дома » Рефераты » ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

2.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

2.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Յուրաքանչյուր կազմակերպություն երկրի մասշտաբով հանդիսանալով
միասնական տնտեսության մի օղակը, կոչված է իրականացնելու այդ տնտեսության
առջև դրված խնդիրների այս կամ այն մասը քանակական և որակական
ցուցանիշներով: Այդ նպատակով յուրաքանչյուր կազմակերպություն ծավալում է իր
տնտեսական գործունեությունը, որը և կազմում է հաշվապահական հաշվառման
առարկայի բովանդակությունը: Այսպիսով, հաշվապահական հաշվառումը իր
անմիջական կիրառումն է գտնում կազմակերպություններում:
Կազմակերպությունները իրենց տնտեսական գործունեությունը ծավալելու
համար պետք է ունենան անհրաժեշտ նյութական և դրամական միջոցներ’ շենքեր և
կառույցներ, մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ,
գործիքներ, արտադրական և տնտեսական գույք, հումք և նյութեր, պատրաստի
արտադրանք, ապրանքներ, կանխիկ դրամ և այլն: Այս միջոցների ամբողջությունը
կոչվում է տնտեսական միջոցներ, իսկ 2002թ. ընդունված Հայաստանի Հանրապետության
հաշվապահական հաշվառման մասին օրենքով կոչվում է
կազմակերպության ակտիվներ: Կազմակերպությունները իրենց ակտիվները ձեռք
են բերում որոշակի աղբյուրների հաշվին, որոնք բաժանվում են երկու խմբի.
1. Սեփական,
2. Ներգրավված:
Կազմակերպության ակտիվները, ակտիվների գոյացման աղբյուրները
նույնպես հաշվապահական հաշվառման ուսումնասիրման առարկան են:
Կազմակերպությունների տնտեսական գործունեության ընթացքում, երբ
կատարվում են մատակարարման, արտադրության և իրացման գործընթացները,
տնտեսական միջոցները և գոյացման աղբյուրները փոփոխության են ենթարկվում ե
նույնպես հաշվառվում, վերահսկվում և արտացոլվում են, հետևաբար
հանդիսանում են հաշվառման առարկա:
Այսպիսով, հաշվապահական հաշվառման առարկա են
կազմակերպությունների ակտիվները, դրանց գոյացման աղբյուրները, դրանց
կազմում տեղի ունեցող փոփոխությունները, տնտեսական գործունեության
գործընթացները և դրանց հետևանքները:

21 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика