дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

22.6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Հայաստանի Հանրապետության «Հաշվապահական հաշվառման մասին»
օրենքի համաձայն, եթե կազմակերպությունը ենթակա է պարտադիր սւուդիտի,
ապա ֆինանսական հաշվետվության կազմի մեջ պետք է ներառվի վերջինիս
արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը: Ընդ
որում սահմանված է ֆինանսական հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա
կազմակերպությունների ցանկը: Դրանց թվին են պատկանում բաց բաժնետիրական
ընկերությունները անկախ բաժնետերերի ու կանոնադրական կապիտալի չափից,
առևտրային բանկերը և այլ վարկային հաստատությունները, ապահովագրական
կազմակերպությունները, ապրանքային և ֆոնդային բորսաները, ինվեստիցիոն
ինստիտուտները, կապիտալում մաս ունեցող օտարերկրյա ներդրողներին
պատկանող տնտեսական սուբյեկտները, արտադրանքի (աշխատանքների,
ծառայությունների) իրացումից հասույթի որոշակի ծավալ ունեցող տնտեսվարող
սուբյեկտները և այլ կազմակերպություններ:
Հայաստանի Հանրապետության աուդիտորական գործունեության մասին
օրենքը պահանջում է պարտադիր ստուգումներ չիրականացնող տնտեսվարող
սուբյեկտներին ենթարկել ֆինանսական սանկցիայի: Սահմանված Են տույժեր
տնտեսվարող սուբյեկտներին ու դրանց ղեկավարներին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Աուդիտորական
գործունեության մասին» առ 12.02.2003թ. օրենքի իրականացվում է ընկերության
ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ, որի եզրակացության մեջ պետք է
լինի կազմակերպության հաշվետվության տվյալների հավաստիության
հաստատումը, հաշվապահական հաշվառման վարման ու տնտեսական
ռեսուրսների օգտագործման մակարդակի գնահատումը:
Օրենքը պահանջում Է նաև իր իրավասությունները չարաշահող աուդիտորին
ենթարկել համապատասխան քրեական պատասխանատվության: Ընդ որում
քրեական պատասխանատության բաղկացուցիչ Է համարվում հակառակ
մասնավոր աուդիտորի գործունեության խնդիրներին իր կամ այլ անձանց շահ ու
առավելություններ կամ այլ անձանց վնաս հասցնելու նպատակով այն
գործողությունները .որոնք Էական վնաս են պատճառել քաղաքացիների կամ
կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ Էլ
հասարակության ու պետության օրենքով պաշտպանվող շահերին:

451 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 

Համաձայն վերոնշյալ օրենքի աուդիտորական ստուգումների արդյունքների
հիման վրա կազմված աուդիտորական եզրակացությունը պետք է բաղկացած լինի
երեք մասերից, ներածական, վերլուծական և եզրափակիչ:
Աուդիտորական նորմատիվային փաստաթղթերի համաձայն ներածական
մասում պետք է արտացոլվեն հետևյալ տեղեկատվությունները, աուդիտորական
ֆիրմայի անվանումը (աուդիտորի անուն,ազգանունը), իրավաբանական հասցեն,
պետական գրանցման տվյալները, լիցենզիայի համարն ու տրման ամսաթիվը
(նշելով աուդիտի տեսակն ու լիցենզիայի գործողության ժամկետը), բանկային
վավերապայմանները:
Վերլուծական մասում պահանջվում է արտացոլել,
.տնտեսվարող սուբյեկտի անվանումը, ստուգման ժամանակահատվածի
ժամանակային սահմանները,
ներքին վերահսկողության համակարգի մասնագիտական ու
տնտեսվարող սուբյեկտի հաշվապահական հաշվառման համակարգի
վիճակի ստուգման արդյունքները,
հաշվապահական հաշվառման վարման կարգի ստուգման ընթացքում
բացահայտված էական խախտումների փաստերը, որոնք առաջացրել են
ֆինանսական հաշվետվության խեղաթյուրում և դրա հետ կապված
հարկերի ապաոքի, պարտադիր վճարների ու գանձումների գծով:
Եզրափակիչ մասում պետք է լինի ստուգվող տնտեսվարող սուբյեկտի
ֆինանսական հաշվետվության լրիվ արժանահավատության
(արժանահավատության,բացահայտված սխալների ուղղման պայմանում
պայմանական հավաստիության) մասին եզրակացության հաստատումը:
Աուդիտորական եզրակացության յուրաքանչյուր էջը ստորագրվում է
ստուգումը կատարող աուդիտորի կողմից և վավերացվում է իր անձնական կնիքով:
Աուդիտորական եզրակացությունը կարվում է ֆինանսական հաշվետվության
հետ և ներկայացվում գործադիր տնօրինությանը և տնտեսվարող սուբյեկտի
բաժնետերերին (մասնակիցներին):
Բոլոր արտաքին հետաքրքրվող անձանց (հարկային ծառայություններին,
վարկային հաստատություններին, հաշվեկշռի հրապարակման դեպքում
զանգվածային տեղեկատվության միջոցներին) տրամադրվում է ֆինանսական
հաշվետվության հավաստիության աստիճանը բովանդակող աուդիտորական
եզրակացության եզրափակիչ մասը:

452  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Finansakan hashvetvuthyan yezrakacutyun.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика