8.3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ֆինանսական հաշվառման վարման հիմնական սկզբունքները շարադրված
են 2002 թ.-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում,
դրանք տասն են.
1. Անրնդհատության սկզբունք. կազմակերպությունը սկսելով իր
գործունեությունը աշխատելու է անորոշ երկար ժամանակ և մտադրություն
չկա այն լուծարելու:
2. Հետևողականության սկզբունք. հաշվետու ժամանակաշրջանում
ընտրելով հաշվային քաղաքականությունը կազմակերպությունը այն չպետք է
փոխի մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը:
3. Համեմատման սկզբունք. տնտեսական գործունեության արդյունքները
հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են
ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացումից
կամ վճարումից:
4. Հասկանալիության սկզբունք. ֆինանսական հաշվետվությունում
արտացոլված տեղեկատվությունը պետք է պարզ և հասկանալի լինի այն
օգտագործողների համար:
5. էականթյան սկզբունք. տեղեկատվությունը համարվում է էական, եթե
նրա չբացահայտումը ազդում է ֆինանսական հաշվետվությունները
օգտագործողների կողմից ընդունված տնտեսական որոշումների վրա:
6. Միասնականության սկզբունք. հաշվապահական հաշվառման բնույթով և
գործառույթով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ
պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում
էական տեղեկատվություն:
7. Աոժանահահավատության սկզբունք . ֆինանսական հաշվետվությունները
պետք է բավարարեն հետևյալ պահանջներին’
ա) ձևի նկատմամբ բովանդակության գերակայություն,
բ) չեզոքություն,
գ) հաշվենկատություն,
դ) ամբողջականություն:
ֆինանսական հաշվետվությունների տվյալները և միևնույն
ժամանակաշրջանի տարբեր կազմակերպությունների ֆինանսական
հաշվետվությունների տվյալները պետք է լինեն համադրելի
9. Համադրման սկզբունք. ակտիվների, սեփական կապիտալի և
պարտավորությունների, եկամուտների և ծախսերի միջև հաշվանցում չի
թույլատրվում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
10. Սահմանազատման սկզբունք. կազմակերպության
ակտիվները և պարտավորությունները պետք է առանձնացված լինեն,
կազմակերպության տերերի կամ նրանց աշխատողների ակտիվներից և
պարտավորություններից:
97 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ