дома » Рефераты » ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ
Հաշվապահական հաշվեկշռի U դրամական միջոցների մասին հաշվետվության կապը

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

22.4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Ֆինանսական հաշվետվությունների փաթեթը ընդգրկում է հաշվապահական
հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում
փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և
ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններն ու փաստացի

437  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ 

շահութահարկի հաշվարկը: Բացի այդ ընդգրկում է ֆինանսական հաշվետվության
արժանահավատությունը հաստատող աուդիստրական եզրակացությունը (եթե
կազմակերպությունը, համաձայն օրենսդրության, ենթակա է պարտադիր աուդիտի)
և բացատրագիր:
Ձեռնարկությունները ֆինանսական հաշվետվության պատրաստման ու
ներկայացման համար առաջնորդվում են «Կազմակերպությունների տարեկան
(ամբողջական փաթեթով, միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերի
լրացման» հրահանգով:
Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն
նրա բոլոր կառուցվածքային ստորբաժանումների, այդ թվում’ ՀՀ սահմաններից
դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչություննների գործունեության
ցուցանիշները:
Հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1~ից մինչև
դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
Եթե հաշվետու տարվա ընթացքում կազմակերպությունը ներկայացնում է
միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ, ապա միջանկյալ հաշվետու
ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից մինչև հաշվետու
ժամանակաշրջանի վերջին օրը’ ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Միջանկյալ
ֆինանսական հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով
(ֆինանսական արդյունքների’ ձև №2 հաշվետվությունում ցույց են տրվում նաև
տվյալ ընթացիկ հաշվետու միջանկյալ ժամանակաշրջանի տվյալները):
Նոր ստեղծված կազմակերպության համար առաջին հաշվետու տարի
(ժամանակաշրջան) է համարվում դրա պետական գրանցման օրվանից մինչև
տվյալ տարվա (ժամանակաշրջանի) վերջին օրը ներառյալ ընկած
ժամանակաշրջանը:
Լուծարվող կազմակերպությունը ներկայացնում է ֆինանսական
հաշվետվություններ’ տարեսկզբից մինչև սահմանված կարգով լուծարման
գործընթացի սկիզբն ընկած ժամանակաշրջանի համար:
Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները
ներկայացնում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, իսկ
միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները’ միջանկյալ հաշվետու
ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքոմ, եթե օրենքով
այլ ժամկետ սահմանված չէ:
Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից բանկին
ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամկետները
սահմանում է ՀՀ կենտրոնական բանկը: Ֆինանսական հաշվետվությունների
ներկայացման օր է համարվում դրանց’ ըստ պատկանելիության հանձնելու կամ
փոստով ուղարկելու օրը:
Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվությունները,
օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, պարտավոր են տարեկան
հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա
հուլիսի մեկը, իսկ միջանկյալ հաշվետվությունները’ միջանկյալ հաշվետու
ժամանակաշրջանի ավարտից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ
ժամկետ սահմանված չէ:
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց ֆինանսական
հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության
մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Ֆինանսական
հաշվետվությունները կարող Են հրապարակվել մամուլում, Ինտերնետով կամ
տարածվել գրքույկների ձևով: Ֆինանսական հաշվետվությունները կազմվում են

438  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ 

վերլուծական (անալիտիկ) և ընդհանրացված (սինթետիկ) հաշվառման տվյալների
հիման վրա: j
Տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ են ներառվում’ /
. 1. Հաշվապահական հաշվեկշիռը’ Ձե N 1
2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը’ Ձև N 2
3. Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը’
Ձև N 3
4. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը’ Ձև N 4
5. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ’ Ձև N 5
Ֆինանսական հաշվետվության բոլոր տարրերը փոխկապված են միմյանց
հետ, քանի որ, որպես կանոն, արտացոլում Են միևնույն տնտեսակստճ
գործառությունների ու երևույթների տարբեր կողմերը: Օրինակ, հաշվապահակա6
հաշվեկշռում արտացոլվում են ֆինանսական արդյունքների մւսսիՏ
հաշվետվությունում եղած տվյալները և հակառակը: Բացի այդ կարևորվում է այն
հանգամանքը, որ ֆինանսական հաշվետվության յուրաքանչյուր ձևում պետք է
արտացոլվեն համապատասխան ստանդարտներով կարգավորվող ւսռնվազՏ
պահանջվող, անհրաժեշտ բովանդակության հոդվածները’: Այսպես,
հաշվետվության Ձև N 1-ի և Ձև N 5-ի անհրաժեշտ հոդվածների գծով պահանջվող
տեղեկատվությունը կարգավորվում Է ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական
հաշվետվությունների ներկայացում», իսկ Ձև N 4-ի տեղեկատվությունը’ ՀՀՀՀՍ 7
«Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ստանդարտով:
Հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասիս
հաշվետվության Էությունը ճիշտ հասկանալու և մեկնաբանելու համար մեծ
նշանակություն ունեն հաշվետվությանը կից ծանոթագրությունը և այնտեղ
ներկայացված մի շարք բացահայտումներ:
Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր բաղկացուցիչ պետք է
հստակորեն նույնականացվի, բացի այդ, եթե դա անհրաժեշտ Է ներկայացվող
տեղեկատվությունը պատշաճ հասկանալու համար,հետևյալ տեղեկությունը պետք է
արձանագրվի և կրկնվի’
ա) հաշվետու կազմակերպության անվանումը կամ դրա նույնականացման шд
միջոցները,
բ) գտնվելու վայրը,
գ)արդյոք ֆինանսական հաշվետվությունները վերաբերում են մեէք
կազմակերպության, թե կազմակերպությունների խմբին,
դ) հաշվեկշռի ամսաթիվը կամ ֆինանսական հաշվետվություններում
արտացոլվող ժամանակաշրջանը կախված այն հանգամանքից, թե ֆինանսական
հաշվետվությունների տվյալ բաղկացուցչի տեսանկյունից, որն Է ավելի
նպատակահարմար,
ե) արժույթը, որով ֆինանսական հաշվետվություններում արտահայտված ե&
գումարները,
զ) ֆինանսական հաշվետվություններում ներկայացված թվայիՕ
ցուցանիշների չափսը (ֆորմատը):
Շուկայական տնտեսության պայմաններում տեղեկատվության
օգտագործողների համար վերլուծական ցուցանիշների ընդարձակ և հիմնական
աղբյուրը հաշվապահական հաշվեկշիռն Է: Այսպես, հաշվեկշռի տվյալներով
սեփականատերերը, կառավարիչները կարող են եզրակացնել տնտեսական
սուբյեկտի գույքային ունեցվածքի մասին: Հաշվեկշռից կարելի է իմանալ, թե
սեփականատերը ի՞նչ ակտիվների Է տիրապետում և տնտեսական եկամուտների
ինչպիսի* ակնկալիքներ ունի դրանց օգտագործման ընթացքում:

439 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ 

Հաշվեկշռի միջոցով հնարավոր է որոշել, թե արդյո՞ք կազմակերպությունը
առաջիկա ժամանակահատվածում կարոդ է կատարել իր պարտավորությունները
երրորդ անձանց նկատմամբ’ բաժնետերերի, ներդրողների, վարկատուների,
գնորդների, վաճառողների, թե դրան սպասում են ֆինանսական դժվարություններ;
Հաշվեկշռի տվյալներով կարելի է եզրակացնել կազմակերպության
գործունեության վերջնական արդյունքների մասին, բացահայտել հաշվետու
տարվա ընթացքում սեփական կապիտալի (զուտ ակտիվների) աճը, ինչը վկայում է
կազմակերպության կառավարչության ունակությունը պահպանելու և ավելացնելու
վստահված նյութական ու դրամական ռեսուրսները, որը արտացոլվում է զուտ
շահույթի ձևով’ պասիվում:
Հաշվեկշռի տփալների հիման վրա կազմակերպվում է ցանկացած
կազմակերպության օպերատիվ ֆինանսական պլանավորումը և, ստացված
շահույթի համաձայն, իրականացվում է դրամական հոսքերի շարժի հսկողությունը:
Հաշվապահական հաշվեկշռի տվյալները լայնորեն օգտագործվում են
հարկային ծառայությունների, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև’
պետական կառավարող մարմինների կողմից, քանի որ, արտացոլելով տփալ
տնտեսական սուբյեկտի գույքային հարաբերությունների ամբողջությունը,
առանձին կազմակերպությունների հաշվեկշիռները հարուստ նյութեր են
ապահովում ժամանակակից տնտեսական կյանքի առանձնահատկությունների
ուսումնասիրման համար: ժամանակակից տնտեսական քաղաքականության մի
շարք բարդ խնդիրներ հնարավոր չէ լուծել առանց հաշվեկշռի թվական տվյալների
ուշադիր վերլուծության:
Հաշվապահական հաշվեկշիռը, ըստ կառուցվածքի, իրենից ներկայացնում է
թվերի երկու շարք, որոնց հանրագումարները պետք է իրար հավասար լինեն:
Հավասարակշռելիության այս վիճակը հաշվաապահական հաշվեկշռի ձևի
արտաքին հատկանիշն է, իսկ բովանդակային առումով այն ապահովում է
հաշվապահական հաշվեկշռի հիմնական բանաձևը.
ԱԿՏԻՎՆԵՐԸ=ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ + ՊԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվապահական հաշվեկշիռը սովորաբար ներկայացվում է երկկողմանի
աղյուսակի ձևով, որի ձախ մասը կոչվում է ակտիվ, աջը’ պասիվ:
Ցանկացած հաշվապահական հաշվեկշիռ ներկայացնում է նաև որոշակի ձևով
խմբավորված տնտեսության տրամադրության տակ գտնվող նյութական
արժեքները, դրանց օգտագործման իրավունքը և միաժամանակ տնտեսվարող
որոշակի սուբյեկտների (գործարարների, բաժնետերերի, պետության) ու երրորդ
անձանց (կրեդիտորների, ներդրողների, բանկերի) միջոցով:
Հաշվեկշիռը արտացոլում է տնտեսության ակտիվների և պասիվների
վիճակը’ դրամական արտահայտությամբ: Այդ պատճառով հաշվեկշռի հոդվածների
ճիշտ գնահատման հարցը բացառապես կարևոր նշանակություն ունի թե՜
հաշվեկշռի կազմման, թե’ տնտեսական գործունեության գնահատման համար:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ հաշվապահական հաշվեկշիռը
համաձայն ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»
ստանդարտի պետք է ընդգրկի հետևյալ գումարները ներկայացնող հիմնական
տողային հոդվածները.
ա) հիմնական միջոցներ,
բ) ոչ նյութական ակտիվներ,
գ) ֆինանսական ակտիվներ (բացառությամբ դ. զ, է կետերում նշված
գումարների),
դ) ներդրումներ, հաշվարկված բաժնեմասնակցության (կանոնադրական
կապիտալում մասնակցության) մեթոդով,

440 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ 

ե) պաշարներ, ;
զ) առևտրային և այլ դեբիտորական պարտքեր, f
է) դրամական միջոցներ և դրանց համարժեքներ,
. ը) կանոնադրական կապիտալ և այլ պահուստներ,
թ) փոքրամասնության բաժնեմաս,
ժ) ոչ ընթացիկ տոկոսային պարտավորություններ,
ի) առևտրային և այլ կրեդիտորական պարտքեր,
լ) հարկային պարտավորություններ,
խ) պահուստներ
Կազմակերպության գործարար ակտիվությունը գնահատելու հաճար կարևւտ
•տեղեկատվություն է ապահովվում ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվության’ Ձև N 2-ի միջոցով:
Այստեղ արտացոլվում է ձեռնարկչատիրական ներդրումային և ֆինանսական
գործունեությունից ստացված ընթացիկ ֆինանսական արդյունքը’ շահույթք
(վնասը) որոշակի ժամանակահատվածում: Շահույթի օգտագործման ու ՝
ձևավորման այս տեղեկատվությունը դիտվում է որպես կազմակերպության
ֆինանսական հաշվետվության նշանակալից մաս, որը զգալիորեն լրացնում և
զարգացնում է հաշվեկշռում ներկայացված վերջնական ֆինանսական արդյունքի
ցուցանիշը: Ձև N 2-ը իր բովանդակությամբ հիմնականում մոտեցվել Է միջազգային
ստանդարտներով նախատեսված այս հաշվետվության ձևին:
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը պետք Է ընդգրկի
հետևյալ գումարները ներակայցնող կարևորագույն տողային հոդվածները,
ա) հասույթները,
բ) գործառնական գործունեության արդյունքները,
գ) ֆինանսական ծախսերը,
դ) ասոցիացված կազմակերպությունների և համատեղ գործունեության
շահույթի և վնասի մասը հաշվառված բաժնեմասնակցության (սեփական »
կապիտալում մասնակցության) մեթոդով,
ե) սովորական գործունեությունից շահույթը կամ վնասը,
զ) արտասովոր իրադարձությունների արդյունքները,
Է) շահութահարկը,
ը) փոքրամասնության բաժնեմասը
թ) ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը:
Ֆինանսական հաշվետվության Ձև N 3-ը սեփական կապիտալուճ
փոփոխությունների մասին հաշվետվություն է, որում արտացոլվում են մանրամասն
տեղեկատվություններ սեփական կապիտալի տարրերի (նախորդ և հաշվետու
տարիների) վերաբերյալ’ առ 31-ը դեկտեմբերի: Հաշվետվությունը բաղկացած Է
երկու բաժիններից: I բաժնում ցույց են տրվում նախորդ տարվա տվյալները,
երկրորդում’ հաշվետու տարվանը: Առաջին և երկրորդ բաժիններում ցույց են
տրվում համապատասխանաբար նախորդ տարվա համապատասխան միջանկյալ
ժամանակաշրջանի ու հաշվետու միջանկյալ ժամանակաշրջանի տվյալները:
Հաշվապահական հաշվեկշիռը արտացոլում Է կանոնադրական (բաժնեհավաք)
կապիտալի զուտ գումարը,իսկ Ձև N 3-ում այն ցույց է տրվում երեք հոդվածներով’
կանոնադրական կապիտալ, չվճարված կապիտալ, հետ գնված կապիտալ:
Վերագնահատումից և վերաչափումներից տարբերություններ հոդվածը ցույց Է
տրվում երկու առանձին հոդվածներով վերագնահատումից տարբերություններ,
վերաչափումից տարբերություններ: Առանձին ներկայացվում Է նաև միջանկյալ
շսճաբաժինների գումարը: Նշված 4 մնացած հոդվածների մանրամասն տարրերով

441 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

վերծանված մեծությունները հաշվետվությունում ցույց են տրվում առանձին
տողերով’ սեփական կապիտալի ավելացման և նվազեցման ուղղություններով:
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը պետք
է ընդգրկի հետևյալ գումարները ներկայացնող հիմնական տողային հոդվածները,
ա) հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը,
բ) եկամուտների և ծախսերի, շահույթների և վնասների յուրաքանչյուր
հոդված, որը համաձայն այլ ստանդարտների պահանջների, պետք է ճանաչվի
ուղղակի սեփական կապիտալի կազմում, ինչպես նաև այդ հոդվածների
հանրագումարը,
գ) հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների
ընդհանուր արդյունքը և էական սխալների ճշգրտումը, որը կարգավորվում է
համաձայն ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս,
էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման
քաղաքականության մեջ» ստանդարտի հիմնական մոտեցմամբ,
դ) սեփականատերերի հետ կապիտալ գործառնությունները և
սեփականատերերին բաշխումները,
ե) ժամանակաշրջանի սկզբի և հաշվեկշռի ամսաթվի դրությամբ կուտակված
շահույթի կամ վնասի մնացորդը, ինչպես նաև ժամանակաշրջանի ընթացքում
դրանց փոփոխությունները,
զ) կանոնադրական կապիտալի, էմիսիոն եկամուտների և պահուստի
յուրաքանչյուր դասի հաշվեկշռային արժեքի ժամանակաշրջանի սկզբի և վերջի
դրությամբ համադրումը, յուրաքանչյուր փոփոխության առանձին բացւսհայտմամբ,
Ձև N 4′ «Դրամական միջոցների հոսքերի մասին» հաշվետվությունում
արտացոլվում է հաշվետու տարում (ժամանակաշրջանում) կազմակերպության
դրամարկղում և բանկային հաշիվներում գործառնական, ներդրումային,
ֆինանսական գործունեությունից (ներառյալ արտասովոր դեպքերից) ՀՀ արժույթի
և արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների մուտքերը և ելքերը,
հաշվետու տարվա սկզբի և հաշվետու տարվա վերջի մնացորդները, ինչպես նաև’
արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետևանքով դրամական
միջոցների և դրամական միջոցների համարժեքների աճը կամ նվազումը:
Արտարժույթով դրամական միջոցները, ինչպես նաև’ արտարժույթով
արտահայտված դրամական միջոցների համարժեքները հաշվետվությունում
արտացոլվում են ՀՀ արժույթով: Ընդ որում, հաշվետու տարվա սկզբի մնացորդները
ցույց են տրվում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված
հաշվարկային փոխարժեքով: Տարվա ընթացքում արտարժույթով դրամական
միջոցների հոսքերը ցույց են տրվում տվյալ օրվա ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված
հաշվարկային փոխարժեքով: Արտարժույթով դրամական միջոցների, ինչպես նաև’
արտարժույթով արտահայտված դրամական միջոցների համարժեքների
տարեվերջի մնացորդները արտացոլվում են հաշվետու տարվա վերջին օրվա’ ՀՀ
ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
Հաշվետվության հոդվածներում դրամական միջոցների հոսքերը ներառում են
նաև այդ հոդվածներին վերաբերող տրված կամ ստացված կանխավճարները:
Դիտարկենք ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի
մասին» ստանդարտում վերոնշյալ գործունեության տեսակներին վերաբերող
դրամական միջոցների հոսքերի հիմնական օրինակները:
Գործառնական գործունեության արդյունքում առաջացող դրամական
միջոցների հոսքերը հիմնականում գոյանում են կազմակերպությանը եկամուտ
բերող հիմնական գործունեությունից: Հետևաբար դրանք սովորաբար
հանդիսանում են գործառնությունների և այլ իրադարձությունների արդյունք, որոնք

442 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

ընդգրկվում են զուտ շահույթի կամ վնասի որոշման մեջ: Գործառնական
գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերի
օրինակներ են,
. ա) ապրանքների (արտադրանքի) վւսճառքից, աշխատանքների կատարումից
և ծառայությունների մատուցումից ստացված դրամական միջոցների մուտքերը,
բ) ռոյւսլթիներից, վարձավճարներից, տարբեր բնույթի վարձատրություններից
և այլ եկամուտներից ստացված դրամական միջոցների մուտքերը,
գ) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց
մատակարարներին վճարված դրամական միջոցները,
դ) աշխատակիցներին և նրանց անունից կատարված (օրինակ’
կենսաթոշակային ապահովության վճար, Եկամտահարկ և այլն) դրամական
վճարումները,
ե)ապահովագրական կազմակերպության դրամական մուտքերը և
վճարումները’ ապահովսւգրավճարներ, հատուցումներ, միջնորդավճարներ,
անուիտետներ ե ապահովագրական գործունեությանը վերաբերող այլ վճարներ,
զ) հարկերի (օրինակ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային
հարկ և այլն), դրանց դիմաց հաշվարկված տույժերի և տուգանքների մարման
դրամական վճարումները ե փոխհատուցումները, բացառությամբ այն դեպքերի, երթ
դրանք կապվում են ֆինանսական կամ ներդրումային գործունեության հետ,
է) դիլերային և առևտրային պայմանագրերից դրամական մուտքերը և
վճարումները:
Ներդրումային գործունեությունից առաջացող դրամական միջոցների
հոսքերը պահանջում են առանձին բացահայտում, քանի որ դրանք ցույց են տալիս
այն ռեսուրսների վրա կատարված վճարումների չափը, որոնք պետք է գոյացնեն
ապագա շահույթները և դրամական միջոցների հոսքերը: Ներդրումային
գործունեության արդյունքում առաջացող դրամական միջոցների հոսքերի
օրինակներ Են
ա) հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ ակտիվների
ձեռք բերման համար դրամական վճարումները: Դրանք ներառում են
կազմակերպության կողմից (առանց կողմնակի կազմակերպությունների
ներգրավման) ստեղծվող հիմնական միջոցների և ներստեղծվող ոչ նյութական
ակտիվների վրա կապիտալացված ծախսումների հետ կապված վճարումները,
բ) հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ ակտիվների
վաճառքից դրամական մուտքերը,
գ) այլ կազմակերպությունների սեփական կապիտալի մասնակցության և
պարտքային գործիքների (արժեթղթերի), ինչպես նաև համատեղ
գործունեությունում մասնակցության համար դրամական վճարումները (բացի այն
գործիքների (արժեթղթերի) դիմաց վճարումներից, որոնք համարվում Են
դրամական միջոցների համարժեք, կամ որոնք պահվում են դիլերային կաճ
առևտրային նպատակներով),
դ) այլ կազմակերպությունների սեփական կապիտալի մասնակցության և
պարտքային գործիքների (արժեթղթերի), ինչպես նաև համատեղ
գործունեությունում մասնակցության վաճառքից դրամական մուտքերը (բացի այն
գործիքների (արժեթղթերի) դիմաց մուտքերից, որոնք համարվում Են դրամական
միջոցների համարժեք կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրային
նպատակներով),
ե) դրամական միջոցներով տրամադրված փոխատվությունները և վարկերը
(բէսցի ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված
փոխատվություններից և վարկերից),

443 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

զ) տրամադրված փոխատվությունների վերադարձումից և վարկերի
մարումից դրամական մուտքերը (բացի ֆինանսական հաստատությունների կողմից
, տրամադրված փոխատվություններից և վարկերից),
է) ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն և սվոպային պայմանագրերի դիմաց
դրամական վճարումները, բացի այն դեպքերից, երբ նշված պայմանագրերը
կնքվում են դիլերային և առևտրային նպատակով, կամ նշված վճարումները
դասակարգվում են որպես ֆինանսական գործունեություն,
ը) ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն և սվոպային պայմանագրերից
ստացվող դրամական մուտքերը, բացի այն դեպքերից, երբ նշված պայմանագրերը
կնքվում են դիլերային և առևտրային նպատակներով, կամ նշված մուտքերը
դասակարգվում են որպես ֆինանսական գործունեություն:
Ֆինանսական գործունեությունից առաջացող դրամական միջոցների
հոսքերը պահանջում են առանձին բացահայտում, քանի որ այն օգտակար Է տվյալ
կազմակերպությանը կապիտալ տրամադրող անձանց կողմից ապագա դրամական
միջոցների հոսքերի հանդեպ պահանջները կանխատեսելու համար:
Ֆինանսական գործունեության արդյունքում առաջացող դրամական
միջոցների հոսքերի օրինակներ Են.
ա) բաժնետոմսերի կամ սեփական կապիտալի մասնակցության այլ
գործիքների թողարկումից դրամական մուտքերը,
բ) դրամական վճարումները սեփականատերերին’ կազմակերպության
բաժնետոմսերը կամ սեփական կապիտալի մասնակցությամբ այլ գործիքները
ձեռքբերելու կամ մարելու համար,
գ) պարտատոմսերի, վարկերի, մուրհակների, գրավագրերի և այլ
կարճաժամկետ կամ երկարաժամկետ փոխառությունների թողարկումից
դրամական մուտքերը,
դ) պարտատոմսերի, վարկերի, մուրհակների, գրավագրերի և այլ
կարճաժամկետ կամ երկարաժամկետ փոխառությունների դրամական միջոցներով
մարումը,
ե) վարձակալի կողմից կատարվող դրամական վճարումները ֆինանսական .
վարձակալությանը վերաբերող պարտավորությունների մարման նպատակով:
Ձև N 5-ը’ «Ֆինանսական հաշվետվություններին կից
ծանոթագրությունները», բովանդակում Է մանրամասն տվյալներ հաշվապահական
հավեկշռի և ֆինանսական արդյունքների ու դրանց ձևավորման առանձին
հոդվածների մասին մանրամասն արժեքավոր տեղեկատվություններ, ինչը
ապահովում է ֆինանսատնտեսական գործունեության ավելի ճշգրիտ գնահատման
հնարավորություն:
Ձև N 5-ի 5.3.2 կետում արտացոլվում են շահագործման մեջ գտնվող և
չգտնվող հիմնական միջոցների նախորդ և հաշվետու տարվա վերջի մնացորդներն
ու շարժը հաշվետու ժամանակահատվածում այդ միջոցների’ ՀՀ հաշվապահական
հաշվառման նորմատիվ ակտերով ընդունված դասակարգմամբ: Նմանատիպ
տեղեկատվություն է տրվում ներդրումային գույքի և ոչ նյութական ակտիվների
առանձին տեսակների շուրջ:
Նույն կետում մանրամասն տփալներ են արտացոլվում երկարաժամկետ ու
կարճաժամկետ բանկային վարկերի ու կրեդիտորական պարտքերի մասին:
Ձև N 5-ի 5.3.4 կետում բերվում են տվյալներ գործառնական ու ոչ
գործառնական այլ գործունեությունից եկամուտների, դրանց ձեռք բերման
ծախսերի ու ստացված ֆինանսական արդյունքներիի մասին նախորդ և հաշվետու
տարիների վերաբերյալ տփալներ: Նույն ժամանակային կտրվածքով արտացոլվում

444 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

են նաև էական սխալներից ու հաշվապահական հաշվառման քաղաքականումս#
փոփոխություններից արդյունքները:
Ծանոթագրությունների 5.2.1 բաժնում պահանջվում է լրացնել
հաշվապահական հաշվառման քաղաքականության մոտեցումները:
Ծանոթագրություններում նախատեսված են նաև կետեր այլ բացահայտումների
վերաբերյալ:
Կազմակերպության կողմից ընտրված հաշվապահական հաշվառման
քաղաքականությունը բխում Է Հայաստանի Հանրապետության հաշվապահական
հաշվառման մեջ կիրառվող ազգային ստանդարտներից և վերաբերում Է հետևյալ
հիմնական հոդվածներին.
• պաշարների ինքնարժեքի որոշման բանաձևը,
• հիմնական միջոցների հետագա չափման մոտեցումը,
• ոչ նյութական ակտիվների հետագա չափման մոտեցումը,
• ներդրումային գույքի հետագա չափման մոտեցումը,
• վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով
վերաչափումից շահույթների (վնասների) չափման մոտեցումը,
• դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում,
համատեղ վերահսկվող միավորներում ներդրումների հաշվառման
մոտեցումը,
• էական սխալների ուղղման և հաշվապահական հաշվառման
քաղաքականությունում փոփոխությունների ազդեցության արտացոլման
մոտեցումը,
• կառուցման և ծառայությունների մատուցման պայմանագրերի գծով
հասույթի ճանաչման համար գործարքի ավարտվածության աստիճանի
որոշման մոտեցումը,
• արտարժույթի փոխարժեքային տարբերությունների ճանաչման
մոտեցումը,
• փոխառության ծախսումների հաշվառման մոտեցումը,
• և այլ հոդվածներ :
ճիշտ մշակված հաշվային քաղաքականությունը հնարավորություն է
տալիս օպտիմալացնել հարկային հատկացումների գումարը և
համապատասխանեցնել դրանք կազմակերպության սոցիալական պահանջներին
ու նպատակներին: Դա բացատրվում է նրանով, որ ֆինանսական հաշվետվության
մեջ արտացոլված տնտեսական հետևանքների մեծությունները տարեց տարի
կարող են տատանվել ոչ միայն կազմակերպության ակտիվների օգտագործման
արդյունավետության փոփոխության շնորհիվ, այլ նաև հաշվային
քաղաքականության ազդեցության ներքո: Այսպես, Հայաստանի Հանրապետության
հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտների համաձայն,
արտադրական պաշարները, դրանց ծախսի գնահատումը, հիմնական միջոցների
ամորտիզացիայի ծախսը հաշվային քաղաքականության օբյեկտներն են:
Արտադրական պաշարները ընդունված է ֆինանսական հաշվառման մեջ
գնահատել ՖԻՖՈ, ԼԻՖՕ և միջին կշռված արժեքի եղանակներոփԱմորտիզացիայի
ծախսը թույլատրվում Է հաշվեգրել գծային, նվազեցվող մնացորդի և տարիների
գումարի (կումուլյատիվ) եղանակներով: Այս եղանակներից որևէ մեկի
փոխարինումը մյուսով, անշուշտ, առաջացնում է ակտիվների փաստացի
ինքնարժեքի տատանում, որն էլ իր հերթին առաջացնում է կազմակերպության
վճարունակության ցուցանիշների ու զուտ շահույթի մեծությունների փոփոխություն:

445 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

Եթե կազմակերպությունը հաշվետու տարվա համար ընտրել է արտադրական
պաշարների ՖԻՖՈ եղանակով գնահատման տարբերակը, ապա ինֆլյացիայի
պայմաններում այդ պաշարների մնացորդի մեծությունը դրամական
արտահայտությամբ կաճի, հետևաբար, ֆինանսական հաշվետվության
հաշվապահական հաշվեկշռում ընթացիկ ակտիվները կներկայացվեն ավելի մեծ
թվական տվյալներով: Սա այլ հավասար պայմաններում կբարձրացնի ընթացիկ
իրացվելիության գործակիցը, իսկ արտադրական պաշարների’ այս եղանակով
ծախսի գնահատումը կհանգեցնի շահույթի մեծացմանը: Ամորտիզացիայի ծախսի
գծային եղանակի կիրառումը կնվազեցնի արտադրանքի ինքնարժեքի մեծությունը:
Այսպիսով, արտադրական պաշարների, դրանց ծախսի գնահատման ու
ամորտիզացիայի ծախսի հաշվեգրման նշված եղանակների զուգորդված
կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնելու ընթացիկ վճարունակության
աստիճանը ու ապահովելու շահույթի մեծության ավելացում: Արտադրական
պաշարների ԼհՖՈ ու արագացված ամորտիզացիայի ծախսի հաշվեգրման
եղանակների զուգորդված կիրառումը, ընդհակառակը, նպաստում է, ընթացիկ
վճարունակության ցուցանիշի ավելի վատ ներկայացմանը ու շահույթի
նվազեցմանը:
Ֆինանսական հաշվետվության ձևերի բովանդակության ուսումնասիրությունը
թույլ է տալիս նշելու, որ դրանցում ներկայացված բոլոր ցուցանիշները,
արտացոլելով կազմակերպության տնտեսական գործունեության տարբեր կողմերը,
միմյանց հետ խիստ փոխկապված են և ներկայացնում են արտադրության
արդյունավետության գնահատման տվյալների արժեքավոր համակարգ:
Ֆինանսական հաշվետվության ձևերի ցուցանիշների փոխադարձ կապը
ներկայացնենք հետևյալ աղյուսակներով:
Հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվության կապը
_______________________ ԱՂՅՈՒՍԱԿ 22.1.
Ցուցանիշի
անվանումը
Հաշվապահական հաշվեկշիռ
Ձև №1, տող, սյունակ
Ֆինանսական
արդյունքների մասին
հաշվետվություն
Ձև №2, տող, սյունակ
Նախորդ
տարվա
վերջին
Հաշվետու
տարվա
վերջին
Շեղումը
նախորդ
տարուց
Հաշվետու տարվա
վերջին
1 2 3 4 6
Զուտ շահույթ 270/3 270/4 270/4-270/3 186/4
Հաշվապահական հաշվեկշռի նշված տողերով արտացոլված տարեվերջի և
տարեսկզբի գումարների շեղումը համապատասխանում է ձև N 2-ի հաշվետու
տարվա վերջի զուտ շահույթի գումարին:

446 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

Հաշվապահական հաշվեկշռի և սեփական կապիտալում փոփոխությունների
մասին հաշվետվության կապը

Հաշվապահական հաշվեկշռի U դրամական միջոցների մասին հաշվետվության կապը

Հաշվապահական հաշվեկշռի U դրամական միջոցների մասին
հաշվետվության կապը

447 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

Հաշվապահական հաշվեկշռի Ա Ֆինանսական հաշվետվություններին կից
ծանոթագրությունների հաշվետվության կապը

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության U Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների հաշվետվության կապը

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության U Ֆինանսական
հաշվետվություններին կից ծանոթագրությունների հաշվետվության կապը

448 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

Ֆինանսական հաշվետվության առանձին ձևերի ցուցանիշների փոխադարձ
կապի նման առկայությունը հաշվապահական հաշվառման տեղեկատվության
ստուգման կարևոր միջոց է: Տվյալների այս կերպ ստուգումը ապահովում է
ֆինանսական հաշվետվության արժանահավատությունն ու ֆինանսական
ցուցանիշների վերլուծական արդյունքների ճշտությունը:

449 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁևԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Hashvetvutyan tzevery.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика