Home » Рефераты » ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

18.5 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Պահուստային կապիտալը, որի նպատակն Է արտակարգ իրավիճակներում
որպես փոխհատուցման աղբյուր օգտագործումը, ձևավորվում է օրենսդրությամբ
նախատեսված կարգով կամ կազմակերպությունների տնօրինության խորհրդի
որոշմամբ:
Բաժնետիրական ընկերություններում պահուստային կապիտալը
ձևավորվում Է շահույթից կատարվող մասհանումների հաշվին: Ըստ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (հոդված 46-2) այն չպետք
Է պակաս լինի կանոնադրական կապիտալի 15%-ից: Եթե պահուստային
հիմնադրամը կազմում Է ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի
փոքր մեծություն, ապա այդ հիմնադրամին պետք Է հատկացվի շահույթի առնվազն
5%-ը:
Կազմակերպությունների հաշվապահական համակարգում պահուստային
կապիտալի ձևավորման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացման համար օգտագործվում Է 351 «Պահուստային կապիտալ»
պասիվային հաշիվը: Հաշվի կրեդիտում արտացոլվում են պահուստային
կապիտալին հատկացումները, իսկ դեբետում տարբեր նպատակներով
օգտագործումը: Հաշվի մնացորդը պահուստի գումարն Է հաշվետու ամսաթվի
դրությամբ:
Պահուստային կապիտալին կատարված հատկացումների գումարով
ձևակերպվում Է
/ Դտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (վնաս)»
Կտ 351 «Պահուստային կապիտալ»

339 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Պահուստային կապիտալի միջոցներն օգտագործվում են ընկերության
կորուստները ծածկելու, շահույթի չբավարարման դեպքում շահաբաժիններ
վճարելու և այլ նպատակների համար:
Օգտագործված պահուստային կապիտալի գումարով ձևակերպվում է,
վնասների ծածկման դեպքում
Դտ 351 «Պահուստային կապիտալ»
Կտ 342 «նախորդ տարիների չբաշխված շահույթ (վնաս)»
շահաբաժինները հաշվարկելիս
Դտ 351 «Պահուստային կապիտալ»
Կտ 52 Ց «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր
մասնակիցներին (հիմնադիրներին)»
լրացուցիչ բաժնետոմսեր թոդարկելիս և բաշխելիս
Դտ 351 «Պահուստային կապիտալ»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Պահուստային կապիտալի անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ
կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:

340 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика