրվում է այդ ծախսերը
հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական արդյունքի հաշվին դուրս
գրելիս:
741 «Նախորդ տարիների ծախսեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ
երկրորդ կարգի հաշիվները 7411 «Նախորդ տարիների գործառնական
գործունեությունից ծախսեր (էական սխալների ուղղման արդյունքում)», 7412
«Նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր
(հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների
արդյունքում)», 7413 «Նախորդ տարիների ոչ գործառնական գործունեությունից
ծախսեր (էական սխալների ուղղման արդյունքում)», 7414 «Նախորդ տարիների ոչ
գործառնական գործունեությունից ծախսեր (հաշվապահական հաշվառման
քաղաքականության փոփոխությունների արդյունքում)», 7415 «Նախորդ տարիների
արտասովոր դեպքերից ծախսեր»:

741 «Նախորդ տարիների ծախսեր» հաշիվը դեբետագրվում և
կրեդիտագրվում է հետևյալ գործառնությունների կատարման ժամանակ.
նախորդ տարիներին թույլ տրված սխալների արդյունքում ծախսերը
հաշվետու տարում արտացոլելիս
Դտ 741 «Նախորդ տարիների ծախսեր»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 215 «Արտադրանք»
Կտ 216 «Ապրանքներ» և այլն
հաշվետու ժամանակաշրջանի վերջում վերոհիշյալ ծախսերը ֆինանսական
արդյունքի հաշվին դուրս գրելիս
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 741 «Նախորդ տարիների ծախսեր»

318 ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика