Home » Рефераты » ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԿԻՏՆԵՐԻՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԿԻՏՆԵՐԻՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

20.5. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԿԻՏՆԵՐԻՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Շահաբաժին են անվանում շահույթի այն մասը, որը ենթակա Է բաշխման
բաժնետերերի միջև: Շահաբաժիններ հայտարարելու պարտականությունը
դրված է բաժնետիրական ընկերությունների տնօրենների խորհրդի վրա:
Շահաբաժինները սովորաբար վճարվում են տարվա արդյունքներով, սակայն
կարող են վճարվել և միջանկյալ շահաբաժիններ’ կիսամյակի կամ եռամսյակի
համար: Միջանկյալ շահաբաժինները հայտարարվում են տնօրենների խորհրդի
կողմից, իսկ տարեկանը’ բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից,
տնօրենների խորհրդի առաջարկությամբ:
Շահաբաժինները վճարվում են բաժնետոմսերի թվի համամասնությամբ:
Շահաբաժինների վճարման ժամանակ արտոնյալ բաժնետոմսերը ունեն
որոշակի արտոնություններ: Գոյություն ունեն արտոնյալ բաժնետոմսերի

404 ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԿԻՏՆԵՐԻՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

Սակայն դրանք ունեն որոշ ընդհանուր հատկություններ, որոնցից են
արտոնությունները շահաբաժինների վճարման ժամանակ: Արտոնյալ
բաժնետոմսերով նախատեսված է որոշակի շահաբաժնի վճարում, որը
սահմանվում է բացարձակ գումարով յուրաքանչյուր բաժնետոմսի համար կամ
տոկոսով բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ:
Արտոնյալ բաժնետոմսերով շահաբաժինների վճարումը կատարվում է այն
դեպքում, եթե ընկերությունը ստացել է շահույթ և տնօրենների խորհուրդը
հայտարարել է շահաբաժինները: Եթե շահաբաժիններ չեն հայտարարվել, ապա
դրանք կարող են ընդհանրապես չվճարվել: Սակայն արտոնյալ բաժնետոմսերի
մեծ մասը կրում են կումուլյատիվ բնույթ, որով ապահովվում է չվճարված
շահաբաժինների հետաձգում:Կուտակված շահաբաժինները վճարվում են
հաջորդ ժամանակաշրջանի շահաբաժինները հայտարարելուց հետո: Ընդ որում
սկզբից պետք է վճարվեն այդ բաժնետոմսերով շահաբաժինները (ներառյալ
կումուլյատիվ և հաշվետու տարվա շահաբաժինները) և նոր միայն սովորական
բաժնետոմսերով:
Շահաբաժինների բաշխման կարգը ցույց տանք օրինակով: ԲԲԸ-ն
կանոնադրական կապիտալը ձևավորվել է 500 արտոնյալ և 2.000 սովորական
բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու միջոցով: Արտոնյալ բաժնետոմսի
անվանական արժեքը 1.000 դրամ է, իսկ շահաբաժինը սահմանված է
անվանական արժեքի նկատմամբ’ Ց %: Առաջին տարում ընկերությունը ստացել
է 150.000 դրամ շահույթ, որի 15 %-ը ուղղվել է շահաբաժինների վճարմանը: Այդ
գումարը կազմել է 22.500 դրամ: Արտոնյալ բաժնետոմսերի գծով
շահաբաժինները պետք է վճարվեին 25.000 դրամի չափով (500 x 1.000x 5% :
100%): Հետևաբար, ընկերությունը վճարում է շահաբաժիններ միայն արտոնյալ
բաժնետոմսերի գծով, ընդ որում 2.500 դրամը չի վճարում և կուտակվում Է:
Ենթադրենք, հաջորդ տարում ընկերությունը ստացել է 300.000 դրամի շահույթ,
որից հայտարարվել են շահաբաժիններ 45.000 դրամ, այդ տարում
շահաբաժինները կբաշխվեն հետևյալ կերպ
Հայտարարված շահաբաժիններ 45.000 դրամ
Կուտակված շահարաժիններ___________________2.500 դրամ
Բաշխման ենթակա շահաբաժիններ 42.500 դրամ
Շահաբաժիններ արտոնյալ բաժնետոմսերի գծով 25.000 դրամ
Շահաբաժիններ սովորական բաժնետոմսերի գծով 17.500 դրամ
Շահաբաժինների գծով մասնակիցների հանդեպ առաջացած
պարտավորությունները արտացոլվում են հաշվապահական հաշվառման մեջ
շահաբաժինների հայտարարման ամսաթվին:
Շահաբաժինների գծով մասնակիցներին կրեդիտորական պարտքերի
հաշվառման համար կիրառվում Է 529 «Կարճաժամկետ կրեդիտորական
պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» պասիվային հաշիվը: Տարվա

405 ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԿԻՏՆԵՐԻՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

ընթացքում վճարված շահաբաժինները հաշվառում են 344 «Միջանկյալ
շահաբաժիններ» ակտիվային կարգավորող հաշվում:
Հաշվետու տարվա արդյունքներով հայտարարված շահաբաժինների
գումարով ձևակերպում են’

Դտ 342 « նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված
վնաս)»
Կտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին
(հիմնադիրներին)»
Շահույթի անբավարարության դեպքում շահաբաժինները կարող են վճարվել
պահուստային կապիտալի հաշվին: Պահուստային կապիտալի օգտագործումը
շահաբաժինների’ վճարման նպատակով ձևակերպում են
Դտ 351 «Պահուստային կապիտալ»
Կտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին
(հիմնադիրներին)»
Հաշվետու տարվա ընթացքում շահաբաժինների հայտարարումը
ձևակերպում են
Դտ 344 «Միջանկյալ շահաբաժիններ»
Կտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին
(հիմնադիրներին)»
Հաշվետու տարվա արդյունքներով շահաբաժինների հայտարարումից հետո
միջանկյալ շահաբաժինները դուրս են գրում հետևյալ ձևակերպմամբ’
Դտ 529 «Կարճաժամկետ կրեդիտոր.  պարտքեր մասնակիցներին
(հիմնադիրներին)»
Կտ 344 «Միջանկյալ շահաբաժիններ»
Հիմնադիրների հանդեպ շահաբաժինների գծով պարտավորությունների
մարումը ձևակերպում են
Դտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին
(հիմնադիրներին)»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Շահաբաժինները կարող են վճարվել ոչ միայն դրամական ձևով, այլ նաև
կազմակերպության բաժնետոմսերով: Բաժնետոմսերով շահաբաժինների
վճարումը չի առաջացնում փոփոխություններ կազմակերպության ակտիվների և
պարտավորությունների կազմում: Փոփոխությունը տեղի է ունենում միայն
կապիտալի կառուցվածքում: Բաժնետոմսերով շահաբաժինների վճարումը
կարող է հետապնդել տարբեր նպատակներ
• շրջանառու միջոցների խնայողություն,
• բաժնետոմսերի շուկայական գնի իջեցում,

406 ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԿԻՏՆԵՐԻՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  

• կանոնադրական կապիտալի մեծացում կուտակված շահույթի,
հաշվին:
Շահաբաժինների դիմաց տրվող բաժնետոմսերը գնահատվում են ընթացիկ
շուկայական գներով:
Բաժնետոմսերով շահաբաժինների վճարումը սովորաբար կատարվում է
տարվա արդյունքներով և ձևակերպվում է
Դտ 529 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին
(հիմնադիրներին)»
տտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» կամ
Կտ 312 «Չվճարված կապիտալ»

407 ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԿԻՏՆԵՐԻՆ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика