5.4. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
2000թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր
կազմակերպությունները իրենց ընթացիկ հաշվապահական հաշվառումը և
օգտագործողներին Հայաստանի Հանրապետության հաշվապահական
ստանդարտներին և նոր հաշվային պլանին համապատասխան:
Հաշվային պլանը ըստ տնտեսական բովանդակության դասակարգված
հաշիվների ցանկն Է: Ի տարբերություն մինչ այդ գործող հաշվային պլանի նոր
հաշվային պլանում հաշիվների թիվը բավականին մեծ Է:
Հաշվային պլանում հաշիվները ներկայացված են. ըստ դասերի, խմբերի,
առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների և երկրորդ կարգի (ենթահաշիվների)
հաշիվների տեսքով:
Բոլոր հաշիվները բաժանված են հետևյալ 9 դասերի
1. Ոչ ընթացիկ ակտիվներ
2. Ընթացիկ ակտիվներ
3. Սեփական կապիտալ
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ
5. Ընթացիկ պարտավորություններ
6. Եկամուտներ
7. ծախսեր
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ
9. Արտահաշվեկշռային հաշիվներ
1-7 դասի հաշիվները օգտագործվում են ֆինանսական հաշվետվությունները
կազմելու համար: Դրանցից 1-5 դասի հաշիվները կոչվում են հաշվեկշռային
հաշվետվության հաշիվներ, իսկ 6-7 դասի հաշիվները’ գործունեության
արդյունքները հաշվառող հաշիվներ: 8-րդ դասի հաշիվները նախատեսված են
արտադրության ծախսումների հաշվառման և արտադրանքի ինքնարժեքի
բացահայտման, ինչպես նաև ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումների
հաշվառման համար: 9-րդ դասում խմբավորված են արտահաշվեկշռային
հաշիվները:
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության
ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների մնացորդներով կազմվում
են հաշվեկշիռներ:
Գործունեության արդյունքները հաշվառող հաշիվները նախատեսված են
կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր
հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների շրջանառությունը
(դեբետային ծախսերի և կրեդիտային եկամուտների գծով), սահմանված
դեպքերում դրանց տարբերությունը տեղափոխվում Է ֆինանսական արդյունքի
մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները, որոնք օգտագործվում են միայն
կազմակերպության ներքին կարիքներին առնչվող կառավարչական որոշումներ
ընդունելու նպատակով, նախատեսված են արտադրական ծախսումների,
արտադրանքի ինքնարժեքի, ինչպես նաև ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման
ծայսսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը
չպատկանոդ, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ տնօրինման
տակ գտնվող ակտիվների, պայմանական ակտիվների և պարտավորությունների
81 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՈՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ
առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես
նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
Հաշվային պլանում հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական
համակարգով, որի համաձայն
Հաշիվների դասերը նշված են միանիշ թվերով’ 1-9:
Հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվերով, որոնցից առաջինը ցույց Է
տալիս դասի համարը, իսկ երկրորդը խմբի համարը:
Առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվերով, որոնցից առաջինը
ցույց Է տալիս դասի համարը, երկրորդը խմբի համարը, իսկ երրորդը’ առաջին
կարգի հաշվի համարը:
Երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվերով, որոնցից առաջինը
ցույց Է տալիս դասի համարը, երկրորդը’ խմբի համարը, երրորդը առաջին կարգի
հաշվի համարը, իսկ չորրորդ թիվը երկրորդ կարգի հաշվի համարը:
1-5 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր
կազմակերպությունների համար, 6-7 դասի առաջիս կարգի հաշիվները, կախված
կազմակերպությունում գործունեության տարբեր տեսակների (վարձակալական
գործունեություն, արժեթղթերի առքուվաճառք) հարաբերական կարևորությունից և
կրկնման հաճախականությունից, կարող են փոփոխվել, եթե այդ փոփոխությունը
կնպաստի կազմակերպության հիմնական գործունեության, այլ գործառնական
գործունեության և ոչ գործառնական գործունեության արդյունքների առավել
ճշմարիտ ներկայացմանը: Երկրորդ կարգի բոլոր հաշիվները, ինչպես նաև 8-9 դասի
առաջին կարգի հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում
ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից,
ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից,
ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները
կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել
լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ’ օգտագործելով հաշիվների ազատ
ծածկագրերը: Կազմակերպությունները, իրենց գործունեության բնույթից ելնելով,
կարող են փոփոխել նաև երկրորդ կարգի հաշիվները: Լրացուցիչ առաջին կարգի
հաշիվների ավելացումները, 6-7 դասի առաջին կարգի հաշիվների, ինչպես նաև
երկրորդ կարգի հաշիվների փոփոխությունները պետք Է ներկայացվեն հաշվապահական
հաշվառման քաղաքականության մեջ:
Հաշվային պլանը ներառում Է ակտիվային, պասիվային,
ակտիվապասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ
պասիվային կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները,
բացառությամբ կարգավորող ակտիվային և ակտիվապասիվային հաշիվների,
պասիվային են:
Հաշվային պլանի ինը դասերը բաժանված են հետևյալ խմբերի (հաշիվների
որոշ խմբերի, որոնցում ընդգրկված առաջին կարգի հաշիվների թիվը անցնում Է10-
ից, ամրացված Է երկու ծածկագիր).
11-12 — Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ
13 — Ոչ նյութական ակտիվներ
14 — Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
15 — Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
21 — Պաշարներ
82 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՈՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ
22 — Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր
23-24 — Ընթացիկ ֆինանսական ներդրումներ
25 — Դրամական միջոցներ
26 — Այլ ընթացիկ ակտիվներ
31 — Կանոնադրական կապիտալ Ա էմիսիոն եկամուտ
32 — Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ
33 — Ֆինանսական արդյունք
34 — Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)
35 — Սեփական կապիտալի այլ հոդվածներ
41 ֊Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ
42 — Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ
51 -Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր,
հեջավորման գործիքներ
52-53 — Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր
54 — Այլ ընթացիկ պարտավորություններ
61 — Գործառնական գործունեությունից եկամուտներ
62 — Ոչ գործառնական եկամուտներ
63 — Արտասովոր եկամուտներ
64 — Նախորդ տարիների եկամուտներ
71 — Գործառնական գործունեության ծախսեր
72 ֊ Ոչ գործառնական ծախսեր
73 — Արտասովոր ծախսեր
74 — Նախորդ տարիների ծախսեր
75 — Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)
81 — Արտադրական ծախսումներ
82 * Ոչ ընթացիկ ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ
91 — Կազմակերպությանը չպատկանոդ ակտիվներ
92 -Բրոքերային և հավատարմագրային կառավարման
գործունեության արտահշվեկշռային հաշիվներ
93 — Պայմանական պարտավորություններ ե ակտիվներ
94 — Այլ միջոցներ և պարտավորություններ
Ընդամենը 34 խումբ
Հաշվային պլանի 34 խմբերում ներկայացված են 176 առաջին կարգի
հաշիվներ ե 389 երկրորդ կարգի հաշիվներ:
Հաշվային պլանում ընդգրկված են մի շարք ակտիվային, պասիվային և
ակտիվւս-պասիվային կարգավորող հաշիվներ: Այդ հաշիվները նախատեսված են
առաջին կարգի հաշիվների մի մասում արտացոլվող գումարները ճշտելու համար:
Հաշվապահական հաշվեկշռի կազմման ժամանակ կարգավորող հաշիվները
համապատասխան հաշիվների դասերում ներառվում են բացասական նշանով:
83 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՈՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ
Հաշվային պլանի ակտիվային կարգավորող հաշիվներն են’
Չվճարված կապիտալ
Հետ գնված կապիտալ
Միջանկյալ շւսհաբաժիններ
Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող
երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով
Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների
իջեցումից հասույթի ճշգրտում
Բացասական գուդվիլի ամորտիզացիա
Պասիվային կարգավորող հաշիվներ են.
Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն
ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների
մաշվածություն
Բնական ռեսուրսների սպառում
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնակւսն միջոցների
մաշվածություն
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
Գուդվիլի ամորտիզացիա
Ոչ նյութական ակտիվների արժեզրկում և այլն:
Ակտիվա — պասիվային կարգավորող հաշիվներ են
Դեռևս չճանաչված ակտուարային շահույթ (վնաս),
Դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ:
84 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՈՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆ