3.3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Կազմակերպությունները գործողության մեջ դնելով իրենց տրամադրության
տակ գտնվող ակտիվները ծավալում են տնտեսական գործունեություն:
Տնտեսական գործունեության գործընթացում նրանք կատարում Են բազմաթիվ և
բազմապիսի գործառնություններ: Այդ գործառնությունները կազմակերպության
ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կազմում
36 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
—
առաջացնում են փոփոխություններ: Այդ փոփոխությունների հաշվառումը և
արտացոլումը համարվում է հաշվապահական հաշվառման կարևորագույն խնդիրը:
Յուրաքանչյուր գործառնություն հաշվեկշռում առաջ է բերում երկակի
փոփոխություն կամ ակտիվում, կամ պասիվում, կամ հաշվեկշռի երկու կողմերում
միաժամանակ ավելացման կամ նվազման ուղղությամբ: Անիմաստ կլիներ
հաշվեկշռի ակտիվում և պասիվում տեղի ունեցած յուրաքանչյուր փոփոխությունից
հետո նոր հաշվեկշիռ կազմելը: Դա բավականին կծանրաբեռներ հաշվապահական
հաշվառման աշխատանքները և հնարավորություն չէր տա արտացոլելու
հաշվեկշռի ակտիվի և պասիվի շարունակական փոփոխությունները, քանի որ
հաշվեկշիռը արտացոլում է ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների կայուն
դրությունը, այլ ոչ թե դրանց շարժը: Այս խնդիրը լուծվում է հաշվապահական
հաշվառման հաշիվների համակարգի օգնությամբ:
Հաշվապահական հաշիվը երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի մի
կողմում գրանցվում է հաշվի գումարի ավելացումը, իսկ մյուս կողմում հաշվի
գումարի նվազեցումը: Հաշվեկշռի ակտիվի և պասիվի յուրաքանչյուր հոդվածի
համար բացվում է են մեկ կամ մի քանի հաշիվներ, և հոդվածի բոլոր
փոփոխությունները գրանցվում են այդ հաշվում (հաշիվներում): Հաշվի ձախ կողմը
կոչվում է Դեբետ, կամ կրճատ Դտ, իսկ աջ մասը Կրեդիտ, կամ կրճատ Կտ:
Հաշվապահական հաշվի կառուցվածքը կարելի է ներկայացնել հետևյալ
գծապատկերի տեսքով.
Հաշվի անվանումը
ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ
ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.2. ՍԻՆԹԵՏԻԿ ՀԱՇՎԻ ԿԱՌՈՒՑՎԱ6ՔԸ
Հաշվապահական հաշիվները բաժանվում են երկու խմբի’ ակտիվային և
պասիվային: Հաշվեկշռի ակտիվի հոդվածների համար բացված հաշիվները կոչվում
են ակտիվային, իսկ պասիվի հոդվածների համար բացված հաշիվները
պասիվային հաշիվներ: Հաշիվների բաժանումը ակտիվայինի և պասիվայինի շատ
կարևոր է, քանի որ դրանց դեբետի և կրեդիտի նշանակությունը տարբեր է, որի
հետևանքով տարբեր են նաև դրանցում գրանցումների կատարման կանոնները:
Ակտիվային հաշիվներում գրանցումների կատարման կարգը ցույց տանք
գծապատկերով:
Ակտիվային հաշիվ
ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ
1 Ակտիվի հոդվածի գումարը որպես
սկզբնական մնացորդ
Ակտիվների ավելացումներ
Ակտիվների վերջնական մնացորդը
ՃՅ)=ճ11+,ա-(4)_______________
4. Ակտիվների նվազեցումները
ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.3. ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԱԿՏԻՎԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ
37 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Ակտիվային հաշիվները փակվում են, եթե դրանց դեբետի սկզբնական
մնացորդի և ավելացումների հանրագումարը հավասարվում է կրեդիտի
նվազեցման գումարին:
Ներկայացնենք պասիվային հւսշիվներում գրանցումների կատարման կարգը:
Պասիվային հաշիվ
ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ
4. Պասիվի նվազեցումները 1. Պասիվի հոդվածի գումարը
որպես սկզբնական մնացորդ
2. Պասիվի ավելացումները
3.Պասիվի վերջնական մնացորդը’
(3) = (1) + (2) — (4)
Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.4. ԳՐԱՆ8ՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՍԻՎԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ
Պասիվային հաշիվները նույնպես կարոդ են փակվել, եթե դրանց կրեդիտի
սկզբնական մնացորդի և ավելացումների հանրագումարը հավասարվում Է
նվազեցման գումարին, որը արտացոլվում է հաշվի դեբետային մասում:
Հաշվապահական ընթացիկ հաշվառման ամբողջ համակարգում բացառիկ
կարևոր նշանակություն ունի այն հարցի ճիշտ որոշումը, թե այս կամ այն
տնտեսական գործառնության առաջացրած փոփոխությունը որ հաշվի դեբետում և
որ հաշվի կրեդիտում պետք Է գրանցվի: Այդ որոշումը կայացնում են
հաշվապահության պատասխանատու աշխատողները: Որոշումը ճիշտ կայացնելու
համար պետք Է ճիշտ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Որ հաշիվներն են փոփոխության ենթարկվել տվյալ գործառնության
հետևանքով,
2. Ինչպիսի հաշիվներ են դրանք, ակտիվային, թե պասիվային,
3. Որ հաշվում ինչ փոփոխություն է կատարվել, ավելացում, թե նվազեցում:
Պատասխանելով այս երեք հարցերին և առաջնորդվելով ակտիվային և
պասիվային հաշիվներում գրանցումներ կատարելու կանոններով, հեշտությամբ
կարելի Է որոշել, թե կատարված գործառնության գումարը որ հաշվի դեբետում և որ
հաշվի կրեդիտում պետք Է գրանցել: Բերենք գործառնությունների մի քանի
օրինակներ.
1. Դեբիտորները իրենց պարտքը մարելու համար կազմակերպությանը
փոխանցել են 100.000 դրամ:
Այս գործառնության հետևանքով փոփոխության են ենթարկվում ակտիվային
երկու հաշիվներ’ «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»և «Հաշվարկային
հաշիվ»: «Հաշվարկային հաշիվ» հաշվում գումարն ավելացել Է, իսկ
«Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվում գումարը’ նվազել:
Հետևաբար կատարված գործառնության գումարը պետք Է գրանցել «Հաշվարկային
հաշիվ» հաշվի դեբետում և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվի
կրեդիտում:
2. Հաշվարկային հաշվից մատակարարներին, նրանց հանդեպ ունեցած
պարտքի դիմաց փոխանցվել Է 200.000 դրամ:
Այս գործառնությունը հաշվեկշռում առաջացնում Է ակտիվա-պասիվային
փոփոխություն նվազման ուղղությամբ, որի հետևանքով գումարները նվազում են
38 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
—
ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում և պասիվի «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» հոդվածում: Հետևաբար գործառնության գումարը
պետք է գրանցել «Հաշվարկային հաշիվ» հաշվի կրեդիտում և «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» հաշվի դեբետում:
3. Կազմակերպության դրամարկղից անձնակազմին վճարվել է 500.000 դրամ
աշխատավարձ:
Այս գործառնությունը նույնպես հաշվեկշռում առաջացնում է ակտիվա-
պասիվային փոփոխություն նվազման ուղղությամբ, որի հետևանքով գումարները
փոխվում են ակտիվային «Դրամարկղ» հաշվում և և «Կրեդիտորական պարտքեր
աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
պասիվային հաշվում: Հետևաբար, գործառնության գումարը պետք է գրանցել
«Դրամարկղ» հաշվի կրեդիտում և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի դեբետում:
4. Մատակարարներից ստացվել և պահեստ են մուտքագրվել 300.000 դրամի
նյութեր, գումարը պետք է վճարվի 30 օրվա ընթացքում: Այս գործառնությունը
հաշվեկշռում առաջացնում է ակտիվապասիվային փոփոխություն, որի հետևանքով
գումարները փոխվում են «Նյութեր» ակտիվային հաշվում և «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» պասիվային հաշվում: Հետևաբար գործառնության
գումարը պետք է գրանցել «Նյութեր» հաշվի դեբետում և «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» հաշվի կրեդիտում:
5. Բանկի կարճաժամկետ վարկերի հաշվին մարվել է կազմակերպության
առևտրական կրեդիտորական պարտքի գումարի մի մասը 300.000 դրամ: Այս
գործառնությունը հաշվեկշռում առաջացնում է պասիվային փոփոխություն:
Գումարները փոխվում են «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվում և
«Բանկային կարճաժամկետ վարկեր» հաշվում: Առաջինում պարտքի գումարը
նվազում է, իսկ երկրորդում ավելանում: Հետևաբար գործառնության գումարը
պետք է գրանցել «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի դեբետում և
«Բանկային կարճաժամկետ վարկեր» հաշվի կրեդիտում:
39 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ