3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ
ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՈՒՄ:
3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
Այս կամ այն կազմակերպությանը ծանոթանալու, այն մոտիկից ճանաչելու
համար ամենից առաջ անհրաժեշտ է իմանալ, թե ինչքան և ինչպիսի ակտիվներ
ունի, որոնք են այդ ակտիվների առաջացման աղբյուրները: Նշված հարցերի
պատասխանը ստանալու համար պետք է ուսումնասիրել տփալ կազմակերպության
հաշվեկշիռը:
Հաշվապահական հաշվեկշիռը երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի
ձախ մասը կոչվում է ակտիվ, իսկ աջ մասը պասիվ: Ակտիվում արտացոլվում են
կազմակերպության բոլոր ակտիվները’ ըստ կազմի և տեղաբաշխման, իսկ
պասիվում ըստ գոյացման աղբյուրների և նպատակային նշանակման:
Հաշվեկշռում ակտիվները և ակտիվների գոյացման աղբյուրները
արտացոլվում են առանձին բաժիններով: Յուրաքանչյուր բաժին ընդգրկում է
ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին տեսակներ,
որոնք կոչվում են հաշվեկշռի հոդվածներ: Հաշվեկշռի ակտիվի հոդվածների
գումարների հանրագումարը միշտ հավասար է լինում հաշվեկշռի պասիվի
հոդվածների գումարների հանրագումարին: Այդ հավասարությունը հետևանք է այն
բանի, որ հաշվեկշռի և’ ակտիվում, և’ պասիվում արտացոլվում են նույն
կազմակերպության ակտիվները՝ ըստ տարբեր հատկանիշների, ակտիվում ըստ
կազմի և տեղաբաշխման, պասիվում ըստ գոյացման աղբյուրների և նպատակային
նշանակման:
Հաշվեկշռի ակտիվի և պասիվի հանրագումարների հավասարակշռությունը
հաշվապահական հաշվառման առաջին և հիմնական պահանջներից մեկն է:
Հաշվապահական հաշվառման հետագա բոլոր աշխատանքները հիմնվում են այդ
հավասարության վրա:
Այսպիսով, հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության ակտիվների
ընդհանրացված արտացոլման մի եղանակ է երկու խմբավորումներով, ըստ այդ
ւսկտիվների կազմի և տեղաբաշխման և ըստ դրանց գոյացման աղբյուրների ու
նպատակային նշանակման, որոշ ժամանակի դրությամբ, դրամական
արտահայտությամբ:
Հաշվեկշռի ակտիվը և պասիվը բաժանվում են առանձին բաժինների:
Հաշվեկշիռը ըստ բաժինների ունի հետևյալ կառուցվածքը.
30 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
Ոչ ընթացիկ ակտիվների մեջ ներառվում են. հիմնական միջոցները,
ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցները, ոչ նյութական
ակտիվները, ֆինանսական ակտիվները և այլ ոչ ընթացիկ ակտիվները:
Ընթացիկ ակտիվներ են համարվում, նյութերը, արագամաշ առարկաները,
անավարտ արտադրությունը, արտադրանքը, ապրանքները, առևտրական
դեբիտորական պարտքերը, ընթացիկ ֆինանսական ներդրումները, դրամական
միջոցները և այլ ընթացիկ ակտիվները:
Սեփական կապիտալ բաժնում ներառվում են. կանոնադրական կապիտալը,
էմիսիոն եկամուտը, կուտակված շահույթը, պահուստները և այլն:
Ոչ ընթացիկ պարտավորություններ բաժնում արտացոլվում են.
երկարաժամկետ բանկային վարկերը և փոխառությունները, երկարաժամկետ
պարտավորությունները ֆինանսական վարձակալության գծով, հետաձգված
հարկային պարտավորությունները և այլ ոչ ընթացիկ պարտավորությունները:
Ընթացիկ պարտավորությունների մեջ ներառվում են. կարճաժամկետ
բանկային վարկերը, երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների
ընթացիկ մասը, առևտրական կրեդիտորական պարտքերը, ստացված ընթացիկ
կանխավճարները, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը բյուջեին,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքը պարտադիր սոցիալական
ապահովագրության գծով, պւսրտավորություններն անձնակազմին’ աշխատանքի
վարձատրության գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը հիմնադիրներին
և այլ ընթացիկ պարտավորությունները:
Ներկայացնենք հաշվապահական հաշվեկշռի հետևյալ պարզեցված և
կրճատված օրինակը (աղյուսակ 3.1):
Փորձենք ուսումնասիրել այս հաշվեկշիռը և դրա միջոցով ծանոթանալ
կազմակերպության ակտիվների դասավորմանն ու դրանց գոյացման աղբյուրներին:
Կազմակերպությունն ունի ակտիվների գոյացման աղբյուրներ 16.500.000
դրամ ընդհանուր գումարով և բնականաբար, նույնքան էլ ակտիվներ:
Ակտիվների գոյացման աղբյուրների ընդհանուր գումարից 9.000.000 դրամը
սեփական է, իսկ մնացած 7.500.000 դրամը ներգրավված է, այսինքն’ փոխառու է:
Փոխառղւ աղբյուրներից 1.500.000 դրամը երկարաժամկետ պարտավորություններ
են, իսկ մնացած 6.000.000 դրամը կարճաժամկետ պարտավորություններ:
31 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
Կարճաժամկետ պարտավորություններից 2.000.000 դրամը բանկային
կարճաժամկետ վարկերն են, իսկ 1.800.000 դրամը առևտրական կրեդիտորական
պարտքն է, որը մատակարարներից ստացված նյութերի դիմաց առաջացած
պարտքի գումարն է:
Սա հաշվեկշռի պարզ ընթերցումն է: Ավելի խորն ուսումնասիրելով
ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների տեղաբաշխումը և այն համեմատելով
նախորդ հաշվետու ժամանակաշրջանի տվյալների հետ կարող ենք կարևոր
եզրակացությունների հանգել տվյալ կազմակերպության տնտեսական ու
ֆինանսական դրության, նրա եկամտաբերության, վճարունակության և այլ
ցուցանիշների մասին, որոնք բացառիկ կարևոր նշանակություն ունեն
32 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
—
կազմակերպության տնտեսական գործունեությունը կազմակերպելու, վերահսկելու
և կառսւվարելու գործում:
33 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ: