дома » Рефераты » ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

16.4. ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Դրամարկղում, հաշվարկային, արտարժութային հաշիվներում դրամական
միջոցներ պահելուց բացի կազմակերպությունները կարող են դրանք պահել բանկի
հաշիվներում, որոնք օգտագործվում են նպատակային նշանակման համար: Այդ
դրամական միջոցների սինթետիկ հաշվառումը տարվում Է 254 «Այլ հաշիվներ
բանկերում» ակտիվային հաշվով: Հաշիվը նախատեսված fc ՀՀ և արտերկրի

281 ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

բանկերում կազմակերպության ակրեդիտիվներում, չեկային (վճարագիր)
գրքույկներում և այլ հաշիվներում ազգային արժույթով և արտարժույթով
դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացման համար: Հաշվի դեբետում արտացոլվում են մուտք եղած
դրամական միջոցները, իսկ կրեդիտում ելք եղած դրամական միջոցները: Այս
հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ հաշիվներում առկա
դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ
երկրորդ կարգի հաշիվները.
2541 «Ակրեդիտիվներ»
2542 «Չեկային գրքույկներ»
2543 «Այլ հաշիվներ բանկերում»:
Ակրեդիտիվը լայն տարածում է գտել միջազգային առևտրում: Ակրեդիտիվը
իրենից ներկայացնում է բանկի կողմից պայմանական դրամական
պարտավորություն, որը տրվում է հաճախորդի հանձնարարությամբ հօգուտ
բենեֆիցիարի (պայմանագրով) ըստ որի ակրեդիտիվ բացած բանկը (էմիտենտ
բանկը), կարող Է մատակարարին կատարել վճարում միայն բենեֆիցիարի կողմից
ակրեդիտիվով նախատեսված առևտրային և ֆինանական փաստաթղթերի
ներկայացման դեպքում: Ակրեդիտիվը օգտագործվում Է ինչպես կանխիկ եղանակով
վճարումներում, այնպես Էլ ապառիկ եղանակով (առևտրային վարկի պայմաններով)
հաշվարկներում: Ակրեդիտիվային գործարքները կանոնակարգվում են
«Փաստաթղթային ակրեդիտիվների միասնական կանոններ և կարգեր»
փաստաթղթով:
Ակրեդիտիվ բացելու համար գնորդը դիմում-հանձնարարական Է ուղարկում
իրեն սպասարկող բանկի բաժանմունքին (Էմիտենտ բանկին կամ ակրեդիտիվ
բացող բանկիս): Դիմումի մեջ նշվում Է
-պայմանագրի համարը, որի հիման վրա ակրեդիտիվ Է բացվում,
— ակրեդիտիվի գործողության ժամկետը,
— մատակարարի անվանումը,
— մատակարարի բանկի անվանումը, որտեղ բացվում Է ակրեդիտիվը,
֊ ակրեդիտիվի օգտագործման տեղը,
— փաստաթղթերի լրիվ և ճիշտ անվանումը, որոնց դիմաց բանկը
կարող Է կատարել վճարում ըստ ակրեդիտիվի, դրանց ներկայացման և
ձևակերպման ժամկետները,
— ակրեդիտիվի տեսակը նշելով անհրաժեշտ տվյալները,
— ապրանքների, ծառայությունների անվանումը, նշելով առաքման
(ծառայության) ժամկետը,
— ակրեդիտիվի գումարը,
— ակրեդիտիվի իրացման եղանակը’ նշելով լրացուցիչ պայմաններ
(օրինակ մասնակի վճարման արգելում, ապրանքների որակի
սերտիֆիկատների պարտադիր ներկայացում և այլն):
Ակրեդիտիվը բացելուց հետո փաստաթուղթը ուղարկվում Է վաճառողին
(բենեֆիցիարին), որպես կանոն, վերջինիս սպասարկող բանկի միջոցով, որի
խնդիրն Է ակրեդիտիվը ծանուցել բենեֆիցիարին: Այդպիսի բանկը կոչվում Է
ծանուցող բանկ:
Ակրեդիտիվը ստանալուց հետո ծանուցող բանկը ստուգում Է ակրեդիտիվի
ճշտությունը և հանձնում բենեֆիցիարին: Շատ դեպքերում ծանուցող բանկը
Էմիտենտ բանկի կողմից նշանակվում Է որպես ակրեդիտիվը կատարող բանկ,
այսինքն լիազորվում Է կատարել վճարում:

282 ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Ստանալով ակրեդիտիվը բենեֆիցիարը այն համեմատում է պայմանագրի
պայմանների հետ: Եթե բենեֆիցիարը համաձայն Է իր օգտին բացված ակրեդիտիվի
պայմանների հետ, ապա սահմանված ժամկետում իրականացվում Է ապրանքի
առաքումը և բեռնափոխադրողից ստանալով տրանսպորտային փաստաթղթերը,
ակրեդիտիվով պահանջվող այլ փաստաթղթերի (հաշիվներ, բնորոշումներ,
սերտիֆիկատներ, անհրաժեշտության դեպքում’ ապահովագրական փաստաթղթեր)
հետ միասին ներկայացնում Է իր բանկին: Տարաձայնությունների հայտնաբերման
դեպքում բենեֆիցիարը կարոդ Է տեղեկացնել իր բանկին ակրեդիտիվի
պայմանական ընդունման մասին (հաճախ նաև չընդունման) և հրամանագրողից
պահանջել անհապաղ փոփոխություններ մտցնել:
Վաճառողի բանկը ստուգում Է բոլոր փաստաթղթերը, ուղարկում Էմիտենտ
բանկին վճարման, ակցեպտավորման:
Ստանալով փաստաթղթերը Էմիտենտ բանկը ստուգում Է դրանք, որից հետո
վճարման ենթակա գումարը փոխանցում Է վաճառողի բանկին, դեբետագրում
գնորդի հաշիվը և փաստաթղթերը ուղարկում գնորդին, որը տնօրինում Է ապրանքը:
Բենեֆիցիարի բանկը հասույթը հաշվեգրում Է բենեֆիցիարի հաշվին:
էմիտենտ բանկը կարող Է անձամբ կատարել ակրեդիտիվը (այսինքն
կատարել վճարումը) կամ լիազորել արտահանողի բանկին կատարելու
ակրեդիտիվը:
Երբ բանկի կողմից փաստաթղթերի ստուգման ժամանակ հայտնաբերվում Է,
որ դրանք չեն համապատասխանում ակրեդիտիվում նշվածներին կամ հակասում
են ակրեդիտիվի պայմաններին, ապա հարցում Է կատարվում գնորդին այդ
փաստաթղթերի ընդունման վերաբերյալ: Բանկի հետագա գործողությունները
պայմանավորված են գնորդի հանաձայնության կամ մերժման հետ, երբ Էմիտենտ
բանկը ընդունել Է ակրեդիտիվի պայմաններիս չհամապատասխանող
փաստաթղթերը, նա պատասխանատվություն Է կրում գնորդի առջև: Եթե
ակրեդիտիվով նախատեսվում Է գնորդին կարճաժամկետ վարկի տրամադրում,
ապա փաստաթղթերը Էմիտենտ բանկի կողմից տրվում են նրան, առանց վերջինիս
հաշվից վճարման գումարը հանելու: Վաճառողի համար, սակայն, դա չի նշանակում
վճարման երաշխիքի թուլացում:
Ակրեդիտիվը իրենից ներկայացնում Է բանկի պայմանական-դրամական
պարտավորություն և հենց ինքն իրենով արդեն համարվում Է մատակարարվող
ապրանքի համար վճարման ապահովում: Այդ պատճառով Էլ փաստաթղթերի
գումարը, որը ներկայացվում Է ակրեդիտիվում հետաձգված վճարի տեսքով, բանկը
վճարում Է ժամկետը լրանալուն պես:
Հաշվարկների ակրեդիտիվային ձևը շահավետ Է վաճառողի համար, քանի որ
այն իրենից ներկայացնում Է վճարման հաստատուն և հուսալի ապահովում, որը
ստացվում Է նախքան ապրանքի տեղ հասնելը: Ակրեդիտիվի հիման վրա վճարումը
իրականացվում Է անկախ գնորդի համաձայնությունից (եթե, իհարկե, վաճառողի
ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են ակրեդիտիվի
պայմաններին): Բացի այդ, վաճառողը ակրեդիտիվի հիման վրա հնարավորություն
ունի վճարումը ստանալ շատ արագ կերպով, հաճախ նաև նախքան ապրանքի
նշանակման կետ հասնելը: Վերջապես, բենեֆիցիարը կարող Է բանկի կողմից
արտոնյալ վարկ ստանալ գրավ դնելով ակրեդիտիվը (հատկապես այն դեպքում,
եթե նա որպես միջնորդ Է հանդես գալիս):
Միևնույն ժամանակ, ակրեդիտիվը վճառողի համար համարվում Է հաշվարկի
պտսվել բարդ ձև, քանի որ վճարման ստացումը կապված Է փաստաթղթերի ճշգրիտ
ձևակերպման և դրանք ժամանակին բանկ ներկայացնելու հետ: Խիստ պահանջներ
ներկայացնելով փաստաթղթերի ձևակերպման ճշտության նկատմամբ բանկերը

283 ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

պաշտպանում են գնորդի շահերը, քանի որ գործում են վերջինիս հրահանգների
հիման վրա:
Հաշվարկների ակրեդիտիվային ձևի հիմնական թերությունը ակրեդիտիվային
հաշվարկներում ներգրավված կողմերի համար համարվում է նախ’ բանկերի միջև
փաստաթղթերի շարժի ձգձգումը, երկրորդ ակրեդիտիվի բարձր արժեքը:
Գործառնությունների (ակրեդիտիվի բացում, ծանուցում, հաստատում, ընդունում,
փաստաթղթերի ստուգում) իրականացման համար բանկերը գանձում են կոմիսիոն
վճարներ’ կախված ակրեդիտիվի գումարի չափից: Ակրեդիտիվ բացելու դեպքում
հրամանագրողը պարզ և հստակ նշում է, թե ում հաշվին պետք է կատարվեն
ակրեդիտիվի հետ կապված ծախսերը գնորդի, թե վաճառողի:
Չեկերով հաշվարկների իրականացումը ՀՀ-ում կանոնակարգվում է
ա) ՀՀ ԿԲ վարչության 1994թ. հուլիսի 14-ի «Հաշվարկային չեկերով
գործառնություններ կատարելու կարգի մասին» թիվ 48 որոշմամբ, որը
կարգավորում Է հաշվարկային չեկերի շրջանառությունը, սահմանում Է դուրս
գրումից հետո չեկի ներկայացման առավելագույն ժամկետը, դուրս գրման,
ներկայացման և վճարման կարգը: Այդ չեկերը լիմիտավորված են այն գումարի
չափով, որը նշվում Է բանկի կողմից ամեն մի չեկի վրա, և այդ գումարի չափով
երաշխավորվում Է չեկի վճարումը այն տրամադրող բանկի կողմից: Չեկերը կարող
են տրվել միայն իրավաբանական անձանց և օգտագործվել վերջիններիս կողմից
միայն այլ իրավաբանական անձանց կատարվելիք վճարումներում: Այդ չեկերը չեն
կարոդ փոխանցագրով փոխանցվել այլ անձանց: Եթե չեկեր դուրս գրողը և
ստացողը սպասարկվում են նույն բանկում կամ նույն բանկի տարբեր
մասնաճյուղերում, ապա չեկի վճարումն իրականացվում Է գլխամասային բանկի
միջոցով: Եթե չեկեր դուրս գրողը և ստացողը սպասարկվում են տարբեր
բանկերում, ապա չեկի վճարումն իրականացվում Է ՀՀ ԿԲ-ում կամ
փոխադարձաբար միմյանց մոտ բացված վճարող և ստացող բանկերի թղթակցային
հաշիվների միջոցով:
բ) ՀՀ ԿԲ վարչության 1996թ. հուլիսի 12փ «ՀՀ տարածքում գործող բանկերի
կողմից հաշվարկային չեկերով կատարվող գործառնություններ մասին» թիվ 106
որոշմամբ, ըստ որի ՀՀ բանկերին թույլատրվում Է թողարկել միջազգային
բանկային պրակտիկայում կիրառվող ցանկացած տեսակի չեկեր, որոնց կիրառումը
և սպասարկումը պետք իրականացվի միջբանկային համաձայնագրերի հիման վրա:
Հաշվարկային չեկը չեկ տվողի գրավոր հանձնարարությունն Է բանկին’
չեկում նշված գումարը իր հաշվից փոխանցելու մասին: Չեկային գրքույկներ
կազմակերպությունները ստանում են իրենց բանկից: Չեկն ուժի մեջ Է 10 օր’
չհաշված տրման օրը: Չեկերը ընդունվում են վճարման տարբեր գումարներով:
Անկանխիկ հաշվարկների համար նախատեսված չեկերը բաժանվում են
լիմիտավորվածների և չլիմիտավորվածների: Չեկերը հավաքվում են գրքույկների
մեջ, որոնք ձեռք են բերվում հաճախորդների կողմից բանկից համապատասխան
դիմումի հիման վրա: Լիմիտավորված և չլիմիտավորված չեկային գրքույկներից
չեկերի հիման վրա իրականացվում է կազմակերպությունների հաշիվների վճարում
ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների համար, ինչպես
տեղական, այնպես և այլաքաղաքային հաշվարկների դեպքում: Բացի դրանից,
չեկերը օգտագործվում են տրանսպորտային կազմակերպությունների, կապի,
փոստի, հեռախոսային, հեռագրային ծառայությունների համար մշտական
հաշվարկներում: Չեկային գրքույկները հանդիսանում են խիստ հաշվառման
բլանկներ և տրվում են այն հաշվետու անձանց, ովքեր լիմիտավորված չեկերով
կատարում են անկանխիկ հաշվարկներ: Յուրաքանչյուր անգամ չեկ դուրս գրելիս
անդորրագրում պետք Է նշվի լիմիտի մնացորդը:

284 ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

«Այլ հաշիվներ բանկերում» երկրորդ կարգի հաշվում հաշվառվում են
կազմակերպության դրամական միջոցները բանկերի հատուկ հաշիվնրում, որոնք
նախատեսված են նպատակային օգատագործման համար: Այսպես, օրինակ,
կազմակերպությունները կարոդ են բացել ընթացիկ հաշիվներ նպատակային
ֆինանսավորման դրամական միջոցների շարժը հաշվառելու համար, հատկապես
մանկական նախադպրոցական հիմնարկների պահպանման, մայրերիս, երեխաների
պահպանման համար տրվող նպաստներ ոչ սոցիալական ապահովման միջոցների
հաշվին և այլն:
Բաժնետիրական ընկերությունները բանկում կարող են բացել
բաժնետոմսերի բաժանորդագրության մասնակիցների դեպոզիտային հաշիվ, որի
համար 2543 «Այլ հաշիվներ բանկերում» երկրորդ կարգի հաշվին կից պետք է
բացվի վերլուծական «Մասնակիցների բաժանորդագրության դեպոզիտ» հաշիվը:
Բնակչությունից հետագա վաճառքի համար արտադրանք ընդունող
գյուղատնտեսական կազմակերպությունները կարող են բանկում բացել ընթացիկ
հաշիվ բնակչության հետ հաշվարկներ կատարելու համար, նրանցից ստացված
արտադրանքի և անասունների իրացման դիմաց:
Բերենք մի քանի գործառնություններ կապված բանկային այլ հաշիվների
հետ:
Ակրեդիտիվների բացումը և չեկային գրքույկների ձեռքբերումը
կազմակերպության սեփական միջոցների հաշվին ձևակերպվում է
Դտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Ակրեդիտիվների բացումը և չեկային գրքույկների ձեռքբերումը բանկային
վարկերի հաշվին ձևակերպվում է
Դտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Կտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Կտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Ստացված ապրանքների դիմաց մատակարարների հանդեպ պարտքի
մարումը ակրեդիտիվներից կամ հաշվարկային չեկերով ձևակերպվում
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Ակրեդիտիվները կամ չեկային գրքույկները փակելու դեպքում
չօգտագործված գումարների վերադարձումը ձևակերպվում է
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»

285 ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика