дома » Рефераты » ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 10. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

10.1. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ոչ նյութական ակտիվները նյութաիրային բովանդակություն չունեցող
երկարաժամկետ օգտագործման ակտիվներ են: Դրանք արժեքային
արտահայտություն ունեցող այնպիսի իրավական հարաբերությունների
ձեռքբերման համար վճարված գումարներ են, որոնց օգտագործումից ակնկալվում
է դրանց օգտագործման կամ ծառայության ժամանակահատվածում ստանալ
եկամուտ: Ըստ ՀՀՀՀ 38. «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտի սահմանման’ ոչ
նյութական ակտիվը ֆիզիկական սուբստանցիայից զուրկ, որոշելի ոչ դրամային
ակտիվ է, որը պահվում է արտադրությունում օգտագործելու, ապրանքներ
(արտադրանք) մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու, այլ անձանց
վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար:
Ոչ նյութական ակտիվների սահմանումը ենթադրում է երեք պայման’
ա) որոշելիություն,
բ) վերահսկողություն,
գ) ապագա տնտեսական օգուտներ:
Ոչ նյութական ակտիվի սահմանումը պահանջում է, որպեսզի այն լինի
որոշելի գուդվիլից հստակ տարբերակվելու համար: Ոչ նյութական ակտիվը կարող
Է հստակ տարբերակվել գուդվիլից, եթե ակտիվը առանձնացնելի Է, այսինքն եթե
կազմակերպությունը կարող Է այն վարձակալության հանձնել, վաճառել կամ դուրս
գրել առանց կորցնելու ապագա այն տնտեսական օգուտները, որոնք հոսում են
նույն եկամտաստեղծ գործունեությունում օգտագործվող մյուս ակտիվներից:
Այնուամենայնիվ, առանձնացնելիությունն անհրաժեշտ պայման չէ որոշելիության
համար, քանի որ կազմակերպությունը կարոդ Է որոշակիացնել ակտիվը այլ եղանակով:
Ոչ նյութական ակտիվը պետք Է բավարարի նաև վերահսկելիության
պայմանը, այսինքն’ կազմակերպությունը պետք է հնարավորություն ունենա
վերահսկելու ոչ նյութական ակտիվից ստացվող օգուտները և միաժամանակ
սահմանափակելու այլ անձանց համար այդ օգուտների մատչելիությունը: Օրինակ,
կադրերի պատրաստման, հաճախորդների հետ հարաբերությունների
բարելավմանն ուղղված ծախսումները սովորաբար չեն բավարարում վերւսհսկե-
լիության պայմանը:
Ոչ նյութական ակտիվից առաջացող ապագա տնտեսական օգուտները
կարող են հանդես գալ ապրանքների կամ ծառայությունների իրացումից հասույթի,
ծախսումների տնտեսման կամ այլ օգուտների տեսքով, որոնք առաջանում են
կազմակերպության կողմից այդ ակտիվը օգտագործելուց:
Ոչ նյութական ակտիվներն ընդգրկում են լիցենզիաների, արտոնագրերի,
ապրանքային նշանների, ծրագրային ապահովման, հողի և բնական ռեսուրսների
օգտագործման իրավունքի ձեռք բերման համար կատարված ծախսումները և այլն:
Վերոհիշյալ իրավական հարաբերությունների ձևավորման սկզբունքները կարգավորվում
են ՀՀ իրավական ակտերով: Դրանց օգտագործման ժամկետը
սահմանվում Է պայմանագրային կարգով:

153 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ,
ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

Ոչ նյութական ակտիվների գնահատումը կատարվում . է հետևյալ
արժեքներով
1. սկզբնական (պատմական),
2. իրական,
3. վերագնահատման,
4. հաշվեկշռային,
5. մնացորդային:
Ոչ նյութական ակտիվը նախապես պետք է չափվի սկզբնական արժեքով:
Սկզբնական արժեքը որոշելիս պետք է հաշվի առնվի տվյալ ոչ նյութական
ակտիվի ձեռք բերման կամ ստեղծման կարգը և ակտիվի փոխհատուցման
աղբյուրը: Ելնելով դրանից ոչ նյութական ակտիվի սկզբնական չափման ժամանակ
հաշվի են առնում հետևյալ դեպքերը.
1Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում դրամական միջոցներով կամ այլ
դրամային ակտիվներով:
2. Ոչ նյութական ակտիվների փոխանակում:
3. Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում պետական շնորհի միջոցով:
4. Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում’ որպես ձեռնարկատիրական
գործունեության միավորման մաս:
5. Ներստեղծված ոչ նյութական ակտիվներ:
Եթե ոչ նյութական ակտիվը ձեռք է բերվում դրամական միջոցներով
փոխհատուցելու ճանապարհով, ապա նրա սկզբնական արժեքը ընդգրկում է
գնման գինը, չփոխհատուցվող հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները,
ինչպես նաև ակտիվի’ մինչև օգտագործման վիճակը հասցնելու հետ կապված ցանկացած
ծախսում: Եթե ոչ նյութական ակտիվի դիմաց վճարումը հետաձգվում է,
ապա դրա սկզբնական արժեքն իրենից ներկայացնում է վճարման համար այդ
ակտիվի դիմաց վճարվելիք դրամական միջոցների գումարը և վճարման ժամկետի
հետաձգման համար վճարված տոկոսները: Վերջինս համարվում է տոկոսային
ծախս վճարման ժամկետի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ
կապիտալացվում է որպես որակավորվող ակտիվին վերաբերող ծախս’ ըստ ՀՀՀՀ
23. «Փոխառության ծախսումներ» ստանդարտի:
Ոչ նյութական ակտիվները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում
են ճանաչումից հետո: Ոչ նյութական ակտիվների ճանաչման չափանիշները նման
են այն չափանիշներին, որոնք օգտագործվում են այլ ակտիվների համար: Ավելի
որոշակի’ ոչ նյութական ակտիվների հոդվածը պետք է ճանաչվի որպես ակտիվ այն
ժամանակ, երբ հոդվածի արժեքը կարելի է հուսալիորեն գնահատել, ինչպես նաև,
եթե հավանական է, որ գալիք տնտեսական օգուտները, որոնք կապված են
հոդվածի հետ, կհոսեն դեպի կազմակեպություն:
ճանաչման առաջին չափանիշը սովորաբար բավարարվում է անմիջապես,
որովհետև ակտիվի ձեռքբերման գործարքով որոշվում է դրա սկզբնական արժեքը:
ճանաչման երկրորդ չափանիշը բավարարվում է, Երբ կազմակերպությունը
գնահատում է ապագա տնտեսական օգուտների ստացման հավանականությունը’
կիրառելով խելամիտ և հիմնավորված ենթադրություններ, որոնք արտացոլում են
ղեկավարության այն տնտեսական պայմանների լավագույն գնահատականը, որոնք
առկա կլինեն ակտիվի օգտակար ծառայության ընթացքում:

154 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ,
ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика