дома » Рефераты » ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

17.4. ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.


Կազմակերպությունները եկամուտներ են ստանում նաե ոչ գործառնական
գործունեությունից: Ոչ գործառնական գործունեությունից եկամուտների մեջ
ներառվում են.
• եկամուտները ոչ ընթացիկ ակտիվների իրացումից,
• ընթացիկ ֆինանսական ակտիվների իրացումից,
• ընդհատված գործառնությանը վերագրելի ակտիվների իրացումից,
• ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից,
• արտարժույթի փոխարժեքային տարբերություններից,
• ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից,
• ֆինանսական ներդրումներից,

. ակտիվներին վերագրելի շնորհներից:
Ոչ ընթացիկ ակտիվների իրացումից եկամուտների հաշվառման համար
նախատեսված է 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ» առաջին կարգի պասիվային հաշիվը:
Այս հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները
6211 «Հիմնական միջոցների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ», 6212
«Ոչ նյութական ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ», 6213
«Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ», 6214 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ» հաշվի դեբետում արտացոլվում է ոչ ընթացիկ ակտիվների
վաճառքից ստացված եկամուտների դուրս գրումը ֆինանսական արդյունքին,
իսկ կրեդիտում’ եկամտի ստացումը:
621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ» հաշիվը կրեդիտագրվում է հետևյալ դեպքերում.
դեբիտորական պարտքի ձևավորմամբ

Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
621 եկամուտներ»
դրամական միջոցների ստացմամբ եկամուտ արտացոլելիս
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
621 եկամուտներ»
ստացված կանխավճարների հաշվին եկամուտը արտացոլելիս
Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»

298 ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) եկամուտներ»
հաշիվը դեբետագրվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջում եկամուտները
ֆինանսական արդյունքին դուրս գրելիս
Դտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»

Ընթացիկ ֆինանսական ակտիվների իրացումից եկամուտները
հաշվառվում և արտացոլվում են 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների
վաճառքներից (օտարումներից) եկամուտներ» առաջին կարգի պասիվային
հաշվում: Հաշիվը կրեդիտագրվում է եկամուտ ստանալիս, և դեբետագրվում է
ստացված եկամուտը ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրելիս:
Կազմվում են հետևյալ հաշավապահական թղթակցությունները,
ընթացիկ ֆինանսական ակտիվների իրացումից դեբիտորական պարտքի
ձևավորմւսմբ’

Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»
իրացման դիմաց դրամ ստանալիս
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»
ստացված կանխավճարի հաշվին եկամուտը արտացոլելիս
Դտ 523 «Ստացված կանխավճարներ»
Կտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»

այլ ակտիվների հետ փոխանակելիս
Դտ 141 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»
Դտ 143 յսճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվներ»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական
ակտիվներ»
Կտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»
ֆինանսական արդյունքի հաշվին ստացված եկամուտները դուրս գրելիս
Դտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»

299 ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Ընդհատված գործառնությանը վերագրելի ակտիվների իրացումից
ստացվող եկամուտը հաշվառվում և արտացոլվում է 623 «Ընդհատվող
գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ» պասիվային աոաջին կարգի հաշվում: Հաշիվը կրեդիտագրվում է
եկամուտ ստանալիս և դեբետագրվում է ստացված եկամուտը ֆինանսական
արդյունքի հաշվին դուրս գրելիս: Հաշիվը կրեդիտագրվում և դեբետագրվում է
ինչպես 621 և 622 հաշիվները:
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտների հաշվառման և արտացոլման համար նախատեսված
է 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիւյների
վերաչափումից եկամուտներ» առաջին կարգի պասիվային հաշիվը; Հաշվի
կրեդիտում արտացոլվում է վերաչափումից եկամուտը, իսկ դեբետում ստացված
եկամտի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ
կարգի հաշիվները 6241 «Հիմնական միջոցների վերագնահատումից
եկամուտներ», 6242 «Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից
եկամուտներ», 6243 «Հիմնական միջոցների գծով արժեզրկման կորստի
հակւսդարձումից եկամուտներ», 6244 «Ոչ նյութական ակտիվների գծով
արժեզրկման կորստի հակադարձումից եկամուտներ», 6245 «Ներդրումային գույքի
վերաչափումից եկամուտներ»:
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտներ» հաշվի կիրառման դեպքերը քննարկված են 9-րդ, 10-
րդ, 11-րդ գլուխներում:
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտներ» հաշիվը կրեդիտագրվում է հետևյալ
գործառնությունների կատարման ժամանակ.
հիմնական միջոցների, բնական ռեսուրսների և ոչ նյութական արժեքների
վերագնահատումից արժեքի աճի գումարով (եթե նախկինում վերագնահատման
ժամանակ այն ծախս է ճանաչվել)

Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Դտ 113 Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Դտ 115 «Հողամասեր»
Դտ 116 «Բնական ռեսուրսներ»
Դտ 118 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ»
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
Կտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից եկամուտներ»
ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափումից եկամուտները
արտացոլելիս

300 ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Դտ 122 «Ներդրումային գույք» ,
Կտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից եկամուտներ»
ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման կորստի հակադարձումից
եկամուտների արտացոլման ժամանակ
Դտ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
Դտ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
Կտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութակւսն
ակտիվների վերաչափումից եկամուտներ»

624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտներ» հաշիվը դեբետագրվում է հետևյալ դեպքերում.
ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատման ժամանակ արժեքի աճի դեպքում,
մաշվածքի և ամորտիզացիայի գումարների ավելացման չափով
Դտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից եկամուտներ»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»
Կտ 114 «ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական
միջոցների մաշվածություն»
Կտ 117 «Բնական ռեսուրսների սպառում»
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
ստացված եկամուտը ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրելիս
Դտ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից եկամուտներ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»

Արտարժույթի փոխարժեքային տարբերությունից եկամուտների
հաշվառման համար օգտագործվում է 625 «Արտարժույթի փոխարժեքային
տարբերություններից եկամուտներ» հաշիվը: Հաշիվը պասիվային է, կրեդիտում
արտացոլվում է առաջացած եկամտի գումարը, իսկ դեբետում դուրս գրումը
ֆինանսական արդյունքին: 625 «Արտարժույթի փոխարժեքային
տարբերություններից եկամուտներ» հաշիվը դեբետագրվում և կրեդիտագրվում է.
արտարժույթով դրամական հոդվածների վերահաշվարկումից առաջացած
եկամուտների գումարով’

301 ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվներ»
Դտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով սպասվելիք
համախառն մուտքեր»
Դտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու
համար»
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Դտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Դտ 254 «Այլ հաշիվներ բանկերում» և այլն
Կտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից
եկամուտներ»
արտարժույթի փոխարժեքային տարբերությունը ֆինանսական արդյունքի
հաշվին դուրս գրելիս
Դտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից
եկամուտներ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»

Ֆինանսական ներդրումներից ստացվող եկամուտների հաշվառման
համար օգտագործվում է 627«Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
պասիվային առաջին կարգի հաշիվը: Հաշվի կրեդիտում արտացոլվում է
ֆինանսական ներդրումներից հաշվեգրված եկամուտների գումարը, իսկ դեբետում
եկամուտների ճշգրտումը, դուրս գրումը ֆինանսական արդյունքին:
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշվին կից կարող են
բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները 6271 «Շահսւբաժիններ», 6272
«Տոկոսային եկամուտներ հաշվի առած գործարքի հետ կապված ծախսումները»,
6273 «Ֆինանսական վարձակալությունից եկամուտներ’ հաշվի առած գործարքի
հետ կապված ծախսումները»:
Հաշվի անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ներդրումների
աոանձին տեսակների:
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը կրեդիտագրվում է
հետևյալ դեպքերում.
հայտարարված շահաբաժինների և հաշվեգրված տոկոսների գումարով

Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Դտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
Դտ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
Դտ 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Դտ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով
հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
Կտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»

302 ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

տրված փոխառությունների և մինչև մարման ժամկետը պահվող
ներդրումների գծով ժամկետից շուտ մարման դեպքում հաշվեկշռային արժեքից
ավել ստացված գումարների արտացոլումը
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ» հաշիվը դեբետագրվում է
ֆինանսական ներդրումներից ստացված եկամուտները ֆինանսական արդյունքի
հաշվին դուրս գրելիս: Կազմվում է հետևյալ թղթակցությունը.
Դտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»
Տրված փոխառությունների և մինչև մարման ժամկետը պահվող
ներդրումների գծով ժամկետից շուտ մարման դեպքում հաշվեկշռային արժեքից
պակաս ստացված գումարների գծով եկամտի ճշգրտումը’
Դտ 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
Կտ 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ
ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Կտ 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով
ստացվելիք համախառն մուտքեր»

303 ՈՉ ԳՈՐԾԱՌԱՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика