3.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Արդեն նշել ենք, որ հաշվեկշիռը կազմակերպության ակտիվների և դրանց
գոյացման աղբյուրների արժեքը արտացոլում է որոշակի ժամանակի դրությամբ:
Սակայն այդ ակտիվները անշարժ վիճակում չեն, այլ տնտեսական գործունեության
գործընթացում կատարվող բազմաթիվ և բազմապիսի գործառնությունների
հետևանքով անընդհատ փոփոխվում են: Կատարված գործառնությունները
փոփոխություններ են առաջացնում ակտիվների, սեփական կապիտալի,
պարտավորությունների կազմում, այսինքն հաշվեկշռի ակտիվի և պասիվի
հոդվածներում: Այդ փոփոխությունները բաժանվում են չորս տիպի
1. Ակտիվսւյին փոփոխություններ:
2. Ակտիվա-պասիվային փոփոխություններ ավելացումով:
3. Ակտիվա-պասիվային փոփոխություններ նվազեցումով:
4. Պասիվային փոփոխություններ:
Ինչպիսի գործառնություն էլ կատարվի կազմակերպությունում, հաշվեկշռում
առաջացնում է թվարկված չորս տիպի փոփոխություններից որևէ մեկը: Նշվածը
ցույց տանք’ կազմելով մի շարք գործառնություններ և հաշվարկելով դրանց
ազդեցությունը աղյուսակ 3.1-ում ներկայացված հաշվեկշռի տվյալների վրա:
1. Ենթադրենք կազմակերպությունը կանխիկ գումարով գնել է 1.150.000
դրամի նյութեր: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի «Դրամական
միջոցներ» հոդվածում գումարը կնվազի 1.150.000 դրամով և կկազմի 850.000
(2.000.000-1.150.000) դրամ, իսկ հաշվեկշռի «Նյութեր» հոդվածում գումարը
կավելանա և կկազմի 2.650.000 (1.500.000+1.150.000) դրամ: Արդյունքում
հաշվեկշռի ակտիվի հանրագումարը չի փոխվի, հետևաբար ակտիվի և պասիվի
հանրագումարների հավասարակշռությունը չի խախտվի:
2. Կազմակերպության պահեստից 200.000 դրամի նյութեր բաց են թողնվել
արտադրությանը: Այս գործառնության հետևանքով կազմակերպության հաշվեկշռի
«Նյութեր» հոդվածում գումարը կնվազի 200.000 դրամով և կկազմի 2.450.000
(2.650.000-200.000) դրամ, իսկ «Անավարտ արտադրություն» հոդվածում գումարը
կավելանա նույն չափով և կկազմի 2.200.000 (2.000.000+200.000) դրամ: Այս
դեպքում ևս հաշվեկշռի երկու կողմերի հանրագումարները մնում են անփոփոխ,
հետևաբար պահպանվում է դրանց հավասարակշռությունը:
3. Կազմակերպությունը դեբիտորներից ստացել է 150.000 դրամ: Այս
գործառնության հետևանքով հաշվեկշռի «Դրամական միջոցներ» հոդվածում
գումարը կավելանա և կկազմի 1.000.000 (850.000 + 150.000) դրամ, իսկ հաշվեկշռի
«Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հոդվածում գումարը կնվազի և
կկազմի 350.000 (500.000 — 150.000) դրամ: Այս գործառնությունից հետո հաշվեկշռի
հավասարակշռությունը չի խախտվի:
/ Բերված երեք օրինակները փոփոխություններ էին առաջացնում միայն
հաշվեկշռի ակտիվում, ընդ որում միշտ ակտիվի մի հոդվածում գումարը
33 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
գործառնությունները կոչվում են ակտիվսւյին գործառնություններ:
Գործնւսկանում կատարվում են նաև այնպիսի գործառնություններ, որոնք
փոփոխություններ են առաջացնում հաշվեկշռի և ակտիվի, և պասիվի
հոդվածներում: Երկուսում էլ գումարները ավելանում են: Շարունակենք բերել
օրինակներ:
4. Կազմակերպությունը բանկից ստացել է 2.000.000 դրամի կարճաժամկետ
վարկ:
Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի ակտիվի «Դրամական
միջոցներ» հոդվածում գումարը կավելանա և կկազմի 3.000.000 (1.000.000 +
2.000.000) դրամ, իսկ պասիվի «Կարճաժամկետ բանկային վարկեր» հոդվածում
կավելանա կազմակերպության պարտքը բանկին կարճաժամկետ վարկերի գծով և
կկազմի 4.000.000 (2.000.000 + 2.000.000) դրամ: հաշվեկշռի և ակտիվի, և պասիվի
հանրագումարները կավելանան միևնույն չափով, հետևաբար հաշվեկշռի
հավասարակշռությունը չի խախտվի:
5. Կազմակերպությունը մատակարարներից ստացել է 1.000.000 դրամի
նյութեր և պարտավորվել է վճարել 30 օրվա ընթացքում: Այս գործառնության
հետևանքով հաշվեկշռի «Նյութեր» հոդվածում կավելանա նյութերի արժեքը և
կկազմի 3.450.000 (2.450.000 + 1000.000) դրամ, իսկ հաշվեկշռի պասիվի
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կավելանա կազմակերպության
կրեդիտորական պարտքի գումարը և կկազմի 2.800.000 (1.800.000 +
1.000.000) դրամ, հետևաբար այս գործառնության հետևանքով չնայած հաշվեկշռի
ակտիվի և պասիվի հանրագումարները ավելանում են, սակայն դրանց
հավասարակշռությունը չի խախտվում:
Կատարված գործառնությունների հետևանքով հաշվեկշռում առաջանում են
նաև ակտիվա-պասիվւսյին փոփոխություններ նվազեցման ուղղությամբ:
6. Կազմակերպությունը փոխանցել է մատակարարներին (նրանց հանդեպ
ունեցած պարտքի մի մասը մարելու համար) 1500.000 դրամ: Այս գործառնության
հետևանքով հաշվեկշռի ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում գումարը
կնվազի և կկազմի 1.500.000 (3.000.000 — 1.500.000) դրամ, իսկ պասիվի
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կնվազի կազմակերպության
պարտքի գումարը մատակարարներին և կկազմի 1.300.000 (2.800.000 —
1.500.000) դրամ: Բնական է, որ հաշվեկշռի կողմերի հավասարակշռությունը այս
դեպքում նորից չի խախտվի, չնայած երկու կողմերում էլ գումարները կնվազեն:
7. Կազմակերպությունը իր անձնակազմին վճարել է 800.000 դրամ
աշխատավարձ:
Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի «Կրեդիտորական
պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ
հատուցումների գծով» հոդվածում կնվազի կազմակերպության պարտքի գումարը և
կկազմի 400.000 (1.200.000 — 800.000) դրամ, իսկ հաշվեկշռի ակտիվի «Դրամական
միջոցներ» հոդվածում կնվազի դրամական միջոցների գումարը և կկազմի 700.000
(1.500.000 — 800.000) դրամ: Այս գործառնությունից հետո հաշվեկշռի երկու
կողմերում գումարները կնվազեն, սակայն կմնան իրար հավասարակշռված:
Գործնականում հանդիպում են նաև այնպիսի գործառնություններ, որոնք
փոփոխություններ են առաջացնում միայն հաշվեկշռի պասիվում: Այդ տիպի
փոփոխությունները կոչվում են պասիվային փոփոխություններ:
34 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՂՅՈՒՍԱԿ 3.2
8. Կազմակերպության մատակարարների հանդեպ ունեցած պարտքի մի
մասը մարվել է կարճաժամկետ բանկային վարկերի հաշվին 1.000.000 դրամ: Այս
գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի «Կարճաժամկետ բանկային
վարկեր» հոդվածում կավելանա կազմակերպության պարտքի գումարը վարկերի
գծով և կկազմի 5.000.000 (4.000.000 + 1.000.000) դրամ, իսկ պասիվի
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կնվազի
կազմակերպության պարտքի գումարը մատակարարներին և կկազմի 300.000
(1,300.000 — 1.000.000) դրամ: Բնական է, որ հաշվեկշռի կողմերի
հավասարակշռությունը այս գործառնությունից հետո նույնպես չի խախտվի:
9. Անձնակազմի համար հաշվարկված աշխատավարձից կատարվել է
եկամտահարկի գումարի պահում’ 200.000 դրամ, որը պետք է փոխանցվի
պետական բյուջե: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի
«Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հոդվածում
կազմակերպության պարտքի գումարը ավելանում է և կազմում 600.000 (400.000 +
200.000) դրամ, միևնույն ժամանակ անձնակազմի հանդեպ պարտքը նվազում և
կազմում է 200.000 (400.000 -200.000) դրամ: Հաշվեկշռի հավասարակշռությունը
նորից չի խախտվի:
Նշված չորս տիպի փոփոխություններից հետո, ինչպես հիմնավորեցինք *
բերված օրինակներում, հաշվեկշռի ակտիվի և պասիվի հոդվածների
հանրագումարները միշտ մնում են իրար հավասար, այսինք’ հաշվեկշռի
հավասարակշռությունը կատարված ցանկացած տիպի փոփոխությունների
դեպքում չի խախտվում:
Կատարված գործառնությունների առաջացրած փոփոխությունները
արտացոլենք 2007 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմված հաշվեկշռում
(աղյուսակ 3.1), հետևյալ աղյուսակի միջոցով (աղյուսակ 3.2): Աղյուսակի
տվյալներից երևում է, որ կատարված ինը գործառնությունների առաջացրած
փոփոխությունները հաշվեկշռում արտացոլելուց հետո, չնայած հաշվեկշռի
ակտիվի և պասիվի հանրագումարները փոխվել են, բայց մնացել են իրար
հավասար:
36 ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ