дома » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ » ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1.3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հաշվապահական հաշվառումը կիրառական գիտություն Է և առարկայական
ձևով ու մեթոդաբանությամբ ուսումնասիրում Է տնտեսական կյանքի փաստերը
դրանց տնտեսական և իրավական տեսանկյունից:
Հաշվապահական հաշվառումը հաշիվների համակարգի միջոցով ոչ միայն
գրանցում Է տնտեսական գործառնությունները, այլ նաև տեղեկատվություն Է
ապահովում արտադրության կառավարման համար: Միայն կառավարման
գործընթացում Է ավելի պարզ նկատվում հաշվապահականհաշվառման

16 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

տեղեկատվության գործնական նշանակությունը ռացիոնալ տնտեսական
ծրագրերի մշակման համար:
Ինչպես ամեն մի գիտություն, հաշվապահական հաշվառումը նույնպես ունհ
իր բովանդակությունը: Հետևաբար, այդ բովանդակությունը պետք է բխի այն
խնդիրներից, որոնք դրվում են նրա առջև: Հաշվապահական հաշվառման
խնդիրները բավականին հստակ ներկայացված են 15-րդ դարի մտածողների
հաշվառման վերաբերյալ ուսումնասիրություններում, մասնավորապես’ Լ. Պաչոլիի
և Դ. Զերբոնիի աշխատություններում: Ըստ այս հեղինակների, հաշվապահականհաշվառման
ամենւսառաջնային խնդիրը տնտեսական գործունեությւսնը
մասնակցող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործողությունների
նկատմամբ հսկողության իրականացումն է, տեղեկատվության ապահովումը
տնտեսական գործունեության համար և տեղեկատվության հիման վրա
տնտեսական գործունեության արդյունքների գնահատումը: Վերը նշված
խնդիրները այսօր էլ չեն կորցրել իրենց դերն ու նշանակությունը:
19-րդ դարի վերջում Ա. Հալիբեն և է. Լևոտին առաջ են քաշել այն
գաղափարը, որ հաշվապահը պահակ կամ փողոցային երթևեկության կարգավորող
չէ, այլ տնտեսագետ հաշվապահ է և նրա աշխատանքի նպատակը տնտեսական
գործունեության արդյունքները բացահայտելը և դրանք գնահատելն է: Փաստորեն,
այս սահմանումը չի վերաբերում հաշվապահականհաշվառման խնդիրներին և
հաշվապահի մասնագիտության ճշգրիտ սահմանմանը: Իրենց ուսումնասիրություններում
18-19-րդ դարերի հետազոտողները տարբեր մեկնաբանություններ են տվել
հաշվապահականհաշվառման բովանդակությանը:
Եղան տնտեսագետներ, Ադամ Սմիթից մինչև Ա. Շիվալիե, ովքեր,
նույնացնելով հաշվապահականհաշվառման կատեգորիաների հետ,
հաշվապահությունը համարել են ոչ այլ ինչ, քան քաղաքատնտեսություն:
Հասկանալի է, հաշվապահության մասին այս մեծ մտածողների արտահայտած
տեսակետը: Նրանք հիմք են ընդունել այն հանգամանքը, որ թե’ հաշվապահության
և թե’ քաղաքատնտեսության համար կատեգորիաները նույնն են: Սակայն դա չի
նշանակում, որ հաշվապահությունը քաղաքատնտեսություն Է կամ հակառակը: Այս
մտածողները տնտեսական կյանքի փաստերի ուսումնասիրությունը կատարել են
ելնելով դրանց որակական փոփոխությունից, չնկատելով, որ որակական
փոփոխությանը զուգընթաց առկա Է քանակական փոփոխություն, որի գրանցումը
հաշվապահությունը իրականացնում է որոշակի (յուրահատուկ)
մեթոդաբանությամբ, որը տարբերվում է քաղաքատնտեսության
ուսումնասիրության մեթոդաբանությունից և խնդիրներից: Հետևաբար, այդ երկու
գիտությունների նույնացումը պարզապես արդյունք Է մի կողմից’ հաշվապահության
մեթոդաբանության վերաբերյալ հիշյալ հեղինակների ունեցած սահմանափակ
պատկերացումների, մյուս կողմից հաշվապահական հաշվառման դերի
թերագնահատման:
Հայտնի Է, որ քաղաքատնտեսությունը (ներկայումս տնտեսագիտության
տեսությունը) տալիս Է տնտեսական երևույթների որակական, իսկ
հաշվապահությունը քանակական բնութագիրը: Մեր դարի սկզբին
հաշվապահական հաշվառման վերաբերյալ տնտեսագետների մոտեցումները
որոշակի փոփոխությունների ենթարկվեցին:
Ըստ նրանց, հաշվապահականհաշվառման և քաղաքատնտեսության
կատեգորիաների հարաբերակցությունը որոշվում է տեսության և գործնականի
հարաբերակցությամբ, այսինքն տեսությունը վերաբերում է
քաղաքատնտեսությանը, գործնականը հաշվապահական հաշվառմանը: Այսպիսի
մոտեցումը նույնպես ճիշտ չէ այն առումով, որ յուրաքանչյուր գիտություն ունի իր

17 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

տեսությունը: Հետևաբար, հաշվապահական հաշվառումը, որպես գիտություն,
նույնպես ունի իր տեսությունը: Խորհրդային իշխանության ժամանակաշրջանում
հաշվապահականհաշվառման մասնագետները մինչև 50-ական թվականները
անտեսում էին քաղաքատնտեսության կարևոր դերը հաշվապահական հաշվառման
զարգացման գործում: Հաշվապահների կողմից քաղաքատնտեսության նկատմամբ
նման վերաբերմունքը պայմանավորված է եղել օբյեկտիվ պայմաններով
սոցիալիզմի ժամանակ անտեսվել է արժեքի օրենքը:
Մեծ է Վ. Ս. Նեմչինովի ծառայությունը խորհրդային շրջանի
տնտեսագիտության զարգացման գործում: Նա է մշակել խորհրդային
տնտեսագիտության առջև դրված բազմաթիվ խնդիրների լուծման
մեթոդաբանություններ, հատկապես վիճակագրություն գիտության բնագավառում:
Նա իր տեսակետն է հայտնել նաև հաշվապահականհաշվառման վերաբերյալ: Ըստ
նրա’ տնտեսական կյանքի փաստերը արտացոլում են սկզբնական ւիաստաթղթերը,
և այդ տեղեկատվությունը պետք է միասնական լինի և՜ ինժեների, և’ տնտեսագետի,
քաղաքագետի, վիճակագրի ու հաշվապահի համար:
Յուրաքանչյուր մասնագետ «սկզբնական տեղեկատվությունից» պետք է
օգտվի իր առջև դրված խնդիրների լուծման համար: Այսպես օրինակ, եթե
վիճակագիրը որոշակի սկզբնական տեղեկատվությունը մեթոդաբանորեն
խմբավորում և ամփոփում է, ապա այն վերածվում է մակրոտնտեսական
հաշվառման: Այսպիսով, տնտեսական կյանքի փաստերըհաշվապահականհաշվառման
միջոցով գրանցվում և ներկայացվում են որպես տեղեկատվական
բազա արտադրության կառավարման համար: Իսկ կառավարման համար
տեղեկատվության ապահովումը իրականացվում է հաշվապահական հաշիվների
համակարգի միջոցով, որը ունեցել է իր զարգացման աստիճանները:

18 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика