дома » Рефераты » ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

6.4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպության բոլոր աշխատողները պարտավոր են իրենց կողմից
կատարվող գործառնությունների վերաբերյալ կազմել համապատասխան ձևի
փաստաթուղթ, սահմանված կարգով, գործառնության կատարման պահին և
հաստատված ձևի հաշվետվություններով այդ փաստաթղթերը ներկայացնել
կազմակերպության հաշվապահություն: Հենց այդ պահից Էլ սկսվում Է
փաստաթղթերի շրջապտույտը: Փաստաթղթերի շրջապտույտը փաստաթղթերի
ամբողջ շարժն է սկսած փաստաթղթեր կազմելուց և հաշվապահություն
ներկայացնելուց կամ արտաքին փաստաթղթերի ստացումից, հաշվապահական
հաշիվներում գրանցումից մինչև արխիվ հանձնումը: Կազմակերպության գլխավոր
հւսշվապահը սահմանում Է տվյալ կազմակերպության բոլոր տեղամասերում
կատարվող տնտեսական գործառնությունների փաստաթղթային ձևակերպման,
փաստաթղթերի օպերատիվ օգտագործման ու հաշվային մշակման կարգը և
ապահովում դրանց կատարումը կազմակերպության բոլոր աշխատողների կողմից:
2002 թ. ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 12-րդ
հոդվածով սահմանված են կազմակերպությունների գլխավոր հաշվապահների
իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետով սահմանված Է, որ
գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը կապված հաշվապահական
հաշվառման համար անհրաժեշտ տվյալների և փաստաթղթերի ներկայացման հետ,
պարտադիր Է կազմակերպության բոլոր աշխատողների համար:
Փաստաթղթերի շրջանառության համար նախօրոք սահմանվում, Է թե որտեղ
ինչ փաստաթղթեր են կազմվում, ում կողմից, երբ են ներկայացվում
հաշվապահություն, այնտեղ ովքեր և երբ են ընդունում, ստուգում և մշակում այդ
փաստաթղթերը, գրանցում հաշվապահական հաշիվներում և հանձնում արխիվ
պահպանման: Կազմակերպության աշխատողների կողմից փաստաթղթերի շարժի
այս գրաֆիկի պահպանումն ու կատարումը ապահովում Է հաշվապահական
հաշվառման աշխատանքների ճիշտ կազմակերպումը, կազմակերպության
սեփականության և կատարվող գործառնությունների օրինականության
պահպանումը և վերահսկողության իրականացումը տվյալ կազմակերպությունում:
Ներկայումս, երբ լայնածավալ աշխատանքներ են կատարվում հաշվային
աշխատանքների մեքենայացման ուղղությամբ, հաշվապահությունը
փաստաթղթերը ստանալուց և ընդունելուց հետո հանձնում Է համակարգչային
կենտրոն հետագա մշակման և հաշվառման համար, որից հետո դրանք հանձնում
են արխիվ պահպանման:
Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև
համակարգչային կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը սկզբնական
հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական
հաշվետվությունները և այլ փաստաթղթերը կազմակերպության կողմից
պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց
ոչ  պակաս, քան 5 տարի:
Ըստ ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի «Փաստաթղթերը ըստ
տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին»

89 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

թիվ 833 որոշման փաստաթղթերի մեծ մասի պահպանման համար սահմանված է 5
տարվա ժամկետ, աշխատողների անձնական հաշիվների 75 տարի,
կատարողական թերթիկների համար մինչև անհրաժեշտությունը կորցնելը,
հիմնական միջոցների վերագնահատման մասին փաստաթղթերի համար մինչև
հաջորդ վերագնահատումը, շենքերի, կառույցների, սարքավորումների
անձնագրերի համար 5 տարի հիմնական միջոցի վերացումից հետո:
Պահպանման ժամկետը լրացած հաշվապահական հաշվառման
փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է ակտ գլխավոր հաշվապահի
մասնակցությամբ, որից հետո դրանք ոչնչացվում կամ հանձնվում են երկրորդային
օգտագործման, բացի այն փաստաթղթերի, որոնք ենթակա են պետական արխիվ
հանձնելու:

90 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика