дома » Рефераты » ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

17.2. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հասույթի, որպես գործարար գործունեությունից ստացված համախառն
եկամտի սահմանումը և ճանաչման չափանիշները ներկայացված են ՀՀՀՀՍ 18
«Հասույթ» ստանդարտում:
Հասույթը, դա հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության
սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն
ներհոսքն Է, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ
մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների
հետևանքով սեփական կապիտալի աճի:

290 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

292 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ 

Հասույթը ճանաչվում է, երբ հավանական է, որ ապագա տնտեսական
օգուտները կհոսեն կազմակերպություն և այդ օգուտները հնարավոր է
արժանահավատորեն չափել:
Հասույթը պետք է չափվի ստացված կամ ստացվելիք հատուցման իրական
արժեքով:
Հասույթը ներառում է ստացված կամ ստացվելիք տնտեսական օգուտների
միայն այն համախառն ներհոսքը, որը պատկանում է տվյալ կազմակերպությանը:
Օրինակ ստացված ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը չեն ներառվում
հասույթի մեջ, քանի որ դրանք չեն ավելացնում կազմակերպության սեփական
կապիտալը:
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների
իրացումից ստացվող հասույթը հւսշվառվում և արտացոլվում է 611 «Արտադրանքի,
ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»,առաջին
կարգի պասիվային հաշվում: Հաշվի կրեդիտում արտացոլվում է ստացված
հասույթի գումարը, իսկ դեբետում’ ստացված հասույթի դուրս գրումը ֆինանսական
արդյունքին: 611 հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի
հաշիվները.
6111 — «Արտադրանքների վաճառքներից հասույթ»
6112 ֊ «Ապրանքների վաճառքներից հասույթ»
6113 — «Աշխատանքների կատարումից հասույթ»
6114 — «Ծառայությունների մատուցումից հասույթ»
Հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ապրանքների,
արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների և կազմակերպության կողմից
հաստատված այլ ուղղությունների:
611 հաշիվը կրեդիտագրվում և դեբետագրվում է հետևյալ
գործառնությունների կատարման ժամանակ:
Ձևակերպվում է.
դրամական միջոցները հաշվւսռող հաշիվներում ապրանքների,
արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված
գումարով, երբ հասույթը ճանաչվում է վճարի ստացման պահին
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Դտ 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
դեբիտորական պարտքի ձևավորմամբ հասույթը արտացոլելիս, երբ հասույթը
ճանաչվում է արտադրանքի առաքման կամ ծառայությունների մատուցման պահին
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
պարտավորությունների մարմամբ հասույթը արտացոլելիս

293 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
այլ ակտիվների հետ փոխանակելով հասույթը արտացոլելիս
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Դտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 211 «Նյութեր»
Դտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ» և այլն
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
611 հաշիվը դեբետագրվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջում
հասույթի գումարը ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրելիս’
Դտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»
Տնտեսական գործունեություն իրականացնելիս լինում են դեպքեր, երբ
գնորդները գնված արտադրանքը, ապրանքները հետ են վերադարձնում
կազմակերպությանը կամ իրացված արտադրանքի, ապրանքների գները իջեցվում
են:
Այդ դեպքերի ազդեցությունը իրացման ծավալի վրա կարգավորելու համար
հաշվառման մեջ օգտագործվում Է 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների
հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» առաջին կարգի
կարգավորող ակտիվային հաշիվը: Այս հաշիվը կարգավորում, ճշտում Է 611
պասիվային հաշվի գումարը: Հաշվի դեբետում արտացոլվում Է գնորդների կողմից
հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքը վաճառքի գներով
(առանց անուղղակի հարկերի գումարի) և գների իջեցման գումարը, իսկ կրեդիտում
արտացոլվում Է հաշվետու ժամանակաշրջանի վերջում հասույթի ճշգրտումը:
612 հաշիվը դեբետագրվում Է հետևյալ դեպքերում.
ապրանքները, արտադրանքը գնորդների կողմից հետ վերադարձնելիս, կամ
գները իջեցնելիս

294 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ 

Դտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ
վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում»
Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
(դեբիտորական պարտքերը նվազեցնելով)
Կտ 251 «Դրամարկղ» (դրամական միջոցներով
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» վճարելով)
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 531 «Այլ ընթացիկ (կրեդիտորական պարտքի
պարտավորություններ» ձևավորմամբ)
հետ վերադարձումից և գների իջեցումից հաշվետու ժամանակաշրջանի
վերջում հասույթը ճշգրտելու ժամանակ’
Դտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
Կտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից
և գների իջեցումից հասույթի ճշգրտում»

295 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика