дома » Рефераты » ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ

4.2. ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կալկուլյացիան արտադրության գործընթացում պատրաստվող
արտադրանքի մեկ միավորի կամ շինարարության, նորոգումների և այլ
աշխատանքների ու ծառայությունների մեկ միավորի վրա կազմակերպության
կատարած ծախսումների հաշվարկման և ինքնարժեքի որոշման աշխատանքն է:
Պարզ է, որ այդպիսի հաշվարկ հնարավոր է կատարել միմիայն դրամական
գնահատմամբ, որովհետև արտադրանքի ինքնարժեքի կազմի մեջ մտնում են
տարբեր բնույթի ծախսումներ (դրամական, նյութական, աշխատանքային):
Արտադրության գործընթացում արտադրանքի արտադրության համար
կատարված ծախսումները, որոնք ներառվում են ինքնարժեքի մեջ, բաժանվում են
ուղղակի և անուղղակի ծախսումների: Այն ծախսումները, որոնց կատարման կամ
հաշվարկման պահին հնարավոր է որոշել, թե արտադրանքի որ տեսակին են
կոնկրետ վերաբերում, համարվում են ուղղակի և միանգամից ներառվում են տվյալ
արտադրատեսակի ինքնարժեքի մեջ: Օրինակ, ուղղակի նյութական ծախսումները,
ուղղակի աշխատանքային ծախսումները: Անուղղակի ծախսումներ են համարվում
այն բոլոր ծախսումները, որոնց կատարման կամ հաշվարկման պահին հնարավոր
չէ որոշել, թե այդ ծախսումների որ մասը որ արտադրատեսակին է վերաբերում:
Այդպիսի ծախսումներ են. օժանդակ արտադրության ծախսումները, արտադրական
ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի
աշխատավարձը, սոցիալական ապահովագրության հատկացումները, արտադրական
նշանակության հիմնական միջոցների մաշվածությունը, նորոգման
ծախսումները, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ծախսումները և
այլն:
Բոլոր անուղղակի ծախսումները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում
հավաքվում են հատուկ այդ նպատակով բացված հաշիվներում, իսկ
ժամանակաշրջանի վերջում պայմանական եղանակով բաշխվում են թողարկված
արտադրատեսակների միջև և դուրս են գրվում հիմնական արտադրության վրա
միացվելով մյուս ուղղակի ծախսումներին:
Բոլոր ուղղակի և անուղղակի ծախսումները գումարելով ստացվում է
թողարկված արտադրանքի ինքնարժեքը:
Անուղղակի արտադրական ծախսումների բաշխումը կատարվում է ըստ
ուղղակի ծախսումների, ըստ ուղղակի նյութական ծախսումների, ըստ ուղղակի
աշխատանքային ծախսումների և այլն: Բաշխման եղանակի ընտրությունը կախված
է կազմակերպության նյութատարության, աշխատատարության մակարդակներից և
այլն: Անուղղակի ծախսումների բաշխումը ցույց տանք ըստ ուղղակի
աշխատանքային ծախսումների.
Օրինակ, կահույք արտադրող արտադրական կազմակերպությունը թողարկել
է երեք տեսակի արտադրանք, աշակերտական սեղան 110 հատ, գրատախտակ 100

70 ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ

հատ և աթոռ 400 հատ: Այդ արտադրատեսակների պատրաստման համար հունվար
ամսին կատարվել են ուղղակի նյութական ծախսումներ.
Աշակերտական սեղանների պատրաստման համար 400.000 դր.
Գրատախտակների պատրաստման համար 300.000 դր.
Աատնեոհ աատոաստման համաո’_______________________ 200.000 ռո.
Ընդամենը 900.000 դր
Ուղղակի աշխատանքային ծախսումները կազմել են.
Աշակերտական սեղանների պատրաստման համար’ 500.000 դր.
Գրատախտակների պատրաստման համար 400.000 դր.
Ատոռնեոհ աատոաստման համաո ______________________ 600.000 ռո.
Ընդամենը 1.500.000 դր
Սոցիալական ապահովագրության հատկացումների գծով ուղղակի
ծախսումները կազմել են
Աշակերտական սեղանների պատրաստման համար 100.000 դր.
Գրատախտակների պատրաստման համար 80.000 դր.
Ատոռնեոհ աատոաստման համաո________________________ 120.000 ռո.
Ընդամենը 300.000 դր
Վերոհիշյալ արտադրատեսակների պատրաստման համար հունվար ամսին
կատարվել են 300.000 դրամի անուղղակի ծախսումներ, որոնք ըստ
արտադրատեսակների բաշխելու համար, նախ որոշվում է անուղղակի
ծախսումների բաշխման գործակիցը անուղղակի ծախսումների գումարը բաժանելով
ուղղակի աշխատանքային ծախսումների հանրագումարի վրա 300.000 :
1.500.000=0.2, որից հետո յուրաքանչյուր արտադրատեսակի պատրաստման
համար կատարված ուղղակի աշխատանքային ծախսումների գումարը
բազմապատկվում է անուղղակի ծախսումների բաշխման գործակցով:
Աշակերտական սեղաններ 500.000 х 0.2 = 100.000 դրամ
Գրատախտակներ 400.000 х 0.2 = 80.000 դրամ
Աատնեո___________________600.000 X 0.2 = 120.000 ռոամ
Ընդամենը’ 300.000 դրամ:
Հաշվարկված ինքնարժեքը ըստ արտադրատեսակների կկազմի’
Աշակերտական սեղաններ 400.000 +500.000 +100.000+100.000 =1.100.000
դրամ
Գրատախտակներ 300.000 +400.000 + 80.000+ 80.000 = 860.000 դրամ
Աթոռներ 200.000 + 600.000 + 120.000 +120.000 = 1.040.000դրամ
Միավոր արտադրանքի ինքնարժեքը որոշելու համար ամբողջ արտադրանքի
ինքնարժեքը պետք է բաժանենք թողարկված արտադրանքի քանակի վրա: Բերված
օրինակում կստանանք հետևյալ արդյունքները
у Աշակերտական սեղանի ինքնարժեքը’ 1.100.000 : 110 = 10.000 դրամ
к Գրատախտակի ինքնարժեքը 860,000 : 100 = 8.600 դրամ
Աթոռի ինքնարժեքը 1.040.000 : 400 = 2.600 դրամ

71 ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика