Home » Англо-русский и русско-английский словарь » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

18.3 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը
բնութագրվում է վերջնական ֆինանսական հետևանքով, որը հաշվառման մեջ
կոչվում է զուտ շահույթ կամ վնաս : Վերջինս հանդիսանում է սեւիական կապիտալի
ավելացման հիմնական աղբյուրներից մեկը, որն օգտագործվում է ընդլայնված
վերարտադրություն ծավալելու, բաժնետերերի (մասնակիցների) կողմից
կատարված ներդրումների դիմաց շահաբաժիններ տրամադրելու և նպատակային
պահուստներ ձևավորելու համար:
Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի ձևավորման և
հաշվառման հիմնական սկզբունքները մեկնաբանված են ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու
ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ

327 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում: Զուտ
շահույթը (վնասը) սովորական գործունեությունից և արտասովոր հոդվածներից
առաջացող ֆինանսական հետևանքն է հաշվի առած հաշվապահական
գնահատումների փոփոխությունները, էական սխալները և հաշվապահական հաշվառման
քաղաքականության փոփոխությունները:
Սովորական գործունեությունը տվյալ կազմակերպության հիմնական և դրա
հետ կապված գործունեությունն է: Գործնականորեն եկամտի և ծախսի բոլոր
հոդվածները, որոնք ընդգրկված են տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ
վնասը որոշելիս, առաջանում են կազմակերպության սովորական
գործունեությունից: Ֆինանսական հետևանքը հաշվառելիս դրանք բաժանվում են
գործառնական և ոչ գործառնական գործունեությունից ստացվող ֆինանսական
հետևանքի:
Արտասովոր հոդվածները եկամուտներ կամ ծախսեր են, որոնք առաջանում
են այն դեպքերից կամ գործարքներից, որոնք հստակ տարբերվում են
կազմակերպության սովորական գործունեությունից, հետևաբաև չի ակնկալվում
դրանց հաճախակի կամ պարբերաբար կրկնվելը: Կազմակերպությունների մեծ
մասի մոտ արտասովոր հոդվածների առաջացման պատճառ կարող են
հանդիսանալ ակտիվների բռնագրավումը, երկրաշարժը կամ այլ բնական
աղետները:

Հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հետևանքի ձևավորման
ժամանակ հաշվի են առնվում նաև նախորդ տարիների եկամուտներն ու ծախսերը
և շահութահարկի գծով ծախսը:
Ելնելով հաշվապահական հաշվառման համադրելիության սկզբունքից,
վերոհիշյալ խմբերից յուրաքանչյուրում ֆինանսական հետևանքը ձևավորվում է
տփալ ժամանակաշրջանում հաշվեգրման սկզբունքով ճանաչված եկամուտների և
ծախսերի համադրումից:
Կազմակերպության հաշվետու տարվա գործունեության ֆինանսական
արդյունքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար հաշվային
պլանով նախատեսված է 331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը, որին կից կարող
են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները 3311 «Գործառնական
գործունեությունից ֆինանսական արդյունք», 3312 «Ոչ գործառնական
գործունեությունից ֆինանսական արդյունք», 3313 «Արտասովոր դեպքերից
ֆինանսական արդյունք» :
Երբ 331 «Ֆինանսական արդյունք» հաշվի դեբետային գրանցումների հանրագումարը
փոքր է կրեդիտային գրանցումների հանրագումարից, ֆինանսական
հետևանքը շահույթ է: Հակառակ դեպքում, երբ դեբետային գրանցումների հանրագումարը
մեծ է կրեդիտայինից, բացահայսսխյծ ֆինանսական հետևանքը վնաս
է: Շահույթի (վնասի) ձևակերպումից հետո 331 «Ֆինանսական արդյունք» հաշվի
դեբետային և կրեդիտային շրջանառությունները հաշվեկշռվում են հաշիվը
փակվում է: Ֆինանսական հետևանքի ձևավորումը 331 «Ֆինանսական արդյունք»
հաշվում կարելի է ներկայացնել հետևյալ գծապատկերով:

328 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Վերոհիշյալ երեք ուղղություններով որոշված ֆինանսական հետևանքների
հանրագումարում ձևավորվում է զուտ շահույթը (վնասը) մինչև հարկումը: Պետք է
նշել, որ զուտ շահույթի (վնասի) գումարում ներառվում է նաև
բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացված շահույթը
կւսմ վնասը:
Հարկային նպատակով որոշված շահույթի նկատմամբ հաշվարկված
շահութահարկի գումարը նվազեցնելուց հետո ստացվում է զուտ շահույթը (վնասը):
Հաշվետու տարվա զուտ շահույթի (վնասի) վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացման համար նախատեսված է 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ
(վնաս)» ակտիվապասիվային հաշիվը, որի կրեդիտում արտացոլվում է հաշվետու
տարվա զուտ շահույթը, ինչպես նաև զուտ վնասի տեղափոխումը, իսկ դեբետում
հաշվետու տարվա զուտ վնասը, ինչպես նաև զուտ շահույթի տեղափոխումը:
Հաշվետու տարվա ֆինանսական հետևանքի գումարով ձևակերպվում է.
շահույթի դեպքում
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
վնասի դեպքում
Դտ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»
Ֆինանսական արդյունքի ձևավորման գործընթացը ներկայացնենք հետևյալ
օրինակով:

329 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվառվսւծ եկամուտների և
ծախսերի վերաբերյալ ունենք հետևյալ տեղեկատվությունը’

ԱՂՅՈՒՍԱԿ 18.2

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի վերագրումը
ֆինանսական արդյունքին ձևակերպվում է

ԱՂՅՈՒՍԱԿ 18.3

ԱՂՅՈՒՍԱԿ 18.3

ԱՂՅՈՒՍԱԿ 18.3

330 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Ֆինանսական հետևանքի հաշվարկը ըստ ձևավորման ուղղությունների 331

Ֆինանսական հետևանքի հաշվարկը ըստ ձևավորման ուղղությունների 331

331 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Հարկումից հետո ստացված զուտ շահույթի գումարով ձևակերպվում է
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս»)
116.000
116000
Վերոհիշյալ կտրվածքով հաշվետու տարվա ֆինանսական հետևանքի
հաշվարկը կատարվում է ձև N 2 «Ֆինանսական արդյունքների մասին» տարեկան
հաշվետվության ցուցանիշները լրացնելու համար:
Նշված հաշվետվությունում պահանջվում է ներկայացնել մեկ բաժնետոմսին
բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթը: Այդ ցուցանիշների հաշվարկման
կարգը ներկայացված է ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»
ստանդարտում: Համաձայն ՀՀՀՀՍ 33 ստանդարտի մեկ բաժնետոմսին բաժին
ընկնող բազային և նոսրացված շահույթի հաշվարկը պարտադիր պետք է
ներկայացնեն բաց բաժնետիրական ընկերությունները, որոնց բաժնետոմսերը
ազատ շրջանառվում են արժեթղթերի շուկայում: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող
բազային շահույթի հաշվարկման նպատակն է որոշել սովորական բաժնետոմսերում
կատարված ներդրման արդյունավետությունը, մեկ սովորական բաժնետոմսի
շահութաբերության մակարդակը:
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը որոշվում է հաշվետու
տարվա զուտ շահույթի (վնասի) և արտոնյալ բաժնետոմսերի գծով
շահաբաժինների տարբերությունը հարաբերելով սովորական բաժնետոմսերի
միջին կշռված թվին’
Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթը ենթակա է բաշխման
բաժնետերերի’ ներառյալ սովորական բաժնետոմսեր տիրապետողների միջև միայն
հւսրկերը հանելուց հետո:
Սովորական բաժնետոմսերի տիրապետողներին վերագրվող զուտ շահույթը
որոշելու համար հաշվետու տարվա զուտ շահույթից հանվում է արտոնյալ’
ներառյալ տվյալ ժամանակաշրջանի համար հայտարարված ոչ կումուլյատիվ և
կումուլյատիվ (անկախ հայտարարված լինելուց) բաժնետոմսերի գծով
շահաբաժինների գումարը: Եթե կազմակերպության գործունեության արդյունքը
վնաս է, ապա արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինները գումարվում են
տվյալ ժամանակաշրջանի վնասին:
Սովորական բաժնետոմսերի միջին կշռված թիվը հաշվելու համար տվյալ
ժամանակաշրջանի սկզբում շրջանառության մեջ գտնվող սովորական
բաժնետոմսերի թվին ավելացվում կամ նվազեցվում է այդ ժամանակաշրջանում
թողարկված կամ հետ գնված բաժնետոմսերի թիվը’ բազմապատկած
ժամանակային կշռող գործակցով, որը հավասար է բաժնետոմսերի
շրջանառության մեջ գտնվող օրերի (ամիսների) թիվը բաժանած հաշվետու
ժամանակաշրջանի օրերի (ամիսների) թվին:
Կազմակերպությունները կարող են թոդարկել և տեղաբաշխել պոտենցիալ
սովորական բաժնետոմսեր, որոնք իրենցից ներկայացնում են այնպիսի
Ֆինանսական գործիք կամ պայմանագիր, որը դրա տիրապետողին իրավունք է
տալիս ձեռքբերելու սովորական բաժնետոմսեր: Դրանց են վերաբերում
1 բաժնետոմսի ն բաժին ընկնող բազային շահույթ =
սովորական բաժնետոմսի ն վերագրվող զուտ շահույթ
սովորական բաժնետոմսե րի կշռված միջին թիվ

332 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

պարտքւսյին կամ սեփական կապիտալի գործիքները, ներառյալ արտոնյալ
բաժնետոմսերը, որոնք փոխարկելի են սովորական բաժնետոմսերի, այնպիսի
ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպության
աշխատակիցներին’ որպես պարգևատրում, ստանալ կամ գնել սովորական
բաժնետոմսեր, օրինակ’ բաժնետոմսերի վարանտները, օպցիոնները: Պոտենցիալ
սովորական բաժնետոմսերը սովորականի փոխարկվելիս կարող են ունենալ
նոսրացնող և հականոսրացնող հետևանք մեկ բաժնետոմսին ընկնող շահույթի
մեծության վրա: Պոտենցիալ սովորական բաժնետոմսը ունի նոսրացնող հետևանք,
երբ սովորականի փոխարկվելիս, կփոքրացներ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող
զուտ շահույթը, իսկ հականոսրացնող’ երբ դրանց փոխարկումը սովորական
բաժնետոմսերի կմեծացներ մեկ բաժնետոմսին բաժիս ընկնող շահույթը կամ
կփոքրացներ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող վնասը: Հականոսրացնող
հետևանքով բաժնետոմսերի ազդեցությունը անտեսվում է մեկ բաժնետոմսին
բաժին ընկնող նոսրացված շահույթը հաշվարկելիս:

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող նոսրացված շահույթը հաշվարկելիս
սովորական բաժնետոմսերին վերագրվող զուտ շահույթը և շրջանառության մեջ
գտնվող բաժնետոմսերի կշռված միջին թիվը ճշգրտվում են’ հաշվի առնելով
նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի
ազդեցությունը:
Դա նշանակում է, որ սովորական բաժնետոմսերի տիրապետողներին
վերագրվող զուտ շահույթին (վնասին) ավելացվում է նոսրացնող հետևանք ունեցող
պոտենցիալ սովորական բաժնետոմսերի դիմաց հաշվեգրված շահաբաժինների,
տոկոսների և այլ վճարների գումարը’ հանած հարկերը և այդ մեծությունը
բաժանվում է շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի և
նոսրացնող հետևանք ունեցող պոտենցիալ սովորական բաժնետոմսերի միջին
կշռված թվերի գումարի վրա:
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային և նոսրացված շահույթի
հաշվարկման կարգը ցույց տանք օրինակով:
«Կորունդ» ԲԲԸ 20X7 թ. զուտ շահույթը կազմել է 510.000 դրամ: Տվյալ
տարում արտոնյալ բաժնետոմսերի դիմաց հաշվարկված շահաբաժինների գումարը
կազմել է 46.000 դրամ: 20X7 թ հունվարի 1-ի դրությամբ բաժնետիրական
ընկերության շրջանւսռվոո բաժնետոմսերի թիվը կազմում էր’ 8.000 հատ
սովորական և 2000 հատ արտոնյալ բաժնետոմս: 20X7 թ. փետրվարին 28-ին
թողարկվել և տեղաբաշխվել է 4.000 հատ սովորական բաժնետոմս, սեպտեմբերի
30-ին հետ է գնվել 700 հատը: Տարվա ընթացքում ընկերությունը ունեցել է 3.300
հատ փոխարկելի պարտատոմս, որը ենթակա է փոխարկմսւն սովորական
բաժնետոմսի’ 4:1 հարաբերակցությամբ: Փոխարկելի պարտատոմսերի դիմաց
հաշվեգրված տոկոսային ծախսը կազմել է 30.000 դրամ, իսկ տոկոսային ծախսերի
գծով պակաս ցույց տրված հարկի գումարը’ 6.000 դրւսմ ( 30.000 X 20 %):
Սովորական բաժնետոմսերի միջին կշռված թվի հաշվարկը կատարենք ստորև
բերված աղյուսակում:

333 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Բաժնետոմսերի միջին թվի հաշվարկ

334 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

334 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

պարտատոմսերը ունեին նոսրացնող ազդեցություն, քանի որ փոխարկման
հետևանքով մեկ բաժնետոմսին ընկնող շահույթը նվազեց 0.8 դրամով:

335 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика