дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 22. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

22.1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Հաշվետվությունը կազմակերպության անցած ժամանակահատվածի
աշխատանքի պայմաններն ու արդյունքները բնութագրող ցուցանիշների
համակարգ է:
Ըստ էության դա հաշվային գրանցումների հատուկ տեսակ է Այն որոշակի
ժամանակահատվածում կազմակերպության ու դրա ենթաբաժինների վիճակի ու
դրա գործունեության արդյունքների ամփոփ տվյալների համառոտ դուրս
բերումն է ընթացիկ հաշվառման տվյալներից:
Հաշվետվությունը կազմվում է ընթացիկ հաշվառման բոլոր տեսակների
(հաշվապահական, վիճակագրական և օպերսւտիվ-տեխնիկական) տվյալների
հիման վրա, որի շնորհիվ ապահովվում Է ձեռնարկչատիրւսկան գործունեության
բազմակողմանի արտացոլումը: Հաշվետվությունը կարող Է պարունակել
քանակական և որակական բնութագրություններ, արժեքային և բնական
ցուցանիշներ: Ընդ որում հաշվային ռեգիստրներում համախմբված հաշվետու
տվյալները չեն կարող արտացոլել այնպիսի տնտեսական գործառնություններ,
որոնք առկա չեն եղել ընթացիկ հաշվային գրանցումներում: հաշվապահական
հաշվառման և հաշվետվության միջև օրգանական կապը հաստատվում Է միայն
այն դեպքում, երբ հաշվառման մեջ ստացվող վերջնական տվյալները ներառվում
են հաշվետվության ձևերի մեջ ամփոփ ցուցանիշների միջոցով:
Ֆինանսական հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանում
կազմակերպության հաշվետու ամսաթվի դրությամբ գույքային և ֆինանսական
վիճակի ու ֆինանսական գործունեության արդյունքները բնութագրող
ցուցանիշների համակարգ է*

Ֆինանսական հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձ
հանդիսացող բոլոր կազմակերպությունները’ անկախ սեփականության ձևից’
ներառյալ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները: Դուստր
ընկերություններ ունեցող կազմակերպությունները բացի սեփական
հաշվետվությունից կազմում և ներկայացնում են նաև իրենց դուստր
ընկերությունների հաշվետվությունները ներառող համախմբված հաշվետվություն:
Դուստր ընկերություններ, ներկայացուցչություններ և այլ ենթաբաժիններ (այդ
թվում ինքնուրույն հաշվեկշիռներով, առանձնացվածներ) ունեցող
կազմակերպությունները իրենց ֆինանսական հաշվետվությունների մեջ ներառում
են դուստր ընկերությունների, ներկայացուցչությունների և այլ ենթաբաժինների
գործունեության ցուցանիշները:
Ընդհանուր առմամբ հաշվապահական հաշվառման գործընթացը բաղկացած
Է չորս հիմնական փուլից: Առաջին փուլում փաստաթղթավորվում են տարբեր
տնտեսական փաստեր (գործառնություններ, գործարար գործարքներ): Երկրորդ
փուլում հաշվային տվյալները դասակարգվում և ամփոփվում են’ արտացոլելով
հաշվապահական հաշվառման հաշիվներում (հաշվային ռեգիստրներում և
գլխավոր գրքում): Հաշվային գործընթացի երրորդ փուլում ձևավորվում են
հաշվետվական ձևերը, որոնց կազմման բովանդակությունն ու
պարբերականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարությունը: Եզրափակիչ փուլում իրականացվում Է

432 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 

կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծությունը, ոքՓ
արդյունքները առաջին հերթին օգտագործվում են կազմակերպության
կառավարչության կողմից որոշումների ընդունման ու աշխատանքների
գնահատականը տալու համար:
Հաշվային գործընթացի բոլոր փուլերը իրականում միմյանց հետ իյիսա
փոխկապված են և այդ պատճառով դրանց ուսումնասիրության ընթացքում պետք (
ապահովել միասնական մոտեցում, որն էլ հանդիսանում է կազմակերպությսւՏ
հաշվապահական հաշվառման կարևոր պահանջներից մեկը:
Համաձայն հետևյալ երեք հիմնական հատկանիշների’ կիրառվող
հաշվետվությունները բաժանվում են առանձին տեսակների.
1. հաշվետվության մեջ ներառվող տեղեկատվության ծավալը:
2. հաշվետվությունների կազմման նպատակները:
3. հաշվետվության ներկայացման ժամանակահատվածները:
Ըստ հաշվետվության մեջ ներառվող տեղեկատվության ծավալի և կսւզմմաՏ
նպատակների տարբերում են ներքին և արտաքին հաշվետվություններ:
Ներքին հաշվետվությունը ներառում է կազմակերպության գործունեությսւ§
որևէ բնագավառի վերաբերյալ տեղեկատվությունը: Ներքին հաշվետվությսւՏ
կազմման անհրաժեշտությունը պայմանավորված է կազմակերպությսւՏ
պահանջներով:
Արտաքին հաշվետվությունը բնութագրում է կազմակերպությսւՏ
տնտեսական գործունեությունը ամբողջությամբ վերցրած և, որպես արտսւքիՏ
օգտագործողներին տեղեկացնելու միջոց, ծառայում է այս կամ այն տնտեսվարով
սուբյեկտի գործունեության բնույթով, եկամտաբերությամբ և գույքային վիճակով
հետաքրքրվող իրավաբանական ու ֆիզիկական անձանց:
Կախված Ընդգրկվող ժամանակահատվածներից’ տարբերում են միջանկյալ Ь
տարեկան հաշվետվություններ: Եթե ֆինանսական հաշվետվությունը կազմվում է
միջտարեկան ամսսւթվով, ապա այն մշտապես կազմվում Է որոշակի
ժամանակահատվածը մեկ: Այդ հատկանիշով տարբերում են ամսական к
եռամսյակային հաշվետվություններ:
Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է.
— սեփականատերերին մասնակիցներին , հիմնադիրներին),
— պետական հարկային մարմիններին (ըստ գտնվելու վայրի ),
— պետական վիճակագրական մարմիններին (ըստ կազմակերպությսւճ
գտնվելու վայրի):

433 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Finansakan  hashvetvuthyun.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика