дома » Рефераты » ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

9.4. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հիմնական միջոցներն իրենց շահագործման ընթացքում ենթարկվում են
վերագնահատման: Մկզբնական ճանաչմանը հետևող գնահատումը կոչվում Է
վերագնահատում:
Հիմնական միջոցների միավորների վերագնահատումը սովորաբար
կատարվում Է շուկայական արժեքի հիման վրա: Համաձայն ՀՀՀՀ 16 «Հիմնական
միջոցներ» ստանդարտի ցուցումների, վերագնահատումները սովորաբար պետք է
իրականացվեն անկախ մասնագիտական որակավորում ստացած գնահատողների

123 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

կողմից: Եթե շուկայական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն որոշել, ապա
գնահատումը կատարվում է մաշված օբյեկտի փոխհատուցվող արժեքի հիման
վրա: Երկու դեպքում էլ գնահատվող ակտիվների համար անհրաժեշտ է ընտրել
գնահատման համապատասխան բազա:
Հիմնական միջոցները սկզբնական ճանաչումից հետո եթե վերագնահատվում
են, ապա պետք է հաշվառվեն վերագնահատված արժեքով: Վերագնահատման
հաճախականությունը կախված է հիմնական միջոցների իրական արժեքի
փոփոխությունից:
Վերագնահատումները պետք է կատարվեն այնպիսի պարբերականությամբ,
որպեսզի հաշվեկշռային արժեքը էականորեն չտարբերվի հաշվետու ամսաթվի
դրությամբ որոշված իրական արժեքից: Սա կհանգեցնի նրան, որ որոշ ակտիվներ,
որոնք ունեն տատանվող իրական արժեքներ, անհրաժեշտ կլինի վերագնահատել
ամեն տարի: Համաձայն ՀՀՀՀ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի
ցուցումների’ այն ակտիվները, որոնց իրական արժեքների տատանումները այնքան
էլ նշանակալի չեն, կարող են վերագնահատվել 3-5 տարին մեկ: Բացի այդ,
կազմակերպությունը կարող է ավելորդ համարել ակտիվների որևէ կոնկրետ դասի
մեկ կամ մի քանի հոդվածների վերագնահատումը, քանի որ, համաձայն ՀՀՀՀ 16
«Հիմնական միջոցներ» ստանդարտի, եթե վերագնահատվում է հիմնական
միջոցների որևէ միավոր, ապա պետք է վերագնահատվի նաև ակտիվների այն
ամբողջ դասը, որին պատկանում է վերագնահատված միավորը:
Երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը վերագնահատման հետևանքով աճում է,
աճը վերագնահատման փուլում անմիջականորեն պետք է վերագրվի սեփական
կապիտալին: Սակայն եթե այդ աճը վերականգնում է նույն ակտիվի նախկին
վերագնահատումների արդյունքում առաջացած նվազումը, պետք է որպես
եկամուտ ճանաչվի այն չափով, որով նախապես նվազումը ճանաչվել էր որպես
ծախս:
Երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը վերագնահատման հետևանքով
նվազում է, նվազումը պետք է ճանաչվի որպես ծախս: Սակայն վերագնահատման
հետևանքով առաջացած նվազումը պետք է անմիջականորեն հանվի
համապատասխան ակտիվի նախորդ վերագնահատումից առաջացած աճից այն
չափով, որ նվազումը չգերազանցի նույն ակտիվի հետ կապված վերագնահատումից
առաջացած աճը:
Գործնականում հնարավոր է վերագնահատումները իրականացնել հետևյալ
երկու մեթոդներից որևէ մեկով.

1) երբ ակտիվը վերագնահատվում է վերականգնման արժեքի գործակցի
միջոցով,
2) երբ շուկայական արժեքի հիման վրա ճշտվում է հաշվեկշռային արժեքը:
Կախված կիրառված վերագնահատման մեթոդից, վերագնահատման պահի
դրությամբ կուտակված մաշվածությունը
ա) առաջին դեպքում վերաձևակերպվում է ակտիվի համախառն
հաշվեկշռային արժեքի փոփոխությանը համամասնորեն, այնպես, որ ակտիվի
հաշվեկշռային արժեքը վերագնահատումից հետո հավասարվում է նրա
վերագնահատված արժեքին,
բ) երկրորդ դեպքում հանվում է ակտիվի համախառն հաշվեկշռային
արժեքից, և զուտ գումարը վերաձևակերպվում է վերագնահատված գումարի հիման
վրա:
Վերագնւսհատված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի աճի
գումարով ձևակերպվում է.

124 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Սեփական կապիտալին վերագրված մասով. է
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճ»:
Հիմնական միջոցների որևէ միավորի վերագնահատման ժամանակ
վերագնահատման օրվա դրությամբ կուտակված մաշվածությունը հաշվարկվում է
երկու ձևով: Աոաջին դեպքում այն վերաձևակերպվում է ակտիվների համախառն
հաշվեկշռային արժեքում տեղի ունեցող փոփոխության հետ համամասնորեն, այնպես,
որ վերագնահատումից հետո ակտիվի հաշվեկշռային արժեքը հավասարվում
է իր վերագնահատված գումարին: Այս մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ
ակտիվը վերագնահատվում է իր վերականգնման գործակցի միջոցով:
Օրինակ: Ենթադրենք մեքենայի սկզբնական արժեքը 600.000 դրամ է,
կուտակված մաշվածությունը 120.000 դրամ, իսկ հաշվեկշռային արժեքը 480.000
դրամ: Վերագնահատման հետևանքով մեքենայի արժեքն ավելացել է 2 անգամ,
այսինքն վերագնահատման գործակիցը 2 է: Վերագնահատումից հետո սկզբնական
արժեքը կլինի 1.200.000 դրամ, մաշվածությունը 240.000 դրամ, իսկ հաշվեկշռային
արժեքը 960.000 դրամ:
Վերագնահատված օբյեկտի արժեքի ավելացած գումարով ձևակերպվում է.
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական 600.000
միջոցներ»
Կտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի 600.000
աճ»:
Կուտակված մաշվածության աճի գումարով ձևակերպվում է.
Դտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի 120.000
աճ»:
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն» 120.000
Եթե նույն օրինակում վերագնահատման հետևանքով հիմնական միջոցի
արժեքը նվազեցվի 2 անգամ, այսինքն վերագնահատման գործակիցը լինի 2, ապա
օբյեկտի արժեքի նվազեցրած գումարով կձևակերպվի.
ա) երբ այդ գումարը վերագրվի սեփական կապիտալին (եթե նախորդ
վերագնահատումից արժեքի աճը ցույց է տրվել սեփական կապիտալի կազմում).
Դտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի
աճ»: 300.000
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» 300.000
Հիմնական միջոցների վերագնահատման հետևանքով կուտակված
մաշվածության գումարի նվազեցումը ձևակերպվում է.
Դպ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 60.000
մաշվածություն»
Կտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից 60.000
у արժեքի աճ»

125 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հիմնական միջոցների վերագնահատումը պարբերաբար կրկնվող
գործընթաց է, որն անհրաժեշտ է ֆինանսական հաշվետվություններում ճշմարիտ
տեղեկատվության ներկայացման համար: Վերագնահատումների ժամանակ
հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ հերթական վերագնահատման
արդյունքում օբյեկտի արժեքը նվազի այնքան, որ նախորդ վերագնահատումից
գոյացած արժեքի աճով չփակվի արժեքի նվազեցումից առաջացած գումարը: Նման
դեպքում նախորդ վերագնահատումից արժեքի աճի հաշվին արժեքի նվազումից
ներկա կորուստը փակելուց հետո, տարբերությունը ձևակերպվում է որպես
հիմնական միջոցների վերագնահատումից ծախս.
Դտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից ծախսեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցների»
Իսկ մաշվածքի գումարով
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից ծախսեր»
Հաջորդ վերագնահատման ժամանակ արժեքի աճի դեպքում կատարվում է
նախորդ վերագնահատումից ճանաչված ծախսի չափով եկամտի ճանաչում, իսկ
արժեքի աճի մնացած գումարը վերագրվում է սեփական կապիտալին:
Ձևակերպվում է

Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ »
Կտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից եկամուտներ»
Կտ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերագնահատումից արժեքի աճ»
և մաշվածության գումարով
Դտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտներ»
Դտ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերագնահատումից արժեքի աճ»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Օրինակ, ըստ կազմակերպության հաշվային քաղաքականության հիմնական
միջոցների վերագնահատումը իրականացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
Շենքերի օգտակար ծառայության ժամկետը նախատեսվել է 20 տարի:
Մաշվածությունը հաշվարկվում է գծային հավասարաչափ մեթոդով:
Վերագնահատումից տարբերությունները չբաշխված շահույթին վերագրվում է
օտարման պահին: Գործարանի վարչական շենքը շահագործման է հանձնվել 1998
թ. հունվարին’ 40.000.000 դրամ սկզբնական արժեքով:
2002 թ. դեկտեմբերին կատարվել է առաջին վերագնահատումը, որի
արդյունքում հաշվեկշռային արժեքը աճել է 1.500.000 դրամով: Եթե 2007 թ.
դեկտեմբերին իրականացվի II վերագնահատումը և որի հետևանքով շենքի

126 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

հաշվեկշռային արժեքը նվազի 2.000.000 դրամով, իսկ 2012 թ.-ի վերագնահատման
հետևանքով շենքի հաշվեկշռային արժեքը աճի 3.000.000 դրամով, ապա
հաշվառման մեջ վերագնահատման արդյունքները կարատացոլվեն հետևյալ
կարգով:
Ըստ վերագնահատման տարիների շենքի արժեքի փոփոխությունից գոյացած
տարբերությունները կձևակերպվեն հետևյալ կերպ.
I վերագնահատում
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» 1.500.000
Կտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից
արժեքի աճ»: 1.500.000
II վերագնահատում
Դտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի
աճ»: 1.500.000
Դտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից ծախսեր» 500.000
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» 2.000.000
Ш վերագնահատում
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» 3.000.000
Կտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից եկամուտներ» 500.000
Կտ 321 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերագնահատումից արժեքի աճ» 2.500.000
Վերագնահատումից արժեքի աճը, ակտիվների մաշվածությանը զուգընթաց,
ինչպես նաև օտարվող ակտիվներին վերաբերող մասով վերագրվում է չբաշխված
շահույթին: Հաշվառման կարգը ցույց տանք հետևյալ օրինակով:
Օրինակ: Կազմակերպությունը 100.000 դրամ գումարով ձեռք է բերում
սարքավորում, որի օգտակար ծառայության ժամկետը 10 տարի է: Միավորի
նկատմամբ պետք է կիրառվի մաշվածության հաշվարկման գծային մեթոդը, որի
հետևանքով տարեկան մաշվածությունը կկազմի 10.000 դրամ: Սկզբնական
արժեքով ձևակերպվում է.
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական 100.000
միջոցներ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 100.000
Տարեկան մաշվածության գումարով ձևակերպվում է.
Դտ ՝ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 10.000
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն» 10.000
/ Երկրորդ տարվա վերջում սարքավորման հաշվեկշռային արժեքը կազմում է
80.000 դրամ (100.000 դրամ սկզբնական արժեքից հանած 20.000 դրամ

127 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

կուտակված մաշվածությունը): Վերագնահատված սարքավորման արժեքը կազմում
է 200.000 դրամ: Գոյանում է 120.000 դրամ վերագնահատման ավելցուկ:
Վերագնահատման հաշվառումը, ոստ հաշվային քաղաքականության,
տարվում է հաշվեկշռային արժեքով:
Նախ ձևակերպվում է կուտակված մաշվածության դուրսգրումը.
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն» 20.000
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» 20.000
Վերագնահատումից արժեքի աճի գումարով ձևակերպվում է.
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» 120.000
Կտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի
աճ» 120.000
Մաշվածության նոր ծախսը տարեկան կազմում է 25.000 դրամ, որը
ստացվում է 200.000 դրամը ենթարկելով մաշվածության’ ակտիվի մնացած ութ
տարվա ծառայության ընթացքում: Ամեն տարի վերագնահատման ավելցուկից
պետք է փոխանցվի չբաշխված շահույթին 15.000 դրամ, որը հավասար է
սկզբնական արժեքով հաշվարկված մաշվածության ծախսի (տարեկան 10.000
դրամ) և վերագնահատումից հետո մաշվածության ծախսի (25.000 դրամ) միջև
եղած տարբերությանը:
Հաշվարկված մաշվածության գումարով ձևակերպվում Է.
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 25.000
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 25.000
մաշվածություն»
Վերագնահատումից արժեքի աճի (մաշվածքի չափով) ամորտիզացված
գումարով ձևակերպվում Է.
Դտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի աճ» 15.000
Կտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ» 15.000
Նշված ձևակերպումները կատարվում են յուրաքանչյուր տարի մինչև
օտարումը:
Ենթադրենք վեցերորդ տարվա վերջին սարքավորումը վաճառվում Է 120.000
դրամով: Վաճառքի օրվա դրությամբ ակտիվի հաշվեկշռային արժեքը կազմում է
100.000 դրամ (վերագնահատված արժեք’ 200.000 դրամ, կուտակված մաշվա-
ծություն 100.000 դրամ): Վերագնահատումից արժեքի աճը, վաճառքի օրվա դրությամբ,
կազմում է
Վերագնահատումից արժեքի աճի սկզբնական
մնացորդը 120.000
Վերագնահատումից արժեքի աճի ամորտիզացված
գումարը (60.000)
Վերագնահատումից արժեքի աճի մնացորդը
վաճառքի օրը 60.000

128 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Վաճառքից ստացված հասույթի գումարով ձևակերպվում է.
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 120.000
Կտ 6211 «Հիմնական միջոցների վաճառքներից եկամուտներ» 120.000
Դուրս գրված սարքավորման գումարով ձևակերպվում է.
Դտ 7211 «Հիմնական միջոցների վաճառքների ծախսեր» 100.000
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 100.000
մաշվածություն»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական 200.000
միջոցներ»
Վերագնահատումից արժեքի աճի չամորտիզացված գումարով ձևակերպվում
է.
Դտ 3211 «Հիմնական միջոցների վերագնահատումից արժեքի 60.000
աճ»
Կտ 342 «նախորդ տարիների չբաշխված շահույթ» 60.000

129 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՇՎԱՑՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика