22.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:
Ֆինանսական հաշվետվությունը ծառայում Է կազմակերպության
տնտեսական գործունեության մասին տեղեկատվության հիմնական աղբյուր:
Ֆինանսական հաշվետվության մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտով
Է կազմակերպության ձեռք բերված հաջողությունների պատճառները, ինչպես նսւն
աշխատանքում տեղ գտած թերությունները և հնարավորություն Է տալիս նշել
հետագա տնտեսական գործունեության բարելավման ուղիները:
Բնականաբար նշված խնդիրների լուծումը առաջին հերթին հետաքրքրումէ
ներքին օգտագործողներին’ կազմակերպության կառավարիչներիս:
Կազմակերպության ղեկավարությունը ձգտում Է ստանալ անհրաժեշտ այնպիսքւ
տեղեկատվություն , որը հնարավորություն կտա ընդունելու կառավարչակսւՏ
433 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
որոշումներ գործունեության բոլոր ոլորտների շուրջ իրականացնել
ռազմավարական և տակտիկական պլանավորում, նախահաշիվների կազմում,
կազմակերպության ֆինանսական միջոցների կարճաժամկետ ե երկարաժամկետ
կառավարում և այլն:
Սակայն իր բովանդակությամբ ե ձևով այդ տեղեկատվությունը էապես
տարբերվում է այն տվյալներից, որոնք անհրաժեշտ են կազմակերպության
եկամտաբերությունը, ֆինանսական կայունությունը գնահատելու համար և
հետաքրքրում են կազմակերպության ղեկավարմամբ անմիջականորեն չզբաղված
անձանց’ ներդրողներին, վարկատուներին ու шд օգտագործողներին:
Ներֆիրմային մակարդակում հաշվառման և հաշվետվության ձևերը, որպես
կանոն, տարբերվում են կողմնակի անձանց ներկայացվող հաշվետվությունից: Այդ
հաշվետվությունը կոչվում է կառավարչական և մեծ մասամբ հիմնված է
կառավարչական հաշվառման տվյալների վրա: Մինչդեռ արտաքին
հաշվետվությունը կազմված է ֆինանսական հաշվառման սահմաններում:
Կառավարչական հաշվետվությունը ի տարբերություն ֆինանսականի չի
կրում ստանդարտ ձև: Այն ավելի շուտ ուղղված է ընթացիկ տնտեսական
գործունեության օպերատիվ վերահսկողությանն ու ապագա պլանավորմանը, քան
թե նախկինում տեղի ունեցող իրադարձությունների նկարագրմանը: Ներքին
հաշվետվությանը ներկայացվում է ճշգրտության ավելի քիչ պահանջ, քան թե
ֆինանսականին: Բացի այդ այն պետք է պարունակի կազմակերպության առանձին
ենթաբաժինների և, ամբողջությամբ վերցված, դրա գործունեության
նկարագրությունը, միաժամանակ այնտեղ գերակշռողը պետք է լինի բնական
ցուցանիշների կիրառմամբ ոչ ֆինանսական տեղեկատվությունը:
Ինչ վերաբերում է ֆինանսական հաշվետվության նշանակությանը, ապա այն
հնարավորություն է տալիս կողմնորոշվելու հետևյալ հարցերում.
որոշումներ ընդունել այս կամ այն գործընկերոջ հետ տնտեսական
հարաբերությունների նպատակահարմարության վերաբերյալ,
խուսափել անհուսալի հաճախորդներին վարկեր և փոխառություններ
տրամադրելուց,
գնահատել այս կամ այն կազմակերպությունից ակտիվներ ձեռք
բերելու նպատակահարմարությունը,
ճիշտ կազմակերպել եղած պատվիրատուների հետ
հարաբերությունները,
գնահատել հնարավոր գործընկերների ֆինանսական դրությունը,
հաշվի առնել ձեռնարկատիրակսւն հնարավոր ռիսկերը և այլն:
Ֆինանսական հաշվետվության արտաքին օգտագործողներն ամբողջ
աշխարհում հանդիսանում են ներկա և հնարավոր ներդրողները, վարկատուները,
մատակարարները, աշխատողները և այլ առևտրային կապակցված կողմերը,
հաճախորդները, կառավարությունները, հասարակայնությունը և այլ
հետաքրքրված անձինք: Ընդ որում դրանցից յուրաքանչյուրը ցանկանում է
ֆինանսական հաշվետվության տեղեկատվության միջոցով բավարարել իր
որոշակի պահանջները:
Ներդրողները կապիտալ տրամադրող անձիք են, և դրանց խորհրդատուները
անհանգստանում են ներդրումներին զուգորդող ռիսկերի ու սպասվող
եկամուտների համար: Այդ պատճառով անհրաժեշտ է այնպիսի տեղեկատվություն,
որի հիման վրա կարողանան որոշում ընդունել բաժնետոմսերի պահպանման կամ
վաճառքի վերաբերյալ: Բաժնետերերը ցանկանում են ֆինանսական
հաշվետվության հիման վրա գնահատել կազմակերպության շահաբաժինները
434 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
վճարելու հնարավորությունները և կանխատեսել դրանց եկամտաբերությաՏ
մակարդակը հետագայում: I’
Աշխատողները հետաքրքրված են ֆինանսական հաշվետվության միջոցով
պարզել իրենց կազմակերպությունների կայունությունը և շահութաբերությունքւ;
Մասնավորապես, նրանց հետաքրքրում է իրենց գործատուների հետագայով
աշխատատեղերի ապահովման, աշխատավարձ և սոցիալական նպաստներ
վճարելու հնարավորությունները:
Վարկատուների համար կարևոր է տեղեկատվության այն տեսակը, որց
հնարավորություն կտա որոշել արդյոք ժամանակին կվերադարձվես
վտխառությունները և կվճարվեն հասանելիք տոկոսները:
Մատակարարները և այլ առևտրային չկապակցված կողմերը ցանկանում ԷՏ
տիրապեւոել այնպիսի տեղեկատվության, որի հիման վրա հնարավոր լինի դատկ
կազմակերպության վճարունակության ու հասանելիք գումարների ժամանակիՏ
վճարելու հնարավորությունների մասին:
Գնորդներին պետք է տեղեկատվություն կազմակերպության գործունեության
անընդհատության մասին, հատկապես, երբ նրանք ունեն երկարատև
պայմանագրեր կամ կախված են տվյալ կազմակերպությունից:
Կառավարությունը և պետական հաստատությունները հետաքրքրված է&
ռեսուրսների բաշխման մասին տեղեկատվությամբ, հետևաբար կազմակերպությսւՏ
գործունեությամբ: Նրանց անհրաժեշտ է տեղեկատվություն նաև
կազմակերպության գործունեության կարգավորման, հարկւսյիՕ
քաղաքականության որոշման և որպես հիմք ազգային եկամտի ու այլ նմանատիպ
ցուցանիշների հաշվարկման համար:
Հասարսւկայնության համար ցանկալի է իր տրամադրության տակ ունենւպ
տեղեկատվություն այս կամ այն կազմակերպության ձեռք բերած վերջիՏ
հաջողությունների ու զարգացման ուղղությունների ու դրա գործողությսւ6
ոլորտների մասին:Այս բոլորը հնարավորություն կտա հասարակայնությանք
բացահայտել զբաղվածության աստիճանը տվ)ւսլ շրջանում, կազմակերպությսւ6
կողմնորոշումը դեպի տեղական մատակարարները, տեղական վարկայիՏ
ծառայությունների ինստիտուտների օգտագործմանն ու սոցիսսլտնտեսակսճ
զարգացման ծրագրերի մեջ ներդրման դրա միտումները:
Այսպիսով, ֆինանսական հաշվետվության տեղեկսւտվությաՕ
նշանակությունը մեծ է հատկապես արտաքին օգտագործողների առաջին հերթ|ճ
ներդրողների ու վարկատուների համար: Օրինակ, արևմտյան լուրջ ներդրողը մին^և
ֆինանսական հաշվետվության տվյալների հիման վրա չհամոզվի ներդրումների
ռիսկի ու հեռանկարների մեջ, այդ քայլին չի դիմի:
Պետք է նշել , որ հայաստանյան ֆոնդային բորսայի կւսրգավորմսւՏ
պայմաններում մեծանում Է նաև հայաստանյան վարկատուների ու ներդրողների
հետաքրքրությունը կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությսւճ
արժանահավատության նկատմամբ:
Հաշվի առնելով ֆինանսական հաշվետվության տեղեկատվությաճ
նկատմամբ բազմազան շրջանակների հետաքրքրությունը’ անհրաժեշտ է
ապահովել այդ տեղեկատվության ստեղծման ու կազմման միօրինակությունը,
որպեսզի շուկայական գործընթացի բոլոր մասնակիցները ընկալեն այն միատեսակ
Այդ Է պատճառը, որ բոլոր երկրները ձգտում են իրենց հաշվապահակսւճ
հաշվառման հիմունքներն ու ֆինանսական հաշվետվության բովանդակություն
մոտեցնել հաշվապահական հաշվառման միջազգային չւսւիորոշիչներ|ճ
(ստանդարտներին):
435 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Finansakan hashvetvuthyan nshanakutyun.