дома » Рефераты » ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

14.6. ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Անավարտ կոչվում Է այն արտադրանքը, որը չի անցել արտադրության բոլոր
փուխրը, կոմպլեկտավորված չէ և ձևակերպված չէ համապատասխան
փաօտաթդոերով որպես պատրաստի արտադրանք: Անավարտին են պատկանում
նան չավարտված աշխատանքները, որոնք չեն ընդունված պատվիրատուների
կողմից: Անավարտ արտադրության ճիշտ հաշվառումից և գնահատումից կախված է
Թողարկվող արտադրանքի ինքնարժեքի ճիշտ հաշվառումը: Անավարտ
արտադրության ծավալը որոշվում է հատերով, կգ-ով, ծավալային չափումներով և
այլն: Անավարտ արտադրանքի ինքնարժեքի հաշվառման համար սահմանված
ժւսմսետներում կատարվում է գույքագրում: Գրանցումները կատարվում են հատուկ
ցուցակներում, որոնք կազմվում են յուրաքանչյուր արտադրամասի համար
սանձին, նշելով արտադրանքի, դետալի, հանգույցի անվանումը, պատրաստման
աստիճանը, աշխատանքի քանակը և ծավալը: Երբ գույքագրման ժամանակ
հայտնաբերվում է պակասորդ կամ ավելցուկ, հանձնաժողովը պարտավոր է որոշել
պատճառները և մեղավոր անձանց:
Նորմատիվային հաշվառման պայմաններում, անավարտ արտադրության
առկա մեծությունը, ինչպես նաև պակասորդը և ավելցուկը, գնահատվում են
հա յտատվւսծ ծախսային հոդվածներով: Անավարտ արտադրության գնահատման
տեղեկագրերը կազմվում են միասեռ արտադրանքների խմբերով: Նույն կարգը
կիրառվում է գույքագրման հետևանքով բացահայտված պակասորդների ու
ավելցուկների գնահատման համար:
Անավարտ արտադրության մեծությունը գնահատվում է կատարված ուղղակի
և անուղղակի ծախսումների գումարով: Սակայն որոշ արտադրություններում
հաշվարկները պարզեցնելու նպատակով անավարտ արտադրությունը կարող է
գնահատվել միայն ուղղակի ծախսումների գումարով:
Անավարտ արտադրության հաշվառումը անմիջականորեն կապված է
թողարկվող արտադրանքի ինքնարժեքի կալկուլացման հետ: Անավարտ
արտադրանքի գնահատումից հետո հաշվարկվում է հաշվետու
ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ, տարի) թողարկվող պատրաստի
արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը հետևյալ բանաձևով,
հաշվետու ժամանակահատվածի սկզբի անավարտ արտադրության մեծությանը

241 ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

գումարած նույն ժամանակահատվածի ծախսումները հանած վերադարձվող
թափոնները և դուրսգրումները, հանած անավարտ արտադրության մնացորդը
հաշվետու ժամանակաշրջանի վերջում:
Անավարտ արտադրանքի հաշվառումը տարվում է 214 «Անավարտ
արտադրություն» հաշվեկշռային հաշվում, որը նախատեսված է անավարտ
արտադրության, աշխատանքների և ծառայությունների հաշվառման համար: 214
«Անավարտ արտադրություն» հաշիվը ակտիվային է, որի դեբետում արտացոլվում է
հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրանքի,
աշխատանքների և ծառայությունների գումարը, իսկ կրեդիտում հաշվետու
ժամանակաշրջանի սկզբում այդ գումարի դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը
դեբետային է և իրենից ներկայացնում է անավարտ արտադրանքի,
աշխատանքների և ծառայությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այդ
հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները’ 2141
«Արտադրանքի գծով անավարտ արտադրություն», 2142 «Աշխատանքների գծով
անավարտ արտադրություն», 2143 «Ծառայությունների գծով անավարտ
արտադրություն», 2144 «Օժանդակ արտադրության գծով անավարտ
արտադրություն»:
Անավարտ արտադրության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ
արտադրությունների, աշխատանքների և ծառայությունների տեսակների և
կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրության
արժեքը արտացոլվում է
Դտ 214 «Անավարտ արտադրություն»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության ավելցուկի
մուտքագրումը ձևակերպվում է
Դտ 214 «Անավարտ արտադրություն»
Կտ 6145 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ»
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ անավարտ արտադրության
հաշվի մնացորդը տեղափոխվում է կառավարչական հաշվառման’ «Հիմնական
արտադրություն» և «Օժանդակ արտադրություն» հաշիվներին,
ա) հիմնական արտադրության համար
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Կտ 2141 «Արտադրանքի գծով անավարտ արտադրություն»
բ) օժանդակ արտադրության համար’
Դտ 812 «Օժանդակ արտադրություն»
Կտ 2144 «Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն»222

242 ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության պակասորդը և
կորուստները ձևակերպվում են .
ա) հիմնական արտադրության համար |
Դտ  7145 «Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ,
արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը
գերազանցող ծախսեր, խոտանված արտադրանքի հետ կապված
ծախսեր»
Կտ 2141 «Արտադրանքի գծով անավարտ արտադրություն»
բ) օժանդակ արտադրության համար
Դտ 7145 «Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ,
արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը
գերազանցող ծախսեր, խոտանված արտադրանքի հետ կապված
ծախսեր»
Կտ 2144 «Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն»
Գործնականում լինում են դեպքեր, երբ կազմակերպությունները իրացնում են
անավարտ մնացած շինվածքները և շինությունները (շինարարական
կազմակերպություններում):
Վաճառված (օտարված) անավարտ արտադրության արժեքի դուրսգրումը
ձևակերպվում է
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Դտ 214 «Անավարտ արտադրություն»
Ընդհատվող գործառնությանը վերագրելի վաճառված (օտարված) անավարտ
արտադրանքի դուրս գրումը ձևակերպվում Է
Դտ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների
վաճառքների (օտարումների) և պարտավորությունների
մարումների ծախսեր»
Կտ 214 «Անավարտ արտադրություն»

243 ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика