дома » Рефераты » ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14.5. ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպություններում արտադրական պաշարների նշանակալից մասը
կազմում են արագամաշ առարկաները: Դրանք, ինչպես և հիմնական միջոցները,
շահագործման ընթացքում չեն վախում իրենց բնաիրային ձևը:
Ելնելով սահմանված միջազգային ստանդարտներից և նոր հաշվային
պլանից, արագամաշ են հանդիսանում առարկները, որոնց ծառայության ժամկետը
չի գերազանցում մեկ տարին, անկախ դրանց արժեքից: Արագամաշ առարկաների
կազմի մեջ մտնում են
ձկնորսական պիտույքները (կարթեր, ցանցեր և այլն),
սեզոնային ճանապարհները, ժամանակավոր կառույցներ անտառներում
(փոխադրվող տաքացվող տնակներ),սղոցների սրման արհեստանոցներ և այլն),
հատուկ գործիքներ և հարմարանքներ (նպատակային նշանկության
գործիքներ և հարմարանքներ, որոնք նախատեսված են սերիական և
զանգվածային արտադրության որոշակի արտադրանքի թողարկման կամ
անհատական պատվերի կատարման համար),

236 ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

փոխարինվող սարքավորումներ (արտադրության մեջ բազմակի
օգտագործվող հիմնական միջոցների հարմարանքներ և արտադրասքի
պատրաստման յուրահատուկ պայմաններով պայմանավորված այլ
սարքեր կաղապարներ, դրանց պարագաները, գլոցագլաններ, օդամուղ
հարմարանքներ և նման այլ սարքեր),
հատուկ հագուստը, հատուկ կոշկեղենը, ինչպես նաև անկողնային
պարագաները անկախ դրանց արժեքից և ծառայության ժամկետից,
կազմակերպության աշխատողների համար Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ կան գերատեսչական նորմատիվ
ակտերով սահմանված դեպքերի համար նախատեսված համազգեստը,
ինչպես նաև առողջապահության, լուսավորության, սոցիալական
ապահովման և բյուջետային այլ հինարկներում տրվող հագուստն ու
կոշկեղենը’ անկախ դրանց արժեքից և ծառայության ժամկետից,
ժամանակավոր (ոչ տիտղոսային) կառույցները, հարմարանքներն ու
կառուցվածքները, որոնց պատրաստման ծախսերը վերադիր ծախսերի
կազմում մտցվում են շինարարական աշխատանքերի ինքնարժեքի մեջ,
պահեստներում ապրանքանյութական արժեքների պահպանման, կամ
տեխնոլոգիական գործընթացն իրականացնելու համար նախատեսված
տարաները,
վարձույթով տալու համար նախատեսված առարկաները,
թռչունները, մեղվաընտանիքները, ճագարները, մուշտակամորթ
կենդանիները, ինչպես նաև պահապան և լծկան շները,
փորձակենդանիները,
բազմամյա այն տնկարկները, որոնք աճեցվում են տնկարաններում
որպես տնկանյութ (տնկի):
Անկախ ձեռք բերման աղբյուրից, արագամաշ առարկաների ձեռք բերման և
պահեստներում պահպանման հաշվառումը նման է նյութերի ձեռք բերման և
պահպանման հաշվառմանը:
Արագամաշ առարկաների հիմնական մասը կազմում են գործիքները և
հարմարանքները: Ձեռք բերված կամ պատրաստված գործիքները և
հարմարանքները մուտքագրվում են կենտրոնական գործիքային պահեստ,
այնուհետև դրանք հանձնվում են արտադրամասերի գործիքային բաշխման
պահեստներ, որտեղից էլ տրվում են բանվորներին:

Տարբերում են արագամաշ գործիքների և հարմարանքների հաշվապահական
և օպերատիվ հաշվառում:
Հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են գործիքների և
հարմարանքների շահագործման հանձնման, դուրս գրման գործառնությունները,
իսկ օպերատիվ հաշվառման մեջ’ բանվորներին գործիքների և հարմարանքների
տրամւսդրումը, դրանց վերադարձը, սրման և նորոգման հանձնելը և հետ ստանալը:
Գործիքների և հարմարանքների պահեստային հաշվառումը կազմակերպվում է
նույն ձևով, ինչպես և նյութերինը պահեստներում::
Գործիքների և հարմարանքների հաշվառումը իրականացվում է
արտադրամասի բաշխման պահեստարանում, անվանացանկային համարների

237 ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

կտրվածքով նույն ձևով, ինչպես նյութերի տեսակային հաշվառումը
պահեստներում, այսինքն օպերատիվ հաշվապահական  եղանակով:
Արտադրամասի բաշխման պահեստարանում գործիքների և հարմարանքների
համար բացում են նյութերի, արագամաշ առարկաների պահեստային հաշվառման
քարտ (ձև Պ-12): Նշված քարտում նախ գրանցում են գործիքների և
հարմարանքների մնացորդները, իսկ հետո դրանց ստացումը և դուրս գրումը
ժամանակագրական հաջորդականությամբ: Գրանցումները քարտերում կատարում
են հետևյալ փաստաթղթերի, մուտքի գծով’ լիմիտային բաց թողնման քարտերի,
պահանջագիր-բեռնագրերի, ակտերի կամ գործիքների մշտական պաշարի
համալրման տեղեկագրերի, իսկ ելքի գծով դուրս գրման ակտերի (ձև Պ-35) հիման
վրա:
Ձև Պ-35 «Արագամաշ առարկաների դուրս գրման ակտը» նախատեսված է
հետագա օգտագործման համար ոչ պիտանի արագամաշ առարկաների դուրս
գրումը փաստաթղթավորելու համար: Ակտը կազմվում է հանձնաժողովի կողմից,
մեկ օրինակից հետագա օգտագործման համար ոչ պիտանի արագամաշ
առարկաները պահեստ հանձնելուց հետո ակտը պահեստապետի ստորագրությամբ
հանձնվում են կազմակերպության հաշվապահություն: Տարբեր տեսակի
արագամաշ առարկաների դուրս գրման համար սովորաբար կազմվում են առանձին
ակտեր:

Արտադրամասի բաշխման պահեստարանի պահեստապետից ընդունելով
բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են գրանցումները
գործիքների և հարմարանքների պահեստային հաշվառման քարտերում,
հաշվապահության աշխատողները ստուգում են յուրաքանչյուր փաստաթղթի
լրացման և ձևակերպման ճշտությունը և լրիվությունը, կոդերի նշումը, լրացնում են
չնշված կոդերը և այլն:
Բոլոր վերոհիշյալ տվյալները գրանցում են սինթետիկ հաշվառման
կուտակման տեղեկագրերում, որոնք վարում են ըստ յուրաքանչյուր բաշխման
պահեստարանի մուտքի և ելքի համար առանձին:
Մուտքի և ելքի կուտակման տեղեկագրերը փոխադարձ կապված են: Մուտքի
կուտակման տեղեկագրերում «Ընդամենը» սյան առաջին տողով նշում են
մնացորդները ամսվա սկզբին: Այդ տվյալները գրանցում են գույքագրման ակտերից
կամ նախորդ ամսվա համապատասխան կուտակման տեղեկագրից: Ելքի
կուտակման տեղեկագիրը կազմում են ըստ գործիքների և հարմարանքների նույն
խմբերի, ինչ որ գործիքների և հարմարանքների մուտքի կուտակման տեղեկագիրը:
«Ընդամենը» սյան վերջին տեղով, երկու տեղեկագրերի մնացորդների ու
հանրագումարների հիման վրա որոշում են մնացորդները ամսվա վերջին խմբերի
կտրվածքով: Այնուհետև դրանք համեմատվում են արտադրամասի բաշխման
պահեստի վերլուծական հաշվառման տվյալների հետ’ ըստ գործիքների և
հարմարանքների յուրաքանչյուր խմբի:
Ի տարբերություն գործիքների և հարմարանքների, տնտեսական գույքը
շահագործման հաձնելիս պահվում է ոչ թե արտադրամասերի բաշխման
պահեստներում, այլ շահագործման վայրերում (սեղաններ, աթոռներ և այլ
առարկաներ): Ամբողջ տնտեսական գույքը գտնվում է այս կան այն անձի

238 ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

նյութական պատասխանատվության տակ: Հետևաբար, հաշվառումը այստեղ
իրականացվում է ըստ գույքի պահպանման տեղերի և նյութական
պատասխանատու անձերի:
Տնտեսական գույքի վերլուծական հաշվառումը կատարվում է ցուցակներով,
որոնք կազմում են տարվա համար, նյութական պատասխանատու անձանց
կտրվածով’ ստորաբաժանելով ըստ ծառայողական շենքերի, որոնցում
օգտագործվում է տնտեսական գույքը: Ցուցակները կազմում են երկու օրինակից,
որից մեկը պահվում է հաշվապահությունում, իսկ մյուսը’ նյութական
պատասխանատու անձի մոտ: Նյութական պատասխանատու անձը գույքը
ստանում է պահանջագրերով, որոնց հիման վրա ցուցակներում կատարում են
գրանցումներ գույքի ստացման մասին:
Մաշված գույքի դուրս գրումը ձևակերպում են ակտով (ձև Մ-8): Այդ ակտերի
հիման վրա ցուցակներում արտացոլվում է գույքի դուրս գրումը: Նյութական
պատասխանատու մեկ անձից մյուսի նյութական պատասխանատվությանը գույքի
հանձնումը ձևակերպում են ընդունման ֊հանձնման ակտերով:
Շահագործման մեջ գտնվող գույքի վերլուծական հաշվառումը տարբերվում է

գործիքների ու հարմարանքների հաշվւսռումից: Այստեղ պահեստային հաշվառման
քարտեր և մնացորդների գրքեր չեն օգտագործվում, քանի որ տնտեսական գույքի
հաշվառման ցուցակները հանդիսանում են վերլուծական հաշվառման
ռեգիստրներ: Վերլուծական և սինթետիկ հաշվառման տվյալների համեմատման
համար կազմում են շրջանառության տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր ցուցակի
հանրագումարի, այսինքն’ նյութական պատասխանատու յուրաքանչյուր անձի
համար հատկացվում է մեկ տող, որով ցույց են տրվում հաշվետու
ժամանակաշրջանում տնտեսական գույքի շարժը և մնացորդները: Շահագործման
մեջ գտնվող տնտեսական գույքի ոչ մեծ շարժի դեպքում շրջանառության
տեղեկագրերը կազմում են եռամսյակի համար:
Անկողնային պարագաների հաշվառումը կատարվում է այնպես, ինչպես
տնտեսական գույքի հաշվառումը: Դրանց վերլուծական հաշվառումը
իրականացվում է ըստ շահագործման տեղերի և նյութական պատասխանատու
անձանց:
Պահեստում մասնագիտական հագուստի և կոշկեղենի հաշվառումը
կատարվում է նյութերի պահեստային հաշվառման քարտերում, ըստ
անվանացանկային համարների (ձևՆ-12):
Բանվորներին անվճար տրվող մասնագիտական հագուստի և կոշկեղենի
հաշվառումը կատարվում է այնպես, ինչպես նրանց տրամադրվող գործիքների և
հարմարանքների հաշվառումը: Դրանց տրամադրումը ձևակերպում են սովորական
կամ հատուկ ձևի պահանջագրերով: Մասնագիտական հագուստի դուրս գրումը
ձևակերպում են ակտով: Ակտի ձևը նույնն է, ինչ որ գործիքների ու
հարմարանքների դուրս գրման դեպքում: Աշխատանքից ազատման, այլ
աշխատանքի փոխադրման դեպքում բանվորների կողմից մասնագիտական
հագուստի հանձնումը ձևակերպում են ապրանքագրերով:
Բանվորներին տրամադրված մասնագիտական հագուստը գրանցում են
մասնագիտական հագուստի հաշվառման անձնական քարտերում, որոնք բացվում

239 ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

են մասնագիտական հագուստ կամ կոշկեղեն ստացած յուրաքանչյուր բանվորի
համար գրանցելով այդ առարկաները և դուրս գրումը:
Արագամաշ առարկաների սինթետիկ հաշվառումը տարվում է 213
«Արագամաշ առարկաներ» հաշվով, որը նախատեսված է կազմակերպությանը
պատկանող արագամաշ առարկաների առկայության և շարժի վերաբերյալ
տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է ձեռք բերված (ստացված) և
կազմակերպությունում պատրաստված արագամաշ առարկաների սկզբնական
արժեքը, իսկ կրեդիտում արտադրական, վարչական, իրացման և այլ
նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված
արագամաշ առարկաների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից
ներկայացնում է արագամաշ առարկաների արժեքը հաշվետու ամսաթվի
դրությամբ:Արագամաշ առարկաների արժեքը դուրս է գրվում ծախսումների
համապատասխան հաշիվներին շահագործման հանձնելու պահին:
213 «Արագամաշ առարկաներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ
երկրորդ կարգի հաշիվները 2131 «Արագամաշ առարկաներ պահեստում», 2132
«ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ»:
Շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված արագամաշ
առարկաների հաշվառումը տարվում է 947 «Շահագործման մեջ գտնվող
փոքրարժեք հիմնական միջոցներ և արագամաշ առարկաներ»
արտահաշվեկշռային հաշվով:
Շահագործման հանձնված արագամաշ առարկաների հաշվառման համար
նախատեսված է ձև Պ-11 «Արագամաշ առարկաների հաշվառման քարտ» ձևը, որը
լրացվում է մեկ օրինակից, արագամաշ առարկաներ ստացած յուրաքանչյուր
նյութապես պատասխանատու անձի համար:
Արագամաշ առարկաների անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ դրանց
պահպանման տեղի, համասեռ առարկաների խմբերի և կազմակերպության կողմից
հաստատված այլ ուղղությունների:
Արագամաշ առարկաների ձեռքբերման սինթետիկ հաշվառումը նման է
նյութերի մուտքագրման սինթետիկ հաշվառմանը:
Որոշ առանձնահատկություններ ունի շահագործման մեջ գտնվող
արագամաշ առարկաների հաշվառումը: Շահագործման հանձնված արագամաշ
առարկաների արժեքը ամբողջությամբ դուրս է գրվում որպես ծախս կամ
արտացոլվում է ակտիվների ստեղծման հետ կապված ծախսումների կազմում,
սակայն դրանք մեկ գործառնական փուլում ֆիզիկապես չսպառվելու պատճառով
արտացոլվում են արտահաշվեկշռային հաշվառման մեջ վերահսկվում ըստ
նյութապես պատասխանատու անձերի (օգտագործողների):
Արագամաշ առարկաների շահագործման հանձնումը ձևակերպվում է
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»

240 ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Դտ 821 «Հիմնական միջոցների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
միաժամանակ նույն արժեքով ձևակերպվում է
Դտ 947 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և
արագամաշ առարկաներ»
արագամաշ առարկաների շահագործումից դուրսգրումը ձևակերպվում է
л г հ. որի հիման վրա ձևակերպվում Է
Կսւ 947 «Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և
արագամաշ առարկաներ»

241 ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика