дома » Рефераты » ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

21.4. ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Ոչ ընթացիկ պարտավորությունների կազմում հաշվառվում է նաև
բացասական գուդվիլը:
Բացասական գուդվիլը առաջանում է ձեռնարկատիրական
գործունեության ձեռք բերման ժամանակ: Դրա հաշվապահական հաշվառման
մոտեցումները սահմանվում են ՀՀՀՀԱ 22 «Ձեռնարկատիրական
գործունեության միավորներ» ստանդարտում:
Ըստ նշված ստանդարտի, ձեռքբերման արժեքի նկատմամբ ձեռքբերված
որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռքբերողի
բաժնեմասը գերազանցող մեծությունը պետք է ճանաչվի որպես բացասական
գուդվիլ:
Բացասական գուդվիլը ճանաչվում է որպես եկամուտ հետևյալ կերպ
ա) այն չափով, որով բացասական գուդվիլը վերաբերում է ձեռբերողի
ապագա վնասների և ծախսերի ակնկալիքներին, որոնք որոշված են ձեռքբերողի
պլանում և կարոդ են արժանահավատորեն չափվել, բայց որոնք չեն
ներկայացնում որոշելի պարտավորություններ ձեռքբերման ամսաթվի
դրությամբ, այդ չափով բացասական գուդվիլը պետք է ճանաչվի որպես
եկամուտ այն ժամանակաշրջանում, Երբ ճանաչվում են այդ ապագա վնասները
և ծախսերը,

բ) այն չափով, որով բացասական գուդվիլը չի վերաբերում որոշելի
ապագա ակնկալվող վնասներին և ծախսերին, բացասական գուդվիլը պետք է
ճանաչվի որպես եկամուտ հետևյալ կերպ
• բացասական գուդվիլի գումարը, որը չի գերազանցում ձեռքբերված
որոշելի ոչ դրամային ակտիվների իրական արժեքները, պետք է ճանաչվի
որպես եկամուտ պարբերական հիմունքով ձեռքբերված մաշվող և
ամորտիզացվող ակտիվների միջին կշռված մնացորդային օգտակար
ծառայության ժամկետի ընթացքում,

430 ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

բացասական գուդվիլի գումարը, որը գերազանցում է ձեռքբերված
որոշելի ոչ դրամային ակտիվների իրական արժեքները, պետք է ճանաչվի
եկամուտ անմիջապես:
Բացասական գուդվիլի հաշվառման համար նախատեսված է 423
«Բացասական գուդվիլ» պասիվային հաշիվը: Ինչպես նշվել է,

ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումը հաշվառում են 156
«Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշվում: Նշված հաշվի
կիրառման և գուդվիլի բացահայտման կարգը նկարագրված է սույն բաժնի 10-րդ
գլխում: 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշվում
արտացոլված ձեռքբերման արժեքի և ձեռքբերված որոշելի ակտիվների և
պարտավորությունների իրական արժեքում ձեռքբերողի բաժնեմասի
բացասական տարբերությունը ճանաչվում է որպես բացասական գուդվիլ
հետևյալ ձևակերպմամբ
, Դտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
Կտ 423 «Բացասական գուդվիլ»

Բացասական գուդվիլի ամորտիզացիայի հաշվառման համար
նախատեսված է 424 «Բացասական գուդվիլի ամորտիզացիա» ակտիվային
կարգավորող հաշիվը: Բացասական գուդվիլի ամորտիզացիան հաշվեգրում են
հետևյալ ձևակերպմամբ
Դտ 424 «Բացասական գուդվիլի ամորտիզացիա»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Բացասական գուդվիլի կուտակված ամորտիզացիայի դուրս գրումը
արտացոլում են’
Դտ 423 «Բացասական գուդվիլ»
Կտ 424 «Բացասական գուդվիլի ամորտիզացիա»
Բացասական գուդվիլի վերլուծական հաշվառումը տարվում է ըււտ ձեռք
բերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության
կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշվապահական հաշվեկշռում բացասական գուդվիլի հաշվեկշռային
արժեքը արտացոլվում է ոչ ընթացիկ ակտիվների բաժնում բացասական
նշանով:
Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով
բացասական գուդվիլի հաշվառման ներկայացված կարգը փոխվել է (Տեն ՖՀՄՍ
3 «Բիզնեսի միավորում» 2004 թ.):

431 ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՈՒԴՎԻԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Bacsakan gudvili hashvarum.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика