дома » Рефераты » ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԱՂՅՈՒԱԱԿ 9. 5

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

9.3. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հիմնական միջոցները շահագործման ընթացքում ենթարկվում են
մաշվածության (ֆիզիկական և բարոյական), և դրանց արժեքն ամորտիզացվում է,
այլ կերպ ասած մաս-մաս, որպես ծախս, դուրս է գրվում ակտիվի օգտագործումից
ստացվող եկամտից:
Ըստ ստանդարտի մաշվածությունը մաշվածության գումարի պարբերական
բաշխումն է դրա օգտակար ծառայության ընթացքում:
Մաշվածության պատճառ կարոդ են հանդիսանալ’
ա) ակտիվի օգտագործումը, շահագործումը,
բ) ժամանակի հոսքը (օրինակ’ 10 տարի վարձակալություն),
գ) հնացածությունը (տեխնոլոգիաների և շուկայական կոնյունկտուրայի
փոփոխությունները),
դ) սպառումը (բնական ռեսուրսների համար):
Բոլոր հիմնական միջոցները, բացի հողից, ունեն օգտակար ծառայության
սահմանափակ ժամկետ: Օգտակար ծառայության ժամկետի սահմանափակության
պատճառով այդ ակտիվների արժեքը շահագործման բոլոր տարիների ընթացքում
բաշխվում է ծախսումների տեսքով: Հիմնական միջոցների օգտակար ծառայության
ժամկետի սահմանափակության հիմնական պատճառներից են ֆիզիկական և
բարոյական մաշվածությունը: Նյութական ակտիվների ֆիզիկական
մաշվածությունը դրանց օգտագործման, ինչպես նաև բնության ուժերի (քամի, արև
և այլն) ազդեցության հետևանք է:
Բարոյական մաշվածությունը (հնացածությունը) հետևանք է տեխնիկայի
զարգացման և այլ պատճառների, երբ ակտիվները այլևս չեն համապատասխանում
արդի պահանջներին: Նույնիսկ շենքերը երբեմն դառնում են բարոյապես մաշված
չհասցնելով մաշվել ֆիզիկապես:
Հիմնական միջոցների մաշվածության գումարի վրա ազդում են երեք գործոն’
1. սկզբնական արժեքը,
2. ակնկալվող օգտակար ծառայությունը,
3. մնացորդային արժեքը:
Ակզբնական արժեքը ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ
վճարված դրամական միջոցների գումարն է, իսկ այլ ձևով հատուցելու դեպքում
հատուցման իրական արժեքը կամ ակտիվի ձեռքբերման, կամ կառուցման
ժամանակ կողմերի համաձայնությամբ որոշված վճարվելիք դրամական միջոցների
գումարն է, իսկ այլ ձևով հետագայում հատուցելու դեպքում’ հատուցման իրական
արժեքը ակտիվի ձեռքբերման պահի դրությամբ:
Ակտիվների օգտակար ծառայության ժամկետը, ըստ ստանդարտի, այն
ժամանակահատվածն է, որի ընթացքում կազմակերպությունն ակնկալում է

114 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

օգտագործել ակտիվը, կամ արտադրանքի այն քանակն է, կամ աշխատանքների,
ծառայությունների այն ծավալը, որն ակնկալում է ստանալ (կատարել, մատուցել)
ակտիվի օգտագործման միջոցով: Ակտիվի օգտակար ծառայության նախնական
գնահատման ընթացքում հաշվի են առնվում հետևյալ գործոնները’
ա) ակտիվի սպասվելիք օգտագործումը կազմակերպության կողմից,
բ) ֆիզիկական մաշվածությունը, որը կախված է հերթափոխերի թվից,
կազմակերպության կողմից իրականացվող վերանորոգման ու խնամքի ծրագրերից,
ինչպես նաև պարապուրդի ժամանակ ակտիվի պահպանման ու խնամքի
աստիճանից,
գ) տեխնիկական մաշվածությունը, որն առաջանում է արտադրության
գործընթացում տեղի ունեցած փոփոխությունների կամ բարելավումների
պատճառով,
դ) ակտիվի օգտագործման համար սահմանված իրավական կամ նմանատիպ
այլ սահմանափակումները (օրինակ’ ՀՀ օրենքը «Շահութահարկի մասին»):
Սովորաբար, մաշվող ակտիվի կամ մաշվող ակտիվների միասեռ, նմանատիպ
խմբերի օգտակար ծառայության գնահատումը կատարվում է նույնանման
ակտիվների օգտագործման փորձի հիման վրա: Որոշ դեպքերում, երբ նոր
տեխնոլոգիա է շահագործվում կամ էլ ակտիվներն օգտագործվում են նոր
արտադրանք արտադրելու, կամ նոր ծառայություններ մատուցելու համար, և
փորձը չնչին է, օգտակար ծառայության գնահատումը, չնայած աշխատատար
գործընթաց լինելուն, պակաս անհրաժեշտ չէ: Դա գնահատվում է փորձագետ
մասնագետների կողմից: Երբեմն, որևէ կազմակերպությունում մաշվող ակտիվի
օգտակար ծառայության ժամկետը կարող է ավելի կարճ լինել դրա տնտեսական
ծառայության ժամկետից: Այսինքն ֆիզիկական մաշվածության գործոնից բացի,
հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են հնացածությունը, որն
առաջանում է տեխնոլոգիայի փոփոխության արդյունքում կամ արտադրանքի
կատարելագործման, տվյալ ակտիվից ստացվող արտադրանքի կամ ծառայության
հանդեպ շուկայի պահանջարկի փոփոխման և իրավական սահմանափակումների
պատճառով (օրինակ վարձակալության ժամկետը):
Հիմնական միջոցների օգտակար ծառայությունը կարող է չափվել ոչ միայն
ժամանակային (տարիներով, ամիսներով), այլ նաև այնպիսի քանակային
ցուցանիշներով, ինչպիսին է տվյալ հիմնական միջոցի օգնությամբ արտադրված
արտադրանքի սահմանված քանակը: Այդ պատճառով, համաձայն ստանդարտների,
մաշվածության հաշվառման հիմքում կարոդ են լինել ինչպես զուտ ժամանակային,
այնպես էլ քանակային ցուցանիշները:
Մաշվող ակտիվների հիմնական տեսակների կամ դրանց դասերի օգտակար
ծառայությունը պարբերաբար վերանայվում է, ճշգրտվում են մաշվածության
նորմաներն ընթացիկ կամ հետագա ժամանակահատվածների համար: Եթե ներկա
գնահատումները զգալիորեն տարբերվում են նախորդ գնահատումներից, ապա
օգտագործվում է նոր օգտակար ծառայությունը հեռանկարային հիմունքներով
մաշվածությունը հաշվառելու համար:
Մնացորդային արժեքն այն զուտ գումարն է, որը կազմակերպությունն
ակնկալում է ստանալ ակտիվներից դրա օգտակար ծառայության վերջում
դուրսգրման սպասվող ծախսումները հանելուց հետո: Ակտիվի մնացորդային
արժեքը հաճախ զգալի չէ և կարելի է անտեսել ընդունելով զրոյական:
Գնահատման հիմքերը, որոնք օգտագործվում են’ որոշելու այն գումարները,
որոնցով արտացոլվում են մաշվող ակտիվները, պետք է ներառվեն

115 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

հաշվապահական հաշվառման քաղաքականության բացահայտման մեջ: Մաշվող
ակտիվների յուրաքանչյուր հիմնական դասի համար պետք է բացահայտվեն
ա) մաշվածությւսն հաշվարկման օգտագործվող մեթոդները,
բ) օգտակար ծառայության կամ մաշվածության հաշվարկման օգտագործվող
դրույքաչափը,
գ) հաշվետու ժամանակաշրջանում հաշվեգրված մաշվածության ընդհանուր
գումարը,
դ) մաշվող ակտիվների ընդհանուր գումարը և դրանց համապատասխան’
կուտակված մաշվածությունը:
Մաշվածության հաշվարկման մեթոդի ընտրությունը և մաշվող ակտիվի
օգտակար ծառայության գնահատումը մոտեցման հարցեր են: Ընդունված
մեթոդների, օգտակար ծառայությունների գնահատման, ինչպես նաև
մաշվածության կիրառվող դրույքաչափերի բացահայտումը ֆինանսական
հաշվետվություններ օգտագործողներին ապահովում է այնպիսի
տեղեկատվությամբ, որը հնարավորություն է տալիս հետևել ղեկավարության
կողմից ընտրված քաղաքականությանը, ինչպես նաև այլ կազմակերպությունների
հետ համեմատություններ անել: Նման նկատառումներից ելնելով անհրաժեշտ է
բացահայտել հաշվետու ժամանակաշրջանում հաշվեգրված մաշվածության
գումարը և տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կուտակված
մաշվածության գումարը: Ակտիվների մաշվածության գումարն իրենց օգտակար
ծառայության ընթացքում պարբերաբար բաշխելու համար կարող են կիրառվել
մաշվածության հաշվարկման տարբեր մեթոդներ
1. Գծային կամ հավասարաչափ հաշվարկման,
2. Ըստ տարիների ընդհանուր գումարի հաշվարկման,
3. Նվազող մնացորդի,
4. Արտադրված միավորների քանակի:
Մաշվածքի հաշվեգրման նշված մեթոդներից առաջինը հավասարաչափ է,
իսկ մնացածը արագացված:
1. Գծային կամ հավասարաչափ հաշվարկման մեթոդ : Այս մեթոդի
հիմքում’ օգտակար ծառայության ժամկետն է: Համաձայն այս մեթոդի օբյեկտի
գումարը հավասարաչափ բաշխվում է օգտակար ծառայության ժամկետի վրա:
Մաշվածությունը = ՍՍկզբնական արժեք — Մնացորդային արժեք
Օգտակար ծառայության ժամկետ
Մաշվածքի ամենամյա հատկացումների գումարը ակտիվի արժեքի
նկատմամբ կարող է արտահայտվել ինչպես դրամական միավորով, այնպես էլ’
տոկոսներով: Վերջին դեպքում մաշվածքի տարեկան հատկացումների դրամական
գումարը բաժանվում է հաշվեկշռային արժեքի վրա և բազմապատկվում 100
տոկոսով:
Այս մեթոդի դեպքում մաշվածքի նորման համարվում է հիմնական:
Դիտարկենք մաշվածքի հատկացումների պայմանական մի օրինակ’
հավասարաչափ բաշխման մեթոդով:
Ենթադրենք կազմակերպությունը ձեռք է բերել 20.000.000 դրամ սկզբնական
արժեքով հաստոց: Հաստոցի օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է, և
շահագործման վերջում հաստոցի մնացորդային արժեքը կազմում է 2.000.000
դրամ: Այս դեպքում, տարեկան մաշվածությունը, ըստ մաշվածության ուղղակի
մեթոդի, հաշվարկվում է հետևյալ կերպ

116 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Տարեկան մւսշվւսծությ ուն = = 3.600.000
5
Մաշվածության հաշվեգրումը հինգ տարիների համար կարելի է գրանցել
հետևյալ կերպ.

ԱՂՅՈՒՍԱԿ 9. 2

ԱՂՅՈՒՍԱԿ 9. 2

Ըստ աղյուսակի
1 Բոլոր 5 տարիների ընթացքում ամորտիզացիոն հատկացումները նույնն
են,
2 Կուտակված մաշվածությունը ավելանում է համաչափ,
3 Հաշվեկշռային արժեքը հավասարաչափ նվազում է մինչև չի
հավասարվում գնահատված մնացորդային արժեքին:
Մաշվածքի հաշվարկման գծային մեթոդը ավելի լայն կիրառություն ունի: Այն
համապատասխանում է հաշվապահական հաշվառման պարբերականության և
էականության սկզբունքին: Դա առավել նպատակահարմար է և հիմնավորված, երբ
հիմնական միջոցի կամ այլ ակտիվների արժեզրկումն ամենամեծ չափով կախված է
այն ժամկետից, որի ընթացքում դրանք օգտագործվել են: Աակայն, երբ հիմնական
միջոցի մաշվածքն առավելապես կախված է դրանց օգնությամբ թողարկվող
ապրանքի ծավալից կամ ժամերի քանակից, տվյալ մեթոդի կիրառումը հարմար չէ:
Դա նաև չի ընդունվում այն դեպքում, երբ հիմնական միջոցի արժեզրկման գործոն է
համարվում բարոյական մաշվածությունը, այսինքն հնացածությունը’
պայմանավորված նոր թողարկված տեխնոլոգիաների մրցակցելու և ֆունկցիոնալ
խնդիրները լուծելու անկարողությամբ:

2. Ըստ տարիների ընդհանուր գումարի հաշվարկման մեթոդ: Այս
մեթոդով հաշվեգրվող մաշվածության գումարը որոշելու համար օգտագործվում է
բանաձև, որի հայտարարը հավասար է ակտիվի օգտակար տնտեսական
ծառայության տարիների նիշերի գումարին, իսկ համարիչն այն տարիների քանակն
է, որոնք մնացել են ակտիվի գնահատված օգտակար տնտեսական ծառայությունում
(հակառակ հերթականությամբ): Արդեն հիշատակված օրինակում, նշված
հաստոցի սպասվող օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է: Տարիների
քանակի գումարը կկազմի 15 (գումարային թիվ): Այսինքն 1+2+3+4+5=15:
Այնուհետև, ամեն մի կոտորակը բազմապատկվում է մաշվածության գումարով, որը
կազմում է 18.000.000 դրամ (20.000.000 — 2.000.000): Այստեղից կստանանք
մաշվածության տարեկան ծախսը 5/15,4/15, 3/15, 2/15,1/15:
Համաձայն այս մեթոդի մաշվածության ամենամեծ ծախսերը գրանցվում են
առաջիս տարում և այնուհետև նվազում են ամեն հաջորդ տարի: Կուտակված
մաշվածությունն ավելանում է դանդաղ, իսկ հաշվեկշռային արժեքը, ըստ տարվա,
նվազում է կուտակված մաշվածքի գումարով մինչև հասնում է մնացորդային
արժեքին: Տարիների գումարի մեթոդի ժամանակ օգտագործվող տարիների
գումարի ցուցանիշը կարելի է արագ հաշվարկվել հետևյալ կերպ.

117 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

„ _ Nx(N+l)
2
որտեղ Տ-ը տարիների գումարն է ,
N-ը’ օբյեկտի օգտակար ծառայության տարիները:
Մաշվածքի հատկացումների աղյուսակը կունենա հետևյալ տեսքը.

ԱՂՅՈՒՄԱԿ 9. 3.

ԱՂՅՈՒՄԱԿ 9. 3.

3. Նվազող մնացորդի մեթոդ: Այս մեթոդը հիմնված է նույն սկզբունքի
վրա, ինչ որ ըստ տարիների ընդհանուր գումարի հաշվարկման մեթոդը: Չնայած
այս մեթոդում կարող է օգտագործվել մաշվածության ցանկացած դրույքաչափ,
սովորաբար, օգտագործվող դրույքաչափը ուղիղ գծային մեթոդի ժամանակ
կիրառվող մաշվածության դրույքաչափի կրկնապատիկն է: Այս գործընթացը
կոչվում Է մնացորդի նվազեցման մեթոդ մաշվածության կրկնակի դրույքաչափով:
Նախորդ օրինակում հաստոցի օգտակար ծառայության ժամկետը 5 տարի Էր:
Համաձայն մաշվածության հաշվարկի ուղիդ գծային մեթոդի տարեկան
մաշվածության դրույքաչափը կազմում Է 20 տոկոս (100% : 5 տարի): Համաձայն
կրկնակի նվազող մնացորդի մեթոդի’ մաշվածության դրույքաչափը կազմում Է 40
տոկոս (2×20%): Այս հաստատուն դրույքը’ 40 տոկոս, առաջին տարվա վերջում
կիրառվում Է սկզբնական արժեքի նկատմամբ, իսկ մնացած տարիներին
հաշվեկշռային արժեքի նկատմամբ: Մոտավոր գնահատված մնացորդային արժեքը
անտեսվում Է, քանի որ հաշվարկելով մաշվածությունը մինչև այն տարին, երբ
հաշվեկշռային արժեքը հավասարվում Է մնացորդային արժեքին, մաշվածության
ծախսը սահմանափակվում Է ակտիվի հաշվեկշռային արժեքը մինչև իր մնացորդային
արժեքն իջեցնելու համար անհրաժեշտ գումարով: Աղյուսակ 9.4-ի
տվյալները հաշվարկված են այս մեթոդով:

ԱՂՅՈՒՄԱԿ 9. 4.

ԱՂՅՈՒՄԱԿ 9. 4.

118 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Ինչպես ցույց է տրված աղյուսակում, մաշվածության գումարը տարեցտւսյփ
նվազում է ամեն հաջորդ տարվա ընթացքում: Եվ, վերջապես, մաշվածության
գումարը վերջին տարում սահմանափակվում է ակտիվի հաշվեկշռային արժեքը
մինչև իր մնացորդային արժեքն իջեցնելու համար անհրաժեշտ գումարով:
Պրակտիկայում, հաշվի առնելով հիմնական միջոցների ակտիվ մասի
ծանրաբեռնվածության աստիճանը, արագացման գործակիցը փոխվում է 1< К < 2
միջակայքում:
4. Արտադրված միավորների քանակի մեթոդ : Այս մեթոդը ենթադրում
է, որ մաշվածությունը համարվում է միայն ակտիվների օգտագործման հետևանք, և
Ժամանակը ազդեցություն չի գործում մաշվածության հաշվառման վրա: Թողարկված
արտադրանքի ծավալի հիման վրա մաշվածքի հաշվառումը ենթադրում է, որ
հիմնական միջոցների սկզբնական արժեքն արժեզրկվում է դրա օգտագործման
արդյունքում թողարկված արտադրանքի յուրաքանչյուր միավորի հետ, և այդ
պատճառով մաշվածքը անխտիր հաշվեգրվում է յուրաքանչյուր արտադրանքի
համար:
Ենթադրենք հաստոցը կարող է իրականացնել մի քանի գործողություններ, և
դրանից սպասվող ծառայությունը կազմում է 180.000.000 միավոր: Մաշվածության
Ծախսումներն, ըստ արտադրված միավորների, կհաշվարկվեն’ օգտագործելով
հետևյալ բանաձևը.
Ակզբնական արժեք ֊Մնացորդ, արժեք _ 20.000.000 — 2.000.000 _ Q ^
Արտւսդր. միավորների սպասվող քան. 180.000.000
Ենթադրենք շահագործման առաջին տարում հաստոցով արտադրվել է
40.000.000 միավոր արտադրանք, երկրորդ տարում’ 60.000.000 միավոր, երրորդ
տարում 20.000.000 միավոր, չորրորդ տարում 40.000.000 միավոր, իսկ հինգերորդ
տարում’ 20.000.000 միավոր: Մաշվածության ծախսումների աղյուսակը կունենա
հետևյալ տեսքը.

ԱՂՅՈՒԱԱԿ 9. 5

ԱՂՅՈՒԱԱԿ 9. 5

Արտադրված արտադրանքի ծավալից կախված’ մաշվածության հաշվառման
մեթոդը ներկայացնում Է գնված հիմնական միջոցների ծախսերի ճշգրիտ
համադրումը եկամուտներին, որոնք ստացվել են հիմնական միջոցների մի քանի
տարիների օգտագործման ընթացքում, հետևյալ պայմաններով.
ш)к հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետն ուղղակիորեն
որոշվում Է դրա օգնությամբ թողարկված արտադրանքի միավորով,
У բ) բարոյական մաշվածության գործոնի դերն աննշան Է,
* գ) արտադրանքի թողարկման ծավալը’ հատերով, չափելի Է:

119 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Դիտարկենք տարբերությունները մաշվածքի ամենամյա գումարի և
աշխատանքի կամ շահագործման միավորների միջև: Կուտակված մաշվածքն ամեն
տարի ավելանում է ուղղակիորեն կախված աշխատանքի կամ օգտագործման
միավորից:
Վերջապես, հաշվեկշռային արժեքն ամեն տարի նվազում է աշխատանքի կամ
օգտագործման ցուցանիշին ուղիղ համեմատական այնքան ժամանակ, քանի դեռ չի
հասել մնացորդային արժեքին: Մեթոդը,, որն օգտագործվում է որոշելու համար
յուրաքանչյուր օբյեկտի ենթադրվող օգտակար ծառայության ժամկետը, պետք է
համապատասխանի սահմանված ակտիվներին: Օրինակ, արտադրված
ապրանքների քանակը կապվում է դրանք արտադրող հաստոցների հետ, և օբյեկտի
օգտագործման ժամերի քանակը որպես լավագույն ցուցանիշ կարող է ծառայել մեկ
ուրիշ հաստոցի ամորտիզացիայի (մաշվածության) հաշվառման ժամանակ: Այս
մեթոդը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ օբյեկտի հանձնումը դրա օգտակար
ծառայության ընթացքում կարոդ է սահմանվել բավականին ճշգրիտ:
Եթե մաշվածությունը հնարավոր է հաշվարկել աշխատած ժամերի քանակից
կախված մեթոդով և թողարկված արտադրանքի ծավալից կախված մեթոդով, ապա
գերադասելի է օգտագործել դրանցից երկրորդը, քանի որ հիմնական միջոցների
ծախսերի U դրանցից ստացված եկամուտների համադրումն ավելի ճշգրիտ
կստացվի բնաիրային միավորներով (հատերով) հաշվարկելիս:
Մաշվածքի հաշվեգրման մեթոդը’ կախված ակտիվի անմիջական
օգտագործման ժամերի քանակից, հիմնված է այն ենթադրության վրա, որ տվյալ
ակտիվի մաշվածությունն ամենից առաջ կախված է ակտիվի աշխատելու,
օգտագործելու (եկամտի ստացման նպատակով) ժամանակի քանակից: Հիմնական
միջոցների մաշվածքի ծավալը 1 ժամում մաշվածքի նորման, սահմանվում է
հետևյալ ձևով.
Հիմնական միջոցների մաշվածքի նորման 1 ժամում= Մնացորդի արժեք^
1 Շահագործման ռեսուրսի ժամերով)
ժամանակաշրջանի ընթացքում մաշվածքի ծախսերը որոշվում են մաշվածքի
նորման բազմապատկելով ժամանակաշրջանի այն ժամերի քանակով, երբ
անմիջականորեն օգտագործվել է տվյալ հիմնական միջոցը:
Ըստ վերևում բերված օրինակի կազմակերպության գնած հաստոցի
(20.000.000 դրամ) տեխնիկական բնութագրում նշված է, որ դրա անընդհատ
շահագործման ռեսուրսը ժամերով կազմում է 20.000.000 ժամ: Դա նշանակում է, որ
հաստոցի արժեքը յուրաքանչյուր ժամում կնվազի 0,9 դրամով
20.000.000 — 2.000.000
20.000.000

Այս մեթոդը նույնպես գործում է հաշվապահական հաշվառման
պարբերականության և էականության սկզբունքներին համապատասխան: Դրա
կիրառումը նպատակահարմար է այն իրադրություններում, երբ հիմնական
միջոցների աշխատանքի ժամերն իսկապես ուղղակիորեն եկամուտ են բերում:
Սակայն բավական հաճախ սարքավորումն աշխատում է ապարդյուն
(պարապուրդով), և երբ այդ պարապուրդային աշխատանքի տևողությունը երկար է,
տվյալ մեթոդը հիմնական միջոցների մաշվածքի ծախսերի և տվյալ
ժամանակահատվածում դրանցից ստացվող օգուտների (եկամուտների)

120 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

նաև բարոյական մաշվածությւսն դեպքում:
Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածությունը
հաշվառվում է 112 նույնանուն պասիվային, կարգավորող հաշվով (իր
ենթահաշիվներով): 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն» հաշվի կրեդիտում արտացոլվում են հիմնական միջոցների
մաշվածության հաշվեգրված գումարները, վերագնահատումից մաշվածության
աճը, նորից շահագործման հանձնված հիմնական միջոցների կուտակված մաշ-
վածությունը, իսկ դեբետում’ օտարված, դուրս գրված և օտարման նպատակով
պահվող, ֆինանսական վարձակալության տրված, հիմնական հոտից խոտանված
անասունների մաշվածության հաշվեգրված գումարների դուրսգրումը, ինչպես նաև
վերագնահատումից մաշվածության նվազումը: Մաշվածքի ձևակերպումները և
հաշվարկները կատարվում են ըստ հիմնական միջոցների հիմնական խմբերի:
Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածքի գումարը
հաշվեգրելիս ձևակերպվում է.
Դտ 7122 «Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և
սպասարկման գծով ծախսեր»
Դտ 7132 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների
մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և
սպասարկման ծախսեր»
Դտ 8133 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների
մաշվածություն»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցների համար մաշվածություն
չի հաշվարկվում: ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական
միջոցների կուտակված մաշվածքը 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական
միջոցների մաշվածություն» հաշվից տեղափոխվում է 114 «ժամանակավորապես
շահագործումից հանված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվ:
Ձևակերպվում է.
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
Կտ 114 «ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական
միջոցների մաշվածություն»:
Հետագայում, այդ օբյեկտները նորից շահագործման հանձնելիս, կուտակված
մաշվածքը վերականգնվում է հետևյալ ձևակերպմամբ.
Դտ 114 «ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական
միջոցների մաշվածություն»:
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:

Այնուհետև մաշվածության հաշվառման գործընթացը շարունակվում է
սովորական կարգով:
Նախորդ ժամանակաշրջանում պակաս հաշվարկված մաշվածության
ուղղումների դեպքում.

121 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ա) երբ այն նվազեցվում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից,
ձևակերպվում է’
Դտ 3411 «էական սխալների ուղղման արդյունքում առաջացած
ճշգրտում»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
բ) երբ այն ներառվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքներում.
Դտ 7411 «նախորդ տարիների գործառնական գործունեությունից
ծախսեր (էական սխալների ուղղման արդյունքում)»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
Նախորդ ժամանակաշրջանում ավել հաշվարկված մաշվածության ուղղման
դեպքում ձևակերպվում է
ա) երբ այն վերագրվում է սեփական կապիտալին
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
Կտ 3411 «էական սխալների ուղղման արդյունքում առաջացած
ճշգրտում»
բ) երբ այն վերագրվում է հաշվետու տարվա ֆինանսական արդյունքին
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
Կտ 6411 «Նախորդ տարիների գործառնական գործունեությունից
եկամուտներ (էական սխալների ուղղման արդյունքում)»:
Հիմնական միջոցների վաճառքի (օտարման), ֆինանսական
վարձակալության տալու, հիմնական հոտից անասունների խոտանման, ինչպես
նաև հիմնական միջոցները օգտագործումից հանելու և իրացման նպատակով
պահելու դեպքում կուտակված մաշվածության գումարը դուրս է գրվում և
ձևակերպվում.
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»:
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Օրինակ: «Ա» կազմակերպության հաշվապահությունը 2006թ. դեկտեմբերի
31-ին հաշվարկել է հիմնական միջոցների մաշվածությունը, որը կազմել է ընդամենը
1.225.000 դրամ, այդ թվում.
ա) արտադրության մեջ օգտագործվող հաստոցներինը’ 300.000 դրամ, որն
ուղղակիորեն վերագրվում է թողարկվող արտադրանքին,
բ) արտադրամասի շենքինը 310.000 դրամ,
գ) արհեստանոցի սարքավորումներինը 90.000 դրամ,
դ) արհեստանոցի շենքինը’ 75.000 դրամ,
ե) վարչական շենքինը 290.000 դրամ,

122 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

զ) պատրաստի արտադրանքի վաճառքի համար նախատեսված խանութի
շենքինը 160.000 դրամ:
Տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները,
ա) արտադրության մեջ օգտագործվող հաստոցների վերաբերյալ.
Դտ 8114 «Ուղղակի արտադրական այլ ծախսումներ» 300,000
Կտ 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն» 300.000
բ) արտադրամասի շենքի վերաբերյալ.
Դտ 8133 «Արտադրական նշանակության հիմնական միջոցների 310.000
մաշվածություն»
Կտ 1121 «Շենքերի մաշվածություն» 310.000
գ) արհեստանոցի սարքավորումների վերաբերյալ.
Դտ 8124 «Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ» 90.000
Կտ 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն» 90.000
դ) արհեստանոցի շենքի վերաբերյալ.
Դտ 8124 «Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ» 75.000
Կտ 1121 «Շենքերի մաշվածություն» 75.000
ե) վարչական շենքի վերաբերյալ.
Դտ 7132 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների 290.000
մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և
սպասարկման ծախսեր»
Կտ 1121 «Շենքերի մաշվածություն» 290.000

զ) պատրաստի արտադրանքի վաճառքի համար նախատեսված խանութի
շենքի վերաբերյալ.
Դտ 7122 «Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման 160.000
և սպասարկման գծով ծախսեր»
Կտ 1121 «Շենքերի մաշվածություն» 160.000

123 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика