дома » Рефераты » ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ (ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ (ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

17.11. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ (ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Շահութահարկը հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվող
ուղղակի հարկ է: Հարկի գումարի հաշվարկման և բյուջե վճարման կարգը
ներկայացված է գրքի 20-րդ գլխում:
Հաշվապահական հաշվառման նոր կարգի համաձայն շահութահարկի
գումարը արտացոլվում է կազմակերպության ծախսերի մեջ: Այդ նպատակով
օգտագործվում է 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)» ակտիվային
առաջին կարգի հաշիվը: 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
հաշիվը դեբետագրվում է ընթացիկ և հետաձգված հարկի գծով ծախսը
արտացոլելիս և կրեդիտագրվում է հետաձգված հարկի գծով փոխհատուցումը
ֆինանսական արդյունքին դուրս գրելիս:

318 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ (ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ:

Հաշվին կից կարոդ են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները 7511
«Ընթացիկ հարկի գծով ծախս (փոխհատուցում)», 7512 «Հետաձգված հարկի գծով
ծախս (փոխհատուցում)»:
Կազմվում են հետևյալ հաշվային բանաձևերը,
շահութահարկի գծով հսւշվառելիս (ընթացիկ մաս)’
Դտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին»
եթե շահութահարկի գծով հարկային պարտավորությունը հետաձգվում է
մինչև հաջորդ ժամանակաշրջան
Դտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
եթե շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև իրացման
գումարի ստացումը’

Դտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կտ 542 «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»
եթե մարվում է հետաձգված հարկային ակտիվը
Դտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կտ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
հաշվետու ժամանակաշրջանի վերջում շահութահարկի գծով
փոխհատուցման մնացորդը ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրելիս’
Դտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»
հետաձգված հարկի մասով շահութահարկի գծով փոխհատուցումը
արտացոլելիս,
ա) երբ առաջանում է հետաձգված հարկային ակտիվ.
Դտ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
Կտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
բ) երբ մարվում է հետաձգված հարկային պարտավորությունը
Դտ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
Կտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում շահութահարկի գծով ծախսի դուրս
գրումը ֆինանսական արդյունքին ձևակերպվում Է
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 751 «Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)»:

319 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ (ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика