дома » Рефераты » ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

22.3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Հաշվապահական հաշվառման կողմից ստեղծվող տեղեկատվության
ձևավորումը բխում է ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»
ստանդարտի պահանջից::
Հաշվապահական հաշվառման տեղեկատվությանը ներկայացվող
պահանջները պայմանավորում են նաև ֆինանսական հաշվետվության նպատակը:
Ըստ կարևորության աստիճանի ֆինանսական հաշվետվությանը ներկայացվող
պահանջները բաժանվում են երկու խմբի, առաջնակարգ և երկրորդական:
Առաջնակարգ են հետևյալ պահանջները.
օգտագործողների համար արժեք ներկայացնելը,
իր ժամանակին լինելը,
հուսալիությունը, արժանահավատությունը:
Այդ պահանջների ցանկը ներկայացնելիս հաշվապահական հաշվառման
դրույթների հեղինակները հիմնվել են հաշվապահական տվյալների գնահատող
բնույթի վրա, այսինքն դրանք կախված են հաշվետվությունը կազմողների
սուբյեկտիվ կարծիքից: Ընդ որում վտանգ է առաջանում ներկայացնելու այնպիսի
տեղեկատվություն, որը կարող է կանխամտածված կամ չկանխամտածված ձևով
ապակողմնորոշել օգտագործողներին, և այդ պատճառով վերջիններս ի վիճակի
չեն լինի ընդունել իրենց շահերին համապատասխանող կառավարչական
որոշումներ:
Նման երևույթներից խուսափելու համար անկախ նրանից, թե
հաշվապահական տեղեկատվությունը կազմվում է օբյեկտիվ’ ճշգրիտ տվյալների
հիման վրա, թե բովանդակում է սուբյեկտիվիզմի տարր, այն պետք է բավարարի
կոնկրետ չափանիշների:
Ֆինանսական հաշվետվությունը նախ և առաջ պետք է օժտված լինի
կանխատեսոդական արժեքով, որպեսզի օգտագործողները կարողանան
գնահատել սպասվող եկամուտները հեռանկարային գործունեության ընթացքում:
Բացի այդ հաշվետվության տվյալները հիմք են ծառայում նախկինում կատարած
կանխատեսումների ընթացքի հաստատման համար: Ներդրողները ֆինանսական
հաշվետվության վերլուծության արդյունքների հիման վրա որոշումներ են ընդունում
կազմակերպությունում միջոցների ներդրման ու մասհանումների վերաբերյալ:
Ելնելով դրանից ֆինանսական հաշվետվության որոշիչ արժեք ներկայացնող
գործոնները կարելի է դասակարգել.
իր ժամանակին լինելը, այսինքն օգտագործողներին տրամադրվող
տեղեկատվությունը պետք է լինի թարմ, չհնացած,
կանխատեսողական արժեք ներկայացնող, այսինքն պետք է ծառայի
որպես հեռանկարային տնտեսական գործունեության կանխատեսման
հիմք,
օգտագործողների տեսանկյունից նախկինում կատարած
կանխատեսումները հաստատող և ճշտող:
Հաշվապահական տեղեկատվության հուսալիությունը և
արժանահավատությունը նշանակում է, որ այն պետք է արտացոլի
կազմակերպության տնտեսական գործունեության իրական վիճակը: Համաձայն
միջազգային ստանդարտների հաշվապահական տեղեկատվության համար
կիրառվող «հուսալիություն» տերմինը նշանակում է կազմակերպության
գործունեության հավաստի ներկայացման ապահովում, երբեմն նաև ֆինանսական
հաշվետվության իրավասություն, որը պետք է արտացոլի կազմակերպության

436  ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ 

տնտեսական գործառնությունների էությունը և щ թե ձևական’ զուտ իրավակսսճ
կողմը: Պահանջը տարածվում Է ֆինանասւսկան հաշվետվության յուրաքանչյուր
թվի և տառի վրա: ?

Ֆինանսական հաշվետվության մյուս կարևոր որակական հատկանիշն Է դրա
ստուգման ենթակա լինելը: Դա ապահովում է աուդիտորական ստուգումների
հնարավորությունը սկսած ֆինանսական հաշվետվության կազմման համար
անհրաժեշտ ելակետային տվյալների բովանդակության, սկզբնական
փաստաթղթերի հավաստիության ստուգումներից վերջացրած այլընտրանքայիՕ
սկզբնական տեղեկատվության աղբյուրների ստուգմամբ:
Հաշվետվության չեզոքությունը, այսինքն անկողմնակալ լինելը,
տեղեկատվությանը ներկայացվող կարևոր որակական հատկանիշներից է: Դա
նշանակում Է, որ հաշվետվություն կազմողը, տրամադրելով անհրաժեշտ տվյալներ,
չպետք է հակված լինի մղելու օգտագործողին որևէ կոնկրետ որոշման: Այսինքն
անկողմնակալությունը հաշվապահական տեղեկատվության օբյեկտիվությունն է
հակառակ տվյալների այնպիսի ներկայացմանը, որը կարող Է համապատասխանել
այս կամ այն կողմի կամ մարդկանց խմբերի շահերին:
• Ֆինանսական հաշվետվությանը ներկայացվող երկրորդական պահանջներճ
են.
համադրելիությունը,
կայունությունը:
Համադրելիությունը նշանակում Է կոնկրետ կազմակերպության
գործունեության հաշվետվության տվյալների համեմատման հնարավորությունը այլ
տվյալների հետ, որոնք ընտրվում են հատկանիշների ամենալայն խմբերոփԱյգ
համեմատությունը կարող է լինել նմանատիպ կազմակերպությունների տվյալների,
միջճյուղային ցուցանիշների, նույն կազմակերպության նախորդ հաշվետու
ժամանակահատվածների տվյալների հետ և այլն:
Կայունությունը մեկ հաշվետվական ժամանակահատվածից մյուսին
անցնելիս հաշվետվության պատրաստման միևնույն ընթացակարգն է: Այն
ապահովում է կազմակերպության գործունեության տվյալների համադրելիությունը
տարբեր ժամանակահատվածներում:
Սակայն մի շարք դեպքերում այդ կանոնի պահպանումը դառնում է ոչ
նպատակահարմար, հատկապես փոփոխված տնտեսական պայմաններում, երթ
առաջ են գալիս տնտեսական գործարքների ու բիզնեսի վարման նոր տիպեր ու
ուղղություններ: Այսպիսի պայմաններում կայունության պահանջին հետևելը կարոդ
է ապսւկողմնորոշել օգտագործողներին: Այդ պատճառով համաձայն
հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտների թույլատրվում է
հաշվառման վարման սկզբունքների փոփոխություն (օրինակ, սւպրանքանյութակաՕ
պաշարների գնահատման անցումը ՖԻՖՈ-ի եղանակից ԼհՖՈ-ին) այն պայմանով,
որ հաշվետվությունում արտացոլվեն համապատասխան բացահայտումներ
նախկինում օգտագործվող հաշվառման մեթոդի ու դրա փոփոխության, ինչպես նաև
նոր մեթոդով ցուցանիշների վերահաշվարկման մասին:

437  ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Finansakan hashvarum. Hashvapahakan hashvarman tegekatvakan vorakakan hatkanishner.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика