23.6. ՕԺԱՆԴԱԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:
Կազմակերպությունները հիմնական արտադրության կողքին ունենում են մի
շարք սպասարկող կամ օժանդակ արտադրություններ, որոնց գռրծառույթային
նշանակությունը կայանում է նրանում, որ դրանց կողմից թողարկված
արտադրանքը կամ դրանց կողմից մատուցված ծառայությունները նպաստում են
հիմնական արտադրության կազմակերպմանը, սպասարկմանը և արտադրանքի
իրացմանը: Հետևաբար կառավարչական հաշվառման տեսանկյունից կարևոր Է
առանձնացնել օժանդակ արտադրություններ հասկացությունը, դասակարգել
. դրանք և ներկայացնել դրանց կողմից թողարկված արտադրանքի կամ մատուցված
ծառայություների ինքնարժեքի որոշման և դրանց իրացման գործընթացը:
Օժանդակ արտադրությունը հիմնական արտադրության կազմակերպման,
սպասարկման և թողարկվող արտադրանքի իրացման նպատակով ստեղծված
արտադրություն Է, որի առկայությունը տնտեսապես նպատակահարմար Է, իսկ
կազմակերպումը’ տեխնիկապես հնարավոր:
Օժանդակ արտադրությունները տարբեր են, որոնք միմյանցից տարբերվում
են թողարկած արտադրանքի, մատուցած ծառայությունների և կատարած
աշխատանքի բնույթով: Օժանդակ արտադրությունների կողմից թողարկվող
արտադրանքը նախատեսված է ներտնտեսական կարիքների համար, սակայն որոշ
դեպքերում նրանց կողմից թողարկվող արտադրանքը կարող է իրացվել դրսում:
Ըստ կատարած գործառույթների բնույթի առանձնացվում են հետևյալ
օժանդակ արտադրությունները.
1. նորոգման մեխանիկական
2. էներգետիկ
476 ՕԺԱՆԴԱԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. կաթսայատուն *
4. տրանսպորտային |
5. գործիքաշինական
6. լվացքատուն
7. տարայի և այլն:
Դրսւնցից յուրաքանչյուրի առկայությունը տվյալ կազմակերպությունով
պայմանավորված է այդ կազմակերպության տեխնոլոգիակսւ§
առանձնահատկություններով և արտադրության կազմակերպման ձևով:
Վերոհիշյալ արտադրություններից յուրաքանչյուրում արտադրությսճ
ծախսումների հաշվառումն առանձնացվում է ըստ կալկուլյացիայի կսճ
հաշվառման օբյեկտների: Հաշվառման ու կալկուլյացիայի օբյե կ տ ն ե ր
սահմանվում են ելնելով այնտեղ թողարկվող արտադրատեսակներից, կա տ ա րվս*
աշխատանքներից և ծառայություններից: Թողարկվող արտադրանքի, կատարված
աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքի հաշվառման ժամանս^
առանձնացվում Են կալկուլյացիայի օբյեկտին վերագրվող ուղղակի և անուղղա(|ւ
ծախսումներ: Դրանց հաշվառումը իրագործվում է հիմնական արտադրությս#
ծախսումների հաշվառման նման: Օժանդակ արտադրության ուղղաէ|ւ
ծախսումները կալկուլյացիայի օբյեկտին վերագրվում են անմիջապես սկզբնակա6
փաստաթղթերի տվյալներով, իսկ անուղղակի ծախսումները հաշվառվում են 813
«Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշվով և բաշխվելուց հեստ
գումարվում են ուղղակի ծախսումներին:
Օժանդակ արտադրությունների ծախսումների ամփոփ հաշվառման համսփ
նախատեսված է 812 «Օժանդակ արտադրություն» կալկուլյացիոն հաշիվը, ոյփ
անալիտիկ հաշվառումը տարվում Է ըստ կալկուլյացիայի օբյեկտների:
Օժանդակ արտադրությունում կատարված ուղղակի արտադրւսկաՏ
ծախսումների գումարով ձևակերպվում Է4
Դտ 812 «Օժանդակ արտադրություն »
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»:
Անուղղակի արտադրական ծախսումների գումարով ձևակերպվում Է’
Դտ 813 « Անուղղակի արտադրական ծախսումներ »
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
•՚ սոցիալական ապահովագրության գծով»:
Անուղղակի արտադրական ծախսումներն օժանդակ արտադրությւս6
Արտադրատեսակների միջև բաշխվելուց հետո վերագրվում Է դրանց ինքնա րժեքի!
և ձևակերպվում.
477 ՕԺԱՆԴԱԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դտ 812 « Օժանդակ արտադրություն»
Կտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
812 «Օժանդակ արտադրություն» հաշվի դեբետում հավաքված գումարը
(առանց անավարտ արտադրության և խոտանից կորուստների) ներկայացնում է
օժանդակ արտադրության կողմից թողարկված արտադրանքի կամ կատարված
աշխատանքի ու ծառայությունների ինքնարժեքը:
Սովորաբար օժանդակ արտադրությունների մեծ մասում բացակայում է
անավարտ արտադրության մնացորդը, հետևաբար կատարված բոլոր
ծախսումները դուրս են գրվում և վերագրվում համապատասխան
արտադրատեսակների ինքնարժեքին կամ ժամանակաշրջանի ծախսերին’ ելնելով
օժանդակ արտադրությունում թողարկված արտադրանքի օգտագործման վայրից
կամ մատուցված ծառայության բնույթից:
Օրինակ, էներգետիկ արտադրամասն արտադրել է 1000 կվտ/ժ
էլեկտրաէներգիա, որից 600 վտ/ժ օգտագործել է հիմնական արտադրությունում,
250 կվտ/ժ վարչական շենքի լուսավորության համար, 150 կվտ/ժ իրացվել է
հարևան կազմակերպությունում: էներգետիկ արտադրամասի ծախսումները կազմել
Են 1.000.000 դրամ: Հետևաբար ծախսված էլեկտրաէներգիան ըստ ծախսման
ուղղությունների բաշխելուց հետո կձևակերպվի.
Դտ 811 «Հիմնական արտադրություն» 600.000
Դտ 713 « Վարչական ծա խսեր» 250.000
Դտ 711 «Իրա ցված արտադրանքի, ապրանքների, 150.000
աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Կտ 812 « Օժանդակ արտադրություն» 1.000.000
Եթե օժանդակ արտադրությունների կողմից մատուցվում են ծառայություններ
դրսի կազմակերպություններին, ապա տրամադրված ծառայության փաստացի
ինքնարժեքով ձևակերպվում է’
Դտ 711 «Իրա ցվա ծ արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեք»
Կտ 812 « Օժանդակ արտադրություն»
Օրինակ’ տրանսպորտային արտադրամասի մեքենաների մատուցած
ծառայությունների ծախսումները կազմել են 2.000.000 դրամ, որից 1.500.000
դրամի վառելիք և այլ ծախսումներ կատարվել են արտադրանքի իրացման
նպատակով օգտ ա գործվող մեքենաների կողմից, իսկ մնացած 500.000 դրամի
վառելիք և այլ ծախսեր կատարվել են դրսի կազմակերպություններին մատուցված
ծառայությունների վրա:
Տրանսպորտային կազմակերպության ծախսումներն ըստ մատուցած
ծառայության ուղղությունների դուրս գրելիս ձևակերպվում է.
Դտ 711 «Իրա ցված արտադրանքի, ապրանքների, 500.000
աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Դտ 712 «Իրացման ծա խսեր» 1.500,000
Կտ 812 «Օժանդակ արտադրություն» 2.000.000
478 ՕԺԱՆԴԱԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եթե օժանդակ արտադրության արտադրանքը իրացվելու է, ապա այն որպ&ա
պատրաստի արտադրանք մուտքագրվում Է պատրաստի արտադրանքի պահես®*
Ձևակերպվում Է.
Դտ 215 «Արտադրանք»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»
Բարդ օժանդակ արտադրություններում, որոնք կատարում են բա զմա բնա #
աշխատանքներ և ծառայություններ, հնարավոր Է լինի անավարտ արտադրությաՏ
նշանակալի մնացորդ: Նման դեպքում առաջանում է պա՛տրաստի արտադրանքի ե
անավարտ արտադրության միջև ծախսումների բաշխման անհրաժեշտություն, որք
կատարվում է այնպես, ինչպէա իրականացվում Է հիմնական արտադրությունում:
Հաշվապահական հաշվառման տեսանկյունից որոշակի բարդություն I
ներկայացնում օժանդակ արտադրամասերի կողմից մատուցված փոխադարձ
ծառայությունների ինքնարժեքի որոշման գործընթացը: Օրինակ’ ենթադրենք
կազմակերպությունը ունի նորոգման արտադրամաս և գործիքային արտադրամաս
որոնք միմյանց փոխադարձաբար տալիս են իրենց կողմից թողարկված
արտադրանքը: Վերոհիշյալ արտադրություններից յուրաքանչյուրի ծախսուներք
հաշվառելու համար անհրաժեշտ է սեփական ծախսումներին գումարել ստացված
ծառայությունների ինքնարժեքը: Գործնականում փոխադարձ ծառայությունների
ինքնարժեքը գնահատվում է պլանային կամ նորմատիվային ինքնարժեքով: Ավեյի
ճշգրիտ տեղեկատվություն ստանալու նպատակով փոխադարձ ծառայությունների
ինքնարժեքը որոշվում Է մաթեմատիկական մեթոդներով (երկու և ավելի անհայտով
հավասարումների միջոցով): Հաշվառման կարգը ցույց տանք հետևյալ օրինակով:
Հաշվետու ժամանակաշրջանում օժանդակ արտադրամասերում կատարվկ
են հետևյալ ծախսումները.
Օժանդակ արտադրամասի ծախսումներ
Նորոգման արտադրամասը մատուցել Է 50 միավոր ծառայություն, որից 5
միավոր’ ավտոտնտեսությանը, 25 միավոր’ հիմնական արտադրությանը և 20
միավոր’ դրսի կազմակերպություններին: Ավտոտնտեսության մեքենաներդ
կատարէլ են 2.500 կմ վազք: որից 1.000 ՛կմ նորոգման արտադրամասիս
սպասարկելու համար, 1500կմ’ արտադրանքը գնորդներին առաքելու համար:
Նորոգման արտադրամասի կողմից մատուցած միավոր ծառայության ինքնարժեքս
նշանակենք X , իսկ 1կմ վազքի ինքնարժեքը’ у: Համակարգը կլինի.
479 ՕԺԱՆԴԱԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օժանդակ արտադրության ծառայությունների բաշխումից հետո կազմվում են
հետևյալ հաշվապահական ձևակերպումները:
Դտ 711 «Իրա ցված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների, ծառայությունների ինքնա րժեք» 607680
Դտ 712 «Իրացման ծախսեր» 1.225.500
Դտ 811 «Հիմնական արտադրություն» 759.600
Դտ 812 « Օժանդակ արտադրություն » 968.920
Կտ 812 «Օժանդակ արտադրություն» 3.561.700
480 ՕԺԱՆԴԱԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽԱՈՒՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Karavarchakan hashvarum. Ojandak artadrutyan caxseri hashvarum.