дома » Рефераты » ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9.9. ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կազմում առանձնացվում են
հողամասերը և բնական ռեսուրսները:
Հողամասերի հաշվառումը տարվում է 115. «Հողամասեր» հաշվով: Հաշիվը
ակտիվային է, դեբետում արտացոլվում են ձեռք բերված հողամասերի սկզբնական
արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ կրեդիտում’ օտարված,
ֆինանսական վարձակալության տրված հողամասերի սկզբնական արժեքը,
վերագնահատումից առաջացած արժեքի նվազումը:
Ձեռք բերված հողամասերի արժեքով ձևակերպվում է.
Դտ 115 «Հողամասեր»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

148 ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հիմնադիրների կողմից կանոնադրական կապիտալում հողամասի ներդրման
դեպքում ձևակերպվում է.
Դտ 115 «Հողամասեր»
Կտ 311 «Կանոնադրական կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
Հողամասերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճար,
հողի գնահատման, տարածքի մաքրման և հավասարեցման համար վճարումների)
գումարով ձևակերպվում է.
Դտ 115 «Հողամասեր»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 527 «Կրեդիտորւսկան պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»
Կտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»:
Անհատույց ստացված հողամասերի արժեքով ձևակերպվում է.
Դտ 115 «Հողամասեր»
Կտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»:
Հողամասերի հաշվեկշռային արժեքը սկզբնական արժեքի և արժեզրկումից
կորուստների տարբերությունն է: Հողամասերի համար մաշվածք չի հաշվարկվում,
քանի որ դրանք ունեն անսահմանափակ օգտագործման տևողություն:
Վաճառված հողամասերի’ արժեզրկումից կուտակված կորուստների դուրս
գրման դեպքում ձևակերպվում է.
Դտ 1243 «Հողամասերի արժեզրկում»
Կտ 115 «Հողամասեր»:
Հողերի բարելավման նպատակով կատարված (մելիորացման, չորացման և
այլ) կապիտալ ծախսումները չեն ավելացվում հողամասի արժեքին և հաշվառվում
են առանձին: Հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումները
ֆինանսպկան հաշվառման մեջ ճանաչվում են որպես այլ ոչ ընթացիկ ակտիվներ
հետաձգված ծախսերի գծով և դրանց համախառն հաշվեկշռային արժեքն
արտացոլվում է 154. «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով», իսկ
ամդյափզացիսւն’ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների
ամորտիզացիա» առաջին կարգի հաշիվներով: Հողի բարելավման գծով կատարված
ծախսումների հաշվառումը տարվում է 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների

149 ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

ստեղծման ծախսումներ» ակտիվային հաշվում, որի դեբետում հավաքվում են
հաշվետու ժամանակաշրջանում հողի բարելավման հետ կապված ծախսումները,
իսկ կրեդիտում’ դրանց տեղափոխումն հաշվեկշռային հաշիվ և որպես
ժամանակաշրջանի ծախս ճանաչումը: Հողերի բարելավման նպատակով
կատարված ծախսումների գումարով ձևակերպվում է.

Դտ 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»:
Հոդի բարելավման աշխատանքները ավարտվելուց հետո ճանաչված
ծախսումների գումարով ձևակերպվում է.
Դտ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
Կտ 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»:
Իսկ այն ծախսումները, որոնք չեն կապիտալացվում, դուրս են գրվում որպես
ժամանակաշրջանի ծախս և ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ հողերի
բարելավմանն ուղղված կապիտալացված ծախսերի գծով հաշվարկված
ամորտիզացիան նվազեցվում է համախառն եկամտից: Այն որոշվում է գծային
մեթոդով, ելնելով 5 տարի նվազագույն ամորտիզացիոն ժամկետից: Հետաձգված
ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվառման
մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ 4. «Մաշվածության հաշվառում»
ստանդարտում: Հետաձգված ծախսերի գծով հաշվարկված ամորտիզացիայի
գումարով յուրաքանչյուր տարվա համար ձևակերպվում է.
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների
ամորտիզացիա

150 ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Կապիտալացված ամբողջ գումարը ամորտիզացվելուց հետո կուտակվսւծ
ամորտիզացիայի գումարը դուրս է գրվում, ձևակերպվում է.
Դտ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների
ամորտիզացիա
Կտ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
Բնական ռեսուրսների հաշվառում նշանակում է սեփականության
իրավունքով կազմակերպությանը պատկանող բնական ռեսուրսների (քարի, նավթի,
գազի, ոսկու, պղնձի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացում: Հաշվառումը տարվում է 116. «Բնական ռեսուրսներ» ակտիվային
հաշվով, որի դեբետում արտացոլվում է ձեռքբերված բնական ռեսուրսների
սկզբնական արժեքը, վերագնահատումից առաջացած արժեքի աճը, իսկ
կրեդիտում’ օտարված բնական ռեսուրսների հաշվեկշռային արժեքը, վերագնահատումից
առաջացած արժեքի նվազումը:
Ձեռք բերված բնական ռեսուրսների գումարով ձևակերպվում է.
Դտ 116 «Բնական ռեսուրսներ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»:
Հիմնադիրների կողմից կանոնադրական կապիտալում որպես ներդրում
տրամադրված բնական ռեսուրսների գումարով ձևակերպվում է.
Դտ 116 «Բնական ռեսուրսներ»
Կտ 311 «Կանոնադրական կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»:
Բնական ռեսուրսների ձեռքբերման հետ կապված ծախսումների գումարով
ձևակերպվում է.
Դտ 116 «Բնական ռեսուրսներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»:
Անհատույց ստացման դեպքում ձևակերպվում է.
Դտ 116 «Բնական ռեսուրսներ»
Կտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»:
Բնական ռեսուրսների հանույթի գումարով ձևակերպվում է.
Դտ 8J1 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Կ*ո^ 117 «Բնական ռեսուրսների սպառում»:

151 ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Սպառված բնական ռեսուրսների ընդհանուր գումարով ձևակերպվում է.
Դտ 117 «Բնական ռեսուրսների սպառում»:
Կտ 116 «Բնական ռեսուրսներ»:
Վաճառված բնական ռեսուրսների հաշվեկշռային արժեքի (սկզբնական կամ
վերագնահատված արժեք հանած բնական ռեսուրսների կուտակված սպառման և
արժեզրկումից կորուստների գումարը) դուրսգրման դեպքում ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Դտ 117 «Բնական ռեսուրսների սպառում»
Դտ 1243 «Բնական ռեսուրսների արժեզրկում»
Կտ 116 «Բնական ռեսուրսներ»:

152 ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика