дома » Рефераты » ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

6.2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.


Փաստաթղթերի լրացումը, ուսումնասիրությունը և ճանաչումը հեշտացնելու
նպատակով դրանք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.
1. Ըստ կազմման տեղի,
2. Ըստ նշանակման,
3. Ըստ բովանդակության ծավալի,
4. Ըստ կազմելու և օգտագործելու եղանակի:
Ըստ կազմման տեղի’ բոլոր փաստաթղթերը բաժանվում են երկու խմբի,
ներքին փաստաթղթեր և արտաքին փաստաթղթեր: Ներքին փաստաթղթերը
կազմվում են կազմակերպության ներսում: Այդպիսի փաստաթղթեր են’
դրամարկղային մուտքի և ելքի օրդերները, որոնց միջոցով ձևակերպվում են
դրամական միջոցների մուտքի և ելքի գործառնությունները, նյութական արժեքների
մուտքի և ելքի բեռնագրերը, որոնց միջոցով ձևակերպվում են ապրանքանյութական
արժեքների շարժը կազմակերպությունում, ապրանքանյութական արժեքների
գույքագրման տեղեկագրերը, որոնց միջոցով որոշվում են կազմակերպության
ապրանքանյութական արժեքների առկա մնացորդները:
Արտաքին փաստաթղթերը կազմվում են ուրիշ կազմակերպություններում:
Արտաքին փաստաթղթեր են, օրինակ’ մատակարարների հաշիվ-ապրանքագրերը,
որոնց միջոցով նրանք ցույց են տալիս մատակարարված ապրանքանյութական
արժեքների անվանումը, տեսակը, քանակը, գինը և գումարը, բանկերից ստացված
հաշիվների քաղվածքները, որոնց մեջ նշվում են տվյալ կազմակերպության
հաշվարկային կամ այլ հաշվում տեղի ունեցած փոփոխությունները և
մնացորդները:
Փաստաթղթերը ըստ նշանակման լինում են.
ա. կարգադրողական,
բ. կատարողական կամ արդարացուցիչ,
գ. հաշվապահական ձևակերպման,
դ. կոմբինացված:

86 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

Կարգադրողական փաստաթղթերի միջոցով առաջադրանքներ են տրվում
տնտեսական գործառնությունների կատարման համար, օրինակ’ հրամանները,
օրդերները, կարգագրերը և այլն:
Կատարողական կամ արդարացուցիչ փաստաթղթերի միջոցով
հիմնավորվում է գործառնությունների կատարումը, օրինակ’ ապրանքային ելքի,
մուտքի բեռնագրերը, որոնք վկայում են ապրանքանյութական արժեքների
ստացման կամ բացթողնման փաստի մասին:
Հաշվապահական ձևակերպման փաստաթղթերը կազմվում են
կազմակերպության հաշվապահությունում, օրինակ տեղեկանքները,
տեղեկագրերը, ամփոփագրերը, կալկուլյացիաները և այլն:
Կոմբինացված փաստաթղթերում արտացոլվում են վերը նշված
փաստաթղթերի մի քանի ֆունկցիաները միաժամանակ, օրինակ դրամարկղային
մուտքի և ելքի օրդերները համարվում են կոմբինացված փաստաթղթեր, քանի որ
միաժամանակ թե’ կարգադրողական են, թե՜ կատարողական, թե’ հաշվապահական
ձևակերպման: Կարգադրողական են, որովհետև բովանդակում են դրամարկղում
դրամ ընդունելու կամ դրամարկղից դրամ վճարելու կարգադրությունը ձեռնարկության
ղեկավարի և գլխավոր հաշվապահի համատեղ ստորագրություններով,
կատարողական կամ արդարացուցիչ են, որովհետև հավաստում են դրամարկղից
դրամ ստանալու կամ դրամ վճարելու փաստը՝ դրամը ստացողի և դրամը վճարողի
համատեղ ստորագրություններով: Օրդերներում նշվում է նաև հաշիվների
թղթակցությունը, հետևաբար նաև հաշվապահական ձևակերպման փաստաթղթեր
են:
Փաստաթղթերը ըստ բովանդակության ծավալի լինում են սկզբնական և
ամփոփ:
Սկզբնական փաստաթղթերով ձևակերպվում են առանձին կատարված
գործառնությունները: Սկզբնական են կոչվում, քանի որ հանդիսանում եճ
կատարված գործառնության առաջին գրավոր արձանագրությունը, օրինակ
դրամարկղային մուտքի և ելքի օրդերները, որոնք կցվում են գանձապահի կողմից
կազմվող դրամարկղային հաշվետվությանը, կատարված աշխատանքների համար
կազմված կարգագրերը, առհաշիվ անձանց կողմից կազմվող կանխավճարային
հաշվետվություններին կցվող փաստաթղթերը, որոնք հիմնավորում են նրանց
կատարած ծախսերը և այլն:
Ամփոփ փաստաթղթերը ներառում են տնտեսական գործունեության որևէ
բնագավառին վերաբերող գործառնությունների ձևակերպման սկզբնական
փաստաթղթերը, օրինակ գանձապահի ամենօրյա հաշվետվությունը, որի մեջ
առանձին տողերով նշվում են օրվա ընթացքում լրացված մուտքի և ելքի բոլոր
օրդերները, միաժամանակ ցույց տալով դրամի մնացորդը օրվա սկզբին, մուտքը,
ելքը և մնացորդը օրվա վերջին, նյութական պատասխանատու անձւսնց
ապրանքային հաշվետվությունները, որոնցում նշվում Են նյութական արժեքների
սկզբնական մնացորդը, մուտքը, ելքը և վերջնական մնացորդը սահմանված
ժամկետներում, առհաշիվ անձանց կանխավճարային հաշվետվությունները,
որոնցում նշվում են ստացված կանխավճարի գումարը, կատարված ծախսերը,
մնացորդը և այլն:
Փաստաթղթերը ըստ կազմելու եղանակի U օգտագործման կարգի
բաժանվում Են միանվագ և կուտակման փաստաթղթերի:

87 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

Միանվագ Փաստաթղթերում արտացոլվում է մեկ առանձին գործառնության
կատարման փաստը, օրինակ’ նյութերի ստացման պահանջագրերը, աշխատանքի
կատարման կարգագրերը, մուտքի և ելքի դրամարկղային օրդերները և այլն:
Կուտակման փաստաթղթերում արտացոլվում են որոշակի
ժամանակաշրջանում կատարված միանման գործառնությունները: Այդ
գործառնությունները հաջորդաբար գրանցվում են կուտակման փաստաթղթերում,
հանրագումարը տրվում է համապատասխան ժամանակաշրջանի վերջում, ե այդ
գումարով էլ կազմվում է հաշվապահական ձևակերպում: Կուտակման
փաստաթղթերի օգտագործումը բավականին կրճատում է հաշվային
աշխատանքների ծավալը: Այդպիսի փաստաթղթեր են նյութերի ծախսման
լիմիտային քարտերը, գործարքային աշխատանքի բազմօրյա կարգագրերը և այլն:
Տնտեսական գործառնությունների փաստաթղթավորման գործը
արդյունավետ դարձնելու համար մեծ աշխատանք է տարվել և այժմ էլ տարվում է,
որպեսզի փաստաթղթերը միասնական և տիպային լինեն բոլոր
կազմակերպություններում: Այդ նպատակով հաշվապահական հաշվառումը
կարգավորող պետական մարմնի կողմից առաջարկված են սկզբնական
փաստաթղթերի օրինակելի ձևեր:

88 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика