8.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ֆինանսական հաշվառման տեղեկատվության օգտագործողներին կարելի է բաժանել երկու խմբի. ա) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար անմիջական շահագրգիռ օգտագործողներ, բ) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար միջնորդավորված շահագրգիռ օգտագործողներ:
• կազմակերպության միջոցների տերերը, որոնք պետք է որոշեն իրենց պատկանող կապիտալի ավելացումը կամ նվազեցումը,
• մատակարարները և վարկատուները, որպեսզի որոշեն իրենց վարկերի օգտագործման արդյունավետությունը և մարման ժամկետները,
• հարկային մարմինները, որպեսզի որոշեն վճարվելիք հարկերի մեծությունը,
• գնորդները, որպեսզի որոշեն և կանխատեսեն արտադրանքի գները,
• կազմակերպության վարչակառավարչական անձնակազմը, որպեսզի որոշի կազմակերպության ֆինանսական ռեսուրսների պահանջը և կառավարչական որոշումների ճշտությունը, • կազմակերպության աշխատողները և ծառայողները, որպեսզի որոշեն իրենց աշխատանքի հեռանկարը: Երկրորդ խմբի մեջ մտնում են. արժեթղթերի բորսան, խորհրդատուները, իրավաբանները, աուդիտորները, մամուլը, արհմիությունները և այլն: