дома » Рефераты » ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

1.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ինչպես ամեն մի գիտություն, տնտեսական հաշվառումը նույնպես ունեցել է
իր զարգացման փուլերը: Տնտեսական հաշվառման զարգացման փուլերը
միմյանցից տարբերվել են գործառնությունների գրանցումների կատարման
բովանդակությամբ: Տնտեսական հաշվառման մասնագետները նշել են հաշվառման
զարգացման փուլերը: Այսպես, օրինակ. Դ.Բ. Ստերնիսոնը առանձնացնում է
հաշվառման զարգացման հինգ փուլ. 1) գույքա-բնեղեն, 2) գույքա-դրամական, 3)
հաշվարկային, 4) պարզ հաշվապահություն, 5) հաշվեկշռային հաշվառում:
Գիտնականի այս դասակարգումը բավականին հիմնավոր Է, քանի որ
պայմանավորված Է հասարակական տնտեսական կյանքի զարգացման
աստիճանով:
1. Գույքա-բնեղեն հաշվառումը վերաբերում Է հասարակական֊
տնտեսական զարգացման ամենավաղ շրջանին, երբ մարդը սկսեց զբաղվել
ապրուստի միջոցների հայթայթմամբ. հաշվառման օբյեկտներ դարձան
անասունները, հողատարածությունները, ջրային ռեսուրսները և այլն: Հաշվառումն
անհրաժեշտ Է եղել, որպեսզի մարդիկ պահպանեին իրենց գոյության միջոցները:
2. Գույքա-դրամական հաշվառման փուլում հաշվառումը նոր զարգացում Է
ստանում: Հաշվառման մեջ միասնական դրամական չափիչի կիրառումը հնարավոր
դարձրեց գույքի բոլոր տեսակները բերել միասնական չափիչի, որով ավելի վաղ
գոյություն ունեցող հաշվառման գույքային և անձնական հաշիվները բերվեցին
միասնական հաշվառման համակարգի, այսպես կոչված պարզ հաշվառման
համակարգի: Այն հնարավոր դարձրեց համատարած և սիստեմատիկ դիտարկել
տնտեսական կյանքի փաստերը: Այս համակարգում կենտրոնական դերը
պատկանում Է անձնական հաշիվներին: Գույքա-դրամական հաշվառումը,
կիրառելով միասնական չափիչը, հնարավորություն տվեց տարբեր տեսակի իրեր
միացնել միմյանց’ նրանց արժեքների միջոցով (օրինակ’ աշխատանքի գործիքի,
աշխատանքի առարկայի, աշխատուժի և այլն):
3. Հաշվարկային հաշվառման փուլը սկսվեց այն ժամանակ, երբ
սեէիականատերը վճարումներ կատարեց այն սուբյեկտներին, ովքեր որոշակի
աշխատանքներ Էին կատարում իր համար հողն Էին մշակում, անասուններ Էին

15 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

—-

պահում և այլն: Փաստորեն, հաշվարկ կատարվեց սեփականատիրոջ և վարձու
սուբյեկտի միջև; Քանի դեռ հաշվառման մեջ չէր կիրառվում միասնական չափիչը
դրամը, վարձի վճարումը կատարվում Էր բնեղեն արտահայտությամբ:
Հաշվարկների հաշվառումը զարգացավ ու կատարելագործվեց հաշվառման մեջ
միասնական դրամական չափիչի կիրառման ժամանակ:
Արտադրության զարգացման վաղ շրջանում հաշվարկնսրը կատարվել են
պարզ հաշվառման միջոցով դեբետագրվել Է «Ա» ֆիզիկական անձը,
կրեդիտագրվել Է «Բ» ֆիզիկական անձը: Իսկ արտադրության զարգացման ավելի
ուշ շրջանում հաշվարկները ներառել են սեփականատիրոջ բոլոր հաշվարկներն
ինչպես իրավաբանական, այնպես Էլ ֆիզիկական անձանց հետ:
19-20-րդ դարերի արտադրության զարգացումը իր կնիքը դրեց հաշվարկների
կատարելագործման վրա: Հաշվապւսհությունը հաշվարկների համար սկսեց
կիրառել բազմաթիվ սինթետիկ և անալիտիկ հաշիվներ: Այդ հաշիվներով
հաշվառվում են նյութական ու դրամական արժեքները:
4.Պարզ հաշվապահության փուլ. Գույքային հաշվառումը և դրա հետագա
կատարելագործումը պայմանավորված Էր բնական թվերի և դրամի կիրառմամբ:
Հաշվապահության մեջ սկսվեց հաշվառման նոր փուլ, որը, ըստ գիտնականների
սահմանման, կոչվեց պարզ հաշվառում: Միջին դարերում Եվրոպայում պարզ
հաշվապահությունը ունեցել Է իր տարատեսակները’ կամերալ հաշվապահություն,
ունիգրաֆիական հաշվապահություն: Պարզ հաշվապահության սկզբնավորման
հենց առաջին պահից կատարվել Է տնտեսական կյանքի իրադարձությունների
գրանցում to — է ժամանակահատվածում, և այդ ամբողջ միջակայքում տեղի ունեցող
տնտեսական կյանքի փոփոխությունը դիտվել Է հաշվապահության ապարատի
կողմից: Եթե պարզ հաշվապահական համակարգը ներկայացնենք
կիբեռնետիկական համակարգի տեսքով, ապա այն կունենա ենթահամակարգեր 1)
սկզբնական փաստաթղթերի, 2) տվյալների ամփոփման, 3) հաշվետվության: Այս
համակարգերը գործել են տնտեսական զարգացման բոլոր փուլերում:
5. Հաշվեկշռային հաշվառման փուլ. Կրկնակի գրանցումը հաշիվներում
ենթադրում Է տնտեսական տեղեկատվության ընդհանրացում և արտացոլում
հաշվեկշռում: Հաշվեկշռային հաշվառումը, փաստորեն, գոյություն Է ունեցել
հաշիվների առաջացմանը զուգընթաց: Դա ապացուցում Է նաև հաշվապահական
հաշվառման տեսությունը, հաշվեկշիռը բխում Է հաշիվներից և հաշիվները
հաշվեկշռից: Եթե հաշվեկշռային հաշվառմանը մոտենանք պատմական
տեսանկյունից, ապա հաշվառման տեսաբանները իրավացի են՝ հաշվեկշռի և
հաշիվների միջև փոխադարձ կապը հնարավոր Է միայն պարզ հաշվապահության
/ունիգրաֆիական/ պայմաններում:

16 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика