дома » Рефераты » ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

9.8. ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ըստ հաշվապահական հաշվառման արժանահավատ (ճշմարիտ)
տեղեկատվության ներկայացման սկզբունքի հաշվեկշռում ներկայացվող
ակտիվների արժեքը չպետք է գերազանցի դրանց փոխհատուցվող գումարը: Դա
այն գումարն է, որն ակնկալվում է ստանալ ակտիվի օգտագործման կամ վաճառքի
միջոցով: Հակառակ դեպքում ակտիվը բնորոշվում է որպես արժեզրկված:
Փոխհատուցման գումարի և հաշվեկշռային արժեքի տարբերությունը պետք է
ճանաչել որպես արժեզրկումից կորուստ:

144 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հիմնական միջոցների արժեզրկումից կորուստների հաշվարկման, չափման և
ներկայացման կարգը պարզաբանվում է ՀՀՀՀ 36 «Ակտիվների արժեզրկում»
ստանդարտում: Ստանդարտում տրված են հետևյալ սահմանումները:
Արժեզրկումից կորուստն այն գումարն է, որով ակտիվի հաշվեկշռային
արժեքը գերազանցում է դրա փոխհատուցվող գումարը:
Հաշվեկշռային արժեքը այն գումարն է, որով ակտիվը ճանաչվում և
ներառվում է հաշվեկշռի մեջ կուտակված մաշվածությունը և արժեզրկումից
կուտակված կորուստները հանելուց հետո:
Փոխհատուցվող գումարն ակտիվի վաճառքի զուտ գնից և օգտագործման
արժեքից առավելագույնն է:
Վաճառքի զուտ գինն այն գումարն է, որը կարելի Է ստանալ ակտիվի
վաճառքից իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի
հեռավորության» գործարքում հանած օտարման ծախսումները:
Օգտագործման արժեքը դրամական միջոցների գնահատված ապագա
հոսքերի ներկա (զեղչված) արժեքն Է, որոնց առաջացումն ակնկալվում Է ակտիվի
շարունակական օգտագործումից և օտարումից’ դրա օգտակար ծառայության
վերջում:
Որոշելու համար կազմակերպությունում առկա ակտիվները արժեզրկվել են,
թե ոչ, դրանք գնահատվում են կամ առանձին վերցրած, կամ էլ նմանատիպ
ակտիվների խմբերով:
Եթե հաշվետու ամսաթվի դրությամբ առկա է հայտանիշ, ըստ որի տվյալ
ակտիվը կարող Է արժեզրկված լինել, ապա կազմակերպությունը պետք է գնահատի
ակտիվի փոխհատուցվող գումարը: Դրանց արժեզրկումը բնութագրվում Է
արտաքին և ներքին հայտանիշներով:
Արտաքին հայտանիշների շարքում կարելի Է առանձնացնել շուկայական
արժեքի զգալի նվազումը, անբարենպաստ հետևանք ունեցող շուկայական
պայմանների փոփոխությունը, շուկայական տոկոսադրույքի աճը,
կազմակերպության զուտ ակտիվների հաշվեկշռային արժեքի գերազանցումը դրա
շուկայական կապիտալացմանը* և այլն: Ներքին հայտանիշներից են բարոյական
կամ ֆիզիկական մաշվածությունը, ակտիվի օգտագործման ձևի կամ
ինտենսիվության փոփոխությունները և այլն:
Ակտիվի օգտագործման արժեքի գնահատումը իր մեջ ներառում է հետևյալ
քայլերը.
ա) Ակտիվի շարունակական օգտագործումից և վերջնական օտարումից
առաջացող դրամական միջոցների ապագա ներհոսքերի և արտահոսքերի
գումարների և ժամկետների գնահատումը:
բ) Նշված դրամական միջոցների ապագա հոսքերի նկատմամբ ընդունելի
զեղչման դրույքի որոշումը և կիրառումը:
Հաշվարկման մեխանիզմը ցույց տանք հետևյալ օրինակով:
Կազմակերպությունը ձեռք Է բերել սարքավորում 1.800.000 դրամ արժեքով,
5 տարի օգտակար ծառայության ժամկետով, 200.000 դրամ մնացորդային
արժեքով: Տնտեսական օգուտների ստացման մոդելը հավասարաչափ Է, ուստի
մաշվածությունը որոշվում Է գծային հավասարաչափ հաշվարկման մեթոդով:
Աբաջին տարվա վերջին հաստոցի հաշվեկշռային արժեքը կազմում Է.
1.480.000 դրամ (1.800.000 — (1.800.000 — 200.000 ) X 20%:100):
-,ձ-, ________________________________________
Շուկայական կապիտալացում ընկերության արժեքն է որոշված որպես նրա շրջանառության մեջ
գտնվող բաժնետոմսերի քանակի և դրանց ընթացիկ շուկայական արժեքի արտադրյալ:

145 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Տարեվերջին հաշվեկշռի ւսմսաթվի դրությամբ կատարված
ուսումնասիրություններից պարզվել է, որ առկա են շուկայական անբարենպաստ
պայմաններ, որի արդյունքում ակտիվը կարող է արժեզրկված լինել: Հետևաբար,
կազմակերպությունը պետք է գնահատի ակտիվի փոխհատուցվող գումարը: Այս
գնահատելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
1. Գնահատել սարքավորման օգտագործման արժեքը:
2. Գնահատել հաստոցի վաճառքի զուտ գինը:
Սարքավորման օգտագործման արժեքի գնահատումը կատարվում է
մասնագետների հաշվարկների հիման վրա: Ենթադրենք ըստ նրանց հաշվարկների,
յուրաքանչյուր տարի սարքավորման շարունակական օգտագործումից
գնահատված դրամական միջոցների ապագա հոսքերը կկազմեն 380.000 դրամ:
Ապագա հոսքերի կանխատեսման ժամանակ պետք է հիմնվել ֆինանսական նախւս֊
հաշիվների վրա, որտեղ, ելնելով տնտեսական պայմանների լավագույն
գնահատման ցուցանիշներից, որոշում են տվյալ ակտիվից ստացվելիք
տնտեսական օգուտների մեծությունը: Նշված դրամական միջոցների ապագա
հոսքերի նկատմամբ պետք է կիրառել ընդունելի զեղչման դրույք, որն արտացոլում
է դրամի արժեքը ժամանակի մեջ, ինչպես նաև տփալ ակտիվին հատուկ ռիսկերի
ընթացիկ շուկայական գնահատումները: Դա այն հատույցն է, որը կպահանջեին
ներդրողները, եթե կատարեին այնպիսի ներդրում, որից առաջացող դրամական
միջոցների հոսքերի գումարները, ժամկետները և ռիսկերը համարժեք լինեին տվյալ
ակտիվից կազմակերպության ակնկալիքներին:
Մեր օրինակում, ընդունելով զեղչման տոկոսադրույքը 10%, անհրաժեշտ է
հաշվել ապագա հոսքերի ներկա արժեքը:

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Աղյուսակից երևում է, որ սարքավորման օգտագործման արժեքը կազմել է
1.350.149 դրամ: Օգտագործման արժեքը հաշվելուց հետո կազմակերպությունը
գնահատում է հաստոցի վաճառքի զուտ գինը: Գործող շուկայի
ուսումնասիրությունից պարզվում է, որ սարքավորումը հնարավոր է վաճառել
1.380.000 դրամով, այդ թվում’ ԱԱՀ 230.046 դրամ: Վաճառքի համար
միջնորդավճարը կազմում է գործարքի արժեքի 3%-ը, այսինքն’ 41.400 դրամ:
Հետևաբար, սարքավորման վաճառքի զուտ գինը կկազմի’ 1.108.554 դրամ:
Սարքավորման օգտագործման արժեքի և վաճառքի զուտ գնի համեմատման
արդյունքում որոշվում է սարքավորման փոխհատուցվող գումարը, որը դրանցից
առավելագույնն է: Օգտագործման արժեքը 1.350.149 դրամ է, իսկ վաճառքի զուտ

146 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

գինը 1.108.554 դրամ: Հետևաբար Փոխհատուցվող գումարը կազմում է 1.350.149
դրամ: Քանի որ այն հաստոցի հաշվեկշռային արժեքից (1.480.000) ցածր է, ուստի
հաշվեկշռի ամսաթվի դրությամբ տեղի է ունեցել սարքավորման արժեզրկում, որը
անմիջապես պետք է ճանաչվի որպես ծախս և վերագրվի հաշվետու տարվա
ֆինանսական արդյունքին: Եթե հիմնական միջոցը հաշվառվում է
վերագնահատված արժեքով, ապա արժեզրկումից ցանկացած կորուստ պետք է
դիտվի որպես վերագնահատումից արժեքի նվազում: Առաջին տարվա վերջին,
արժեզրկումից կորստի գումարը կկազմի 129.851 դրամ: Այդ գումարով
ձևակերպվում է.
•Դտ 7243 «Հիմնական միջոցների գծով արժեզրկումից 129.851
կորուստներ»
Կտ 1241 «Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում» 129.851
Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսաթվի դրությամբ պետք Է գնահատի
առկա այն բոլոր հայտանիշները, ըստ որի ակտիվի գծով նախորդ տարիներին
ճանաչված արժեզրկումից կորուստը, հնարավոր Է, որ այլևս գոյություն չունի կամ
նվազել Է: Նման հայտանիշների առկայության դեպքում կազմակերպությունը պետք
Է գնահատի ակտիվի փոխհատուցվող գումարը:
Ակտիվի գծով նախորդ տարիներին ճանաչված արժեզրկումից կորուստը
պետք Է հակադարձվի միայն այն դեպքում, եթե վերջին անգամ արժեզրկումը
ճանաչելուց հետո տեղի են ունեցել փոփոխություններ ակտիվի փոխհատուցվող
գումարը որոշելիս օգտագործված գնահատականներում: Նման դեպքում ակտիվի
հաշվեկշռային արժեքը պետք Է ավելացվի մինչև նրա փոխհատուցվող գումարը:
Ավելացված գումարն իրենից ներկայացնում Է արժեզրկումից կորստի
հակադարձում: Արժեզրկումից կորստի հակադարձման հետևանքով ակտիվի
ավելացած հաշվեկշռային արժեքը չպետք Է գերազանցի այն հաշվեկշռային
արժեքը, որը որոշված կլիներ, եթե նախորդ տարիներին այդ ակտիվի գծով
ճանաչված չլիներ արժեզրկումից կորուստ:
Արժեզրկումից կորուստների հակադարձման հաշվարկման կարգը ցույց
տանք հետևյալ օրինակով.

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Արժեզրկման հակադարձում պետք Է ճանաչվի առավելագույնը 77.909 դրամ:
Հիմնական միջոցների արժեզրկումից կորստի հակադարձումը պետք Է
անմիջապես ճանաչվի որպես եկամուտ’ ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ ակտիվը հաշվառվում Է
վերագնահատված արժեքով: Վերագնահատված ակտիվի արժեզրկումից կորստի
ցանկացած հակադարձում պետք Է դիտվի որպես վերագնահատումից արժեքի աճ:
Արժեզրկումից կորստի այն մասը, որը դուրս չի գրվել սեփական կապիտալի

147 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

հաշվին և ճանաչվել է որպես ծախս, հակադարձումից հետո ճանաչվում է որպես
եկամուտ:
Մեր օրինակում, սարքավորման հաշվեկշռային արժեքը երրորդ տարվա
վերջին կազմել է 762.091 դրամ: Կազմակերպությունում ի հայտ են եկել
հայտանիշներ, որոնք հնարավորություն են տալիս վերականգնել (հակադարձել)
արժեզրկումից կորուստը: Այդ նպատակով պետք է կատարել սարքավորման
օգտագործման արժեքի գնահատում:

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Ենթադրենք’ վաճառքի գինը 890.000 դրամ է: Հետևաբար Փոխհատուցվող
գումարը կազմում է 890.000 դրամ: Փոխհատուցվող գումարը գերազանցում է
հաշվեկշռային արժեքը’ 890.000-762,091=127.909 դրամով, սակայն
հակադարձումը պետք է կատարվի 77.909 դրամով: Ձևակերպվում է.
Դտ 1241 «Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում» 77.909
Կտ 6243 «Հիմնական միջոցների գծով արժեզրկման կորստի
հակադարձումից եկամուտներ» 77.909
Արժեզրկումից կորստի հակադարձումը ճանաչելուց հետո ապագա
ժամանակաշրջանների համար ակտիվի գծով մաշվածության հաշվարկվող
գումարը պետք է ճշգրտվի’ ակտիվի վերանայված հաշվեկշռային արժեքի և
մնացորդային արժեքի տարբերությունը նրա մնացորդային օգտակար
ծառայության ընթացքում պարբերաբար բաշխելու նպատակով:

148 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика