дома » Рефераты » ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

6.3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպություններում ընթացիկ հաշվապահական հաշվառման
աշխատանքները սկսվում են կատարված գործառնությունների վերաբերյալ
փաստաթղթերի ընդունմամբ: Հաշվապահություն ներկայացվող փաստաթղթերը
նախքան ընդունվելը ենթարկվում են մանրակրկիտ և բազմակողմանի ստուգման
դրանց լրիվությունը, ճշտությունը և օրինականությունը պարզելու նպատակով:
Հաշվապահական փաստաթղթերը ստուգվում են ըստ ձևի, թվաբանորեն և
ըստ էության:
Փաստաթղթերն ըստ ձևի ստուգելու ժամանակ առաջին հերթին’
ուշադրություն է դարձվում պահանջվող հիմնական վավերապայմանների
առկայության վրա: Մեծ ուշադրություն պետք է դարձնել ստորագրությունների
իսկության վրա: Վավերապայմաններից որևէ մեկի բացակայությունը
հայտնաբերելու դեպքում, ներկայացված փաստաթուղթը լիարժեք չի համարվում և
վերադարձվում է ներկայացնողին լրացնելու կամ վերակազմելու և վերստին
ներկայացնելու համար:
Փաստաթուղթը թվաբանորեն ստուգել, նշանակում է՝ ստուգել
փաստաթղթում առկա բոլոր հաշվարկների ճշտությունը (որոշ փաստաթղթերում
առկա են լինում նյութական արժեքների քանակը, գինը, հաշվարկված գումարը,
տոկոսների հաշվարկները և այլն): Եթե հայտնաբերվում են սխալներ,
փաստաթուղթը վերադարձվում է ներկայացնողին վերակազմելու կամ ուղղելու
համար:
Փաստաթուղթը ստուգել ըստ էության, նշանակում է որոշել տվյալ
փաստաթղթով ձևակերպված գործառնության օրինականությունն ու տնտեսական
նպատակահարմարությունը, այսինքն որոշել, թե տվյալ գործառնությունը
համապատասխանում է արդյոք կնքված պայմանագրերին, նախահաշիվներին և
այլն: Այսպիսի ստուգում կատարելու համար բավական չեն միայն նեղ
մասնագիտական գիտելիքները:

88 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

Հաշվային աշխատողը պետք է տեղյակ լինի նաև տնտեսագիտության
տեսությանը, հաշվապահական հաշվառման օրենսդրությանը, իրավագիտությանը
և այլն: Ահա թե ինչու անհրաժեշտ է որ հաշվային աշխատողները և առաջին հերթին
գլխավոր հաշվապահները լինեն բազմակողմանի զարգացած, հմուտ
մասնագետներ:

89 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика