дома » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ » ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375
ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Գլխավոր էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 
Рефераты. Редкие книги.

օուխը քթից հանել — Չարչարել, տանջել:
օուղակը գցել — Խորամանկությամբ
բռնել:
օուղակն ընկնել — Խորամանկության
զոհ դառնալ, թակարդն ընկնել:
օունկ չոքել — Խոնարհվել մեկի առաջ,
ծնկի գալ, աղաչել:
օունկ ծնկի տալ — Իրար մոտ նստել:
օունկի իջնել (չոքել) — Աղաչել, մեկից
նվաստանալով’ որևէ բան խնդրել:
Չոքել:
օուռ աչքով նայել — Խեթ, թշնամաբար
նայել: Վավաշոտ հայացք գցել:
օուռ խ ոսք — Խայթող խոսք:
օուռ հայելի — Իրականությունը ոչ
ճիշտ, աղավաղված պատկերացնող
միջոց:
օուռ ճանապարհ բռնել — Վարքով ու
գործունեությամբ կարգից շեղվել:
օուռ նստել, շիտակ խոսել — ճիշտ,
անկեղծ խոսել:
օուռ քիթ — Խորամանկ, տակետակ:
Կ
Կաբինետային գիտնական — Կյանքից
կտրված, գրքերի սահմաններից
դուրս չեկող գիտնական:
Կաթիլ ջուր դառնալ — Մեկի աչքին
այլևս չերևալ, անսպասելի անհայտանալ:
Կաթսայի մեջ առնել — Շրջափակել:
Կալի վրա հասնել — Բարեպատեհ ժամանակ
գալ, վրա հասնել հարմար
ժամանակ:
Կալմեջ անել — Շրջապատել, հարկադրել,
հետապնդել:
Կալուկապ անել — Բռնել, կապել,
կապկպել, խոսելու հնարավորությունից
զրկել:
Կալուկապ գցել — Շփոթեցնել, կախարդել:
Կալհւկապ ընկնել — Լեզուն բռնվել,
համրանալ:
Կախարդական բանալի — Անհնարին
բաներ բացող երևակայական բանալի:
Կախարդական (մոգական) գա վա զանի
շարժումով — Շատ արագ,
ակնթարթորեն:
Կախարդական շրջան — Անելանելի
վիճակ:
Կախման կետեր դնել — Որևէ հարցի
լուծումը առկախ թողնել:
Կակուղ երակը (դամարը) բռնել — Մեկի
թույլ կողմը իմանալ, օգտագործել:
Կաղապարի մեջ դնել — Մեկի միտքը,
իրավունքները, ազատությունը
սահմանափակել:
Կաղ էշով ճանապարհ ընկնել —
Առանց կայուն հիմքերի որևէ գործ
սկսել, նախաձեռնել, իր հնարավորությունները
հաշվի չառնելով
գործ սկսել:
Կաղ էշով քարավան մտնել — Գործին
անհամապատասխան լինել, իր
ուժերից բարձր գործի մեջ մտնել:
Կամա-ակամա — իր կամքին հակառակ,
ինքնաբերաբար:
Կամ աղը պակաս լինել, կամ մաղը —
Մի որևէ կարիք հոգալ, մի բանի
կարիք ունենալ:
Կամելիազարդ տիկին — Թեթևաբարո
կին:
Կամուրջ գցել — Մի բանի հետ կապ
ստեղծել:
Կամուրջները այրել — Անցյալին այլևս
չվերադառնալ, մի բան վճռականորեն
որոշել, վճռական քայլ կատարել:
Կամուրջ կապել — Ուրիշի հետ մեկի
միջոցով կապ ստեղծել:
Կամքը կատարել — Մեկի հետ կենակ-
ցել, մերձենալ, մեկին հանձնվել:

350 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Կամքը կոտրել — Համառությունը հաղթահարել:
Կայենական դավաճանություն — Եղբայրասպանություն
(ըստ Ասւովա-
ծաշնչի Ադամի որդիներից Կայենը
դավադրությամբ սպանեց եղբորը
Աբելին):
Կայենի զավակ — Վատ, անգութ մարդ:
Կայենի սպանություն — Դավաճանական,
դավադրական սպանություն:
Կայծակի արագությամբ — Շատ
արագ:
Կայծակին տալ — Փայլատակել:
Կայծակ’ պարզ երկնքից — Անսպասելի
չարիք:
Կայծից բոց կբռնկվի — Չնչին՜ փոքր
բանից մեծ բան կառաջանա:
Կանաչ արև — Երիտասարդ կյանք,
երիտասարդություն:
Կանաչ գոտի — Բուսականությամբ
պատված վայր:
Կանաչ-կարմիր կապել ■ Տղային
ամուսնացնել:
Կանաչ ճանապարհ — Ազատ, անարգել
ասպարեզ, լայն հնարավորություն:
Կաշի երես — Երեսը պինդ, աներես:
Կաշին հաստ — Աներես:
Կաշին մեջքից հանել — Խիստ ծեծել:
Կաշին փրկել — Վտանգավոր դրությունից
ազատվել:
Կաշին քերթել — Աաստիկ չարչարել:
Կաշի ու ոսկոր — Սաստիկ նիհար:
Կաշվից դուրս գալ — Մի բան անելու
համար շատ չարչարվել, մեծ
ջանք գործադրել:
Կա-չկա — Ըստ երևույթին, ամենայն
հավանականությամբ:
Կապը կտրած — Լիրբ, անառակ, անզգամ,
սանձարձակ:
Կապը քաշել ■ Ուղիղ ճանապարհի բերել,
զսպել:
Կապույտ արյուն — Ազնվական արյուն
սերունդ
Կապույտ գիշերներ — Զեխություն,
շվայտություն:
Կատակը մի կողմ — Առանց կատակի,
լուրջ:
Կատարը դա տ ա ր կ — Խելազուրկ,
տխմար:
Կատվալվա անել — Թեթև լվացվել:
Կատու անցնել (միջով) — Հարաբերությունները
փչանալ, թշնամանալ:
Կատու դառնալ — Հնազանդվել, խեղճանալ:
Կատու դարձնել — Մեկին խեղճացնել:
Կարապի երգ — Վերջին երգ, տաղանդի
վերջին արտահայտություն:
Կարապի վիզ — Երկար, գեղեցիկ վիզ:
Կարասն ընկած մուկ — Անելանելի,
խեղճացած վիճակում գտնվող
մարդ:
Կարկուտի նման թափվել — Արագ
թափվել, տեղալ:
Կարճ գարի հնձել — Անհաջողության
հանդիպել, նեղության մեջ ընկնել:
Կարճ խելք — Հեռուն չտեսնող, անհեռատես:
Կարճ կապել — Ասելիքը համառոտել:
Կարճ հիշողություն — Մոռացկոտություն:
Կարմիր արև — Արևշատություն:
Կարմիր թելի նման անցնել — Ցայտուն
կերպով երևալ:
Կարպետը ջրից հանել — Դժվարությամբ
մի գործ կատարել, մի
կերպ գլուխ բերել:
Կաց ու կամ — Անվճռական, տատանվող:
Կենաց ու մահու կռիվ (պայքար) —
Վճռական նշանակություն ունեցող
պայքար:
Կենդանի դիակ — Անգործունյա, անշարժ,
վտիտ մարդ:
Կես բերան ■ Ձևի համար, կիսաբերան,
ոչ սրտաբաց, իմիջիայլոց:
Կերածը գլխին հարամել — Ուտելուց
հետո տրամադրությունը փչացնել:
Մեկին անհանգստացնել, չարչարել:

351 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Կերածը քթից բերել — Անհանգստություն’
նեղություն պատճառել:
Կերած-խմած — Առատ ու շքեղ ապրուստով
ապրած:
Կերածն ուրացող — Ապերախտ, անաղուհաց:
Կթան (կթու) կով — Շահի աղբյուր:
Կզակը թույլ — Բերանբաց, շատախոս:
Կծիկը բանալ — Խոսակցություն սկսել,
գաղտնիքը բանալ:
Կծու խ ոսք — Վիրավորական արտահայտություն:
Կկակղի, կուտի — Ստիպված կզիջի,
տեղի կտա:
Կյանք առնել — Կենդանանալ, կենսախինդ
դառնալ: Սերվել:
Կյանքը դնել — Որևէ նպատակի համար
իրեն զոհաբերել:
Կյանքդ երկար լինի — Մաղթանք շատ
երկար ապրելու ցանկություն:
Կյանքը եռալ — Աշխուժություն տիրել:
Կյանքը թունավորել — Դժբախտացնել:
Կյանքը մաշել — Տանջվել, տառապել:
Կյանքը մարել — Աշխուժությունը կորցնել:
Մեռնել: Սպանել, մեռցնել:
Կյանքն ուտել — Մեկին սաստիկ տանջել,
չարչարել:
Կյանքի աշուն — Կյանքի մայրամուտ,
60-ից հետո եկող տարիները, ծերություն:
Կյանքի թելը կտըել — Մեռցնել:
Կյանքի կոչել — Կյանքի բերել, որևէ
բանի ծագելու պատճառ դառնալ:
Կյանքի հետ խաղալ — Կյանքը վտանգի
ենթարկել:
Կյանքի վրա դողալ — Չափազանց սիրել
կյանքը, խիստ երկչոտ ու
զգույշ լինել:
Կյանքից զրկվել — Մահանալ:
Կյանք տալ — Ծնել: Կենդանացնել, աշխուժացնել:
Կյանք տեսած մարդ — Կյանքի հարուստ
փորձ ունեցող:
Կնիքը դնել — Հետք թողնել:
Կշեռքի նժարը թեքվել — Այս կամ այն
կողմին նախապատվություն տալ:
Կոլումբոսի ձու — Մի գործ, որի մասին
ոչ ոք չի մտածել կամ որը ոչ ոք չի
կարողացել անել, բայց որն իրագործելուց
հետո համարում են
շատ հեշտ բան:
Կոկորդը ճղել (պատռել) — Բարձր
գոռգոռալ, բղավել:
Կոկորդիլոսի արցունք թափել — Կեղծ
լաց լինել, սուտ արցունք, սուտ
կեղծ կարեկցանք արտահայտել:
Կոկորդին դեմ առնել — Մի բան չկարողանալ
մարսել, նպատակին հասնել
չկարողանալ:
Կոկորդին հասնել — Համբերությունը
հատնել:
Կոկորդին նստել — Մեկին ստիպել,
հարկադրել:
Կողը հաստ — Համառ, իրասածի, քմահաճ
մարդ:
ԿՈԴ(Ք)Ի ընկնել — Դեմ ընկնել, համառել,
կամակորել, իր ասածն անել:
Կողքով անցնել — Անտեսել, չնկատելու
տալ:
Կոպեկի համար մեռած ֊ Ագահ,
ժլատ, գծուծ:
Կոտոշով մարդ — Կնոջ կողմից դավաճանված
մարդ:
Կոտրած գդալ — Անտեղի ամեն բանի,
իրեն չվերաբերող գործերի մեջ
խառնվող մարդ:
Կոտրած սրտով — Վիրավորված, հիսաթափված:
Կոտրած տաշտակ — Նախկին թշվառ
վիճակ, անելանելի դրություն:
Կոտր գցել — Սնանկացնել:
Կորած մարդ — Խորտակված, հեղինակազրկված
մարդ:
Կորածմոլորած — Ոչ հայտնի, խեղճ ու
կրակ (մարդ):
Կորած տեղ չի — Իզուր չի անցնի, անպայման
կփոխհատուցվի որևէ
ձևով:

352 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Կռնակը (մեջքը) ծռել — Խոնարհվել,
ենթարկվել:
Կռնակին ձմերուկ (ձու) դնել — Փաղաքշական
խոսքերով մեկին գովել,
խրախուսել:
Կտորկտոր լինել ֊Սեթևեթել, պչրել:
Կտուրը քա ր գցել — Մեկին ակնւսրկու-
թյւսմբ մի բան հասկացնել:
Կրակը գցել ֊Փորձանքի մեջ գցել:ԴԺ-
բախտացնել:
Կրակը ընկնել — Հրդեհվել: Փորձանքի
մեջ ընկնել:
Կրակե շապիկ հագցնել — Սաստիկ նե-
ղել, չարչարել:
Կրակի գին — Սաստիկ թանկ, անմատչելի:
Կրակի բաժին դառնալ — Այրվել, ոչնչանալ:
Կրակի ճարակ դառնալ — Հրդեհվել,
ոչնչանալ:
Կրակի կտոր — Շատ աշխույժ, եռանդուն:
Կրակի հետ խաղալ — Կյանքը վտանգի
ենթարկել:
Կրակի մեջ ընկնել — Նեղ վիճակի մեջ
ընկնել:
Կրակի մեջ մնալ — Վտանգավոր վիճակում
լինել:
Կրակին յուղ ածել (լցնել) — Կրքեր
բորբոքել, գրգռել, հրահրել:
Կրակից ուրիշի ձեռքերով շագանակներ
հանել — Ուրիշի միջոցով,
ուրիշին վտանգելով իր շահադիտական
նպատակներին հասնել:
Կրակ կտրել — Կարմրել, շիկնել: Զայրանալ,
բորբոքվել: Աշխուժանալ:
Կրակ ու պա տիժ — Փորձանք, պատուհաս,
չարիք:
Կրիայի քայլերով ֊Չափազանց դան-
դաղ:
Կրծքին օձ տաքացնել — Հոգ տանել,
սիրել մի մարդու, որը հետագայում
դավաճանությամբ է պատասխանում:
Կրունկը ցույց տալ — Արագ փախչել,
հեռանալ:
Կուժ քեզ եմ ասում’ կուլա դու լսիր —
Մեկին մի բան ակնարկելով’ մի
ուրիշին հասկացնել:
Կույր աչքը կների, կույր սիրտը չի
ների — Ֆիզիկական ցավ ունեցողը
ավելի հեշտ կների, քան հոգեկան
ցավ ունեցողը:
Կույր գործիք դառնալ ֊Ուրիշի շահադիտական
նպատակներին անգիտակցաբար
ծառայել:
Կուչ գալ — Կքել, կծկվել, սեղմվել:
Կուչ ու ձիգ անել ֊Քծնել, շողոքորթել:
Կուռ բռնել — Օգնել, ձեռք բռնել, սատար
լինել:
Կուրծք(ը) ծեծել — Երդվել, հավատացնել:
Ողբալ:
Հ
Հա՛ այսօր, հա՜ վաղը ֊Այսօր կամ վաղը,
ինչ նշանակություն ունի:
Հազար կտոր լինել — Ջարդուփշուր լինել:
Շատ չարչարվել:
Հազար չափել, մեկ կտրել — Անելիքը
շատ կշռադատել, նոր սկսել:
Հալալ կաթնակեր — Առաքինի, օրինավոր.
ազնիվ:
Հալալ քրտինք ուտել — Ապրել սեփական
արդար աշխատանքով:
Հալած յուղ — Անառարկելի ճշմարտություն:
Հալած յուղի տեղ ընդունել — Առանց
կասկածելու ասածը ճշմարտություն
համարել:
Հալվել-մաշվել — Հյուծվել, նիհարել,
հալումաշ լինել:
Հալից ընկնել — Ուժասպառ լինել,
հյուծվել:
Հականե հանվանե — Անունները
առանց թաքցնելու տալ:

353 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Համենայն դեպս — Բոլոր պարագաներուս,
ամեն դեպքում:
Համբերության բաժակը լցվել — Այլևս
չկարողանալ համբերել:
Համը հանել ֊Զզվեցնել, ձանձրացնել,
տաղտկալի դարձնել:
Համ նալին խփել, համ մեխին — Հակադիր
կարծիքներ արտահայտել:
Համով-հոտով — Սիրով, հաշտ: Համեղությամբ:
Հայացքը սևեռել — Անթարթ աչքերով
ուշադիր նայել:
Հայացքը փախցնել ֊Խուսափել ուղիղ
աչքերի մեջ’ երեսին նայելուց:
Հայացքով չափել — Ուշադրությամբ
նայել, զննել, ուսումնասիրել:
Հա՜յ գիդի, հա՜ — Երանի այն ժամանակներին:
Հայերեն հասկանո՞ւմ ես — Ինչո՞ւ չես
ըմբռնում պարզ ասված բանը:
Հային հասնել ֊Նեղ վիճակում եղողին
օգնել:
Հանաք մասխարա — Կատակ, ոչ լուրջ
գործ:
Հանգիստ խղճով — Լրիվ համոզված
լինելով իր ճշմարտացի լինելու
մեջ, խիղճը հանգիստ:
Հանդերձյալ աշխարհ ուղարկել —
Մեռցնել, սպանել:
Հանկարծակիի բերել — Մեկին անսպասելի,
չնախատեսված արարքով
կամ խոսքով շփոթեցնել:
Հան հա, չէն չէ լինել — Իր խոսքի տերը
լինել, ասածը, խոստացածը անպայման
կատարել:
Հաննիբալյան երդում — Որևէ բանի,
մեկի դեմ պայքարելու անզիջում
որոշում:
Հաշիվները մաքրել — Մեկից վրեժ լուծել,
մեջտեղից վերացնել ոչնչացնել:
Հարաբերությունները խզել::
Հաշիվ տալ — Բացատրություն տալ
արածի համար:
Հաշվի առնել ֊Նկատի ունենալ:
Հաշվի նստել — Մեկի կարծիքը հաշվի
առնել, լսել, համաձայնության
գալ:
Հասակ առնել — Հասուն, չափահաս
ղառնալ:
Հաստ գրպան — Հարուստ, ունևոր:
Հավիտենական քնով քնել — Մեռնել,
վախճանվել:
Հավի քուն — Շատ թեթև քուն:
Հավուր պատշաճի — Տվյալ օրվան,
դեպքին, ժամանակին համապատասխան:
Հատ ու կտոր — Կցկտուր, անկապ-ան-
կապ:
Հարեհաս լինել — Փրկել, օգնության
ձեռք մեկնել:
Հարյուրի կեսը հիսուն է — Մտահոգվելու
կարիք չկա, ինչ լինելու է, կլինի:
Հարյուր մաղի հաց կերած — Շատ
բան տեսած, փորձառու:
Հարսանիքի շերեփ — Տեղի-անտեղի
անընդհատ մեջ ընկնող, խառնը-
վող:
Հարստության մեջ լողալ — ճոխ ապ- .
րել:
Հարություն առնել — Վերակենդանանալ:
Հարցականի տակ դնել — Կասկածի
տակ դնել:
Հացը կտրել — Հյուրասիրվել: Մեկի
գործը’ պաշտոնը խլել:
Հացը ոտնատակ տալ — Հյուրասիրու-
թյունը արհամարհել:
Հացի խնդիր — Ապրուստի հարց:
Հացին յուղ քսել — Շողոքորթել, քծնել:
Հացի տեր դառնալ — Ապրուստի միջոցներով
ապահովվել:
Հաց հա նա պ ա զօրյա — Գոյության,
ապրուստի համար կենսականորեն
անհրաժեշտ միջոցներ, ամենօրյա
հաց, սնունդ:
Հաց ու պանիր ուտել — Կենսափորձ
ձեռք բերել:

354 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Հեռովն) գնալ — Մեծ հաջողությունների
հասնել, առաջադիմել: Պատշաճության
սահմանը անցնել: Հեռու
նպատակներ հետապնդել:
Հեռու գնալու կարիք չկա — Առանց
դժվարության կարելի է ասել,
հաստատել:
Հերն անիծել ֊Վնասել, պատժել:
Հերոստրատի փառք — Դաժան գործերի
ամոթալի հիշատակ:
Հեքիաթ(ներ) պատմել ֊ճիշտ չխոսել,
հորինել:
Հիմարների թագավոր — Չափազանց
հիմար:
Հին աղվես — Խորամանկ, ելք գտնող,
փորձառու տարեց մարդ:
Հին գայլ — Հափշտակությունների
գռփելու մեջ վարպետ մարդ:
Հին երգը երգել — Անցածը կրկնել,
մերժված փաստարկները նորից
մեջտեղ բերել:
Հին էշն է, փալանն է փոխել — Ըստ էության
ոչ մի փոփոխություն չի կրել,
միայն արտաքինն է փոխել:
Հո աշխարհի վերջը չի՞ — Մտահոգվելու,
տխրելու կարիք չկա:
Հոգեհան անել — Աաստիկ տանջել:
Հոգին ազատել — Չարչարանքից
փրկվել:
Հոգին ավանդել — Մեռնել, վախճանվել:
Հոգին բերանը բերել — Նեղել, չարչարել,
տանջել:
Հոգին բուռը հավաքել — Ամբողջովին
ենթակա դարձնել:
Հոգին թեթևացնել — Ներքին տանջալի
ապրումներից ազատվել:
Հոգին խոր լինել — Շատ բան իմանալ,
շատ բաների տեղյակ լինել:
Հոգին ծախել — Մեղք գործել, անարդարություն
անել, դավաճանել
որևէ գաղափարի:
Հոգին պղտորել — Բարկացնել, զայրացնել:
Հոգին ուտել — Նեղություն տալ, չարչարել,
տանջել:
Հոգին փառավորվել — Չափազանց
գոհ լինել, հաճելի լինել:
Հոգի տալ — Անսահմանորեն նվիրված
լինել մի բանի, սիրով մի բան
անել:
Հոգի ունեմ տալու — Անկարող եմ ճիշտը
չասել:
Հոգսը քաշել — Հոգալ կարիքները,
մտածել մի բանի մասին:
Հոգսի տակ ընկնել — Ծանր պարտականություններ
վրան առնել:
Հոգու հետ խաղալ — Չարաճճի կատակ
անել, ձեռ առնել:
Հողը գլխիդ — Անեծք մեռնես:
Հող դառնալ — Մեռնել:
Հողը դնել — Թաղել:
Հողը չի ծնել ֊Նմանը չկա, հատը չկա:
Հողի (ջրի) գին — Չափազանց էժան:
Հողին հանձնել — Հուղարկավորել:
Հողին հավասարեցնել — Հիմնահատակ
ավերել: Ներկայացնել իբրև
բոլորովին անպետք:
Հողին կպած — Կարճ, թզուկ, գետնամած:
Հոմերական ծիծաղ — Որոտալիդ, անզուսպ
ծիծաղ:
Հոնքերը կախել (կիտել) — Տխուր, խոժոռ
դառնալ, վշտանալ, զայրանալ:
Հոնքերը վեր բարձրացնել — Զարմանք
արտահայտել:
Հոնքերից թույն կաթել — Աաստիկ զայրացած
լինել:
Հոնքը շինելու տեղ աչքն էլ հանել —
Մի բան ուղղելու փոխարեն ավելի
փչացնել:
Հոսանքի դեմ գնալ — Տիրապետող
տրամադրությանը, կարծիքին դեմ
գնալ հակառակվել:
Հովերով տարվել — Հավակնել, հուսալ
մի բան անելու:

355 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Հոր գինը վրան դնել — Շատ թանկ
գնով ծախել:
Հորդուբորդ անել — Սպառնալ, հոխորտալ,
մեծ-մեծ խոսել:
Հո՞ր, թե՞ փոր — Անհատա՞կ է, լցվել չկա՞:
Հորթի հրճվանք — Անհինն, անգիտակ
ուրախություն:
Հոր հարսանիքը միտ(ք)ը գցել •
Դժվար, անելանելի վիճակի մեջ
գցել, խիստ պատժել:
Հորս ցավը ֊Վատ, տհաճ բան: Անեծք:
Հոր վարել — Որոգայթ, դավ լարել:
Հրի մատնել ■ Կրակ տալ, այրել:
Հրի ու սրի մատնել — Կոտորել, բնաջնջել:
Հրի ու ջրի միջով անցնել — Սաստիկ
դժվարությունների, փորձությունների
ենթարկվել:
Հուդայի համբույր — Քողարկված
մատնություն, դավաճանություն’
բարեկամության արտաքին ցույցով:
Հում-հում կուլ տալ — Հեշտությամբ
հաղթել, ուժով շատ գերազանց
լինել:
Հունից հանել — Բնական ընթացքից
հանել, շեղել:
Հուշտ անել — Խրտնեցնել, շփոթեցնել:
Հուպ տալ — Սեղմել: Որևէ բան եռանդով
անել: Քննադատել:
Հուր թափել — Սաստիկ շոգ անել:
Ուժեղ գնդակոծություն լինել:
Հուրի փերի — Չափազանց գեղեցիկ:
Հօդս ցնդել — Վերանալ, աներևութանալ:
Ձ
Ձախ գնալ — Անհաջողության մատ-
նըվել, ձախողվել:
Ձախ ոտքի վրա վեր կենալ — Վատ
տրամադրություն ունենալ, բարկացած
լինել:
Ձախորդ Փանոս — Անհաջողակ մարդ:
Ձայն բարբառո հանապատի — Անհետևանք,
անարձագանք մնացած
խոսք, կոչ:
Ձայն դուրս գալ — Լուր տարածվել,
իմացվել, մի բանի մասին խոսվել:
Ձայնը աշխարհը գցել (աշխարհով
մեկ անել) — Բարձր գոռգոռալ:
Ձայնը գլուխը գցել — Բարձրաձայն
խոսել, երգել, լալ:
Ձայնը կտրել — Լռել, չխոսել:
Ձայնը կտրվել — Ձայնը խզվել,
խռպոտվել:
Ձայնը տա ք տեղից գալ — Ապահով վիճակում
լինելով ուրիշների նեղ
վիճակը հաշվի չառնել:
Ձայնը փորը ընկնել (գցել) — Վախից
ձայնը կտրել, սսկվել:
Ձայն ձայնի տալ — Միմյանց ձայնակ-
ցել (երգել, լալ):
Ձայն տալ — Կանչել: Հայտնել: Քվեարկել:
Քնից արթնացնել:
Ձավար անել — Շատախոսել, դատարկաբանել:
Ցնդաբանել, հիմար-հի-
մար խոսել:
Ձեռը բերանին հասնել — Կարողանալ
ապրուստը հոգալ:
Ձեռի միջից հոտ քաշել — Գուշակել,
կանխագուշակել:
Ձեռնոց նետել — Մենամարտի հրավի-
րել:
Ձեռնոցը վերցնել — Մենամարտի հրավերն
ընդունել:
Ձեռ ու ոտը խառնվել — Շփոթվել, անե-
լիքը չիմանալ:
Ձեռ ու ոտ ընկնել — Շփոթվել, աղաչել:
Ձեռ ու ոտից ընկնել — Ֆիզիկական
աշխատանքի անընդունակ լինել:
Ձեռք առնել ■ Օաղրի առարկա դարձնել,
վրան ծիծաղել:
Ձեռք բերել — Մի բանի տիրանալ, ճարել:
Ձեռքը դեմ անել — Մուրալ:

356  ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ձեռք(եր)ը լվալ (լվանալ) — Պատասխանատվությունը
իր վրայից
գցել, մի բանի մասնակցելուց
հրաժարվել: Հույսը կտրել մի բանից:
Ձեռքերը կեղտոտել — Ստոր գործ կատարել,
անարժան մի բանի մասնակցել:
Ձեռքերը շփել — Շատ ուրախանալ
հաջողության պատճառով:
Ձեռքերին ազատություն տալ — Սանձարձակ
դառնալ:
Ձեռքը առնել — Ստանձնել, վերցնել,
բուռը հավաքել:
Ձեռքը բաց — Առատաձեռն:
Ձեռքը բռնել — Արգելել որևէ բան անելու:
Ձեռքը դողալ ֊Վախենալ:
Ձեռքը ընկնել ֊ճարել, գտնել: Բռնվել,
գերվել:
Ձեռքը թափահարել — Դադարել ուշադրություն
դարձնելուց, մի բանով
զբաղվելուց, անտարբեր լինել:
Ձեռքը խնդրել — Ամուսնության առաջարկ
անել:
Ձեռքը ծոցում մնալ — Շվարած, խեղճ,
անօգնական:
Ձեռքը կարճ — Աղքատ, չունևոր:
Ձեռքը ձեռք է լվանում — Փոխադարձաբար
իրար օգնում են:
Ձեռք մեկնել — Օգնել: Մուրալ:
Ձեռք պարզել — Մուրալ, օգնություն
խնդրել:
Ձեռքի թաշկինակ — Խաղալիք, գործիք:
Ձեռքից գնալ — Կորչել, իրենից օտարվել:
Մեռնել: Հյուծվել:
Ձեռքն ու ոտքը կապել — Կաշկանդել,
ազատ գործելու հնարավորությունից
զրկել:
Ձեռքով անել — Ողջունել:
Ձեռք ու ոտք ընկնել — Աշխատել մի
բան անել, ջանալ, փութալ: Խնդրել,
աղաչել:
Ձեռ ու ոտից ընկնել — Ֆիզիկական
աշխատանքի անընդունակ լինել:
Ձթի (ձյութի) պես կպչել — Մեկին հետամտել,
հետևից քարշ գալ, հանգիստ
չթողնել:
Ձիուց իջնել, Էշին նստել — Նախկին
բարձր պաշտոնից անցնել ցածր
պաշտոնի:
Ձվի մեջ մազ փնտրել — Խիստ բծախնդիր
լինել, չմահավան լինել:
Ձու խուզող — Ուրիշներին գջլելով
ժլատությամբ ապրող:
Ձուկը գլխից բռնել — Հիմնականից
սկսել:
Ձուկը գլխից հոտել — Զեղծումները,
անօրինականությունները մեծերից
սկսվել:
Ձուկը ծովում բազար անել — Մի բան
չարած’ դրա մասին խոսել:
Ղ
Ղադրը իմանալ — Արժանիքը հարգը,
նշանակությունը գնահատել:
Ղարաբաղցու կող ունենալ — Իրասածի,
համառ լինել:
Ղշի թևով — Արագ, շտապ:
ճ
ճակատը բաց — Համարձակ, պարզերես:
ճակատը դեմ անել — Ընդդիմանալ,
համառել մի բան անելու:
ճակատը համբուրել — Գովել, գովաբանել:
ճակատը շփել — Երկար մտածել:
ճակատին ասել — Առերես ասել:
ճակատին գրված — Նախասահմանված,
կանխորոշված:

357 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ճա կատ ին խփել — Երեսին ասել
ճշմարտությունը:
ճակատին մուր քսել — Անպատվել,
պատվագրվել:
ճակատից այն կող չտեսնել ֊ նեղմիտ,
սահմանափակ ունակությունների
տեր լինել:
ճամպրուկային տրամադիություն —
Մի տեղում չմնալու, տեղից տեղ
փոխադրվելու, չհիմնավորվելու
ցանկություն;
ճա մփից հանել — Անօրինականության,
վատ բան անելու դրդել:
ճանապարհի կեսից հետ դառնալ —
Գործը ավարտին չհասցնել, կիսատ
թողնել:
ճանապարհին քա ր գցել — Մեկին խոչընդոտել,
խանգարել:
ճանապարհ կտրել — Ավազակությամբ
զբաղվել: Անցնել, գնալ:
ճանճից յուղ հանել — Շատ ժլատ, շահամոլ
լինել:
ճաշը եփել — Մեկին պատժել:
ճարը կտրած — Ողորմելի, անօգնական,
թշվառ:
ճիպոտը քոլից կտրել — Իր աստիճանին
համապատասխան ընտանիքից
աղջկա հետ ամուսնանալ:
ճտերը աշնանն են հաշվում — Արդյունքը
վերջում է հայտնի լինում:
ճրագով փնտրել — Հազվագյուտ լինել,
չգտնվել:
Մ
Մագիլները ցույց տալ — Իսկական
էությունը բացահայտել, չարությունը
ի հայտ բերել:
Մազե կամուրջ — Վտանգավոր փորձություն,
դժվարանցանելի տեղ:
Մազերը բիզ-բիզ կանգնել — Սաստիկ
վախենալ:
Մազերը փետտել — Կոծել, սգալ, ողբալ:
Մազը գերան դարձնել — Չափազանցնել:
Մազը կտրած — Անամոթ, խայտառակ,
անպարկեշտ: :
Մազի չափ — Շատ քիչ, չնչին չափով:
Մազից կա խ վա ծ լինել — Խիստ
վտանգավոր, օրհասական վիճակում
լինել:
Մազ փետել — Լացել, կոծել, ողբալ:
Մախաթը պարկում (չ)թաքցնել —
Երևացող բանը, իրականությունը
ծածկել, թաքցնել:
Մածնի աման լպստող — Մուրացկան,
աղքատ:
Մածնի մերան — Խառնակիչ, բանսարկու:
Մածնին սև ասել — Բացարձակ սուտ,
սխալ ասել:
Մածունն անփչել ուտել — Ծաղր
«քաջ», «խիզախ» լինել:
Մահկանացուն կնքել — Մեռնել, վախճանվել:
Մահվան դուռը հասնել — Մերձիմահ-
լինել, խիստ չարչարվել:
Մահվան երեսին ծիծաղել — Մահն
արհամարհել:
Մահու հրեշտակ — Հոգեառ հրեշտակ:
Մահուդի տակ դնել — Գործին ընթացք
չտալ, անհետևանք թողնել:
Մաղը ծակ — Բացբերան, անխելք:
Մաղով ջուր կրել — Անօգուտ աշխատանք:
Մայրը տղա բերել — Հաջողության մեջ
լինել:
Մաշկի վրա զգալ — Իր փորձով ստուգել,
իմանալ:
Մատաղ անել — Նվիրաբերել:
Մատաղ լինել — Մեռնել, զոհվել:
Մատաղ ուտող — Սրա-նրա հաշվին
ապրող, պնակալեզ:
Մատը բերանում մնալ — Զարմանքից
ապշել:.

358 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Մատը կծել — Գլխի ընկնել, կռահել:
Մատը մատին չխփել(չտալ) — Բոլորովին
չաշխատել, անգործ մնալ:
Մատը շրթունքին դնել — Լռություն
պահպանել, չխոսել:
Մատը վերքին դնել — Չարիքի բուն
պատճառը ցույց տալ:
Մատը վրան դնել — Տիրանալ, մի բանի
վրա իր իրավունքը հայտնել,
իրենը համարել, ձեռք բերելու
ցանկություն հայտնել:
Մատի վրա խաղացնել — Խորամանկությամբ,
նենգամիտ հնարքով
խաբել:
Մատից հոտ քաշել — Նախազգալ,
գուշակել:
Մատի փաթաթան անել — Բամբասանքի
առարկա դարձնել, մի աննշան
դեպք շարունակ հիշել ու ասել:
Մատները հետը լիզել (ուտել) — Շատ
համեղ լինել (կերակուրը):
Մատները մոմ դարձնել’ վառել — Անսահմանորեն
նվիրված լինել, հոգատար
լինել:
Մատն երի արանքով նայել — Առանց
պատշաճ ուշադրության, իմիջի-
այլոց, չտեսնելու տալով:
Մատնեքի միսն ուտել — Շատ աշխատանք
թափել, չարաչար աշխատել:
Մատ թափ տալ — Ապառնալ:
Մատները լիզել — Օգտվել, շահվել:
Շատ համեղ է:
Մատով անել — Մատի շարժումով մոտենալու
նշան անել:
Մարդ կուլ տալ ֊Շատակեր, անկուշտ
լինել:
Մարմանդ ջրից վախենալ — Զգուշանալ
արտաքուստ հանգիստ մարդուց:
Մարմնից կտրել — Դժվարությամբ, ցավով
տալ, զիջել, հրաժարվել մի
բանից:
Մաքուր սրտով — Անկեղծորեն, բարի
նպատակներով:
Մեխի գլուխ — Անզոր, անգործունյա,
ավելորդ:
Մեխին խփել — Բուն խնդրին նպատակակետին
անցնել:
Մեծ բերան — Գոռոզ, ամբարտավան,
պոռոտախոս:
Մեծ էշը ախոռում մոռանալ — Ամենակարևոր
բանը անտես անել, մոռացության
մատնել:
Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր լինել
— Համեստ, հասարակ, մարդամոտ
լինել:
Մեծ կտորը ականջը թողնել — Կտոր-
կտոր անել, ոչնչացնել:
Մեծ սրտի տեր — Մեծահոգի:
Մեկին քաշել ֊Նմանվել, ժառանգել:
Մեկ մարդու նման — Միահամուռ:
Մեղա գալ — Հանցանքը խոստովանել:
Մեծ քիթ — Գոռոզ, մեծամիտ:
Մեկի դռան շունը լինել — Անվերապահորեն
հնազանդվել մեկին:
Մեղք գործել — Հանցանք կատարել:
Մեղքը բարդել ֊Մեղքը մեկի վրա գցել:
Մեղքի տակ ընկնել — Մեկի վնասվելուն
պատճառ դառնալ:
Մեղքը պահել — Հանցանքը թաքցնել:
Մեջ առնել — Շրջափակել:
Մեջ ընկնել — Միջամտել, խառնվել մի
գործի:
Մեջը փուչ — Դատարկ:
Մեջն ուռչել — Հպարտանալ, գոռոզանալ,
նաև’ մի բանից նեղանալ:
Մեջքի քարը վայր ընկնել — Օանր
հոգսից ազատվել, հանգստանալ:
Մեջք լինել — Թիկունք, պաշտպան լինել,
սատարել:
Մեջք ծռել — Ենթարկվել, հնազանդվել,
խոնարհվել:
Մեջքը ծռել — Աշխատելով չարչարվել,
տանջվել:
Մեջքը կոտրել — Հուսահատվել, թևաթափ
լինել: Մեծ վնաս հասցնել

359 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Մեջք մեջքի տալ — Միմյանց օգնել,
պաշտպանել:
Մերը մեզ հասնել — Շատ ապրումներ
ունենալ, խիստ հուզվել:
Մերը լացացնել — Սաստիկ վնասել:
Մեր փողոցում էլ տոն կլինի — Մենք էլ
հաջողություն կունենանք:
Մի թիզ հող — Շատ փոքր տարածություն:
Մի կտոր հաց տալ — Լավություն անել:
Մի մատ — Տարիքով փոքր:
Մի մարդու նման — Միահամուռ կերպով,
միասին, միաբան:
Մի մտքի լինել — Նույն կարծիքն ունենալ:
Մինչև աշխաիհի ծայրը — Ինչքան էլ
հեռու լինի:
Մինչև վերջին կաթիլը — Ամբողջապես,
լիովին:
Մինչև ուղն ու ծուծը — Լրիվ, ամբողջովին:
Մի շնչով — Միանգամից, իսկույն:
Միով թանիվ — Մի խոսքով:
Մի ոտքը գերեզմանում — Մահամերձ:
Միսը ծամել — Չարչարել, տանջել:
Միս ու արյուն դառնալ — Կենսականորեն
անհրաժեշտ լինել:
Մի տաշտի խմոր — Իրար նման, իրարից
համարյա չտարբերվող:
Մի տան պես — Հարազատորեն, ինչպես
մի տան անդամներ:
Մի տեղ նստել, մի տեղ վեր կենալ ■
Միաբանել, միասին, համատեղ
հանդես գալ:
Միտք դնել ֊Մտադրվել, որոշել, վճռել:
Միտքը ծռել — Մոլորեցնել:
Միտքը ծուռ — Հետին միտք ունեցող,
նենգավոր, խարդախ:
Միտքը պղտորել ֊Մտատանջել, վատ
բան ներշնչել, միտքը ծռել:
Միտք հղանալ — Մի բան որոշել, միտք
ծագել:
Մի փութ մեղրով չուտվել — Դժվարամարս,
չափազանց դառը, լեղի լինել:
Մկան բնին (ծակին) հազար ոսկի
տալ — Սարսափահար մի տեղ
փնտրել թաքնվելու համար:
Մկան սիրտ ունենալ — Վախկոտ լինել:
Մոգական գավազան — Արտասովոր,
հրաշագործ ուժ:
Մոլորյալ որդի ֊Փուչ, անառակ մարդ:
Մոխիր դառնալ — Ավերվել, ոչնչանալ:
Մոխիրը քամուն տալ — Ոչնչացնել,
քարուքանդ անել:
Մոխրում թավալ տվող — էշ, ավանակ:
Մոմ դառնալ — Հլու, հնազանդորեն ենթարկվել:
Մոմի պես հալվել ֊Հյուծվել, նիհարել,
նվազել:
Մոռացության գիրկն ընկնել — Մոռանալ,
մոռացվել, չհիշել:
Մոտը գալ ‘ գնալ — Այցելել:
Մոտ լինել — Մտերիմ լինել:
Մորթած հավի ծիծաղը գալ — Խիստ
անբնական, անհեթեթ, անհասկանալի
լինել:
Մորթը պրծացնել — Կաշին ազատել:
Մոր ծիծ կտրող — ճարպիկ սրիկա:
Մորուքը փետել — Անպատվել անարգել:
Մորուքին թքել — Ծանր վիրավորանք
հասցնել, անպատվել:
Մռութ անել — Խռովել:
Մտածմունքի մեջ ընկնել — Մտատանջվել:
Մտքերը հավաքել ■ Կենտրոնանալ:
Մտքի թելը կտրել ■ Մտածմունքը ընդհատել:
Մտքի հետև(ից) ընկնել — Սկսել մտածել,
մտածմունքով տարվել, մտամոլոր
դառնալ:
Մտքից հանել — Չհիշել, մոռանալ:
Մտքում դնել — Մտադրվել, որոշել:
Մութ տեղը լույս տալ ֊ Շատ գեղեցիկ
երԼւալ: Ասվում է կաշառքի մասին:
Մուկ դառնալ — Խեղճանալ: Շատ
թրջվել:
Մուկ ու կատու խաղալ — Խուսափել,
խորամանկել փորձելով խաբել
մեկին:

360 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Մուննաթ գալ — Արած լավությունը անտեղի
հիշեցնել:
Մուննաթի տակից դուրս գալ — Իր
նկատմամբ արած լավությունը
լիովին փոխհատուցել:
Մուռ(ը) հանել — Վրեժխնդիր լինել,
վրեժ լուծել:
Մուրազին հասնել — Իղձը փափագը
կատարվել:
Մուր քսել — Անվանարկել, վւսրկաբե-
կել:
3
Յոթ գույն փոխել — Շատ զայրանալ,
բարկությունից կարմրել, երեսի
գույնը փոխել:
Յոթ կաշի մաշկել — Աաստիկ չարչարել,
տանջել:
Յոթերորդ երկնքում լինել ■ Անսահմանորեն
երջանիկ լինել:
Յոթ սարի ետև — Շատ հեռու:
Յոլա գնալ — Հարմարվել:
Յուղոտ տեղ — Շահութաբեր պաշտոն:
Յուղ քսել բերանին • Կաշառել, կաշառք
տալ, բերանը մի բան գցել:
Յուր ասածի — Հաստակող, իրենը
պնդող:
Ն
Նազ անել — Ցույց տալ, թե չի ուզում,
բայց ցանկանալ, չեմուչում անել:
Նազը քաշել — Քմահաճույքը տանել
կատարել:
Նազ ծախել — Փքվել, կոտրատվել,
հպարտանալ, գոռոզանալ:
Նազ ու տուզ անել — Կոտրատվել, չեմուչում
անել, ձևացնել:
Նամուսը գետն ով տալ (ջուրը գցել) —
Անպատվել, խայտառակել:
Նամուսը շները ուտել — Աննամուս լինել,
իր պատվի հարգը չիմանալ:
Նամուսի գերի — Պատվի, բարոյականության
անձնվեր պաշտպան:
Նաշը կապել (մեկի) — Ցանկալ, որ
մեռնի, դագաղը դրվի:
Նեղն ընկնել — Դժվար կացության մեջ
ընկնել:
Նեղ օր — Դժվար վիճակ, սուղ պայմաններ,
աղքատ ժամանակ:
Նեղ օրին հասնել — Դժվար պայմաններում
գտնվելու ժամանակ օգնություն
ցույց տալ:
Ներսից սատանա, դրսից քահա նա —
Երկերեսանի:
Նիստ ու կաց ■ Վարքուբարք, կենցաղ:
Նոյի ագռավ — Հատուկ հանձնարարությամբ
մի տեղ ուղարկված և
չվերադարձած մարդ:
Նոյի տարի — Հին, անհիշելի ժամանակներ:
Նստել վեր կենալ — Նիստ ու կաց,
վարվելակերպ:
Նստվածք տալ — Հետևանք թողնել,
հարատևել:
Նույն երգը երգել — Կրկնել նույն բանը
ասածը, արածը:
Նույն տեղում դոփել — Չառաջադիմել,
չզարգանալ:
Շ
Շաբաթը ուրբաթից շուտ գալ — Հանգուցալուծումը
սպասվածից շուտ
տեղի ունենալ:
Շախը կոտր(վ)ել — Նախկին բարձր
դիրքը տրամադրությունը, հպարտությունը
չունենալ, թավւը կոտըր-
վել:
Շամփուր կուլ տալ — Զգաստ, ձգված
դիրքով կանգնել կամ քայլել
առանց որևէ կողմ թեքվելու:

361 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Շուն խաղացնող — Խեղկատակ, ծաղրածու:
Շունչ(ը) առնել — Որևէ ծանրությունից
ազատվել, հանգիստ, ապահով
զգալ:
Շունչը կտրվել — Շնչասպառ լինել,
խեղդվել:
Շունչ տալ — Ոգևորել, կենդանացնել:
Շուն ու գայլ (գել) — Օտար մարդիկ,
թշնամիներ:
Շուն ու կատու դառնալ — Անհաշտ
թշնամիներ դառնալ:

Ո
Ոգի առնել — Կենդանանալ:
Ոխը առնել — Վրէժխնդիր լինել, վրեժն
առնել:
Ողորմություն անել — Թույլ տալ, արտոնել
մի բան անելու:
Ողորմություն խնդրել — Մուրալ:
Ոչ ձուկ, ոչ միս — Անսկզբունք, հակադիր
կարծիքներից ոչ մեկը պարզորոշ
կերպով չընդունող:
Ոչ մի դեպքում • Երբեք, ամենևին:
Ոչ շառին խառնվել, ոչ խերին — Անտարբեր
լինել:
Ոչ տարավ, ոչ բերեց — Առանց դես ու
դեն նայելու, երկար մտածելու,
կշռադատելու:
Ոչ ու փուչ — Անպետք, անպիտան:
Ոսկե դար — Ծաղկուն շրջան, երջանիկ
ժամանակ:
Ոսկե ֆոնդ — Ամենալավ, ամենագնա-
հատելի, ամենանշանակալի
ֆոնդ, արժեք:
Ոսկե սիրտ ունենալ — Բարի, խղճով
լինել:
Ոսկի հարսանիք — Ամուսնության 50-
ամյակը:
Ոսկի ձեռքեր ունենալ — Շնորհքով,
հմուտ լինել:
Ոսկորը պինդ — Ամրակազմ, դժվարություններին
դիմացող:
Ոսկու մեջ լողալ — Մեծ հարստություն
ունենալ:
Ոտը կարպետի չափով մեկնել — Չափը,
ճանաչել, ունեցած միջոցների
համաձայն ապրել:
Ոտը բարձր տեղ մեկնել — Մեծ բաների
ձգտել:
Ոտը բացվել — Գնալ-գալը շատանալ,
հաճախանալ:
Ոտը դեմ անել • Համառել, դիմադրել,
պնդել, չզիջել:
Ոտը խա ղաղվել — Երթևեկությունը
դադարել:
Ոտը կախ — Ապասողական վիճակ:
Ոտը կոխել — Նեղել:
Ոտը կտրել ■ Գնալ-գալը դադարեցնել:
Ոտը քաշել — Հեռանալ:
Ոտը քարին առնել — Ձախորդության
հանդիպել:
Ոտին տեղ անել — Մի տեղ հաստատվել:
Հաստատ դիրք ստեղծել իր
համար:
Ոտի տակը փորել — Մեկին վնասելու
համար դավ նյութել:
Ոտի վրա — Անմիջապես, իսկույն:
Ոտից գլուխ — Ամբողջովին, ամբողջապես:
Ոտից ընկնել — Անկարող լինել
շարժվելու, քայլելու:
Ոտները գետնին զարկել — Աաստիկ
բարկանալ:
Ոտները գետնից կտրվել — Ուրախանալ,
ցնծալ:
Ոտները լիզել — Ատորանալ մեկի .
առաջ աղաչել-պաղատելով:
Ոտները ջուր անել ‘ խմել — Երախտագետ
լինել, ըստ արժանվույն գնահատել,
շատ հարգել:
Ոտներն ամպոտ — (հեգն.) Անսխալական,
անմեղ:
Ոտներն ընկնել — Աղաչել, պաղատել,
թախանձել:
Ոտ ու ձեռից ընկնել — Անօգնական,
անկարող, անճար վիճակի մեջ լինել,
տկարանալ:

362 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Պ

Պատմություն դարձնել ■ Ձգձգել, երկարացնել:
Պատռած բերան — Անզուսպ լեզու
ունեցող:
Պատռած երես — Անամոթ, անպատկառ:
Պատվի հետ խաղալ — Անպատվել,
անունը պղծել:
Պարզերես դուրս գալ — Գործը հաջողությամբ
ավարտել:
Պել կտրել — Ապշել, պելվել:
Պեծին կրակին անել — Ուժերից վեր
ճիգ թափել, չարաչար աշխատել:
Պեծ ու կրակ — Աշխույժ, եռանդուն,
անհանգիստ, չար:
Պինչը վեր քաշել ֊ Արհամարհել, բանի
տեղ չդնել:
Պինչը քամի մտնել — Ցնորական բաների
ետևից ընկնել:
Պլատոնական սեր — Մաքուր, իդեալական
սեր առանց ֆիզիկական,
մարմնական ձգտումների:
Պլոճիկով մարդ • Անվեհեր, զրկանքներից
չվախեցող:
Պղտոր ջրում ձուկ որսալ — Խառնաշփոթությունից
օգուտ քաղել անձնական
շահի համար:
Պյուրոսյան հաղթանա կ — Չափազանց
մեծ կորուստներով հաղթանակ:
Պնակները լիզել — Մեկի հարստությամբ
ապրել, նրա փշրանքներից
օգտվել:
Պնչից հանել — Չթողնել, որ մարսի,
քթից հանել:
Պոչը խուզել ■ Պաշտոնից հեռացնել,
ոտը կտրել:
Պոչը ոլորել — Խիստ սաստել, պատ-
ժել:
Պոչը պրծացնել — Ազատվել, փրկվել:
Պոչը տրորել — Մեկին խիստ քննադատել,
մեղադրել:
Պոչը ցից փախչել — Մեծ արագությամբ,
ամբողջ ուժով փախչել:
Պոչը քաշել — Զգուշացնել, զսպել: Մի
տեղից քաշվել, հեռանալ:
Պոչից քա(ր)շ գալ — Հետ մնալ, շատ
դանդաղ առաջանալ: Մեկին
կրնկակոխ հետևել:
Պոչ խաղացնել — Կեղծավորել, շողոքորթել,
քծնել, խորամանկել:
Պոչ կպցնել — Թերություն, պակասություն
վերագրել, անուն դնել:
Պոչն իրեն քաշել — Չխառնվել, չմիջամտել:
Պոչ շարժել — Մտերմություն ցույց
տալ, շողոքորթել:
Պռոշ անել — Հուզվել, լացակումել:
Պռոշը ճաքել — Շատ վախենալ, լեղաճաք
լինել:
Պռոշները լպստել — ճաշակելու ցանկություն
ունենալ:
Պրծավ գնաց — Վերջ, այս է բոլորը:
Ջ
Ջանը դուրս գալ — Սաստիկ չարչարվել:
Ջարդ ու փշուր անել — Ջարդել, կոտորել,
ոչնչացնել:
Ջարման քաշել — Պատճառած վնասը
հատուցել:
Ջեբը թափ տալ — Գրպանները դա-
տարկել, ունեցած դրամը հանել:
Ջերմոցում պահել — Փափկասուն
կյանքի սովորեցնել:
Ջիգ(ա)րով մարդ — Սիրալիր, ջերմ,
բարյացակամ վերաբերմունք
ունեցող:
Ջիլը ծամել — Բամբասել, միսը ծամել:
Ջիները բռնել — Կատաղել, զայրանալ:
Ջրերն ընկնել -Ի հաշիվ մեկի շահվել,
մեկին հետևել:
Ջրի երեսը բարձրանալ — Պարզվել,
երևալ, ի հայտ գալ, տեսանելի
դառնալ, բացվել:

363 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ջրի երես դուրս բերել — Բացահայտել,
մերկացնել խայտառակությունը:
Ջրին տալ ֊Իզուր, անօգուտ վատնել:
Ջրի պես — Սահուն, անսայթաք, բերանացի,
անգիր:
Ջրի տ ա րա ծ — Ջրատար, միամիտ,
խեղճ:
Ջրից չոր դուրս գալ — Նեղ վիճակից
անվնաս փրկվել:
Ջուր անել — Վարժ կարդալ:
Ջուրը բերանը առնել — Ձայն-ծպտուն
չհանել, անխոս մնալ:
Ջուրը գցել — Կորցնել, անօգուտ վատնել:
Ջուր պղտորել — Խառը իրարանցում
ստեղծել իր օգտին ծառայեցնելու
նպատակով:
Ջուրը ջրամանից հանել — Մի կերպ,
հազիվ ապրել, յոլա գնալ:
Ջուր ծեծել — Զրաբանել, դատարկաբանել:
Ջուրը տանել — Անհետևանք, անօգուտ
անցնել-գնալ:
Ջուրը տանել’ ծարավ ետ բերել —
Շատ խորամանկ վարպետորդի
լինել, ձեռքից ամեն ինչ գալ:
Ջուրն ընկնել — Զուր անցնել, կորչել:
Ռ
Ռադ անել ֊Հեռացնել, վռնդել:
Ռեխը բան գցել — Կաշառել:
Ռեխը թթվացնել — Մռայլվել:
Ռեխը ցրիվ տալ — Անկարգ, անվայել
խոսել:
Ռուբիկոնն անցնել — Վճռական, անդառնալի
քայլ անել:
Ռումբի պես պայթել — Ուժեղ տպավորություն
գործել:
Ս
Սաղ-սաղ թաղել • Բարոյապես վնա-
սել, ոչնչացնել:
Սամթ գցել — Հարմար առիթ, պահ որոնել:
:
Սայլը ճոռալու տեղ սայլվորը ճռռալ
— Իրավունք ունեցողը չի բողոքում,
չունեցողն է բողոքում:
Սայլը տեղից շարժել — Գործը առաջ
տանել:
Սայլի առաջ քա ր դնել — Առաջընթացին
խոչընդոտել:
Սանձ դնել — Զսպել:
Սանձերը ձգել — Կարգի հրավիրել, արգելել:
Սանձը բուռը հավաքել — Ղեկավարությունը
իր ձեռքում կենտրոնացնել:
Սանձը բաց թողնել — Այլևս չկարողանալ
զսպել իշխել:
Սանձը թուլացնել — Ազատություն
տալ:
Սանձը քաշել — Չափավորել, կարգի
հրավիրել:
Սառը ջուր լցնել — Զարմացնել, հիասթափեցնել:
Գործը կասեցնել:
Սառը ջուր խմել — Հանգստանալ, բարկությունը,
ոգևորությունը իջեցնել:
Սառցի(ն) գրել ֊Պարտքը մոռացված,
գործը չեղած համարել, չվճարել,
ուրանալ:
Սառցի վրա քաշել — Գործի, առևտրի
մեջ խաբել:
Սառույցը կոտրել — Մի բան կաշկանդող
արգելքը վերացնել:
Սատանայի ծնունդ — Չար, անիծյալ:
Սատանան գիտի — Ոչ մեկին հայտնի չէ:
Սատանան գլուխ չհանել — Շատ
բարդ, խառը իրավիճակ լինել:
Սատանի աչք ունենալ — Շատ սրատես
լինել:

364 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Սատանի պոչ — Շատ խորամանկ
մարդ:
Սատանի քամի — Պտտահողմ:
Սարի այծ — Խենթ, անմիտ, թռչկոտող:
Սարի արջ — Վայրենի, կոպիտ, բռի:
Սարի նման — Հաղթանդամ, մեծ:
Սարի պես (կանգնել) — Որպես հզոր
պաշտպան, հովանավոր:
Սարից-ձորից խոսել — Դեսից-դենից,
անկապ խոսել:
Սար ու ձոր գցել — Խոսքը դիտմամբ
հիմնական նյութից հեռացնել,
խոսքը կտուրը գցել:
Սար ու ձոր ընկնել — Թափառել: Խոս-
քը ուղիղ չասել:
Սեղան նստել — Նստել ճաշելու:
Սեղան գցել — Սեղանին հաց, ուտելիք,
խմելիք դնել հյուրասիրելու նպատակով:
Սեղանը ծաղկեցնել — Երգով, նվագով
զվարճացնել սեղանակիցներին:
Սեպերը բացել — Ծիծաղել:
Սեպ խրել — Աշխատել բաժանել,
գժտեցնել, թշնամացնել:
Սև աղվես դառնալ — Քիչ-քիչ երևալ,
հազվագյուտ լինել, դժվարությամբ
ճարվել:
Սև ամպ կուտակվել • Վտանգը մոտ
լինել:
Սև բիծ — Արատ, ամոթանք:
Սև գույներով նկարագրել — Վատաբանել,
պախարակել, որպես վատ
ներկայացնել:
Սևերես անել — Ամոթով թողնել:
Սև էշի նստեցնել — Անարգել, խայտառակել:
Սև կապել — Սգալ:
Սև կատու անցնել միջով — Գժտվել:
Սևը սպիտակ դարձնել — Սուտը որպես
ճշմարտություն հաղորդել,
խաբել:
Սևը սպիտակից ջոկել — Կարդալ-գրել
իմանալ:
Սևն ու սպիտակը (ջոկել) — Սուտն ու
ճշմարտությունը, վատն ու լավը
(ճանաչել):
Սևով գալ — Ոչ բարով գալ, գալը ցանկալի
չլինել:
Սև փող չարժենալ — Լիովին անարժեք,
անպետք լինել:
Սև քվե տալ ֊ Դեմ քվեարկել:
Սիզիֆյան ա շխա տ ա նք — Չվերջացող,
հոգնեցուցիչ, անարդյունք աշխատանք:
Սիրամարգի փետուրներով ագռավ ֊
Արտաքին փայլով’ շքեղությամբ
դատարկությունը ծածկող մարդ:
Սիրտ առնել — Համարձակվել:
Սիրտը առնել — Սիրաշահել:
Սիրտը ահ ու սարսափ գցել — Ահաբեկել,
վախեցնել:
Սիրտն այրել — Վիրավորանք, վիշտ,
ցավ պատճառել:
Սիրտը բարակ — Դյուրազգաց, նուրբ:
Սիրտը բաց — Անկեղծ, պարզասիրտ,
զվարթ, ուրախ լինել:
Սիրտը բանալ — Ամենաթանկագին բանը
մեկին վստահել ասել:
Սիրտը գութ ընկնել ■ Խղճահարվել:
Սիրտը ետ բերել — Հանգստացնել, ուշ-
քի գալ:
Սիրտը երկյուղ ընկնել — Վախենալ,
երկյուղել:
Սիրտը թեթևացնել — Հանգստանալ,
հուզմունքը անցկացնել:
Սիրտը թուլանալ — Նվաղել:
Սիրտը թունդ առնել — Հանկարծ մի
բանից հուզվել, տրոփել, ոգևորվել:
Սիրտը լայն — Հյուրասեր, մարդամոտ:
Սիրտը լայն պահել — Չնեղանալ:
Սիրտը լիքը — Զգացված, հուզված,
փղձկալու պատրաստ:
Սիրտը լցվել — Զգացվել, հուզվել,
վիշտ կամ դառը զգացմունքներ
ունենալ, բայց չկարողանալ արտահայտել:

365 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Սիրտը խա րաբ անել — Տրամադրությունը
գցել:
Սիրտը խորովվել — Տառապել, տանջվել:
Սիրտը խոցել — Վիրավորանք հասցնել:
Սիրտը խռովել — Անհանգստացնել,
հուզել:
Սիրտը ծակել — Կծու խոսքով վիրավորել:
Սիրտը ծառս լինել ֊Սաստիկ հուզվել:
Սիրտը կա խ — Անտրամադիր, սիրտը
կոտրված:
Սիրտը կակղել — Համոզել, զիջել մի
բանում:
Սիրտը կոտրել ■ Վշտացնել, վհատեցնել:
Սիրտը կոտրվել — Ընկճվել:
Սիրտը կպչել — Սիրահարվել մեկին:
Սիրտը կտրել — Անտարբեր դարձնել,
անջատել:
Սիրտը կրակ գցել — Հոգեկան տանջանք
պատճառել:
Սիրտը կրծել ֊Տանջել, մորմոքեցնել:
Սիրտը ճաքել — Ահաբեկվել:
Սիըտը ճմլել — Ցավ զգալ, խիստ
զգացվել:
Սիրտը նեղ — Բարկացկոտ, նեղսիրտ,
նյարդային:
Սիրտը նվիրել — Սիրել մեկին:
Սիրտը շահել — Իր կոդմը գրավել, սիրաշահել:
Սիրտը շարժ(վ)ել — Հուզ(վ)ել, գութ
առաջացնել:
Սիրտը որդ կրծել — Անհանգստանալ,
մտատանջվել, ծանր ապրումների
մեջ լինել:
Սիրտը պայթել — Ուրիշի լավը տեսնելով
նախանձել:
Սիրտը պատռվել — Սաստիկ վախենալ:
Սիրտը պարզ ել — Որևէ բան խոստովանել,
սիրտը բաց անել, գաղտնիքները
հայտնել:
Սիրտը պինդ պահել — Դիմանալ, տոկալ:
Սիրտը պղտորել — Հուզել, խռովել,
տրամադրությունը գցել:
Սիրտը պնդանալ — Քաջալերվել, տոկալ,
դիմանալ:
Սիրտը սեղմել ֊Նեղել, մեծ հուզմունք
ցավ պատճառել:
Սիրտը սեղմվել — Ձանձրանալ, ճնշը-
վել:
Սիրտը սևանալ — Տխրել, վիշտ ապրել:
Սիրտը վա խ գցել ■ Սարսափեցնել:
Սիրտը վառվել — Վշտանալ, հուզվել:
Բորբոքվել, ոգևորվել:
Սիրտը վկայել — Նախազգալ, կանխագուշակել:
Սիրտը տակն ու վրա անել — Սաստիկ
հուզել, անհանգստացնել:
Սիրտը տեղը գցել — Հանգստանալ,
հոգեկան անդորրը վերականգնել:
Սիրտը ցավեցնել ֊Վշտացնել, տխրություն
պատճառել:
Սիրտը ուտել — Տանջել, չարչարել:
Սիրտը փակել — Ծածկամիտ լինել, իր
զգացումները չհայտնել ուրիշին:
Սիրտը փափկել — Սեղմանալ:
Սիրտը քաղցրացնել — Բարեհաճ վերաբերմունքի
արժանանալ:
Սիրտը քար — Անգութ:
Սիրտ տալ — Ոգևորել, թևավորել:
ՍոդոմԳոմոր — Խառնակություն, խառնաշփոթություն,
իրարանցում
(ըստ աստվածաշնչյան առասպելի):
Սողոմոնյան վճիռ — Իմաստուն որոշում
(երգիծական):
Սոխի գլուխ — Անարժեք, անպետք,
աննշան բան:
Սպիտակ ագռավ — Չտեսնված, հազվագյուտ
բան:
Սպիտակին սև ասել — Ակնհայտ
ճշմարտությունը ժխտել:
Սվիններով դիմավորել — Դիմադրել,
դեմ դուրս գալ, բողոքել

366 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Ստի տոպրակը բացել — Ստել, խաբել:
Ստվեր գցել — Մեկին նսեմացնել:
Սրբած թուր — Աներկյուղ, անվեհեր:
Արերը խաչել — Մենամարտել, կռվել:
Սրի երկու կողմն էլ կտրել — Գործերը
հաջող գնալ, ուզածն անել:
Սրի ճարակ դառնալ — Կոտորվել,
սպանվել:
Սրտի ապակին կոտրել — Ծանր, ճնշող
վիրավորանք հասցնել:
Սրտի բաբախյունով — Անձկությամբ,
խիստ ցանկւսնալով:
Սրտի դառնությունը թափել — Զայրանալ:
Սրտի լարերին դիպչել — Հուզել, մեկի
նվիրական զգացմունքները շոշւս-
փել:
Սրտի խորքում — Գաղտնի, թաքուն:
Սրտի հետ խաղալ — Զգացմունքների
հետ խաղալ, հաշվի չառնել մեկի
տրամադրությունը:
Սրտի ձայնը լսել — Զգացմունքներով
առաջնորդվել:
Սրտի մեջ մտնել — Սիրելի դառնալ:
Սրտի մտոք — Սրտանց, ջանասիրությամբ,
անկեղծ հոժարությամբ:
Սրտին առնել — Նեղանալ, վիրավորվել,
սրտին մոտ ընդունել:
Սրտին դանակ զարկես’ արյուն չի գա
•Տխուր լինել, սաստիկ վշտանալ:
Սրտին դիպչել — Մեկին վիրավորել:
Սրտին ծանրանալ — եեղել, մտահոգություն
պատճառել:
Սրտին մոտ ընդունել — Համարել իրեն
վերաբերող, որի հետևանքով
զգացվել, ազդվել:
Սրտի սյուն(ը) — Ամենասիրելի անձը,
պաշտպանը:
Սրտից անցնել — Սիրտը թելադրել,
ցանկանալ, կամենալ, ուզել:
Սրտից բեռ ընկնել — ճնշող մտատանջումից,
հոգսից ազատվել:
Սրտից հանել — Մոռանալ, այլևս չսիրել:
Սրտի փուշը հանել — Մխիթարել:
Սրտում կրակ վառել — Ոգևորել:
Սրտում տեղ լինել — Ցանկություն
ունենալ, տրամադրված լինել մի
բան անելու:
Սուգ ու լաց — Լաց ու կոծ, ողբ:
Սուրբ սրբոց — Ամենամաքուր, անարատ,
պաշտելի բան:
Սուրբ-սուրբ անել — Մեծ պատիվ ու
հարգանք ցույց տալ:
Սուր աչք — Սրատես, լավ տեսնող:
Սուր բարձրացնել — Կռվի դուրս գալ,
հարձակվել:
Սուրը պատյանը դնել — Կռիվը մարտը
ավարտել, դադարեցնել:
Սուր ճոճել — Սպառնալ, վախենալ:
Վ
Վաղ թե ուշ — երբ էլ որ լինի, մի անորոշ
ժամանակ:
Վայ էն ապրելուն — Շատ վատ ապրել:
Վայնասուն գցել — Ողբալ, կոծել, աղմուկ,
իրարանցում սարքել:
Վառել-թողել — Սաստիկ չարչարել,
տանջել:
Վատ աչքով նայել — Չարությամբ
տրամադրվել, անբարյացակամ
լինել:
Վատ աստղի տակ ծնվել — Դժբախտ,
ձախորդ լինել, բախտը չբերել:
Վատ հոտ գալ (փչել) — Տհաճ, անցւսն-
կալի հետևանքներ սպասել:
Վարդագույն ակնոցով նայել — Ամեն
բան գունազարդել, լավատես լինել,
թերությունը չնկատել:
Վեր-դիր անել — Օանր ու թեթև անել,
մտմտել, կշռադատել:
Վերին արտի ցորենը լինել — Ընտրյալ
լինել:
Վերնատունը դատարկ լինել — Անխելք,
անմիտ լինել:

367 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Վերջակետ դնել — Ավարտել վերջացնել:
Վերջին մոհիկան — Վերջին ներկայացուցիչը:
Վերջին շունչը փչել — Մահանալ:
Վզին նստել — Անաշխատ մեկի հաշվին
ապրել:
Վզին չոքել — Պարտադրել մի բան
անելու:
Վիզ առնել — Խոստանալ կատարելու:
Խոստովանել, հանձն առնել:
Վիզը ծռել — Խեղճանալ, աղաչել, խոնարհվել:
Վիզը ծուռ — Անօգնական, խեղճ:
Վրայից գցել — Իրեն պատասխանատու
չհամարել, իրենից հեռացնել:
Վրա-վրա տալ — Արագ-արագ խոսել:
Տ
Տազ անել — Լռել, սսկվել:
Տախտակը պակաս — Պակասամիտ,
խենթ, հիմար:
Տակը դատարկ — Աղքատ, ոչինչ չունեցող:
Տակից դուր գալ — Ատանձնած գործը
գլուխ բերել: Ստացված բարիքի
փոխարեն հատուցել: Ազատվել,
էժան պրծնել:
Տակն ու վրա անել — Շուռ տալ, քրքը-
րել, հուզել:
Տւսկով անել — Վրան փուլ գալ: Գողանալ,
յուրացնել:
Տամարը գտնել — Կարողանալ համո-
զել:
Տան դուռը բաց լինել — Պատրաստակամ
լինել հյուր ընդունելու:
Տանել-բերել — Ստիպել գնալ-գալու,
հարցի լուծումը ձգձգել:
Տանել չկարողանալ — Չհանդուրժել,
ատել, չսիրել:
Տանը մնալ — Չամուսնանալ:
Տան ճրագ — Հույս, ապավեն:
Տանուլ տալ — Պարտություն կրել:
Տանու մարդ ■ Ընտանիքին հարազատ,
մտերիմ:
Տանուտերի վկան գզիրը լինել —
Պաշտոնակցի վկայությանը կողմնակալ
լինել:
Տաշած քւսրը գետնին չի մնա — Լավ
մասնագետը գործը միշտ էլ
բարձր գնահատվել, անգործ, աչ-
քաթոդ չմնալ:
Տաշտ ու մաղը կախել — Տան ամբողջ
հացն ուտել, սպառել:
Տապ անել — Թաքնվել, կծկվել:
Տավարի ցավ — Շատ վատ (մարդ):
Տարած, ետ բերած ■ Ամուսնալույծ
եղած կին:
Տարի դառնալ — ժամանակը շատ երկար
թվալ:
Տարին բոլոր — Ողջ տարվա ընթացքում:
Տարիքն առնել — Ծերանալ:
Տափակ գլուխ — Հիմար, անճաշակ:
Տաք գլուխ — Դյուրագրգիռ, տաքարյուն:
Տասը մատը մոմ լինել — Ամենայն
անձնվիրությամբ, սրտանց ծառայել:
Տասը չափել’ մեկ կտրել — Շատ
զգուշությամբ, նախապես կշռադատելով
գործել:
Տեղը բերել — Հարմար առիթը գտնել,
հարմար առիթն օգտագործել:
Տեղը բռնել — Փոխարինել:
Տեղը գլխից կտրվել ■ Ուրիշ տեղ
չգտնել, չլինել:
Տեղը գտնել — Իր կարողություններին
համապատասխան դիրք ունենալ:
Տեղը գցել — Բնական ընթացքի մեջ դնել:
Տեղը դնել — Փոխարինել:
Տեղը երևալ — Բացակայությունը
զգացվել:
Տեղը դուրս գալ — Վարձահատույց լինել:

368 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Տեղը հանել -Փոխարենը հատուցել:
Տեղը նեղ — Դժվար կացության մեջ լինել:
Տեղը չգտնել — Շփոթվել, իրեն կորցնել:
Տեղը պինդ — Հաստատուն հիմնավորված,
ապահով:
Տեղն ընկնել — Նախկին բնական վիճակն
ստանալ:
Տեղը տ ա ք — Ապահով վիճակ ունեցող,
ունևոր:
Տեղի տալ — Զիջել, նահանջել:
Տեղի ունենալ — Կայանալ, կատարվել,
լինել:
Տեղիք տալ — Առիթ ստեղծել, պատճառ
դառնալ մի բան կատարելու:
Տեղն ու տեղը — Իսկույն, առանց ժամանակ
կորցնելու:
Տեղ ու դադար չլինել — Շատ բազմություն
լինել, խռնված լինել:
Տեղում մեխվել — Անշարժանալ, քա րանալ:
Տնազ անել — Օաղրել:
Տոն տալ — Խրախուսել, ոգևորել:
Տոպրակը դատարկ ել ■ Խոսակցությունը
սպառել:
Տորիչելյան դատարկություն — Անօդ
տարածություն:
Տրամադրությունը ընկնել — Տխրել:
Տրոյական ձի ֊ Գաղտնի քողարկված
միջոց, որի միջոցով հնարավոր է
նպատակին հասնել:
Տուն դնել — Ընտանիք կազմել:
Տունը քանդել — Ընտանիքը քայքայել:
Մեծ վնաս հասցնել:
Տուտը բաց անել — Սկսել, ծայրը բանալ:
Տուր թե կտաս — Հարված հարվածի
հետևից տալ, լավ ծեծել:
Տուր ու դմփոց — Ծեծկռտուք, կռիվ:
Ր
Րոպե առաջ — Շատ արագ, շուտ:
Րոպեն թանկ լինել — Հետաձգելը,
սպասելը անհնար լինել:
Րոպեից օգտվել — Նպասւոավոր պահից
օգտվել, հարմար ժամանակը
ձեռքից բաց չթողնել:
Ց
Ցախավելով դուրս անել (վռնդել) —
Կոպտորեն, վիրավորանքով քշել:
Ցախավելով հավաքած — Դեսից-դե-
նից հավաքած:
Ցամաք աչքով — Առանց լացի, արցունքի:
Ցամաք հացի կապել — Աղքատ, ընչազուրկ
կյանքի դատապարտել:
Ցամաք հացի կարոտ — Ծայրահեղ
աղքատ:
Ցանցը գցել — Խաբել, իրեն ենթարկել:
Ցանցն ընկնել — Մեկի լարած թակարդն
ընկնել:
Ցավի մեջ ընկնել — Հոգսը շատանալ,
դժվար կացության մեջ ընկնել:
Ցավ հայտնել — Ափսոսալ, ցավել:
Ցավոտ հարց — Հասունացած, անհետաձգելի
լուծում պահանջող
խնդիր:
Ցավոք սրտի — Ափսոսալով, սրտում
ցավ զգալով:
Ցեխը կոխել — Խայտառակել, անպատվել:
Ցեխն ընկնել — Կեղտոտ միջավայրի
գործերի մեջ ընկնել, կործանվել:
Ցեխ նետել — Ամբաստանել, անպատվել,
փորձել վարկաբեկել:

369 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՈՒ
Ութ գրել — Ոլոր-մոլոր քայլել, հարբած
լինել:
Ուժ անել ֊ճիգ թափել, ուժերը լարել:
Ուժ առնել — Զորանալ:
Ուժը հատնել — Ուժասպառ լինել:
Ուժից ընկնել — Տկարանալ, անզորանալ:
Ուժից վեր — Կարողություններից, հնարավորություններից
վեր:
Ուղեղում նստել — Լավ հասկանալ,
ըմբռնել:
Ուղն ու ծուծը — էությունը, կարևորագույնը:
Ուղտը պոչով կուլ տալ — Խիստ ընչաքաղց
լինել:
Ուղտի ականջում քնա ծ — Անտեղյակ,
միամիտ:
Ուղտի համառություն — Արտակարգ
համբերատարություն:
Ուղտին գդալով ջրել — Փոքր բանով
մեծ կարիք հոգալ:
Ուղտի պարը կամրջին բռնել — Անտեղի
ու վտանգավոր քայլ կատարել:
Ո՞ւմ շունն է — Ո՞վ է նա, ինչացո՞ւ է, որ
հաշվի առնեմ:
Ունքը շինելու տեղ աչքն էլ հանել —
Թերությունը վերացնելու փոխարեն
մեծ վնաս պատճառել:
Ուշի-ուշով — Ամենայն ուշադրությամբ,
խիստ ուշադրությամբ:
Ուշքը գլուխը հավաքել — Սթափվել,
զգաստանալ:
Ուշքի բերել — Գիտակցության բերել,
սթափեցնել:
Ուշքի գալ — Գիտակցության գալ:
Ուշքն ու միտքը — Ողջ ուշադրությունը,
դատողությունը:
Ուսերը վեր քաշել — Զարմանալ:
Ուսերին նստել — Իշխող դառնալ, հոգսը
ծանրացնել:
Ուսում առնել — Կրթվել:
Ուս ուսի տալ — Համերաշխ հանդես
գալ:
ՈլՐԻշԻ աչքերով նայել — Օտարի
նման վերաբերվել, անկողմնակալ
լինել:
Ուրիշի բնում ձու ածել — Օգուտն
ուրիշին տալ:
Ուրիշի ձեռքով կրակից շագանակ
հանել — Իր շահերի համար ուրիշին
փորձանքի մեջ գցել:
Փ
Փալաս դառնալ — Անպետքանալ, ոչնչի
պետք չգալ, կամազրկվել:
Փակագիծը փակել — Խոսակցությունը
ավարտել:
Փակագծերը բացել — Գաղտնիքը ի
հայտ բերել:
Փակագծի մեջ — Իմիջիայլոց, հենց
այնպես:
Փակ դռան դեմ առնել — Մերժվել, անհաջողության
մատնվել, ընդունե- .
լություն չգտնել:
Փակ դռների ետևում — Ծածուկ,
գաղտնի:
Փակուղի մտնել — Անելանելի կացության
մեջ ընկնել:
Փայտ դառնալ — Գոսանալ, ճկունությունը
կորցնել:
Փայտի գլուխ — Բթամիտ, հաստագլուխ:
Փայտի զոռով — Ուժով, ստիպելով:
Փայտ կուլ տալ — Ձիգ ու անշարժ
կանգնել:
Փայտ ու միս անել — Փայտով սաստիկ
ծեծել:
Փանոսի ցեղից — Շատ ձախողակ:
Փառք է — Շատ ավելի, անհամեմատ
լավ է, քան…
Փասափուսան հավաքել — Մի տեղից
հեռանալ, ծլկել, անհետանալ:

370 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Փափախը թեք դնել — Անհոգ, առանց
վախենալու, ապահով ապրել:
Փափախը ցեխի մեջ ընկնել — Պատվազուրկ
լինել, անունը կոտրվել:
Փափուկ սիրտ ֊Նրբազգաց:
Փեշերը լիզել — Ստորանալ, ստորաքարշություն
անել, քծնել:
Փեշերը վեր քաշել — Պատրաստվել մի
բան անելու:
Փեշերը բռնել — Ապավինել մեկին, օգնություն
հայցել:
Փեշի տակ առնել — Խնամել, հովանավորել:
Փեշը թա փ տալ — Հետ կանգնել, հրաժարվել:
Փեշը կեղտոտ — Անազնիվ, վատ վարք
ու բարքի տեր:
Փեշը քաշել ֊Զգուշացնել մեկին, զսպել:
Փեշից կախվել — Աղաչել, պաղատել:
Փեշ(եը)ի քարը թափել — Չհամառել,
զիջել:
Փեշքեշ ձիու ատամներին չնայել —
Նվերի նկատմամբ բծախնդիր վերաբերմունք
չունենալ:
Փշերի վրա լինել — Խիստ անհանգիստ
լինել:
Փոթորիկ մի բաժակ ջրում — Աղմուկ,
հուզմունք, վեճ դատարկ, չնչին
բանի համար:
Փողի հետ խա ղ անել — Շռայլել, ծախսել:
Փողոցները չափչփել — Աննպատակ
թափառել:
Փորը լիքը սատանա — Սաստիկ խորամանկ,
խարդախ, խաբեբա:
Փորը խաբել — Քիչ սննդով որոշ չափով
քաղցը հագեցնել:
Փորը պատռվել — Սաստիկ նախանձել:
Փորը վեց-վեց անել — Սաստիկ քաղցած
լինել:
Փորը քաշել — Ուտել, լափել:
Փորը օձ մտնել — Մեկին վնասելու չար
դիտավորությունից հանգիստ չունենալ:
Փորի գերի — Որկրամոլ:
Փորի մեջ սատանա լինել — Միտքը
չար լինել:
Փորի վրա սողալ — Ստորաքարշություն
անել, քծնել:
Փորացավ ունենալ — Ցանկություն,
փափագ ունենալ:
Փորի ցավ ֊Փափագ, ցանկություն:
Փորձանքի մեջ ընկնել — Դժբախտության
ենթարկվել:
Փորձված աչք — Գնահատող, լավն ու
վատը ջոկող, փորձառու մարդ:
Փչած տիկ — Գոռոզ, հպարտ:
Փուշը կոտրել — Եռանդը մեռցնել:
Ք
Քաղցր աչքով նայել ֊Սիրալիր, ուշադիր
լինել մեկի նկատմամբ:
Քամակը շուռ տալ — Երես դարձնել,
մերժել մի բանում:
Քամակը պինդ — Ուժեղ պաշտպան
ունեցող, թիկունքը ամուր:
Քամի անել — Փչել, սուտ խոսել:
Քամի կուլ տալ — Անգործ լինել, պա-
րապ-սարապ թափառել:
Քամին տանել — Ի չիք դառնալ, զուր
կորչել:
Քամու բերած — Հեշտությամբ ձեռք բերած:
Քամու բերանն ընկնել — Քամուց
քշվել:
Քամուն տալ — Վատնել:Օածանել:
Քավության նոխոզ — Ուրիշի մեղքերը
քավելու համար անմեղ զոհ:
Քարավան կտրող — Ավազակ, գող:
Քարվան կտրող դուրս չգալ — Լուրջ
գործի անընդունակ լինել, անկարող
լինել մի բան անելու:
Քար գցել — Խանգարել:
Քար գցել մեկի բանջարանոցը — Ակնարկել
մեկին, խոսքի մեջ անուղ-
ղակիորեն դիպչել մեկին:

371 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Քարը փեշից թափել — Չհամառել,
առաջարկությանը հանաձայնել:
Քարը քարին չթողնել — Ավերել, կործանել:
Քարը քարին չդնել — Ոչինչ չանել:
Քարին քսել — Ստացածը ուրանալ,
չվերադարձնել:
Քարից հաց քամել — օանր աշխատանքով
ապրուստը հոգալ:
Քար լինի, կտրաքի — Անհնարին է դիմանալ:
Քար կտրել — Ապշած մնալ, ընդարմանալ,
անշարժանալ:
Քարշ գալ — Թափառել: Մի կերպ քայլել:
Անբարոյականությամբ զբաղվել:
Քար ու կարկուտ տեղալ — Շատ նե-
դել, չարչարել:
Քթի մազ — Շատ բծախնդիր, ամեն ինչից
դժգոհ մարդ:
Քթից այն կողմ չտեսնել — Սահմանափակ,
անհեռատես լինել:
Քթից բերել — Հարամ անել, թույլ չտալ
վայելելու:
Քթով-մռթով խոսել — Դժկամությամբ,
դժգոհ, տհաճությամբ, ակամա
վրդովմունքով խոսել:
Քիթը բարձր — Ամբարտավան, չմահավան,
գոռոզ:
Քիթը կա խ — Տխուր, նեղացած:
Քիթը հոտ առնել — Նախազգալ:
Քիթը մտնել — Շատ մոտ կանգնել, մոտենալ:
Քիթը շուռ տալ — Խռովել:
Քիթը ջարդել — Վնասվել, տուժել: Սաստիկ
ծեծել:
Քիթը սրբելու ժամանակ չունենալ —
Խիստ զբաղված լինել:
Քիթը վեր — Գոռոզ, մեծամիտ:
Քիթը վեր քաշել — Դժգոհել, դեմքը
թթվեցնել, քիթը բարձր պահել:
Քիթը տրոըել ֊Նվաստացնել:
Քիթը քարին առնել — Արգելքի, դժվարության,
անհաջողության հանդիպել:
ՔիթԸ քարին քսել — Նվաստացնել, գոռոզամտությունը
կոտրել:
Քիթ ցույց տալ ■ Երես դարձնել, տհաճությամբ
վերաբերվել:
Քիթ քթի տալ — Մտերիմ լինել, կողք
կողքի նստել զրուցել:
Քոչը կապել — Տեղափոխվել մի տեղից:
Քոռ ու փոշման — Դառը զղջումով:
Քոռ ու փուչ անել — Փչացնել, վատնել:
Քվիտ անել -Փոխարենը հատուցել:
Քրտինք թափել — Շատ աշխատել,
չարչարվել:
Քունը գլխին — Կիսաքուն:
Քունջ ու պուճախ ընկնել — Ամեն տեղ
որոնել, փնտրել:
Քուն ու դադար չունենալ — Անհանգիստ
լինել, անընդհատ տառապել:
О
Օգնության ձեռք մեկնել — Օգնել մեկին:
Օգուտ քաղել — Նպաստավոր հանգամանքից,
առիթից օգտվել:
Օդից կախվել — Անապահով վիճակում
լինել:
Օձը բնից հանել — ճարտար լեզու
ունենալ, թովել, գրավել:
Օձի լեզու — ճարտար լեզու: Չարախոս:
Օձի լեղի — Շատ դառը:
Օձի ծնունդ ■ Թունոտ, նենգ:
Օձիքն ազատել — Պոկ գալ մեկի ձեռքից,
հազիվհազ պրծնել:
Օձիքը թափ տալ — Գանգատվել մեկից,
զզվել, ձանձրանալ:
Օջախի ծուխը մարել — Տունը
քանդ(վ)ել, կործան(վ)ել: Օջւսխը
հանգցնել, շատ ծանր կորուստ
ունենալ:

372 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Օր, արև չունենալ — Թշվառ կյանք
անցկացնել, ուրախ օր չտեսնել:
Օրերը հաշված է — Մահը նոտ է:
Օրը խավարել — Մեռնել, դժբախտանալ:
Օրը վատ տեղ մթնել — Ձախորդության
հանդիպել, վիճակը վատանալ:
Օր չտալ — Տանջել:
Օր չտեսնել — Նեղությամբ ապրել,
չարչարվել, տանջվել:
Օր սպանել — Մի կերպ, ապարդյուն
ժամանակ անցկացնել:
Օրվա հացին կարոտ (լինել) ■ Աղքատ
ապրել:
Օր ու գիշեր — Անընդհատ, միշտ:
Օր օրի վրա — Օրեցօր, աստիճանաբար:
Ֆ
Ֆալ բացել — Հմայել, գուշակել:
Ֆալ բացող — Կախարդ, հմայող,
գրբաց:
Ֆոկուս անել — Զանազան խարդախ
միջոցներով խաբել, աչքակապություն
անել:

 

375 ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ էջ 350-375 ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика