Home » Рефераты » ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության
արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է
հաշվապահական հաշվետվություններից:
Հաշվապահական հաշվետվությունները կազմակերպությունների
գործունեությունը բնութագրող ցուցանիշների ամփոփ համակարգ են, որոնք
տեղեկատվության արտաքին և ներքին օգտագործողներին հնարավորություն են
տալիս գնահատելու դրանց գործունեության արդյունքները: Հաշվետու
ժամանակաշրջանի ընթացիկ հաշվառման տվյալները ամփոփված ներկայացվում
են հաշվապահական հաշվեկշռում, որի միջոցով կարոդ ենք պարզել
կազմակերպության ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների կազմում
հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները,
կարելի է գնահատել կազմակերպության տնտեսական և ֆինանսական վիճակը:
Սակայն սա բավարար չէ կազմակերպության ֆինանսատնտեսական
գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Այդ
նկատառումով հաշվապահական հաշվեկշիռը կազմելիս ընթացիկ հաշվառման
տվյալներից օգտվելով, կազմում են նաև հաշվետվության այլ ձևեր, որոնք
բնութագրում են կազմակերպության գործունեության կարևորագույն
ցուցանիշները: Դրանց ամբողջությունը, հաշվապահական հաշվեկշռի հետ միասին,
կազմում է ֆինանսական հաշվետվությունը:
Հաշվապահական հաշվետվությունը բովանդակում է անհրաժեշտ
տեղեկություններ տվյալ կազմակերպության աշխատանքի հիմնական
բնագավառների արտադրանքի թողարկման և իրացման, սեփական կապիտալի
փոփոխությունների, դրամական հոսքերի, ֆինանսական դրության, հաշվային
քաղաքականության և այլնի վերաբերյալ: Հաշվետվությունները կարևոր
նշանակություն ունեն կազմակերպության տնտեսական գործունեության
կառավարման և վերահսկողության գործում: Հաշվետվության վերլուծությունը
ամենահուսալի և ամենակարևոր միջոցն է կազմակերպության գործունեության
արդյունքները ուսումնասիրելու, դրա զարգացման ընթացքի վրա դրականորեն
ներգործելու և հետագա զարգացման ուղղությունը և ուղիները ճիշտ որոշելու
համար:
Հաշվապահական հաշվետվությունները պետք է լինեն ճշմարիտ և լրիվ,
կազմվեն և ներկայացվեն ժամանակիս, լինեն պարզ ու մատչելի:
Հաշվապահական հաշվետվությունները, ըստ ընդգրկման
ժամանակաշրջանի, լինում Են միջանկյալ և տարեկան: Միջանկյալ
հաշվետվությունը կազմվում է ամիսը, եռամսյակը մեկ անգամ, իսկ տարեկան
հաշվետվությունը յուրաքանչյուր տարվա վերջում և ընդգրկում է տվյալ
կազմակերպության ամբողջ տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը:
Հաշվապահական հաշվետվությունները, ելնելով ցուցանիշների
ընդհանրացման աստիճանից, լինում են սկզբնական և ամփոփ: Սկզբնական
հաշվետվությունը կազմվում է ինքնուրույն իրավաբանական անձ հանդիսացող
կազմակերպությունում, իսկ ամփոփ հաշվետվությունը միավորումներում,
գերատեսչություններում, նախարարություններում նրանց համակարգի մեջ մտնող
կազմակերպությունների սկզբնական հաշվետվությունների խմբավորման միջոցով
և ընդհանրացնում է այդ գերատեսչությունների համակարգի մեջ մտնող

92 ԳԼՈՒԽ 7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը միասին
վերցրած: Ամփոփ հաշվետվությունները անվանում են նաև համախմբված
հաշվետվություններ:
Հաշվապահական հաշվետվությունները, ըստ կազմման տեղի,
օգտագործողների և նպատակների, լինում են. ա) կառավարչական հաշվառման
(ներքին) հաշվետվություններ, բ) ֆինանսական հաշվետվություններ:
Կառավարչական հաշվառման (ներքին) հաշվետվությունների միջոցով
ներկայացվում են,
— հաշվետու ժամանակաշրջանի ծախսերի նախահաշվի կատարումը,
— թողարկված պատրաստի արտադրանքի տեսականու կալկուլյացիան և
շահութաբերությունը ըստ արտադրատեսակների,
— հաշվետու ժամանակաշրջանի ծախսերի փոփոխությունները կախված
արտադրության ծավալների տատանումներից, մոտ ապագայում
կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ռազմավարության
վերլուծությունը և այլն:
Կառավարչական հաշվառման հաշվետվությունների ցուցանիշները
համարվում են առևտրային գաղտնիք, ենթակա չեն հրապարակման և
օգտագործվում են կազմակերպությունների տնտեսական գործունեությունը
կառավարելու և վերահսկելու համար:
ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման
բարեփոխումների մասին» թիվ 740 որոշմամբ 1999 թվականից ուժի մեջ է մտել
Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 1
ստանդարտը, որը կանոնակարգում է ֆինանսական հաշվետվությունների
ներկայացումը: Ֆինանսական հաշվետվություններում ներկայացվում են
տեղեկատվություններ կազմակերպության
ա) ակտիվների,
բ) պւսրճււսվորությունների,
գ) սեփական կապիտալի,
դ) եկամուտների և ծախսերի, ներառյալ շահույթներն ու վնասները,
ե) դրամական հոսքերի մասին:
Կազմակերպության գլխավոր հաշվապահը պատասխանատու է
ֆինանսական հաշվետվությունները ժամանակին և ճիշտ կազմելու և
ներկայացնելու համար:
Ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը ներառում է
ա) հաշվապահական հաշվեկշիռը,
բ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,
գ) սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,
ե) ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները,
ներառյալ հաշվապահական հաշվառման քաղաքականությունը:
Հաշվապահական հաշվեկշիռը կազմվում է հաշվետու տարվա համար, որը
ընդգրկում է հունվարի 1-ից դեկտեմբերի 31֊ը ընկած ժամանակաշրջանը:
Հաշվապահական հաշվեկշռի նպատակը կազմակերպության ֆինանսական
վիճակի և գործունեության մասին տեղեկատվության ներկայացումն է ժամանակի

93 ԳԼՈՒԽ 7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

օգտագործողների համար որոշումներ կայացնելիս:
Ի տարբերություն հաշվապահական հաշվեկշռի, որի նպատակը
կազմակերպության ֆինանսական վիճակի և գործունեության մասին
տեղեկատվության ապահովումն է ժամանակի որոշակի պահի դրությամբ,
ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը տեղեկատվություն է
ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված ծախսերի,
ստացված եկամուտների և ֆինանսական վերջնական արդյունքի վերաբերյալ:
Կազմակերպության տնտեսական գործունեության ֆինանսական արդյունքները
հաշվետվությունում ներկայացվում են ըստ եկամուտների և ծախսերի ձևավորման
գործառնական, ոչ գործառնական և արտասովոր:
Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը
արտացոլում է երկու հաշվետու ամսաթվերի դրությամբ սեփական կապիտալում
տեղի ունեցած փոփոխությունները, որոնք ներկայացնում են տվյալ
ժամանակաշրջանում կազմակերպության զուտ ակտիվների կամ կապիտալի
ավելացումը կամ կրճատումը:
Դրամական հոսքերի մասին հաշվետվությունը տեղեկատվություն է
հաղորդում հաշվետու ժամանակաշրջանում, ըստ առանձին գործունեության
ոլորտների, կազմակերպության դրամական միջոցների մուտքերի, ելքերի և
մնացորդների վերաբերյալ:
Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները ներառում
են հաշվապահական հաշվեկշռում, ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում, արտացոլված գումարների ավելի մանրամասն վերլուծում
(աղյուսակների տեսքով):
Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն
դրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության
ցուցանիշները: Ֆինանսական հաշվետվությունը պետք է ունենա հետևյալ
հիմնական վավերապայմանները
ա) անվանումը,
բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը,
գ) կազմակերպության անվանումը և իրավական տեսակը,
դ) գտնվելու վայրը,
ե) թվային ցուցանիշների ներկայացման չափը,
զ) պատասխանատու անձանց ստորագրությունները:
Ֆինանսական հաշվետվությունները ստորագրում են կազմակերպության
ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության
կնիքով:
Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները
ներկայացնում են
ա) հիմնադիրներին,
բ) պետական մարմիններին օրենքով սահմանված կարգով:
Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամկետ է սահմանված,
տարեկան հաշվետվությունների համար մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ
միջանկյալի հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա
ընթացքում:

94 ԳԼՈՒԽ 7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика