дома » Рефераты » ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

9.7. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների
արժանահավատության ապահովման նպատակով կատարվող հիմնական
միջոցների գույքագրումը իրականացվում Է գույքագրման մեթոդական ցուցումների
համաձայն:
Գույքագրումը պարտադիր Է հետևյալ դեպքերում և ժամկետներում,
ա) Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ
հաշվետու տարվա նոյեմբերի 1-ից ոչ շուտ: Հիսուն հազար և ավելի կտոր գիրք
ունեցող գրադարանային ֆոնդինը հուլիսի 1-ից ոչ ուշ:
բ) Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման դեպքերում
լուծարման գործընթացի սկզբի դրությամբ:
գ) Տարերային աղետների, հրդեհների, վթարների և այլ արտակարգ
իրավիճակների դեպքերում հնարավոր սեղմ ժամկետներում:
դ) Նյութական պատասխանատու անձի փոփոխման դեպքում’ գույքի
ընդունման-հանձնման օրը:
ե) Օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Հիմնական միջոցների գույքագրումը կարող Է իրականացվել երեք տարին
մեկ անգամ: Հիսուն հազար և ավելի կտոր գիրք ունեցող գրադարանային ֆոնդինը
հինգ տարին մեկ անգամ:
Գույքագրման անցկացման համար կազմակերպությունում ստեղծվում Է
գույքագրման հանձնաժողով:
Մինչև փաստացի գույքագրում սկսելը, գույքագրման հանձնաժողովը պետք Է
ստանա գույքագրումը սկսելու պահի դրությամբ հիմնական միջոցների մուտքի և

140 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ:

ելքի բոլոր փաստաթղթերը: Նյութական պատասխանատու անձինք տալիս են
հայտարարություն այն մասին, որ մինչև գույքագրում սկսելը, գույքի մուտքի և ելքի
բոլոր փաստաթղթերը հանձնված են հաշվապահություն կամ փոխանցված են
հանձնաժողովին: Մինչև գույքագրում սկսելը պետք է ստուգել վերլուծական
հաշվառման գրանցամւստյանների (գույքային քարտերը, գույքային գրքերը,
գույքային ցուցակները և այլն) և տեխնիկական փաստաթղթերի առկայությունն ու
վիճակը: Հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում կամ տեխնիկական
փաստաթղթերում անճշտությունների և տարբերությունների հայտնաբերման
դեպքում պետք է կատարել համապատասխան ուղղումներ և ճշգրտումներ:
Հիմնական միջոցների գույքագրման ժամանակ հանձնաժողովը զննում է
օբյեկտները և գույքագրման ցուցակներում գրանցում դրանց լրիվ անվանումները,
համառոտ բնութագիրը, թողարկման տարեթիվը, գույքային, գործարանային և
անձնագրային համարները:
Հիմնական միջոցների, այդ թվում հողամասերի և բնական ռեսուրսների
գույքագրման ժամանակ հանձնաժողովը պետք է ստուգի հիմնական միջոցների
նկատմամբ կազմակերպության սեփականության իրավունքը հաստատող
փաստաթղթերի առկայությունը:
Հաշվառման չվերցված կամ այնպիսի օբյեկտների բացահայտման դեպքում,
որոնց մասին հաշվապահական գրանցամատյաններում բացակայում են կամ
նշված են ոչ ճիշտ տվյալներ, հանձնաժողովը պետք է գույքագրման ցուցակներում
գրանցի այդ օբյեկտների վերաբերյալ ճշգրտված տվյալներ:
Գույքագրմամբ բացահայտված չհաշվառված օբյեկտների գնահատումը
պետք է կատարվի’ ելնելով կազմակերպության հաշվապահական հաշվառման
քաղաքականությունից, հիմնվելով կամ կազմակերպությունում առկա համանման
օբյեկտների գների, կամ դրանց իրական արժեքի վրա: Մաշվածությունը որոշվում է
ըստ օբյեկտի իրական տեխնիկական վիճակի: Գնահատման և մաշվածության
վերաբերյալ տվյալները ձևակերպվում են համապատասխան ակտերով:
Եթե գույքագրման ժամանակ բացահայտվում են կապիտալ բնույթի
աշխատանքները հաշվապահական հաշվառման մեջ չարտացոլելու դեպքեր, ապա
գույքագրման հանձնաժողովի կողմից համապատասխան փաստաթղթերի միջոցով
որոշվում է օբյեկտի հաշվեկշռային արժեքի փոփոխությունը, և կատարված
փոփոխույունների վերաբերյալ տվյալները գրանցվում են գույքագրման
ցուցակներում:
Շահագործման և վերականգնման համար ոչ պիտանի հիմնական միջոցների
համար գույքագրման հանձնաժողովը կազմում է առանձին գույքագրման ցուցակ
նշելով դրանց շահագործման հանձնելու ամսաթիվը և ոչ պիտանիության վիճակին
հասնելու պատճառները:
Գույքագրման ժամանակ առկա հիմնական միջոցների տվյալները գրանցվում
են գույքագրման մատյաններում կամ գույքագրման ակտերում, որոնք կազմվում են
2 օրինակից, մեկը տրվում է հաշվապահությանը, իսկ մյուսը նյութական
պատասխանատու անձին:
Հիմնական միջոցների գույքագրման արդյունքների արտացոլման համար
կազմակերպության հաշվապահության կողմից կազմվում են համապատասխան
համեմւսմսսկան տեղեկագրեր ձև ՀՄ-11 (էջ 142):

141 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

Համեմատական տեղեկագրերը կազմվում են այն ակտիվների համար, որոնց
գույքագրման ժամանակ բացահայտվել են շեղումներ հաշվառման տվյալներից:
Համեմատական տեղեկագրում փաստացի տվյալների և հաշվապահական
հաշվառման համեմատման արդյունքում արտացոլվում են գույքագրման արդյունքները
ավելցուկը և պակասորդը: Գույքագրմամբ բացահայտված շեղումների
կարգավորման համար առաջարկությունները գույքագրման հանձնաժողովի կողմից
ներկայացվում են կազմակերպության ղեկավարին: Գույքագրմամբ բացահայտված
թերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է
կազմակերպության ղեկավարը:
Գույքագրմամբ բացահայտված ավելցուկները, պակասորդները և արժեքների
փչացումից կորուստները ձևակերպվում ու արտացոլվում են այն
ժամանակաշրջանի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեջ,

որին վերաբերում է գույքագրումը: Գույքագրման
արդյունքներից ելնելով’ կազմվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները
ա) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկների գումարով’
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» կամ
Դտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
բ) գույքագրմամբ հայտնաբերված պակասորդների և փչացումից
կորուստների գումարով’
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» կամ
Կտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Եթե պակասորդը և արժեքների փչացումից կորուստները վերագրվում են
նյութական պատասխանատու անձանց, փոխհատուցվում են կազմակերպության
աշխատակիցների կողմից կամ նրանցից գանձվում են դատւսվճռով, կազմվում են
հետևյալ հաշվապահական ձևակերպումները.
Դտ 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման
գծով»
Կտ 6145 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ»
Կտ 5243 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր ավելացված արժեքի
հարկի գծով»:
Հիմնական միջոցների գույքագրման արդյունքների հաշվառման կարգը ցույց
տանք հետևյալ օրինակով:
Օրինակ: 2007 թ. կազմակերպության տնօրենի հոկտեմբերի 20-ի հրամանով
ձևավորված հանձնաժողովը կատարել է հիմնական միջոցների գույքագրում,
արդյունքները ակտով հանձնվել են հաշվապահություն, որտեղ կազմված
համեմատական տեղեկագրից հայտնաբերվել է.
ա/ Մեքենաների և սարքավորումների կազմում 0914 գույքային համարի տակ
հաՀվառվող խառատային հաստոցի պակասորդ: Հաստոցի հաշվեկշռային արժեքը

143 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ:

380.000 դրամ է: Որոշվել է պակասորդի գումարը բռնագանձել արտադրամասի
պետից:
բ/ Տնտեսական գույքի գծով’ 12 աթոռի ավելցուկ, յուրաքանչյուրի
հաշվեկշռային արժեքը’ 17.000 դրամ:
Հայտնաբերված պակասորդի գումարով ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 380.000
Կտ 1114 «Մեքենաներ և սարքավորումներ» 380.000
միաժամանակ’ այդ գումարը նյութական պատասխանատու անձին
վերագրելիս.
Դտ 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի 380.000
փոխհատուցման գծով»
Կտ 6145 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ» 380.000
միաժամանակ’ նյութական պատասխանատու անձի կողմից պակասորդի
գումարի փոխհատուցումը ձևակերպելիս.
Դտ 251 «Դրամարկղ» 380.000
Կտ 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի 380.000
փոխհատուցման գծով»
իսկ աշխատավարձից պահելու դեպքում’
Դտ 5271 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր 380.000
աշխատավարձի վճարման գծով»
Կտ 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի 380.000
փոխհատուցման գծով»
Գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկի գումարով
ձևակերպվում է.
Դտ 1116 «Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ» 204.000
Կտ 6145 «Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ» 204.000

144 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика