дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՆՉՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպության ակտիվների կազմում առանձին խումբ են ֆինանսական
ակտիվները, որոնք ըստ իրացվելիության հատկանիշի հաշվեկշռում ներկայացվում
են ոչ ընթացկ և ընթացիկ ակտիվների կազմում: Ֆինանսական ակտիվների
հաշվառման հիմնական մոտեցումները ներկայացված են ՀՀՀՀՍ 39
«Ֆինանսական գործիքներ, ճանաչումը և չափումը» հաշվապահական հաշվառման
ստանդարտում:
Ֆինանսական ակտիվը ցանկացած ակտիվ է, որը
ա) դրամական միջոց է,
բ) մեկ այլ կազմակերպությունից դրամական միջոցներ կամ այլ ֆինանսական
ակտիվ ստանալու պայմանագրային իրավունք է,
գ) մեկ այլ կազմակերպության հետ պոտենցիալ նպաստավոր պայմաններով
ֆինանսական գործիքների փոխանակման պայմանագրային իրավունք է կամ
դ) այլ կազմակերպության սեփական կապիտալի գործիք է:
Ֆինանսական գործիքը այնպիսի պայմանագիր է, որը միաժամանակ մի
կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, իսկ մյուս
կազմակերպությունում ֆինանսական պարտավորություն կամ սեփական
կապիտալի գործիք:
Սեփական կապիտալի գործիքը կոչվում է նաև բաժնեմասնակցության
գործիք, որը հավաստում է կազմակերպության բոլոր պարտավորությունները
հանելուց հետո մնացորդային ակտիվների բաժնի նկատմամբ իրավունքը: Դրանք
տվյալ կազմակերպության բաժնետոմսերն են:
Ֆինանսական ակտիվները դասակարգվում են 4 խմբի.
— առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ,
— մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ,
֊ կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և
դեբիւոորական պարտքեր,
— վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ:
Առևտրական նպատակներով պահվող ակտիվները այն ֆինանսական
ակտիվներն են, որոնք ձեռք են բերվել կամ առաջացել Են հիմնականում գների կամ
դիլերային հավելագների (մարժաների) կարճաժամկետ տատանումներից շահույթ
ստանալու նպատակով: Ֆինանսական ակտիվը պետք է դասակարգվի որպես
առևտրական նպատակներով պահվող, եթե այն, անկախ դրա ձեռքբերման
պատճառից, այնպիսի պորտֆելի մի մաս է, որի համար առկա են կարճ ժամկետում
շահույթ ստանալու որոշակի ուղիներ: Օրինակ արժեթղթերի երկրորդային
շուկայում շրջանառող այնպիսի բաժնետոմսերը և պարտատոմսերը, որոնց գների
բարձրացման հետևանքով իրացումից կստացվի շահույթ:

194 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ,
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՆՉՈՒՄԸ:

Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները այն ֆինանսական
ակտիվներն են, որոնք ենթադրում են հաստատագրված կամ որոշելի վճարումներ,
ունեն հաստատագրված մարման ժամկետ, կազմակերպությունը հաստատապես
մտադրված է և հնարավորություն ունի դրանք պահելու մինչև մարման ժամկետը
լրանալը, և կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ ու
դեբիտորական պարտքեր չեն, օրինակ կենտրոնական բանկի պետական
պարտատոմսերը:
Կազմակերպության կողմից տրամադրված փոխառությունները և
դեբիտորական պարտքերը այն ֆինանսական ակտիվներն են, որոնք առաջանում
են կազմակերպության կողմից ուղղակիորեն պարտապանին (դեբիտորին) դրամ,
ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու միջոցով, բացառությամբ նրանց,
որոնք տրամադրվում են անմիջապես կամ կարճ ժամկետում վաճառելու
մտադրությամբ (դրանք պետք է դասակարգվեն որպես առևտրական
նպատակներով պահվող):
Վաճառքի համար մատչելի ակտիվները մնացած բոլոր ֆինանսական ակտիվներն
են, որոնք ցանկացած պահին կարող են վաճառվել կամ փոխանակվել այլ
ակտիվների հետ:
Ֆինանսական ակտիվը պետք է ճանաչվի հաշվեկշռում այն դեպքում, երբ
կազմակերպությունը դառնում է դրանք առաջացնող գործիքի պայմանագրային
կողմ:
Ֆինանսական ակտիվը սկզբնական ճանաչման ժամանակ պետք է չափվի
սկզբնական արժեքով, որը դրա դիմաց տրված փոխհատուցման իրական արժեքս է
Գործարքի հետ կապված ծախսումները (լրացուցիչ այն ծախսումները, որոնք
ուղղակիորեն վերագրելի են ֆինանսական ակտիվի ձեռքբերմանը) ներառվում են
ֆինանսական ակտիվների սկզբնական չափման մեջ:
Ֆինանսական ակտիվները ձևավորվում են կազմակերպության կատարած
ներդրումների արդյունքում: Ելնելով ֆինանսական ակտիվի (բաժնետոմս,
պարտատոմս և այլն) ձեռք բերման և հետագայում պահելու նպատակից, ոչ
ընթացիկ ֆինանսական ակտիվները սկզբնական ճանաչումից հետո հաշվառվում
են բաժնեմասնակցության կամ սկզբնական արժեքի մեթոդով, կամ էլ իրական
արժեքով (բացառությամբ ամորտիզացված արժեքով հաշվառվող
փոխառությունների և դեբիտորական պարտքերի):
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվառումը տարվում է 14 խմբի
համապատասխան հաշիվներով:
Ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվառման համար հաշվային պլանով
նախատեսված են 23-24 խմբի հաշիվները:

195 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ,
ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՆՉՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика