Home » Рефераты » ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

11.3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ներդրումային գույքը պետք է ապաճանաչվի (դուրս գրվի հաշվապահական հաշվեկշռից),
երբ օտարվում կամ լուծարվում է:
Ներդրումային գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վաճառքի կամ
ֆինանսական վարձակալության տալու միջոցով: Ներդրումային գույքի օտարման
ամսաթիվը որոշելիս կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 18. «Հասույթ»
ստանդարտով սահմանված ապրանքների վաճառքից հասույթի ճանաչման չափանիշները:
Ֆինանսական վարձակալության տալու կամ հետադարձ վարձակալությամբ
վաճառքի դեպքում կիրառվում է ՀՀՀՀՍ 17. «Վարձակալություն»
ստանդարտը:
Ներդրումային գույքը լուծարելուց կամ օտարելուց առաջացող ֆինանսական
արդյունքը պետք է որոշվի որպես օտարումից զուտ մուտքերի և այդ ակտիվի
հաշվեկշռային արժեքի միջև տարբերություն և ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում ճանաչվի որպես եկամուտ կամ ծախս (բացառություն է
կազմում հետադարձ վարձակալությամբ վաճառքը):
Վաճառված (օտարված) ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի
դուրսգրման դեպքում ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 122 «Ներդրումային գույք»
Վաճառքից ստացված Եկամտի ճանաչման դեպքում ստացված
փ,ոխհատուցման գումարով ձևակերպվում է.
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից եկամուտներ»:
Ֆինանսական վարձակալության տրված ներդրումային գույքի հաշվեկշռային
արժեքի դուրսգրման ժամանակ ձևակերպվում է.
Դտ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն
մուտքեր»
Կտ 122 «Ներդրումային գույք»:
Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված
սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված
մաշվածության և արժեզրկումից կորստի դուրսգրման դեպքում ձևակերպվում է.
Դտ 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի
մաշվածություն»
Դտ 124 «Արժեզրկումից կուտակված կորուստներ»
Կսէ 122 «Ներդրումային գույք»:

175  ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՃԱՆԱՉՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика