3.8. ՍԻՆԹԵՏԻԿ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Արդեն դիտարկված հաշվապահական հաշիվներում ակտիվների, սեփական
կապիտալի և պարտավորությունների մնացորդները և շարժը արտացոլվում էին
առանձին ամբողջական խմբերով, օրինակ’ «Նյութեր» հաշվում նյութերի
սկզբնական մնացորդը կազմակերպությունում եղել է 1.500.000 դրամի, հաշվետու
ժամանակաշրջանում ստացվել են 2.150.000 (1.150.000 + 1.000.000) և ծախսվել
200.000 դրամի նյութեր, հաշվետու ժամանակաշրջանի վերջում նյութերի մնացորդը
կազմել է 3.450.000 դրամ, բայց ինչպիսի նյութեր են եղել դրանք, որ տեսակից,
որքան և ինչ գումարի, այդ տփալները չկան «Նյութեր» հաշվում, մինչդեռ դա էական
է ակտիվների տփալ խմբի շարժի և մնացորդների վերաբերյալ պատկերացում
ունենալու համար, որը բացառիկ նշանակություն ունի կազմակերպության
տնտեսական գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար: Կամ վերցնենք
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշիվը: Այս հաշվի մնացորդը
հաշվետու ժամանակաշրջանի սկզբին կազմել է 1.800.000 դրամ, որը հաշվետու
ժամանակաշրջանի ընթացքում ավելացել է ևս 1.000.000 դրամով և նվազել
2.500.000 (1.500.000 + 1.000.000) դրամով, հաշվի մնացորդը հաշվետու
ժամանակաշրջանի վերջին կազմել է 300.000 դրամ, բայց ո՞ր մատակարարներն են
46 ՍԻՆԹԵՏԻԿ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄ
պարտք է առաջացել, այդ հարցերի պատասխանը հաշվում չենք գտնի:
Օրինակները կարող ենք շարունակել’ «Հիմնական միջոցներ», «Դեբիտորական
պարտքեր վաճառքների գծով», «Արտադրանք», «Անավարտ արտադրություն»,
«Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» և այլն: Ասվածից հետևում է,
որ մինչև այժմ մեր ուսումնասիրած ընթացիկ հաշվառումը խիստ ընդհանուր է և
կարիք ունի լրացումների, հետագա մանրամասնեցման: Այդ լրացումը կատարվում
է ընդհանուր սինթետիկ հաշվառման հետ միաժամանակ վարելով նաև
մանրամասնացված, անալիտիկ հաշվառում:
Մինչև այժմ ներկայացրեցինք սինթետիկ հաշիվներ, որոնց մեջ ակտիվները
կամ դրանց աղբյուրները հաշվառվում են ըստ առանձին խմբերի, գումարային
արտահայտությամբ:
Ընթացիկ հաշվառման ժամանակ սինթետիկ հաշիվներից շատերի համար
բացվում են անալիտիկ հաշիվներ, որոնցում արտացոլվում են սինթետիկ հաշվի
նույն տվյալները, այսինքն մնացորդը, ավելացումները, նվազեցումները և նոր
մնացորդը, բայց ոչ թե խմբային ընդհանուր գումարով, այլ յուրաքանչյուր տարրինն
առանձին վերցրած: Ընդ որում, ապրանքանյութական արժեքների շարժն ու
մնացորդները անալիտիկ հաշիվներում գրանցվում և արտացոլվում են
գումարաքանակային արտահայտությամբ, իսկ մնացած հաշիվներինը ըստ
անվանումի, ըստ նյութական պատասխանատու անձերի, ըստ ծախսերի առանձին
տեսակների, ըստ բյուջեի հետ ունեցած հարաբերությունների և այլն: Սինթետիկ և
անալիտիկ հաշիվների միջև կա փոխադարձ կապ, որն արտահայտվում է
հետևյալում, սինթետիկ հաշվի սկզբնական մնացորդը պետք է հավասար լինի դրան
կից բացված անալիտիկ հաշիվների սկզբնական մնացորդների հանրագումարին,
սինթետիկ հաշվի դեբետային շրջանառության գումարը’ անալիտիկ հաշիվների
դեբետային շրջանառությունների հանրագումարին, սինթետիկ հաշվի կրեդիտային
շրջանառության գումարը անալիտիկ հաշիվների կրեդիտային
շրջանառությունների հանրագումարին և վերջապես, սինթետիկ հաշվի վերջնական
մնացորդը պետք է հավասար լինի անալիտիկ հաշիվների վերջնական
մնացորդների հանրագումարին:
Անալիտիկ հաշիվները իրենց ձևով կարող են տարբեր լինել սինթետիկ
հաշիվների ձևից, բայց բնույթով նման են սինթետիկ հաշիվներին, ունեն երկու կողմ’
դեբետ և կրեդիտ, և գրանցումները կատարվում են միևնույն կանոններով:
Հաշվապահական ընթացիկ հաշվառման մեջ սինթետիկ և անալիտիկ
հաշիվների զուգահեռ, համատեղ վարումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն
կազմակերպության ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների հաշվառումը
ավելի օպերատիվ և ճկուն դարձնելու, բազմակողմանիորեն արտացոլելու, այլև
հաշվառման տփալները ստուգելու և հուսալիությունն ապահովելու տեսակետից:
Սինթետիկ և անալիտիկ հաշվառման փոխադարձ կապը ցույց տանք հետևյալ
օրինակով:
Գլխավոր գրքից և անալիտիկ հաշվառման գրանցամատյաններից վերցված
են «Նյութեր» և «Կրեդիտորական պարտք գնումների գծով» սինթետիկ և անալիտիկ
հաշիվների մնացորդները’ 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ:
Ըստ գլխավոր գրքի (սինթետիկ հաշվառման տվյալների) «Նյութեր» հաշվի
մնացորդը եղել է 12.290.000 դրամ: Ըստ հաշվառման գրանցամատյանի այն
գոյացել է հետևյալ նյութերի մնացորդների գումարից.
/V
47 3.8. ՍԻՆԹԵՏԻԿ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Տեղի ունեցած տնտեսական գործառնությունները սինթետիկ հաշվառման մեջ
արտացոլվում են հետևյալ կարգով:
Անալիտիկ հաշվառման մեջ յուրաքանչյուր նյութի և մատակարարի համար
բացվում է առանձին անալիտիկ հաշիվ, որի մեջ գործառնությունների հետևանքով
տեղի ունեցած փոփոխություններն արտացոլվում են հետևյալ կարգով.
«Փայտանյութ» (չափի միավորը’ խոր.մ)
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին անալիտիկ հաշիվների տփալներով
կազմվում է անալիտիկ հաշիվների շրջանառության տեղեկագրեր, որոնց
հանրագումարային տվյալները համեմատվում են համապատասխան սինթետիկ
հաշիվների տվյալների հետ:
«Նյութեր» սինթետիկ հաշվին կից բացված անալիտիկ հաշիվների
շրջանառության տեղեկագիր
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» սինթետիկ հաշվին կից
անալիտիկ հաշիվների շրջանառության տեղեկագիր
Այսպիսով, սինթետիկ և անալիտիկ հաշիվների շրջանառության տեղեկագրի
տվյալների համադրման արդյունքում ստուգում են կատարված գրանցումների
ճշտությունը և սինթետիկ հաշվառման տվյալներով կազմում սինթետիկ հաշիվների
շրջանառության տեղեկագիր:
52 ՍԻՆԹԵՏԻԿ ԵՎ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄ