Home » Рефераты » ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1.5. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հասարակության սոցիալական, տնտեսական և հոգևոր ոլորտի բոլոր
բնագավառները ընդգրկելու և արտացոլելու նպատակով կիրառվում են
տնտեսական հաշվառման երեք տարբեր տեսակներ.
1. Վիճակագրական հաշվառում,
2. Օպերատիվ տեխնիկական հաշվառում,
3. Հաշվապահական հաշվառում:
Վիճակագրական հաշվառումը դիտարկում և ուսումնասիրում է
(խմբավորելով և ընդհանրացնելով) ոչ միայն տնտեսական, այլ նաև
հասարակական կյանքում տեղի ունեցող մասսայական, որակապես միանման
երևույթներն ու գործընթացները, տալիս է դրանց քանակական և որակական
արտացոլումները իրենց միասնության մեջ: Վիճակագրությունը այլ կերպ կարելի է
անվանել մակրոհաշվառում, այսինքն հաշվառում ամբողջ հասարակության
մասշտաբով:
Վիճակագրական հաշվառումը իր ընդգրկումների լայնությամբ և խորությամբ
զգալիորեն տարբերվում է տնտեսական հաշվառման մյուս երկու տեսակներից:
Օրինակ այն ուսումնասիրում, հաշվառում և արտացոլում է համախառն ու
ապրանքային արտադրանքի թողարկումը, աշխատանքը, աշխատավարձն ու
աշխատանքի արտադրողականությունը առանձին կազմակերպության, ճյուղի և
ամբողջ Ժողովրդական տնտեսության մասշտաբով: Վիճակագրությունն
ուսումնասիրում, խմբավորում և արտացոլում է նաև բնակչության շարժը, ծնունդն
ու մահացությունը, ժողովրդական կրթության աճը, բնակչության
առողջապահական, մշակութային մակարդակը և այլն: Վիճակագրական
ուսումնասիրությունները օգտագործվում են հասարակական կյանքի օրինաչափությունները,
զարգացման ուղղությունները, տեմպերը ուսումնասիրելու համար:

19 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Վիճակագրական հաշվառումն ունի իր հետազոտության յուրահատուկ
մեթոդները:

Այն լայնորեն օգտագործում է նաև տնտեսական հաշվառման մյուս
երկու տեսակների տվյալները:
Օպէտրատիվ-տեխնիկական հաշվառումը դիտարկում, խմբավորում և
արտացոլում է կազմակերպությունների տնտեսական գործունեության առանձին
գործառնություններն ու գործընթացները (տնտեսական գործառնությունը
կազմակերպության տնտեսական կյանքում տեղի ունեցող այն բոլոր
փոփոխություններն են, որոնց վերաբերյալ հաշվապահական փաստաթուղթ է
լրացվում և ենթարկվում հաշվառման): Օպերատիվ-տեխնիկական հաշվառման
տվյալները կարևոր նշանակություն ունեն կազմակերպությունների կառավարումը
կազմակերպելու գործում, քանի որ տնտեսական գործառնությունները հաշվառման
են ենթարկվում կատարման պահին: Օպերատիվ հաշվառումը աշխատանքային
օրվա վերջում տվյալներ է խմբավորում և ամփոփում կազմակերպության տարբեր
ստորաբաժանումներում թողարկված և առաքված արտադրանքի վերաբերյալ: Այն
նաև ուսումնասիրում և հաշվառում է այնպիսի գործառնություններ, որոնք չեն
ուսումնասիրում և հաշվառում տնտեսական հաշվառման մյուս երկու տեսակները,
օրինակ տնտեսական պայմանագրերի կատարման հաշվառումը:
Հաշվապահական հաշվառումը ընդգրկում է կազմակերպությունների
տնտեսական և ֆինանսական գործունեությունն ամբողջությամբ վերցրած:
Հաշվառման են ենթարկվում ապրանքանյութական արժեքներն ու դրամական
միջոցները, հաշվարկային, վարկային և հարկային այն բոլոր հարաբերությունները,
որոնք առաջանում են կազմակերպությունների գործունեության ընթացքում:
Հաշվապահական հաշվառումը ունի մի շարք առանձնահատուկ գծեր,
որոնցով տարբերվում է վիճակագրական և օպերատիվ-տեխնիկական
հաշվառումներից: Դրանք են խիստ փաստաթղթային, համատարած և անընդհատ
լինելը: Խիստ փաստաթղթային է, քանի որ կատարված բոլոր գործառնությունները,
նախքան հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվելը, իրենց սկզբնական
ձևակերպումն են ստանում պատշաճ ձևով կազմված փաստաթղթերում: Այդ
հանգամանքը հաշվապահական հաշվառմանը տալիս է հիմնավորվածություն և
ապացուցողական ուժ:
Հաշվապահական հաշվառումը համատարած է. հաշվառման է ենթարկվում
կազմակերպության բոլոր օղակների ֆինանսատնտեսական գործունեությունն
ամբողջությամբ:
Հաշվապահական հաշվառումն անընդհատ է. կազմակերպության
հիմնադրման պահից մինչև լուծարվելը հաշվապահական հաշվառման
աշխատանքները չեն ընդհատվում:
Այսպիսով, հաշվապահական հաշվառման միջոցով կառավարվում է
կազմակերպությունների տնտեսական և ֆինանսական գործունեությունը և
վերահսկվում է նրանց տնտեսական միջոցների պահպանումը ու ճիշտ
օգտագործումը:
Տնտեսական հաշվառման վերը նշված երեք տեսակները, ունենալով իրենց
ուսումնասիրման բնագավառները և հաշվառման մեթոդները, կտրված և
մեկուսացված չեն իրարից, այլ լրացնում են մեկը մյուսին և կազմում են
տնտեսական հաշվառման կուռ համակարգը:

20 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика