Home » Рефераты » ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՒՄԸ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԶՈՒՏ ԱՐԺԵՔԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՈՎ

ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՒՄԸ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԶՈՒՏ ԱՐԺԵՔԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՈՎ

14.9. ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՒՄԸ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԶՈՒՏ ԱՐԺԵՔԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՈՎ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Պաշարների պահպանության վրա հսկողություն սահմանելու և դրանց
առկայությունը ստուգելու կարևորագույն միջոց է գույքագրումը:
Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների
արժանահավատությունն ապահովելու նպատակով կազմակերպությունը անց է
կացնում ակտիվների և պարտավորությունների գույքագրում (ՀՀ օրենքը
Հաշվապահական հաշվառման մասին 2002 թ., հոդված 17):
Կազմակերպություններում պաշարների գույքագրումը անց է կացվում ոչ պակաս
քան տարին մեկ անգամ, հաշվետու տարվա հոկտեմբերի մեկից ոչ շուտ, մինչև
տարեկան հաշվետվության կազմումը: Բացի դրանից, գույքագրումը պարտադիր է
կազմակերպության վերակազմավորման և լուծարման, նյութական
պատասխանատու անձի փոփոխման, հափշտակումների, չարաշահումների
փաստերի բացահայտման, ինչպես նաև նյութերի փչացումների, տարերային
աղետների, հրդեհների, այլ պատճառների հետևանքով առաջացած արտակարգ
իրավիճակների, նյութական ռեսուրսների վերագնահատման և այլ դեպքերում:
Գույքագրման անցկացման համար ստեղծվում է գույքագրող հանձնաժողով,
որի կազմը նշանակում է կազմակերպության ղեկավարը: Տրվում է հրաման
գույքագրման անցկացման մասին, նշելով կազմը’ նախագահ, անդամներ,
գույքագրումը սկսելու և ավարտելու ժամկետը: Գույքագրումը սկսելուց առաջ
նյութական պատասխանատու անձիք տալիս են գրավոր հայտարարություն այն
մասին, որ նյութերի մուտքին և ելքին վերաբերող բոլոր փաստաթղթերը գրանցված
են պահեստային հաշվառման քարտերում և հանձնված են հաշվապահություն:
Գույքագրման ժամանակ նյութերի առկայությունը որոշվում է հաշվելու,
կշռելու, չափելու միջոցով նյութական պատասխանատու անձի պարտադիր
ներկայությամբ:
Գույքագրման տվյալները գրանցվում են գույքագրման ցուցակներում, որոնք
լրացվում են ըստ յուրաքանչյուր պահեստի և նյութական պատասխանատու անձի’
երկու օրինակից, որտեղ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ

249 ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՒՄԸ
ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԶՈՒՏ ԱՐԺԵՔԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՈՎ:

որ գրանցումները և թվարկված արժեքները, որոնք ընդունվել են պատասխանատու
պահպանության ճիշտ են: Մեկ օրինակը հանձնվում է հաշվապահություն, որտեղ
համեմատում են նյութերի առկայությունը հաշվապահական հաշվառման
տվյալների հետ: Այն նյութերի անվանումները, ըստ որոնց համադրման արդյունքում
բւսցահայտվում են պակասորդներ կամ ավելցուկներ, ընդգրկվում են
համեմատական տեղեկագրի մեջ: Երեք օրվա ընթացքում նյութական
պատասխանատու անձիք պետք է տան բացատրություն դրա վերաբերյալ, որից
հետո հանձնաժողովը քննարկում է իր աշխատանքի արդյունքը:
Գույքագրման հետևանքով առաջացած ավելցուկների և պակասորդների
փոխադարձ հաշվանցումը թույլատրվում է միայն բացառության կարգով միևնույն
ստուգվող ժամանակաշրջանում, միևնույն նյութական պատասխանատու անձի
մոտ, միևնույն պաշարի նկատմամբ:
Բնական նորմայի սահմաններում բացահայտված պակասորդները դուրս են
գրվում որպես հաշվետու ժամանակաշրջանի ծախս, իսկ բնական նորմայից ավելի
պակասորդները գանձվում են մեղավոր անձերից:
Գույքագրման ժամանակ հայտնաբերված պաշարների պակասորդները
անկախ դրանց հետագա դուրս գրման կարգից, արտացոլվում են 7145 «Արժեքների
պակասորդներ և փչացումից կորուստներ, արտադրական ծախսումների
սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր, խոտանված
արտադրանքի հետ կապված ծախսեր» երկրորդ կարգի հաշվի դեբետում:
Գույքագրման ժամանակ հայտնաբերված նյութերի, արագամաշ
առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի, սեփակա(
արտադրության կիսապատրաստուքների, ապրանքների .
ա) ավելցուկի դեպքում ձևակերպվում Է
Դտ 211 «Նյութեր»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 214 «Անավարտ արտադրություն»
Դտ 215 «Արտադրանք»
Դտ 216 «Ապրանքներ»
Կտ 614 “Գործառնական այլ եկամուտներ”
բ) պակասորդների և կորուստների դեպքում
Դտ 714 “Գործառնական այլ ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 214 «Անավարտ արտադրություն»
Կտ 215 «Արտադրանք»
Կտ 216 «Ապրանքներ»
Բնական նորմայի սահմաններում կորստի գումարը գերազանցո
պակասորդը ենթակա Է գանձնման նյութապես պատասխանատու անձից: Պակաս
կամ հափշտակված պաշարների դիմաց մեղավոր անձերից գանձվում Է դրան
արժեքը շուկայական գներով: Պակասորդի վերագրում Է մեղավոր անձի
ձևակերպվում Է
Դտ 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցմա
գծով»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

250 ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՒՄԸ
ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԶՈՒՏ ԱՐԺԵՔԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՈՎ:

Եթե նյութապես պատասխանատու անձը վնասի փոխհատուցման գումարը
կանխիկ մուծում է դրամարկղ, ձևակերպվում է’
Դտ 251 «Դրամարկղ»
Կտ 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման
գծով»
Իսկ եթե պակասորդի գումարը պահվում է մեղավոր անձի աշխատավարձից
ապա ձևակերպվում է’
Դտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման
գծով»

Պաշարների հաշվեկշռային արժեքի չափումը ինքնարժեքից և իրացման
զուտ արժեքից նվազագույնով:

Համաձայն ՀՀ Հաշվապահական հաշվառման մասին օրենքի 10-րդ հոդվածի

հաշվետվություններ կազմելու հաշվենկատության սկզբունքի, պաշարները չպետք Է
գերագնահատվեն և հետևաբար ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտի 5-րդ կետի
պահանջով պետք Է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից
նվազագույնով: Այսինքն, պաշարների ինքնարժեքի մասնակի դուրս գրումը
իրացման զուտ արժեքի մակարդակին համապատասխանում Է այն տեսակետին, որ
ակտիվները չպետք Է արտացոլվեն ավելի բարձր արժեքով, քան ակնկալվում Է, որ
պիտի ստացվի նրանց վաճառքից կամ օգտագործումից (ՀՀՀՀՍ 2է կետ 23):
Նյութերը և այլ պաշարները, որոնք պահվում են արտադրության մեջ
օգտագործելու նպատակով չեն վերագնահատվում ինքնարժեքից ցածր, եթե
ակնկալվում Է, որ պատրաստի արտադրանքը, որում դրանք ընդգրկվելու են,
վաճառվելու Է ինքնարժեքին հավասար կամ գերազանցող գնով: Սակայն երբ
նյութերի գների անկումը այնպիսին Է, որ պատրաստի արտադրաքի ինքնարժեքը
գերազանցելու Է իրացման զուտ արժեքին, նյութերի ինքնարժեքը իջեցվում Է մինչև
իրացման զուտ արժեք:
Իրացման զուտ արժեքի հաշվարկը հիմնվում Է պաշարների իրացումից
սպասվելիք գումարի հաշվարկի պահին եղած առավել վստահելի փաստի վրա: Այդ
հաշվարկները կատարելիս հաշվի են առնում գների տատանումները, համալրման և
վաճառքի իրականացման ծախսերի տատանումները:
Ընդունենք, գույքագրման պահի դրությամբ պատրաստի արտադրանքի
պահեստում «Ա» արտադրանքի մնացորդը կազմել Է 1000 հատ, յուրաքանչյուրը
200 դրամ ինքնարժեքով, որը կկազմի 200.000 դրամ:
Պահեստում գտնվող հնացած, որակազրկված արտադրանքի համար
կազմված ակտի հիման վրա 150 հատ պատրաստի արտադրանքը հնարավոր է
վաճառել յուրաքանչյուրը 125 դրամով 20 դրամ լրացուցիչ ծախս կատարելու
դեպքում (համալրման, վաճառքի, կազմակերպման): Հետևաբար, 150 հատ
պատրաստի արտադրանքի արժեքը պետք Է իջեցնել մինչև իրացման զուտ արժեք:
Միավորի իրացման զուտ արժեքը կազմում Է
125-20 = 105 դրամ:
Ինքնարժեքի և իրացման զուտ արժեքի տարբերությամբ հաշվարկված
կոբստի գումարը կկազմի
‘ 150Х (200-105) = 14.250

251 ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՒՄԸ
ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԶՈՒՏ ԱՐԺԵՔԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՈՎ:

Պաշարների հաշվեկշռային արժեքը ճշգրտելու նպատակով ինքնարժեքի և
իրացման զուտ արժեքի տարբերությունը հաշվառվում է 218 «Պաշարների արժեք|
նվազում» պասիվային, կարգավորող հաշվով: Այդ հաշվի կրեդիտում արտացոլվոււ
է պաշարների ինքնարժեքի մինչև իրացման զուտ արժեք իջեցումները, put
դեբետում այդ իջեցումների գումարների հակադարձումները: Այս հաշվի մնացորդ[
կրեդիտային է, որով նվազեցվում է համապատասխան պաշարի դեբետային
մնացորդը; Վերոհիշյալ օրինակում արտադրանքի արժեքի իջեցումից կորստի
գումարով ձևակերպվում է
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 14.250
Կտ 218 «Պաշարների արժեքի նվազում» 14.250
1000 հատ «Ա» արտադրանքի հաշվեկշռային արժեքը կկազմի 215
«Արտադրանք» հաշվի մնացորդից հանած 218 «Պաշարների արժեքի նվազում»
հաշվի կրեդիտային մնացորդը, այսինքն
200.000 — 14.250 = 185.750
Հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում շուկայական իրավիճակի
փոփոխության դեպքում նմանատիպ պաշարների գները կարող են բարձրանալ: Այդ
դեպքում կատարվում է պահեստներում մնացորդ միավորների նախկինում
ճանաչված նվազումների հակադարձում, որը ձևակերպվում է
Դտ 218 «Պաշարների արժեքի նվազում»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

252 ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՒՄԸ
ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԶՈՒՏ ԱՐԺԵՔԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆՈՎ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика