дома » Рефераты » ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

20.6. ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Այլ գործառնությունների գծով աշխատակիցների կրեդիտորական
ՊԱՐՏՔԵՐԻ հաշվառումը: Կազմակերպությունների գործունեության
ընթացքում աշխատավարձի և կարճաժամկետ այլ հատուցումների գծով
պարտքերից բացի աշխատակիցների հանդեպ կրեդիտորական պարտքեր
կարող են առաջանալ նաև այլ գործառնությունների գծով: Նշված
կրեդիտորական պարտքերի հաշվառման համար նախատեսված է 528
«Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»
պասիվային հաշիվը, որի կրեդիտում արտացոլվում է առհաշիվ գումարների
գծով ինչպես նաև աշխատակիցներին այլ գործառնությունների գծով
կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ դեբետում այդ պարտքերի մարումը:
Հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները’ 5281
«Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների
գծով», 5282 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ
գործտոնությունների գծով»:
Պրակտիկայում հաճախ առաջանում են դեպքեր, երբ հաշվետու անձիք
կատարում են տնտեսական կամ գործուղման ծախսեր ավելի մեծ չափով, քան
ստացել են կանխավճար այդ նպատակի համար: Փաստաթղթերով
հիմնավորված գերածախսը ենթակա է հատուցման կազմակերպության կողմից:
Տրված կանխավճարից ավելի հիմնավորված ծախսերի գումարով հաշվետու
ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողին տրված առհաշիվ
գումարի գծով 228 հաշվում առաջացած կրեդիտային մնացորդը
վերաձևակերպվում է որպես կրեդիտորական պարտք’ ֆինանսական
հաշվետվությունում ճիշտ արտացոլելու նպատակով: Այս գործառնությունը
ձևակերպվում է’
Դտ 228 «ԸՆթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Կտ 528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ
գործառնությունների գծով»

407 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Հաջորդ ժամանակաշրջանի սկզբում 228 հաշվի կրեդիտային մնացորդը
ձևակերպվում է
Դտ 528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ
գործառնությունների գծով»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Նույն սկզբունքով կատարվում Է այլ գործառնությունների գծով
աշխատակիցներին կրեդիտորական պարտքերի հաշվառումը:
Այլ ընթացիկ պարտավորությունների հաշվառումը: Այլ ընթացիկ
պարտավորությունների հաշվառման համար նախատեսված Է 531 «Այլ ընթացիկ
պարտավորություններ» պասիվային հաշիվը: Նշված հաշվում ընդհանրացվում Է
տեղեկատվությունը այն պարտավորությունների վերաբերյալ, որոնց համար
հաշվային պլանում առանձին հաշիվներ նախատեսված չեն: Հաշվի կրեդիտում
արտացոլվում Է հաշվեգրված պարտավորությունների գումարը, իսկ դեբետում’
այդ պարտավորությունների մարումը: 531 «Այլ ընթացիկ
պարտավորություններ» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի
հաշիվներ տարբեր գործառնությունների գծով առաջացած
պարտավորությունների հաշվառման համար:
Տարբեր գործառնությունների գծով այլ ընթացիկ պարտավորությունների
հաշվեգրումը ձևակերպվում է հետևյալ կերպ
գործառնական վարձակալության գծով
Դտ 712 «հրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Դտ 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ» և այլն
Դտ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»
(ԱԱՀ-ի գումարով)
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» ,
ավագրավճարների գծով’
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ»
Դտ 211 «Նյութեր»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ»
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Դտ 713 «Վարչական ծախսեր»
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Դտ 812 «Օժանդակ արտադրություն» և այլն
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» ,
գնորդներից հետ վերադարձված արտադրանքի դիմաց

408 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Դտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների . հետ,
վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» ՚
Դտ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի
հարկեր»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
կատարողական թերթիկներով
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
հաշվարկված տույժերի և տուգանքների գումարով
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
Բացառություն են կազմում հարկերի, պարտադիր սոցիալական
ապահովագրության վճարների և այլ պարտադիր վճարների գծով հաշվեգրված
տույժերը և տուգանքները, որոնց գծով պարտավորությունները հաշվառում են
համապատասխան հաշիվներում (524, 525):
Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերման դիմաց վճարվելիք
գումարները արտացոլվում են հետևյալ գրանցումով
Դտ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
Այլ ընթացիկ պարտավորությունների մարումը ձևակերպում են’
Դտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Այլ ընթացիկ պարտավորությունների անալիտիկ հաշվառումը տարվում է
ըստ առանձին կրեդիտորների:

409 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика