дома » Рефераты » ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 9. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

9.1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ (ԳՆԱՀԱՏՈՒՄԸ) ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հիմնական միջոցները կազմակերպության նյութական ակտիվներ են, որոնք
օգտագործվում են կազմակերպությունում արտադրանքի արտադրության,
աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների
իրացման» վարձակալության տալու կամ վարչական նպատակներով,
նախատեսվում են օգտագործել ավելի քան մեկ տարի ժամկետով և օգտագործման
ընթացքում պահպանում են իրենց բնաիրային տեսքը:
Հիմնական միջոցների ճիշտ հաշվառումը անհրաժեշտ է նոր ստեղծվող
արտադրանքի կամ այլ ակտիվների ինքնարժեքում դրանց արժեքը ճիշտ
Փոխանցելու տեսանկյունից: Հիմնական միջոցների հաշվապահական հաշվառումը
պետք է ապահովի մուտքի, ներքին տեղափոխումների, ելքի ճիշտ փաստաթղթային
ձևակերպումը և հաշվային ռեգիստրներում արտացոլումը: Այն նպատակաուղղված
է հիմնական միջոցների մաշվածության, հաշվեկշռային արժեքի փոխհատուցման,
արժեզրկումից առաջացած կորուստների հաշվարկմանը և հաշվառմանը:
Հաշվառումը պետք է ապահովի հիմնական միջոցների դուրսգրման և իրացման
հետևանքների ճիշտ որոշումը: Նշված խնդիրների իրականացման գործում կարևոր
է հիմնական միջոցների հիմնավորված դասակարգումը, դրանց գնահատումը,
հաշվառման ժամանակ կիրառվող փաստաթղթերի և հաշվային ռեգիստրների ճիշտ
ընտրությունը:
Հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման հիմնական
մոտեցումները ներկայացվում են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտում:
Հիմնական միջոցները հաշվառման մեջ բաժանվում են հետևյալ խմբերի
1. Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ.
ա) շենքեր,
բ) կառուցվածքներ,
գ) փոխանցող հարմարանքներ,
դ) մեքենաներ և սարքավորումներ,
ե) տրանսպորտային միջոցներ,
զ) արտադրական, տնտեսական գույք, գործիքներ.
է)բազմամյա տնկարկներ,
ը) բանող և մթերատու անասուններ,
թ) այլ հիմնական միջոցներ:
2. Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ,
3. Հողամասեր,
4. Բնական ռեսուրսներ,
5. Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ:

98 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ
ՉԱՓՈՒՄԸ (ԳՆԱՀԱՏՈՒՄԸ) ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հաշվապահական հաշվառման մեջ կիրառվում են հիմնական միջոցների
չափման, գնահատման հետևյալ չափանիշները.
1. Սկզբնական (պատմական) արժեք,
2. Իրական արժեք,
3. Վերագնահատման արժեք,
4. Մնացորդային արժեք,
5. Հաշվեկշռային արժեք:
Սկզբնական (պատմական) արժեքը ակտիվի ձեռքբերման կամ կառուցման
ժամանակ վճարված դրամական միջոցների գումարն է, իսկ այլ ձևով հատուցելու
դեպքում հատուցման իրական արժեքը: Դա ակտիվի ձեռքբերման կամ կառուցման
ժամանակ կողմերի համաձայնությամբ որոշված վճարվելիք դրամական միջոցների
գումարն է, իսկ այլ ձևով հետագայում հատուցելու դեպքում հատուցման իրական
արժեքը դրա ձեռքբերման պահի դրությամբ:
Հիմնական միջոցների միավորը, որը համապատասխանում է ակտիվի
ճանաչման չափանիշներին, պետք է սկզբնապես չափվի (արտացոլվի) իր
սկզբնական արժեքով (ինքնարժեքով): Հիմնական միջոցների միավորի սկզբնական
արժեքը ընդգրկում է դրա գնման գինը, ներկրման տուրքերը, հարկերը և
պարտադիր այլ վճարները, որոնք համապատասխան մարմնի կողմից ենթակա չեն
կազմակերպությանը հետ վերադարձման, ինչպես նաև ակտիվը իր նպատակային
օգտագործման համար աշխատանքային վիճակի բերելու հետ կապված ցանկացած
ծախս (այսինքն տվյալ ակտիվի տեղադրման և մինչև շահագործումը
իրականացվող ծախսերը): Օբյեկտի գնման ժամանակ մատակարարի կողմից
տրամադրված ցանկացած զեղչ և արտոնություն հանվում է գնման գնից:
Անմիջականորեն ինքնարժեքի հետ կապված ծախսումներից են տեղանքի
նախապատրաստման, տրանսպորտային, բեռնման, բեռնաթափման, տեղակայման
ծախսումները, մասնագետների (օրինակ ճարտարապետների, ինժեներների)
վարձատրությունը և այլն:
Իրական արժեքը այն գումարն է, որով ակտիվը առևտրական գործարքի
ընթացքում կարոդ է փոխանակվել իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև:
Վերագնահատման արժեքը ակտիվի այն արժեքն է, որը որոշվում է դրա
վերագնահատման արդյունքում:
Մնացորդային արժեքը այն զուտ գումարն է կամ պիտանի նյութերի իրական
արժեքը, որը կազմակերպությունը ակնկալում է ստանալ ակտիվից’ դրա
օգտագործման ծառայության վերջում, դուրսգրման սպասվող ծախսերը հանելուց
հետո:
Հաշվեկշռային արժեքը (փոխանցվող գումար) այն գումարն է, որով ակտիվը
ճանաչվում է և ներառվում հաշվեկշռի մեջ’ կուտակված մաշվածությունը և
արժեզրկումից կուտակված կորուստները հանելուց հետո: Արժեզրկումից
կորուստները այն գումարն է, որով ակտիվի հաշվեկշռային արժեքը գերազանցում է
փշխհատուցվոդ գումարը:

99 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ
ՉԱՓՈՒՄԸ (ԳՆԱՀԱՏՈՒՄԸ) ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հիմնական միջոցների միավորը ճանաչվում է որպես ակտիվ, երբ
հավանական է, որ դրա օգտագործումից կազմակերպությունը կստանա
տնտեսական օգուտներ, և այդ օբյեկտի արժեքը հնարավոր է արժանահավատորեն
չափել: Կազմակերպությունը սկզբնական ճանաչման պահին ունեցած տվյալների
հիման վրա պետք է որոշի ապագա տնտեսական օգուտների ստացման
հավաստիության աստիճանը:
Ճանաչման երկրորդ չափանիշը սովորաբար բավարարվում է անմիջապես
փոխանակման գործարքով, որը հաստատում է ակտիվի ձեռքբերումը, որոշում է
դրա սկզբնական արժեքը: Եթե ակտիվը ստեղծվում է կազմակերպության կողմից,
առանց այլ կողմի ներգրավման, ապւս արժեքի չափումը կատարվում է կառուցման
ընթացքում օգտագործվող նյութերի, աշխատուժի և այլ միջոցների ձեռքբերման
գծով արտաքին կողմերի հետ իրականացվող գործարքների արդյունքում:
Որոշ հիմնական միջոցներ կարող են ձեռք բերվել շրջակա միջավայրի
պահպանության և անվտանգության նպատակով, որոնց օգտագործումից
կազմակերպությունը չի ակնկալում տնտեսական օգուտներ, սակայն դրանք
անհրաժեշտ են կազմակերպությանը իր այլ ակտիվներից ապագա տնտեսական
օգուտներ ստանալու համար: Հետևաբար, դրանք պետք է ճանաչվեն որպես
ակտիվ:
Օրինակ քիմիական կոմբինատը կարող է ստիպված լինել տեղագրելու
քիմիական արդյունաբերության արտադրանքի պահպանման և փոխադրման
տեխնոլոգիաներ, որպեսզի բավարարի շրջակա միջավայրի պահպանության
պահանջները կապված վտանգավոր նյութերի արտադրության և պահեստավորման
հետ:

100 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՍԿԶԲՆԱԿԱՆ
ՉԱՓՈՒՄԸ (ԳՆԱՀԱՏՈՒՄԸ) ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика