дома » Рефераты » ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

10.3. ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ոչ նյութական ակտիվների խմբում առանձնացվում են ներստեդծված ոչ
նյութական ակտիվները: Դրանք այնպիսի կապիտալացված ծախսումներ են, որոնք
հնարավոր են դարձնում ապագա տնտեսական օգուտների ներհոսքը, և այդ
ծախսումները հնարավոր է առանձնացնել: Այդպիսիք են նորամուծությունների
ներդրման նպատակով կատարվող ծախսումները:
Ներստեղծվող ոչ նյութական ակտիվների ստեղծման գործընթացը
բաժանվում է երկու փուլի
1 հետազոտության,
2 մշակման:
Հետազոտությունը նոր գիտական կամ տեխնիկական գիտելիքներ և
իմացություն ձեռք բերելու ակնկալիքով կատարվող սկզբնական և պլանավորված
ուսումնասիրություն է:
Մշակումը հետազոտության արդյունքների կամ այլ գիտելիքների կիրառումն
է նոր կամ էականորեն բարելավված նյութերի, սարքավորումների,
արտադրատեսակների, գործընթացի, համակարգերի կամ ծառայությունների
արտադրությունը (մատուցումը) պլանավորելու և նախագծելու համար մինչև
դրանց առևտրային արտադրության կամ օգտագործման սկիզբը:
Հետազոտության արդյունքում ի հայտ են գալիս նոր հայտնագործություններ,
գյուտեր, նոր տեխնոլոգիաներ, նոր նյութեր, սարքավորումը արտադրելու նոր
տարբերակներ, որոնցից ակնկալվող օգուտների ստացումը պայմանավորված է
մշակման փուլի հաջող իրագործմամբ: Հետազոտության փուլի ծախսումները
որպես ոչ նյութական ակտիվ չեն ճանաչվում, այլ ճանաչվում են տվյալ Ժամանակաշրջանի
ծախս, քանի որ կազմակերպությունը չի կարող որոշել, որ տվյալ

157 ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

փուլում ստեղծված ակտիվը կառաջացնի ապագա հավանական տնտեսական
օգուտներ:
Մշակման փուլում հետազոտության փուլի արդյունքները փորձարկվում և
դրվում են գործողության մեջ: Այդ փուլում կատարվում է նոր արտադրանքի
փորձանմուշի արտադրությունը կամ նոր տեխնոլոգիաների փորձարկումը: Եթե
փորձարկման արդյունքը դրական է, և հավանական է, որ դրա զանգվածային
արտադրությունից և օգտագործումից կազմակերպությունը կստանա տնտեսական
օգուտներ, ապա ծախսումների այդ բաժինը կապիտալացվում է ու
ամորտիզացվում: Մշակման ծախսումները կապիտալացվում են միայն այն
դեպքում, երբ ենթադրվում է, որ բավարար ֆինանսական աղբյուրներ կլինեն
դրանք իրականություն դարձնելու համար:
Ներստեղծված ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքը իրենից
ներկայացնում է այն ծախսումների հանրագումարը, որոնք կատարվել են սկսած
այն օրվանից, երբ ոչ նյութական ակտիվը առաջին անգամ բավարարել է
ճանաչման չափանիշները: Ոչ նյութական ակտիվի միավորին վերաբերող
ծախսումները, որոնք նախորդ ժամանակաշրջաններում ճանաչվել են որպես ծախս,
հետագայում չպետք է ճանաչվեն որպես ոչ նյութական ակտիվի սկզբնական մաս:
Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումների հաշվառման համար
հաշվային պլանով նախատեսված է 824. «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման
ծախսումներ» ակտիվային հաշիվը, որի դեբետում արտացոլվում են հաշվետու
ժամանակաշրջանում ոչ նյութական ակտիվների ներստեղծման վրա կատարված
ծախսումները, իսկ կրեդիտում ավարտուն ոչ նյութական ակտիվների ինքնարժեքը,
ծախս ճանաչված ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումները, ինչպես
նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ ոչ նյութական ակտիվներին
փոխանցվող, մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվների
ինքնարժեքը: Ծախսումների հաշվառումը կատարվում է ըստ նախատեսված
ուղղակի և անուղղակի ծախսումների հոդվածների: Ոչ նյութական ակտիվների
ներստեղծման ծախսումների գումարով ձևակերպվում է.
ա) ուղղակի նյութական ծախսումների գումարով
Դտ 8241 «Ուղղակի նյութական ծախսումներ»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
բ) աշխատանքի վճարման գծով ուղղակի ծախսումների գումարով
Դտ 8242 «Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով»
Կտ 5271 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի
վճարման գծով»
գ) սոցիալական ապահովագրության վճարումների գծով ուղղակի
ծախսումների գումարով’
Դտ 8243 «Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների
գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»

158 ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

դ) այլ ուղղակի ծախսումների գումարով
Դտ 8244 «Այլ ուղղակի ծախսումներ»
Կտ 1i2 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Ավարտուն ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքով (ինքնարժեքով)
ձևակերպվում է.
Դտ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
Կտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»:
‘ Հետազոտության ծախսումները որպես ժամանակաշրջանի ծախս դուրս
գրելիս ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»:
Մշակման փուլի չկապիտալացվող ծախսումները որպես ժամանակաշրջանի
ծախս դուրս գրելիս ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»:
Անավարտ ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումների գումարը
հաշվեկշռային հաշվին տեղափոխելիս (հաշվետու ժամանակաշրջանի վերջին)
ձևակերպվում է.
Դտ 133 «Անավարտ ոչ նյութական ակտիվներ»
Կտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումներ»:
Ոչ նյութական ակտիվների ներստեղծման ծախսումները ճշգրտելու համար
կատարում են վերագնահատում, որի նպատակը դրանց մինչև փոխհատուցվող
արժեքն իջեցումն Է:
Ներստեղծված ոչ նյութական ակտիվների հաշվառման կարգը ցույց տանք
հետևյալ օրինակով:
Օրինակ: 2006թ. կազմակերպության գիտահետազոտական լաբորատորիան
նոր արտադրատեսակի նախագծման և ստեղծման նպատակով կատարել Է
հետևյալ ծախսումները.
ա) Հումք և նյութեր 300.000 դրամ
բ) Արագամաշ առարկաներ 50.000 դրամ
գ) Աշխատավարձ նախագծողներին 250.000 դրամ
դ) Սոցիալական ապահովագրության հատկացումներ
60.000 դրամ
* Ընդամենը հետազոտության փուլի ծախսումներ 660.000 դրամ

159 ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Կատարված աշխատանքների արդյունքում ստեղծված նոր նախագծի
համաձայն, կազմակերպության փորձարարական արտադրամասը նոր
արտադրատեսակի փորձանմուշի արտադրման նպատակով կատարել է հետևյալ
ծախսումները.
ա) Հումք և նյութեր 600.000 դրամ
բ) Աշխատավարձ փորձանմուշը պատրաստողներին
400.000 դրամ
գ) Սոցիալական ապահովագրության
հատկացումներ 150.000 դրամ
Ընդամենը մշակման փուլի ծախսումներ 1.150.000 դրամ:
Նոր փորձանմուշի արտադրման հնարավորությունները հաշվելուց հետո
կազմակերպությունը որոշել է, որ հաջորդ տարվանից սկսած կսկսի նոր
արտադրատեսակի զանգվածային թողարկումը ոչ պակաս, քան առաջիկա չորս
տարվա ընթացքում: Մշակման փուլում կատարված ծախսումների վերլուծության
հիման վրա որոշվել է, որ կատարված ծախսումների 80%-ը բավարարում է
ակտիվի ճանաչման չաւիանիշներին և հաշվառվել է որպես ներստեղծված ոչ
նյութական ակտիվի (փորձանմուշի) ստեղծման ծախս, որը, ըստ
կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության, պետք է
ամորտիզացվի տարիների գումարի մեթոդով:
Նոր արտադրատեսակի թողարկման նպատակով կատարված ծախսումների
գումարով ձևակերպվում է.
Դտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման 1810.000
ծախսումներ»:
Կտ 211 «Նյութեր» 900.000
Կտ 213 «Արագամաշ առարկաներ» 50.000
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և 650.000
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր 210.000
պարտադիր սոցիալական ապահովագրության գծով»
Կատարված ծախսումների գումարից հետազոտության փուլի ծախսումները
դուրս են գրվում որպես ժամանակաշրջանի ծախս: Ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 660.000
Կտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման 660.000
ծախսումներ»
Մշակման փուլի ծախսումների 80%-ը կապիտալացնելիս ձևակերպվում է.
Դտ 1318 «Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, 920.000
բաղադրատոմսեր և փորձանմուշներ»
Կտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման 920.000
ծախսումներ»
Մշակման փուլի ծախսումների մնացած 20%-ը հաշվետու
ժամանակաշրջանի ծախսերի մեջ ներառելիս ձևակերպվում է

160 ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 230.000
Կտ 824 «Ոչ նյութական ակտիվների ներստեղծման 230.000
ծախսումներ»
Ներստեղծված ոչ նյութական ակտիվները ամորտիզացվում են
նախատեսված օգտակար ծառայության ընթացքում: Ամորտիզացիայի հաշվարկը
կատարվում է հաշվային քաղաքականության մեջ ընդունված, ակտիվի
օգտագործումից ակնկալվող եկամուտների ստացման մոդելին համապատասխան:
Մեր օրինակում, 2007 թվականից սկսած, առաջիկա հինգ տարիների
ընթացքում, ներստեղծված ոչ նյութական ակտիվների համար հաշվեգրվող
-ամորտիզացիայի գումարը կկազմի.
2007թ. 920000 X [4/10] =368000 դրամ
2008թ/ 920000 X [3/10] = 276000 դրամ
2009թ. 920000 X [2/10] = 184000 դրամ
2010թ.’ 920000 X [1/10] = 92000 դրամ
2007թ. հաշվարկված ամորտիզացիայի գումարով ձևակերպվում է.
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 368000
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» 368000
Ամբողջ գումարը ամորտիզացվելուց հետո ներստեղծված ոչ նյութական
ակտիվը դուրս է գրվում հւսշվեկշռից: Ձևակերպվում է.
Դտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» 920.000
Կտ 131 «Ոչ նյութական ակտիվներ» 920.000

161 ՆԵՐՍՏԵՂԾՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика