ԳԼՈՒԽ 18 ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
18.1 ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներն են’
պարտւսվորությունները հանելուց հետո:
Կազմակերպությունների սեփական կապիտալի բաղադրիչները
ընդհանրացված կարգով արտացոլվում են հաշվապահական հաշվեկշռի երրորդ
բաժնում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում դրանց վերլուծական շարժը
ներկայացվում է ձև 3 «Սեփական կապիտալում փոփոխությունների մասին»
հաշվետվությունում:
Սեփական կապիտալի հիմնական բաղադրիչ է կանոնադրական կապիտալը,
որը բաժնետիրական ընկերություններում կոչվում է բաժնեհավաք կապիտալ:
Կանոնադրական կապիտալի չափը սահմանվում է կազմակերպությունների
հիմնադիր ժողովի կողմից հաստատված կանոնադրությամբ, որը հետագայում
կարող է փոփոխվել լրացուցիչ որոշմամբ:
Բաժնետիրական ընկերություններում սեփական կապիտալի բաղադրիչ է
համարվում նաև էմիսիոն եկամուտը, որը ձևավորվում է տեղաբաշխված բաժնետոմսերի
վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությամբ:
Կազմակերպության ակտիվների իրական արժեքի արտացոլման նպատակով
պարբերաբար կատարվում են ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվային հոդվածների
վերագնահատումներ, որոնց արդյունքում ձևավորված արժեքի աճը համաձայն
հաշվենկատության սկզբունքի, ձևակերպվում է դեռևս չիրացված շահույթ և որպես
լրացուցիչ կապիտալ ընդգրկվում սեփական կապիտալի կազմում’ «Վերագնահատումից
և վերաչափումից տարբերություններ» հոդվածով: Ընդ որում’
սեփական կապիտալի կազմում դրանք կարող են հանդես գալ ինչպես հիմնական
միջոցների, ոչ նյութական ակտիվների վերագնահատումից արժեքի աճի, այնպես
էլ ֆինանսական ակտիվների, հեռավորման գործիքների’ իրական արժեքով
վերաչափումից չիրացված շահույթների և վնասների կտրվածքով:
Սեփական կապիտալի բաղադրիչներից են նաև չբաշխված շահույթը և
պահուստային կապիտալը, որոնք կուտակվում են կազմակերպության կողմից և
օգտագործվում հատուկ նպատակների համար: Հիմնականում, դրանք ուղղվում են
նախորդ տարիների վնասների փոխհատուցման, շւսհաբաժինների
ֆինանսավորման, կանոնադրական կապիտալի ընդլայնման համար:
Կազմակերպությունների սեփական կապիտալի բաղադրիչներից
յուրաքանչյուրի ֆինանսական հաշվառման և գնահատման կարգը ներկայացնենք
հաջորդ պարագրաֆներում:
320 ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ: