дома » Рефераты » ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

17.6. ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.


Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ֆինանսական
հաշվետվությունների կազմման ժամանակ առկա սխալները կարող են
հայտնաբերվել ընթացիկ ժամանակաշրջանում: Սխալները կարող են առաջանալ
թվաբանական անճշտությունների, հաշվապահական հաշվառման
քաղաքականության կիրառման ընթացքում թույլ տրված սխալների, փաստերի ոչ
ճշգրիտ մեկնաբանման, անփութության հետևանքով: Հաշվի են առնվում այն
սխալները, որոնք էական են կամ հաշվապահական հաշվառման
քաղաքականության փոփոխման հետևանք են: էական սխալներ են համարվում
ընթացիկ ժամանակաշրջանում բացահայտված այն սխալները, որոնց հետևանքով
նախորդ մեկ կամ մի քանի հաշվետու ժամանակաշրջանների ֆինանսական
հաշվետվությունները չեն կարող այլևս արժանահավատ համարվել իրենց
ներկայացման ամսաթվի դրությամբ:
Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը դա որոշակի
սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձևեր և արարողակարգեր են,
որոնք ընդունվում են կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում
վարելու, ֆինանսական հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու
նպատակով:

304 ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ: 

Եթե կազմակերպությունը ընտրում է այնպիսի քաղաքականություն, ըստ որի
էական սխալների ուղղումների և հաշվապահական հաշվառման
քաղաքականության փոփոխությունների արդյունքները ներառվում են հաշվետու
ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մեջ. ապա օգտագործվում է 641
«Նախորդ տարիների եկամուտներ» առաջին կարգի պասիվային հաշիվը:
Հաշվի կրեդիտում արտացոլվում է էական սխալների ուղղման և
հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության արդյունքում
առաջացած նախորդ տարիների եկամուտների գումարը, իսկ դեբետում դրա դուրս
գրումը ֆինանսական արդյունքին:
6-41 «Նախորդ տարիների եկամուտներ» հաշվիս կից կարոդ ես բացվել
հետևյալ երկրորդ կարգի հաշիվները 6411 «Նախորդ տարիների գործառնական
գործունեությունից եկամուտներ (էական սխալների ուղղման արդյունքում)», 6412
«Նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտներ
(հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների
արդյունքում)», 6413 «Նախորդ տարիների ոչ գործառնական գործունեությունից
եկամուտներ (էական սխալների ուղղման արդյունքում)», 6414 «Նախորդ
տարիների ոչ գործառնական գործունեությունից եկամուտներ (հաշվապահական
հաշվառման քաղաքականության փոփոխությունների արդյունքում)», 6415
«Նախորդ տարիների արտասովոր դեպքերից եկամուտներ»:
Եկամուտները հաշվառելու ժամանակ շահագործման մեջ գտնվող հիմնական
միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով նվազեցվում է դրանց մաշվածքը և
ամորտիզացիան, իսկ մնացած ակտիվների արժեքն ավելացվում է: Կազմվում են
հետևյալ ձևակերպումները.
մաշվածքի նվազեցման դեպքում’

Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»
Դտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
Կտ 641 «Նախորդ տարիների եկամուտներ»
ակտիվների արժեքը ավելացնելիս
Դտ 211 «Նյութեր»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 215 «Արտադրանք»
Դտ 216 «Ապրանքներ» և այլն
Կտ 641 «Նախորդ տարիների եկամուտներ»
Հաշվառված եկամուտները ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրվելիս
ձևակերպվում է
Դտ 641 «Նախորդ տարիների եկամուտներ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»

305 ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ: 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика